Մարիա դել Կարմեն Պերես Դիե

Մարիա դել Կարմեն Պերես Դիե (իսպ.՝ María del Carmen Pérez Díe, 1953, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի եգիպտագետ, ֆոնդապահ և հետազոտող։ 1980 թվականից աշխատում է Ազգային հնագիտական թանգարանում որպես Մերձավոր Արևելքի և եգիպտական հնաոճ իրերի բաժնի պետ-ֆոնդապահ։ 1991-1997 թվականներին ստանձնեց թանգարանի ղեկավարի պաշտոնը[1]։

Մարիա դել Կարմեն Պերես Դիե
Դիմանկար
Ծնվել է1953
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՄադրիդի Կոմպլուտենսե համալսարան
Մասնագիտությունհամադրող, հնագետ, եգիպտագետ, ֆոնդապահ և պատմաբան
ԱշխատանքԱզգային հնագիտական թանգարանի Մերձավոր Արևելքի և եգիպտական հնաոճ իրերի բաժնի պետ-ֆոնդապահ
Զբաղեցրած պաշտոններdirector of the National Archaeological Museum of Spain? և թանգարանի տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
  • Իսպանիայի աշխարհագրական միության ազգային մրցանակ (2009)
  • Իսպանիայի Արտաքին գործերի նախարարության կողմից Կաթոլիկ Իզաբելլայի շքանշան (2009)
  • Եգիպտոսի հնաոճ իրերի գերագույն խորհրդի կողմից ոսկե մեդալ (2010)
 María del Carmen Pérez Díe Վիքիպահեստում

Ներկայումս (2015) այնպիսի կոմիտեների և միությունների անդամ է, ինչպիսիք են Comité International pour L'Egyptologie-ն, Եգիպտագիտության իսպանական միությունը, Comité Español para el salvamento de Tiro-ն[1]։

Կարիերա խմբագրել

Փարիզում և Եգիպտոսում մասնագիտանալով եգիպտագիտության և թանգարանագիտութան մեջ՝ Պերես Դիեն շարունակեց ուսումը Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում, որտեղ 1990 թվականին ստացավ գիտությունների դոկտորի աստիճան՝ «Հերակլեոպոլիս Մագնան երրորդ միջանկյալ շրջանում» թեմայով ատենախոսության համար։ Ատենախոսությունը հիմնված էր Հերակլեոպոլիս Մագնայի պեղումների վրա, որը 1984 թվականից ղեկավարում է հենց Մարիա դել Կարմենը[2][3]։

Ունի ավելի քան 100 հրատարակություններ եգիպտագիտության և թանգարանագիտության վերաբերյալ։ Դասախոսում է համալսարաններում, թանգարաններում և կոնգրեսներում, կազմակերպում է բազմաթիվ ցուցահանդեսներ Եգիպտոսի, Սուդանի և Մերձավոր Արևելքի վերաբերյալ[1]։

Պարգևներ խմբագրել

Մարիա դել Կարմեն Պերես Դիեն ստացել է մի շարք պարգևներ՝

  • Իսպանիայի աշխարհագրական միության ազգային մրցանակ (2009)
  •   Իսպանիայի Արտաքին գործերի նախարարության կողմից Կաթոլիկ Իզաբելլայի շքանշան (2009)
  • Եգիպտոսի հնաոճ իրերի գերագույն խորհրդի կողմից ոսկե մեդալ (2010)[1][4][5]

Հիմնական հրատարակություններ խմբագրել

  • Un nuevo vaso egipcio de alabastro en España. Homenaje al prof. Martín Almagro Basch, Vol. 2, 1983, ISBN 84-7483-348-5
  • EL túmulo 1 de la necrópolis de "Las Cumbres" (Puerto de Santa María, Cádiz) con Diego Ruiz Mata. Tartessos: Arqueología protohistórica del bajo Guadalquivir / coord. por María Eugenia Aubet Semmler, 1989, ISBN 84-86329-48-5
  • V Congreso Internacional de Egiptología. Sefarad: Revista de Estudios Hebraicos y Sefardíes, ISSN 0037-0894, Año 49, Nº. 1, 1989
  • Excavaciones de la misión arqueológica española en Heracleópolis Magna. Archivo español de arqueología, ISSN 0066-6742, Vol. 61, Nº 157-158, 1988
  • Ehnasya el Medina (Heracleopolis Magna): yacimiento de la misión arqueológica española. Treballs d'Arqueologia, ISSN-e 1134-9263, Nº. 2, 1992
  • Precisiones sobre la existencia en Madrid de una momia egipcia presunta hija de Ramses II. Revista de arqueología, ISSN 0212-0062, Nº 182, 1996
  • Arqueología en Egipto y Sudán: el proyecto de investigación de Ehnasya el Medina (Heracléopolis Magna), Egipto. Arbor: Ciencia, pensamiento y cultura, ISSN 0210-1963, Nº 635-636, 1998
  • El Proyecto "Heracleópolis Magna": investigación arqueológica y restauración con María Antonia Moreno Cifuentes Patrimonio cultural de España, ISSN 1889-3104, Nº. 2, 2009
  • Heracléopolis Magna. Sociedad Geográfica Española, ISSN 1577-3531, Nº 36, 2010,
  • Memoria de los trabajos realizados en Heracleópolis Magna (Ehnasa el Medina), Egipto. Informes y Trabajos, Nº. 9, 2012

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «María del Carmen Pérez Díe». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 14 de octubre de 2015-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  2. «Amigos del Antiguo Egipto: María del Carmen Pérez Díe». Վերցված է 14 de octubre de 2015-ին.
  3. «Carmen Pérez Die: "Hoy entendemos el mensaje de los antiguos egipcios"». 24 de abril de 2015. Վերցված է 15 de octubre de 2015-ին. {{cite news}}: Unknown parameter |Agency= ignored (|agency= suggested) (օգնություն)
  4. Ministerio de Educación, Cultura y Deporte. «Mª del Carmen Pérez Díe, condecorada con la Medalla de Oro de Consejo Supremo de Antigüedades de Egipto». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 15 de octubre de 2015-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  5. «Carmen Pérez Die recibe hoy la Orden de Isabel la Católica». Վերցված է 15 de octubre de 2015-ին. {{cite news}}: Unknown parameter |Agency= ignored (|agency= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

Նախորդող
Խոսե Մարիա Լուսոն Նոգե
Մադրիդի Ազգային հնագիտական թանգարանի տնօրեն
1991 - 1997
Հաջորդող
Մարտին Ալմագրո Գորբեա