Կինը Սեռո դե լոս Սանտոսից

Կինը Սեռո դե լոս Սանտոսից (իսպ.՝ Dama oferente del Cerro de los Santos), մ. թ. ա. 2-րդ կամ մ. թ. ա. 3-րդ դարի իբերյան քանդակ, որը գտնվում է Մադրիդի ազգային հնագիտական թանգարանում[1][1][2]։

Կինը Սեռո դե լոս Սանտոսից
'
նյութկրաքար
բարձրություն135 սմ
լայնություն39 սմ
խորություն38 սմ
ստեղծվել էՄ. թ. ա. 3-րդ դար կամ Մ. թ. ա. 2-րդ դար

Նկարագրություն խմբագրել

Կրաքարե քանդակը ներկայացնում է ամբողջ հասակով կանգնած 1.3 մետր բարձրությամբ կնոջ ֆիգուր, որը հայտնաբերվել է 1870 թվականին Իսպանիայի Մոնտեալեգրե դել Կաստիլո համայնքի Ալբասետե քաղաքի Սեռո դե լոս Սանտոս սրբավայրից։

Քանդակը նաև անվանում են Gran Dama Oferente (Նվիրաբերող մեծ տիկինը), քանի որ նա ձեռքերով պահել է աման և այն առաջ մղելով՝ նվիրաբերում է։ Կնոջ հագի հանդերձները շքեղ են, պարանոցին ունի եռաշերտ զարդեր, որոնց ծածկում են մազերի հյուսերը, որոնցից աջակողմյանը կոտրվել է։ Փյունիկյան ազդեցությամբ ստեղծված Կինը Բասայից ֆիգուրի նման այս քանդակի հագուստները իջնում են զիգզագաձև։

 
Gran Dama Oferente (Նվիրաբերող մեծ տիկինը) (Մադրիդի ազգային հնագիտական թանգարան)

Չափերը խմբագրել

Քանդակն ունի 1.3 մետր բարձրություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Museo Arqueológico Nacional (2009). DAMA oferente del Cerro de los Santos. NIPO 551-09-006-X. Madrid.
  2. Olmos, Ricardo (1992). «El surgimiento de la imagen en la cultura ibérica». La sociedad ibérica a través de la imagen (Ministerio de Cultura. Centro Nacional de Exposiciones): 24.

Արտաքին հղումներ խմբագրել