Անոթ Սամորայից իսպ.՝ El Bote de Zamora, "Píxide de Zamora", Օմայյան խալիֆայության ժամանակաշրջանի Պիրենեյան թերակղզու Ալ Անդալուս տարածքի փղոսկրյա անոթ։

Անոթ Սամորայից
[[Պատկեր:|280px|]]
'
նյութարծաթ, փղոսկր
բարձրություն17.7 սմ
ստեղծվել էմինչև 964

Գտնվում է Մադրիդի ազգային հնագիտական թանգարանում։

Պատմություն խմբագրել

Անոթը ստեղծվել է Կորդովայի խալիֆայությունում, նկարչի կողմից ով հայտնի է եղել որպես «Սամորայի վարպետ»։ Արաբերեն արձանագրությունը վկայում է, որ այն եղել է նվեր Ալ Հակիմ II խալիֆին (արաբերեն` أبو العاص المستنصر بالله الحكم بن عبد الرحمن )[1]:

1367 թվականին այն գտնվել է Սամորայի տաճարում։

Նկարագրություն խմբագրել

Անոթը գլանաձև է` գմբեթավոր փղոսկրյա փականով։ Գագաթը կոնաձև է, փակվում է արծաթե ճարմանդով։ Ամբողջ տուփը երեսապատված է արևելյան զարդանախշերով՝ տերևներ, արմավներ, գազելներ, սիրամարգեր, ինչպես նաև տեսանելի են այլ կենդանիներ։ Եզրերի ձևավորումը նման է հյուսված պարանի։

Տուփի փականի տակ կա արձանագրություն[2].

  Թող Աստված օրհնի իմամ Աբդ Ալահ ալ-Հակիմ ալ-Մուստանսիր բի-իլահին։ Պատվերը Աբդ ալ-Ռահմանի մոր համար է։ 353 թ։  

Անոթն ունի 17.7 սմ բարձրություն, 11 սմ տրամագիծ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «National Archaeological Museum, Pyxis of Zamora». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
  2. Pyxis of Zamora(չաշխատող հղում)

Աղբյուրներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ferrandis, J., Marfiles árabes de occidente, 1935, p. 56-8.
  • Galán y Galindo, A., Marfiles medievales del islam, Cajasur, 2005, 2 vols.
  • Gómez Moreno, M., « Los marfiles cordobeses y sus derivaciones », in Archivo Español de Arte y Arqueología, III (1927), p. 77-79, nº 164.
  • Kuhnel, E., Die islamischen Elfenbeinskulpturen, VIII.-XIII. Jahrhundert, Berlin, 1971, p. 35, n°22.
  • Martín Benito, J.I. ; Regueras Grande, F., « El Bote de Zamora: historia y patrimonio », in De Arte, 2, 2003, p. 203-223.
  • Montoya Tejada, B. ; Montoya Díaz, B., Marfiles cordobeses, Cordoue : Real Academia de Córdoba, de Ciencias, Bellas Letras y Nobles Artes, 1979, p. 24-27.
  • Las Edades del Hombre. Remembranza, Iglesia de El Carmen de San Isidoro, Santa Iglesia Catedral, Zamora, 2001, p. 65.
  • Momplet Míguez, A., El arte hispano-musulmán, Madrid : Encuentro, 2004, p. 244-272 (Marfiles por Noelia Silva Santa-Cruz).
  • Zozaya, J., M.A.N., Guía General, 2ª ed., Madrid, 1996, p. 199.