Բացել գլխավոր ցանկը
Նվիրաբերված թագեր և խաչեր, 19-րդ դարի վիմագրություն
Վեստգոթյան թագավոր Ռեկկեսվինտի կախվող թագը, որը պատրաստված է ոսկուց և թանկարժեք քարերից, 7-րդ դարի 2-րդ կես
Մանրամասներ Ռեկկեսվինտի կախվող թագից, Մադրիդ[1]
Գուադամուր քաղաքի տեղայնքը

Կոորդինատներ: 39°48′41″ հս․ լ. 4°8′57″ ամ. ե. / 39.81139° հս․. լ. 4.14917° ավ. ե. / 39.81139; 4.14917

Գվառազարի գանձ (իսպ.՝ Tesoro de Guarrazar), Իսպանիայի Տոլեդո համայնքի Գուադամուր քաղաքից հայտնաբերված հնագիտական գտածոներ, որոնք բաղկացած են 26 նվիրաբերված թագերից, ոսկե խաչերից, որոնք ի սկզբանե նվիրաբերվել են Հռոմի Կաթոլիկ եկեղեցուն վեստգոթերի թագավորների կողմից 17-րդ դարում Հռոմեական Իսպանիայում` որպես ուղղափառ եկեղեցու հավատքի և եկեղեցական հիերարխիայի հնազանդության ժեստ[2]: Ամենաարժեքավորը Շրի Լանկայից բերված Ռեկկեսվինտ թագավորի կապույտ սաֆիրով թագն ու կախազարդն է: Թեև այժմ գանձը մասնատված է և մեծ մասն անհետացել է, այն համարվում է վաղ միջնադարյան քրիստոնեական զոհաբերությունների լավագույն պահպանված խումբը:

Բովանդակություն

ՊատմությունԽմբագրել

Վեստգոթյան ոսկերչական աշխատանքի լավագույն նմուշ հանդիսացող գանձը հայտնաբերվել է 1858-1861 թվականներին[3] Իսպանիայի Տոլեդո քաղաքին մոտ գտնվող Գուադամուր քաղաքի Գվառազար կոչվող այգում: Գանձը մասնատված է, մի մասը գտնվում է Փարիզի միջնադարյան թանգարանում[4], զինանոցի մյուս մասը` Մադրիդի թագավորական պալատում (այժմ՝ Մադրիդի Ազգային հնագիտական թանգարան)։ 1921-1936 թվականներին Գվառազարի գանձի մասերից գողացել են և դրանք անհետացել են։

Վեստգոթյան որոշ ոսկե ցանցահյուսազարդեր հայտնաբերվել են 1926 թվականին Խաեն պրովինցիայի Տոռեդելխիմենո քաղաքում, որոնք բաղկացած են կախվող թագերից ու խաչերից[5]:

ՆկարագրությունԽմբագրել

Գվառազարում հայտնաբերված գանձերը իբերիական մետաղագործական շարունակական ավանդույթի մասն են, որոնք թվագրվում են նախապատմական ժամանակներին։ Այս վեստգոթյան ստեղծագործությունների վրա իրենց ազդեցությունն են ունեցել բյուզանդացիները, սակայն Գվառազարում հայտնաբերված թանկարժեք քարերի տեխնիկան կիրառվել է գերմանացիների կողմից, դրոշման ոճը նույնպես գերմանական է։ Թագերի ոճը բյուզանդական է, և դրանք ստեղծվել է ոչ կիրառական նպատակներով։ Դրանք ընծաներ են եկեղեցիներին, որպեսզի կախվեն խորանի վերևում։

Ամենաարժեքավոր գտածոներից են թագավորական 2 կախվող թագերը, որոնք պատկանել են Ռեկկեսվինտ և Սվինտիլա թագավորներին։ Երկուսն էլ պատրաստված են ոսկուց, պատված են սաֆիրով, մարգարիտոներով և այլ թանկարժեք քարերով։ Սվինտիլա թագավորի թագը գողացել են 1921 թվականին, և այն այլևս չի գտնվել։ Կան մի քանի այլ փոքր թագեր և բազմաթիվ կախվող խաչեր, բնօրինակ գոտիներ, որոնք նույնպես անհետացել են։

Գտածոները Հանրային աշխատանքների նախարարության հնագիտական պեղումների խմբի և Պատմության թագավորական ակադեմիայի (ապրիլ, 1859) հետ միասին կազմում են հետևյալ խումբը՝

  • Մադրիդի Ազգային հնագիտական թանգարան` վեց թագեր, 5 խաչեր, կախազարդ, փայլաթիթեղի և ջրանցքների մնացորդներ (գրեթե բոլորը ոսկուց են)
  • Մադրիդի թագավորական պալատ` թագ և ոսկե խաչ, քարի վրա փորագրված Հայտնությունը։ 1921 թվականին Մադրիդի թանգարանից գողացել են մեկ թագ, գզրոցի բեկորներ բյուրեղապակյա գնդով, և դրանք չեն հայտնաբերվել
  • Փարիզի միջնադարյան ազգային թանգարան՝ 3 թագեր, 2 խաչեր, շղթաներ և ոսկե կախազարդեր

Կան հռոմեական սրբավայրերից բազմաթիվ քանդակների բեկորներ, շինությունների մնացորդներ, քրիստոնեական հավատքի դառնալուց հետո այստեղ հայտնվել են գերեզմաններ։ Կրաքարե անկողնում պառկած է կմախք, ամենալավ պահպանված գերեզմանում գտնվել է ավազ։ Լավ պահպանված քարե շերտաքարի վրա կա լատիներեն արձանագրություն, որտեղ հիշատակված է Կրիսպին անունով քահանան, թվագրվում է 693 թվական (Էգիկայի կառավարման 51-րդ տարի, Տոլեդոյի 17-րդ կոնսուլ)։ Այս շերտաքարն այժմ գտնվում է Մադրիդի Ազգային հնագիտական թանգարանում։ Sónnica խաչի վրայի արձանագրությունը պահպանվում է Փարիզում, որտեղ հիշատակվում է այս եկեղեցու անունը

INDNI

NOM
INE
OFFERET SONNICA
ACTE
MA
RIE
INS
ORBA

CES

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. The first R is held at the Musée de Cluny, Paris.
  2. Musée National du Moyen Âge, Hôtel de Cluny: the Musée de Cluny conserves one of the votive crowns.
  3. M.F. Guerra, T. Galligaro, A. Perea, "The treasure of Guarrazar : Tracing the gold supplies in the Visigothic Iberian peninsula", Archeometry 49.1 (2007) pp. 53-74.
  4. Encyclopaedia Britannica 1911, s.v. "Crown"
  5. Described and compared in Alicia Perea, "Visigothic filigree in the Guarrazar (Toledo) and Torredonjimeno (Jaén) treasures," Historic Metallurgy 40.1 (2006).

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

) Musée National du Moyen Âge, Hôtel de Cluny: Couronne votive.