Սարկոֆագ Աստորգայից (իսպ.՝ Sarcófago de Astorga), վաղ քրիստոնեական շրջանի սարկոֆագ, որը հայտնաբերվել է Իսպանիայի Լեոն համայնքի Սան Խուստո դե լա Վեգա քաղաքում, ավելի ուշ տեղափոխվել է Աստորգայի տաճար։

Սարկոֆագ Աստորգայից
[[Պատկեր:|280px|]]
'
նյութմարմար
բարձրություն73սմ
լայնություն244 սմ
խորություն83 սմ
ստեղծվել է4-րդ դար

Մադրիդի ազգային հնագիտական թանգարանի հավաքածուն սարկոֆագը համալրել է 1869 թվականին, մինչ այդ օգտագործվել է Աստորգայի տաճարում, 10-րդ դարում եղել է Ալֆոնսո III-ի ժամանակավոր գերեզմանը։

1869 թվականի դեկտեմբերի 5-ից գտնվում է Մադրիդի ազգային հնագիտական թանգարանում 50310 համարի ներքո[1]։

Պատմություն խմբագրել

Փորձագետները նշում են, որ սարկոֆագը ստեղծվել է վաղ քրիստոնեական շրջանում, 305-312 թվականներին։ Վաղ միջնադարում այն հայտնաբերվել է Լեոն համայնքի Սան Խուստո դե լա Վեգա քաղաքում և տեղափոխվել է Աստորգայի տաճար։

910 թվականին մահանում է Ալֆոնսո III թագավորը և նրա աճյունը տեղափոխվում է Աստորգա քաղաք և հանգրվանում այս սարկոֆագ-գերեզմանում[2]։ Ավելի ուշ՝ 986 թվականին, Ալֆոնսո III-ի և նրա կնոջ՝ Խիմենա դե Աստուրիասի մասունքները Բերմունդո II թագավորի հրամանով տեղափոխվեում են Օվիեդո քաղաք, որպեսզի փրկվեն մուսուլմանների զորքերից, որոնք արշավում էին Լեոն։ Ալֆոնսո III-ի և նրա կնոջ մասունքները ամփոփվում են Աստուրիական թագավորների պանթեոնում։

1869 թվականին Խուան դե Դիոս դե լա Ռադաի հնագիտական ճամփորդություններից մեկի ժամանակ սարկոֆագը տեղափոխվում է Մադրիդ։

Տվյալներ խմբագրել

Սարկոֆագը պատրաստված է սպիտակ մարմարից, թվագրվում է 305-312, համապատասխան 4-րդ դար, քրիստոնեական դարաշրջան, ունի 2,25 մետր երկարություն, 83 սմ լայնություն և 73 սմ բարձրություն։ Սարկոֆագի վրա ներկայացված են վեց տեսարաններ, որոնց մասին խոսվում է Աստվածաշնչյան 6 գլուխներում։

  1. Ղազարոսի հայտնություն
  2. Սան Պեդրոյի ժխտում, Իսրայելի վերջին 2 քահանայապետերի ձերբակալություն
  3. Պետրոս առաքյալը ջուր է բերում ժայռից, մկրտում առաքյալներին, այլ հեղինակների պնդմամբ՝ Մովսեսը ջուր է բերում Սինայ լեռից
  4. Չորրորդ պատկերում Ադամն ու Եվան են ծառի մոտ
  5. Հինգերորդ տեսանում պատկերված է՝ ինչպես է Հիսուսը հացով և ձկով կերակրում բազմաթիվ մարդկանց
  6. Վեցերորդ տեսարանը ներկայացնում է՝ ինչպես է Աբրահամը պատրաստվում զոհաբերել իր միակ որդի Իսահակին

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Del Arco y Garay, Ricardo (1954). Instituto Jerónimo Zurita. Consejo Superior de Investigaciones Científicas., ed. Sepulcros de la Casa Real de Castilla (1ª edición). Madrid.
  • Calderón Reñón, Ana (1998). «Curiosidades sobre el sarcófago de Astorga». Argutorio: revista de la Asociación Cultural "Monte Irago" (Asociación Cultural "Monte Irago") (2)։ 15–16. ISSN 1575-801X. Consultado el 25 de mayo de 2010.
  • Velasco Graña, Bernardo (1991). La Catedral de Astorga y su museo (1ª edición). Museo de la Catedral de Astorga. ISBN 84-404-8982-X.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. arcófago de Astorga, MAN
  2. Del Arco y Garay, Ricardo (1954). «X». En Instituto Jerónimo Zurita. Consejo Superior de Investigaciones Científicas. Sepulcros de la Casa Real de Castilla. Madrid. pp. 139–140.

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Sepulcros de la Casa Real de Castilla. Páginas 162.
  • Velasco Graña, Bernardo (1991). La Catedral de Astorga y su museo (1ª edición). Museo de la Catedral de Astorga. p. 219. ISBN 84-404-8982-X.
  • Calderón Reñón, Ana (1998). «Curiosidades sobre el sarcófago de Astorga». Argutorio: revista de la Asociación Cultural "Monte Irago" (Asociación Cultural "Monte Irago") (2)։ 15–16. ISSN 1575-801X. Consultado el 25 de mayo de 2010.