Խոսե Ամադոր դե լոս Ռիոս (իսպ.՝ José Amador de los Ríos, ապրիլի 30, 1818(1818-04-30)[1], Բաէնա, Կորդովա, Անդալուզիա, Իսպանիա - փետրվարի 17, 1878(1878-02-17)[2][1], Սևիլյա, Իսպանիա), իսպանացի մտավորական, գրաքննադատ, հնագետ։ 1867-1868 թվականներին եղել է Մադրիդի Ազգային հնագիտական թանգարանի տնօրենը։

Խոսե Ամադոր դե լոս Ռիոս
իսպ.՝ José Amador de los Ríos y Serrano
Դիմանկար
Ծնվել էապրիլի 30, 1818(1818-04-30)[1]
ԾննդավայրԲաէնա, Կորդովա, Անդալուզիա, Իսպանիա
Մահացել էփետրվարի 17, 1878(1878-02-17)[2][1] (59 տարեկան)
Մահվան վայրՍևիլյա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՍան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա և Մադրիդի կենտրոնական համալսարան
Մասնագիտությունդրամատուրգ, արվեստագետ, պատմաբան, գրող, հնագետ, քաղաքական գործիչ, բանաստեղծ, senior lecturer, գրական քննադատ և նկարիչ
ԱշխատավայրՄադրիդի կենտրոնական համալսարան
Զբաղեցրած պաշտոններԻսպանիայի խորհրդարանի պատգամավոր և պրոֆեսոր
ԿուսակցությունLiberal Union?
ԱնդամությունՊատմության արքայական ակադեմիա և Cuerpo Facultativo de Archiveros, Bibliotecarios y Arqueólogos?
ԵրեխաներՌոդրիգո Ամադոր դե լոս Ռիոս ի Վիյալտա[3] և Ramiro Amador de los Ríos?[3]
 José Amador de los Ríos Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1818 թվականին Բաէնայում Մարիա դել Կարմեն Սեռանոյի և գրող Խոսե Ամադոր դե լոս Ռիոսի ընտանիքում[4]։ Սովորել է Կորդովայի Սան Պելայո աստվածաբանական ճեմարանի հումանիտար և փիլիսոփայության բաժիններում։

1832 թվականին ընտանիքով տեղափոխվել են Մադրիդ, որտեղ Խոսեն շարունակել է կրթությունը Սան Իսիդրո կայսերական քոլեջում, այնուհետև ընդունվել է Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա։ Ավարտել է Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանը։

 
Խոսե Ամադոր դե լոս Ռիոսը ժամանակակից բանաստեղծների հետ

1844 թվականին Խոսե Ամադոր դե լոս Ռիոսը եղել է «Հուշարձանների կենտրոնական կոմիտեի» քարտուղարը։ Անտոնիո դե Սաբալետայի հետ միասին եղել է բացառապես ճարտարապետությանը նվիրված Boletín Español de Arquitectura իսպանական ամսագրի համա-խմբագիրը[5]։ Այն հրատարակվել է միայն 1846 թվականի հունիսի 1-ից դեկտեմբեր ժամանակահատվածում։ 1852 թվականին նա հրատարակել է Ինյիգո Լոպես դե Մենդոսայի լիակատար ժողովածուն։ 1859 թվականին Խոսե Ամադոր դե լոս Ռիոս առաջինն էր, ով օգտագործեց «մուդեխարիզմո» տերմինը որպես ճարտարապետական ոճ։

1861 թվականին հրատարակել է Historia crítica de la literatura española առաջին հատորը, իսպաներենով գրված իսպանական գրականության առաջին ընդհանուր պատմությունը[6], որը կիսատ է մնացել։ Խոսե Ամադոր դե լոս Ռիոսը գաղափարապես լիբերալ և ռոմանտիկ, Իսպանիան ընկալում էր որպես միասնություն[6]։ Հակազդելով օտարերկրյա պատմաբաններին, ովքեր միջնադարյան Իսպանիան համարում էին գետախորշ, նա իսպանական գրականությունը դասում է ամենաբարձրը Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո։ Չնայած այն հանգամանքին, որ Խոսեն անդրադառնում է միայն միջնադարին, նա իսպանա-ամերիկյան գրականությունը դիտարկում է որպես իսպանական ավանդույթի մաս։ Historia social, política y religiosa de los judíos de España աշխատության մեջ նա ընդունում է իսպանա-հրեական գրականությունը որպես ավանդույթի մաս, քանզի այն ծաղկում է ապրել իսպանական հողում[6]։ Ի տարբերություն Ադոլֆ դե Կաստրոյի՝ նա չի մեղադրում իսպանացի ինկվիզիտորներին։

Աշխատություններ

խմբագրել
  • Colección de poesías escogidas (Sevilla, 1839).
  • Historia de la literatura española escrita en francés por Sismonde [sic] de Sismondi ; principiada a traducir, anotar y completar por José Lorenzo Figueroa y proseguida por José Amador de los Ríos Sevilla: Imprenta de Álvarez y Compañía, 1841-1842.
  • Sevilla pintoresca o Descripción de sus más célebres monumentos artísticos... teniendo presentes los apuntes de Juan Colom y Colom... ornada con... vistas de los principales edificios, dibujadas por Joaquín Domínguez Becquer y Antonio Brabo (Sevilla: Francisco Álvarez, 1844).
  • Toledo pintoresco o Descripción de sus más célebres monumentos (Madrid: Ignacio Boix, 1845).
  • Italica: Historia de esta ciudad famosa, desde su fundación hasta nuestros días, con todos sus descubrimientos, manuscrito de 1845.
  • Estudios históricos, políticos y literarios sobre los judíos de España, 1848.
  • Edición de las Obras de Don Iñigo López de Mendoza, Marqués de Santillana, con biografía, notas y comentarios en cuatro volúmenes, que termina de publicar en 1855.
  • El arte latino-bizantino en España y las coronas visigodas de Guarrazar: Ensayo histórico crítico (Madrid: Imprenta Nacional, 1861).
  • Con Juan de Dios de la Rada y Delgado y Cayetano Rosell, Historia de la Villa y Corte de Madrid, 1861, segunda edición en 1867.
  • Historia crítica de la literatura española (1861-1865), 7 vols.
  • Historia social, política y religiosa de los judíos en España y Portugal, que saldría publicada en 1875-76 en tres volúmenes
  • La Casa-Lonja de Valencia del Cid Madrid: José Gil Dorregaray, 1876.
  • Estudios monumentales y arqueológicos, 1877.
  • La Cámara Santa de la catedral de Oviedo y sus más antiguos monumentos artístico-industriales. Madrid: José Gil Dorregaray, 1877.
  • Iglesias de San Salvador de Val-de-Dios y Parroquial de Sal Salvador de Priesca, en el Concejo de Villaviciosa (Asturias) Madrid, 1877.
  • El monasterio de San Juan de los Reyes en Toledo Madrid: José Gil Dorregaray, 1877
  • Mosaicos gentílicos, mosaico de Galatea en Elche Madrid: José Gil Dorregaray, 1877.
  • Monumentos latino-bizantinos de Mérida Madrid: José Gil Dorregaray, 1877.
  • Ermita de Santa Cristina en el concejo de Pola de Lena (Asturias) Madrid: José Gil Dorregaray, 1877
  • Iglesias de San Salvador de Val-de-Dios y parroquial de San Salvador de Priesca en el Concejo de Villaviciosa (Asturias) Madrid: José Gil Dorregaray, 1877.
  • Iglesia de San Miguel de Lillo y Palacio de Ramiro I, actualmente destinado á iglesia parroquial bajo el nombre de Santa María del Naranco (Asturias, Concejo de Oviedo). Madrid: José Gil Dorregaray, 1877.
  • Puerta Antigua de Bisagra en Toledo. Madrid: José Gil Dorregaray, 1877
  • Primeros monumentos religiosos del arte mahometano en Toledo: mezquitas llamadas del Santo Cristo de la Luz y de las Tornerías. Madrid : José Gil Dorregaray, 1877
  • Tríptico-Relicario del Monasterio Cisterciense de Piedra en Aragon Madrid, 1877.
  • Con su hijo Rodrigo Amador de los Ríos y Villalta, Monumentos latino-bizantinos de Córdoba Madrid, 1879.
  • Memoria histórico-crítica sobre las tréguas celebradas en 1439 entre los Reyes de Castilla y de Granada leída en... la Real Academia de la Historia. (Madrid: Real Academia de la Historia, 1879).
  • Poesías de Don José Amador de los Ríos precedidas de un prólogo de Juan Valera Madrid: Imp. y Librería de Eduardo Martínez, 1880.
  • Revisión y edición de la Historia general y natural de las Indias, islas y tierra firme del mar océano, escrita originalmente por Gonzalo Fernández de Oviedo y Valdés en el siglo XVI, por cuenta de la Real Academia de la Historia (1854)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  2. 2,0 2,1 2,2 Priego C. C. Amador de los Ríos, José // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T002222
  3. 3,0 3,1 http://institucional.us.es/revistas/spal/24/08%20Alfredo%20Mederos_Spal%2024.pdf — P. 183–184.
  4. que se vio obligado a trasladarse a Córdoba en 1827 por veleidades políticas
  5. José Enrique García Melero (2002), Literatura española sobre Artes Plásticas: Bibliografía aparecida en España entre los siglos XVI y XVIII (Encuentro), 176.
  6. 6,0 6,1 6,2 David Thatcher Gies (2004), The Cambridge History of Spanish Literature (Cambridge: Cambridge University Press), 28–30

Արտաքին հղումներ

խմբագրել
Նախորդող
Ֆելիքս Տոռես Ամատ
 

Պատմության թագավորական ակադեմիա, մեդալ 16

1848 - 1878
Հաջորդող
Խակոբո Սոբել դե Սանգրոնիզ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Ամադոր դե լոս Ռիոս» հոդվածին։