Լամարա Գրիգորիի Ճղոնիա (վրաց.՝ ლამარა ჭყონია, դեկտեմբերի 27, 1930(1930-12-27)[1], Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - մարտի 14, 2024(2024-03-14)[2], Թբիլիսի, Վրաստան), վրացի խորհրդային օպերային և կամերային երգչուհի (քնարական-կոլորատուրային սոպրանո), մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976

Լամարա Ճղոնիա
Բնօրինակ անունվրաց.՝ ლამარა გრიგოლის ასული ჭყონია
Ծնվել էդեկտեմբերի 27, 1930(1930-12-27)[1]
Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Երկիր ԽՍՀՄ և  Վրաստան
Մահացել էմարտի 14, 2024(2024-03-14)[2] (93 տարեկան)
Թբիլիսի, Վրաստան
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ և քաղաքական գործիչ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1956)
Պարգևներ
 Lamara Chkonia Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լամարա Ճղոնիան ծնվել է 1930 թվականի դեկտեմբերի 27-ին Բաթում քաղաքում։ 1956 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիայի երգեցողության դասարանը Գ. Գոգիչիձեի ղեկավարությամբ (նախկինում սովորել է Վ. Կաշակաշվիլիի մոտ)[3]։

1956-1960 թվականներին և 1968 թվականից Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի է։ 1960-1968 թվականներին եղել է Կիևի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։ Ելույթներ է ունեցել Մեծ թատրոնում, Լենինգրադի Ս. ԿԻրովի անվան օպերայի և բալետի թատրոնում։

Զբաղվել է համերգային գործունեությամբ։ Նրա կամերային երգացանկն ընդգրկում էր վրացի, ռուս ու արտասահմանյան կոմպոզիտորների շուրջ 400 ստեղծագործություններ։ Համերգներ է տվել նաև արտասահմանում (Ռումինիա, Բուլղարիա, Ճապոնիա, Չեխոսլովակիա, Ֆինլանդիա, Իտալիա, Կանադա, Պորտուգալիա, Իսպանիա, Գերմանիա, Հունգարիա, Ավստրիա, Շվեյցարիա և այլն)։

1976 թվականից դասավանդել է Թբիլիսիի կոնսերվատորիայում (1987 թվականից պրոֆեսոր է)։

Եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 10-րդ գումարման պատգամավոր (1979-1984)։

1996 թվականից Լամարա Ճղոնիան ապրում է Մադրիդում (Իսպանիա) իր կրտսեր աղջկա՝ օպերային երգչուհի (սոպրանո) Էթերի Լամորիսի (Eteri Lamoris) հետ։ Այնտեղ նա շարունակում է իր մանկավարժական գործունեությունը։ Նրա ավագ դուստրը՝ Նաթելա Նիկոլին, նույնպես օպերային երգչուհի է[4]։

Ճանաչում և մրցանակներ խմբագրել

  • Վոկալիստների Մ. Գլինկայի անվան համամիութենական մրցույթի մրցանակակիր (3-րդ մրցանակ, Մոսկվա, 1960)
  • «Պրահայի գարուն» միջազգային երաժշտական փառատոնի վոկալիստների մրցույթի մրցանակակիր (1960)
  • Օպերային երիտասարդ երգիչների միջազգային մրցույթի մրցանակակիր (3-րդ մրցանակ, Սոֆիա, 1963)
  • «Մադամ Բատերֆլայ» միջազգային մրցույթի մրցանակակիր (2-րդ մրցանակ, Տոկիո, 1967, Չիո-Չիո-սանի դերերգի լավագույն կատարում)
  • Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1963)[5]
  • Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1970)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976)
  • Ուկրաինայի ժողովրդական արտիստ[6]
  • «Պատվո նշան» շքանշան (1974)
  • Նախագահական մրցանակ «Շող» (Վրաստան, 2011)
  • Թամար թագուհու շքանշան (Վրաստան, 2011)[7]
  • Սուրբ Վարվառայի շքանշան (Ուկրաինական ուղղափառ եկեղեցու մոսկովյան պատրիարքություն, 2011)
  • «Կրեդո» 12 ճաճանչով աստղ - «հասարակության զարգացման գործում ունեցած ներդրման համար» («Грандов рейтингов и номинаций» (ГРИН) հասարակական կազմակերպություն, 2011)
  • «Cigno D'Oro» մրցանակ (Իտալիա, 2011)
  • մեդալներ

Դերերգեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Чкония Ламара Григорьевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Умерла народная артистка СССР Ламара Чкония
  3. ЧКОНИЯ в энциклопедии музыки
  4. http://megabook.ru/article/ЧКОНИЯ%20Ламара%20Григорьевна
  5. «Народную артистку СССР Ламару Чкония наградили двенадцатилучевой звездой Кредо - Новости / ФРАЗА». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
  6. «В Батуми отметят юбилей оперной певицы Ламары Чкония – Минкультуры | Культура | Новости-Грузия». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
  7. «Грузинское сопрано Ламара Чкония награждена "Орденом Царицы Тамар" | Культура | Новости-Грузия». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
  8. Чкония Ламара Григорьевна
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լամարա Ճղոնիա» հոդվածին։