Օլիմպիական երդումը դա ավանդական արարողություն է Օլիմպիական խաղերի բացման ժամանակ։ Օլիմպիական խաղերի ամենակարևոր ատրիբուտներից մեկը, որը արտահայտում է երիտասարդների միավորման գաղափարը մարզական միջոցառման ժամանակ։

Մարզիկներ Օլիմպիական երդում խմբագրել

 
1920 թվականին Վիկտոր Բոյնը առաջին անգամ արտասանում է Օլիմպիական խաղերում Օլիմպիական երդումը

Օլիմպիական երդման տեքստը մշակվել է Պիեռ դը Կուբերտենի կողմից 1913 թվականին, որը առաջարիկեց Միջազգային Օլիմպիական կոմիտեին(ՄՕԿ) վերականգնելու Հին Հունաստանի Օլիմպիական խաղերի Օլիմպիական երդման արարողությունը (Օլիմպ մարզադաշտում ի պատվի Զևսի՝ զոհասեղանի վրա)։

Մարզիկների Օլիմպիական երդման տեքստը.

Բոլոր մարզիկների անունից ես խոստանում եմ, որ մենք մասնակցելով այս օլիմպիական խաղերին, կհարգենք ու կպահպանենք խաղերի անցկացման կանոնները՝ հանուն սպորտի փառքի և մեր թիմերի պատվի:

Առաջին անգամ օլիմպիական երդումը արտասանել է բելգիացի մարզիկ Վիկտոր Բոյնը 1920 թվականի Օլիմպիական խաղերում[1]։ Համաձայն Օլիմպիական խարտիայի ‎, օլիմպիական երդումը արտասանում է տվյալ երկիր մարզիկը, որտեղ անցկացվում է հերթական Օլիմպիական խաղերը։ Տրիբունանա տեղադրված է օլիմպիական մարզադաշտում, տվյալ երկրի դրոշի ներքո։ Ազգային Օլիմպիական կոմիտեն սովորաբար օլիմպիական երդման համար ընտրում է ականավոր մարզիկներից որևէ մեկին։

Մարցավարների Օլիմպիական երդում խմբագրել

1968 թվականին ԽՍՀՄ-ի Օլիմպիական կոմիտեն առաջարկով ՄՕԿ-ին ներառել է նաև մրցավարների օլիմպիական երդում՝ ամառային և ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը ժամանակ (այն արտասանվում է է երկրի մրցավարների և մարզիկների օլիմպիական երդումից հետ, որտեղ և անցկացվում է օլիմպիական խաղերը)։

Մրցավարների Օլիմպիական երդման տեքստը։

Բոլոր դատավորների և պաշտոնական անձանց անունից ես խոստանում եմ, որ մենք այս Օլիմպիական խաղերին մեր պարտականությունները կկատարենք լրիվ անկողմնակալությամբ, հարգելով և պահպանելով խաղերի անցկացման կանոնները՝ իսկական սպորտային ոգով:

Մարզիչների Օլիմպիական երդում խմբագրել

Այն կատարվում է 2010 թվականից՝ Ամառային երիտասարդական խաղերի ժամանակից

Բոլոր մարզիչների և շրջակա միջավայրի այլ մարդիկանց՝ մարզիկների միջավայրից Ես խոստանում եմ, որ մենք պետք է պահենք մեզ այնպես,որպեսզի պահպանեք սպորտային ոգին և արդար խաղ, համաձայն Օլիմպիական շարժման հիմնական սկզբունքների:[2]

Ամառային Օլիմպիական խաղերի երդման տեքստ արտասանած անձիք խմբագրել

Տարեթիվ Մարզիկ Մարզաձև Մրցավար Մարզիչ
1920  Վիկտոր Բոյն Սուսերամարտ, Ջրագնդակ
1924   Ժորժ Անդրե Թեթև աթլետիկա
1928   Հարրի Դենիս Ֆուտբոլ
1932   Ջորջ Կելենե Սուսերամարտ
1936   Ռուդոլֆ Իզմայր Ծանրամարտ
1948   Դոնալդ Ֆինլեյ Թեթև աթլետիկա
1952   Հեյկի Սավոլայնեն Սպորտային մարմնամարզություն
1956   Ջոն Լենդի
  Անրի Սեն-Սիր (1)
Թեթև աթլետիկա
Ձիասպորտ
1960   Ադոլֆո Կոնսոլինի Թեթև աթլետիկա
1964   Տակասի Օնո Սպորտային մարմնամարզություն
1968  Պաբլո Գարրիդո Թեթև աթլետիկա
1972   Հայդի Շյուլլեր (2) Թեթև աթլետիկա Հայնց Պոլլե
1976   Պիեռ Սենտ-Ժան Ծանրամարտ Մորիս Ֆոժե
1980  Նիկոլայ Անդրիանով Սպորտային մարմնամարզություն Ալեքսանդր Մեդվեդ
1984   Էդվին Մոզես Թեթև աթլետիկա Շերոն Ուէբեր
1988   Հո Ջէ
  Սոն Մինա
Բասկետբոլ
Հանդբոլ
Լի Հաննե (이학래)
1992  Լուիս Դորեստե Բլանկո Առագաստային սպորտ Էուգենի Ասենսիո
1996   Թերեզա Էդբարդս Բասկետբոլ Հոբի Բիլլինգլսի
2000   ՌԵչելլ Հոուկս Մականախաղ Պիտեր Կերր
2004   Զոե Դիմոսհակի Լող Լազարոս Վորեադիս
2008   Չժան Ինին Սեղանի թենիս Խուան Լիպին
2012   Սարա Ստիվենսոն Թեկվոնդո Միկ Բէյսի, Բռնցքամարտ Էրիկ Ֆարրելլ,Բայդարկաներով և կանոեներով թիավարություն
2016   Ռոբերտ Շեյդտ Առագաստանավ Մարտինյու Նոբրե Ադրիանա Ապարեսիդա դուս Սանտուս, Բասկետբոլ

(1)Ստոկհոլմում, որտեղ անցկացվեցին ձիասպորտի մրցումներ:

(2)Առաջին անգամ ամառային Օլիմպիական խաղերում երդման արարողությունը արտասանել է կին:

Ձմեռային Օլիմպիական խաղերի երդման տեքստ արտասանած անձիք խմբագրել

Տարեթիաց Մարզիկ Մարզաձև Մրցավար Մարզիչ
1924   Կամիլ Մանդրիյոն Լեռնադահուկային սպորտ[
1928   Հանս Այդենբենց Լեռնադահուկային սպորտ
1932   Ջեկ Շի Չմշկավազք
1936   Վիլհելմ Բոգներ Դահուկային երկամարտ
1948   Բիբի Տորրիանի[ Տափօղակով հոկեյ
1952   Տորբորն Ֆալկանգեր Դահուկացատկ
1956   Ջուլիանա Քենալ-Մինուցցի (1) Լեռնադահուկային սպորտ
1960   Կերոլ Հեյսս Գեղասահք
1964   Պոլ Աստե Բոբսլեյ
1968   Լեո Լակրուա Լեռնադահուկային սպորտ
1972   Կեիտի Սուդզուկի Չմշկավազք Ֆումիո Ասակի
1976   Վերներ Դելլե-Կարտ Բոբսլեյ Վիլլի Կոստինգեր[
1980   Էրիկ Հայդեն Չմշկավազք Տերրի ՄակԴերմոտտ
1984   Բոյան Կրիժայ Լեռնադահուկային սպորտ Դրագան Պերովիչ
1988   Պեր Հարվի Դահուկավազք Սյուզաննա Մորրոու-Ֆրենսիս
1992   Սուրիյա Բոնալի Գեղասահք Պեր Բորնա
1994   Վագարդ Ուլվանգ Դահուկավազք Կարի Կարինգ
1998  Կենդզի Օգիվարա Դահուկային երկամարտ Դզյունկո Հիրամացու
2002   Ջիմմի Շի(2) Սկելետոն Ալլեն Չորչ
2006   Ջորջո Ռոկկա Լեռնադահուկային սպորտ Ֆաբիո Բիանկետտի
2010   Հեյլի Վիկեհայզեր Տափօղակով հոկեյ Միշել Վերրո
2014  Ռուսլան Զախարով Շորթ թրեկ Վյաչեսլավ Վեդենին Անաստասիա Պոպկովա
  • (1) Առաջին անգամ ձմեռային Օլիմպիական խաղերում երդման արարողությունը արտասանել է կին:
  • (2) Օլիմպիական չեմպիոն (2002) սկելետոնիստ Ջիմի Շի՝ կրկնակի օլիմպիական չեմպիոնի (1932)՝ չմշկավազորդ Ջեկա Շիի թոռն է, որը ձմեռային Օլիմպիական խաղերում 1932 թվականի արտասանել է երդման արարողությունը :

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Olympic oath (Antwerp 1920)» (անգլերեն). www.olympic.org. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  2. «Factsheet: Opening Ceremony of the Games of the Olympiad» (PDF). International Olympic Committee. 2012 թ․ հունիս. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 28-ին.