Ձիերի տոնավաճառ
«Ձիերի տոնավաճառ» (ֆր.՝ Le Marché aux chevaux), ֆրանսիացի նկարչուհի Ռոզա Բոնյորի կտավը, որը նկարչուհին սկսել է նկարել 1852 թվականից և առաջին անգամ ցուցադրվել է 1853 թվականին Փարիզյան սալոնում։ Նկարչուհին կտավի վրա 1855 թվականին ավելացրել է որոշ նրբագծեր։ Կտավի չափերն են 244,5 × 506,7 սմ, այն պահվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում (պատկերասրահ 812)[4]։
Ձիերի տոնավաճառ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ռոզա Բոնյոր[1][2] |
տարի | 1850[1] |
բարձրություն | 244,5 սանտիմետր[1] |
լայնություն | 506,7 սանտիմետր[1] |
ուղղություն | ռեալիզմ և ակադեմիզմ |
ժանր | կենցաղային ժանր և Անիմալիստիկա |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան[1] |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան[3] |
ներշնչված է | Parthenon Frieze? |
հիմնական թեմա | Paris horse market?[1] |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Horse Fair by Rosa Bonheur in the Metropolitan Museum of Art Վիքիպահեստում |
Կտավում պատկերված են ձիեր վաճառող առևտրականներ Փարիզի Օպիտալ բուլվարում ձիերի շուկայում։ Ձախից կարելի է տեսնել Սալպետրիեր հոսպիտալը։
Պատմություն
խմբագրելԿտավը նախապատրաստելիս Բոնյորը օգտագործել է Փարիզի Օպիտել բուլվարում Սալպետրիեր հոսպիտալից ոչ հեռու գտնվող ձիու շուկայում կատարված պերշերոնների և այլ ծանրաքաշ ձիերի մի շարք գծանկարներ[5]։ Բոնյորը 1850 թվականի ամառվանից մինչև 1851 թվականի վերջը շաբաթը երկու անգամ այցելում էր շուկա։ Նա հատուկ թույլտվություն էր խնդրել Փարիզի ոստիկանությունից տղամարդու նման հագնվելու համար, որպեսզի իր վրա ուշադրություն չգրավի[4]։ Ավելի վաղ՝ 1945 թվականին, Բոնյորը գծանկարներ էր կատարել փարիզյան սպանդանոցում, ինչը բնորոշ զբաղմունք էր անիմալիստ նկարիչների համար, բայց լինելով այս բնագավառում առաջին կին նկարիչը, նա իրեն ճնշված էր զգում[6]։
Ի լրումն փարիզյան ձիու շուկայում կատարված ուրվանկարների, նա մոդելավորում էր իր կենդանիներին Paris Omnibus ընկերության կենդանիների հետ[6]։ Նա հեռացավ ձիու աչքի ավանդական պատկերումից, այնպիսին ինչպես որ կա, դրա փոխարեն օգտագործելով անտրոպոմորֆիզմ հուզական տպավորություն ստեղծելու համար[7]։ Ենթադրվում է, որ մարդկային կերպարի ներկայացման ձևերից մեկը համարվում է ինքնանկարը։
Բոնյորը սովորաբար տղամարդու հագուստ էր հագնում տանը և ամառանոցում։ «Ձիերի տոնավաճառը» տպագրվել է Ժերմեն Գրիրի «Արգելքներով մրցավազքը, նկարիչ կանանց ճակատագիրը և նրանց ստեղծագործությունները» գրքում, որտեղ նա գրում է «Բոնյորի շալվար և պիջակ հագնելու մեջ, ոչինչ զարմանալի բան չկա» և մեջբերում է նկարչին[8]։
Ես նկարիչ եմ։ Ես վաստակում եմ ազնվորեն։ Իմ անձնական կյանքը ոչ մեկին չի վերաբերվում։ |
Բոնյորի ստեղծագործության վրա իրենց ազդեցությունն են թողել նկարիչներ Ջորջ Ստաբսը, Թեոդոր Ժերիկոն և Էժեն Դելակրուան, ինչպես նաև Հին Հունաստանի քանդակագործությունը։ Նա նկարագրում է իր կտավը որպես սեփական Պարֆենոնի Ֆրիզ։
Ցուցահանդեսներ
խմբագրելԿտավը առաջին անգամ ցուցադրվել է Փարիզյան սալոնում, 1853 թվականի մայիսին և արժանացել քննադատների բարձր գնահատականին։ Ոմանք մեկնաբանում են ստեղծագործության «տղամարդկային» բնույթը։ Ավելի վաղ Բոնյորը ներկայացրել էր կտավի երկու գծանկար Ֆրանսիայի կերպարվեստի նախարար Շարլ դե Մորնիին պետական հանձնաժողովում քննարկելու համար։ Բայց նա ցուցահանդեսի համար պատվիրեց այլ աշխատանք՝ «Խոտհունձը Օվերնիում»։ Սակայն Բոնյորը կենտրոնացել էր «Ձիերի տոնավաճառի» ավարտման վրա և, ցուցահանդեսում դրական ընդունելության արժանանալուց հետո, դե Մորինը փոխեց իր կարծիքը։
1853 թվականին կտավը ցուցադրվեց Գենտում, 1854 թվականին՝ Բորդոյում, սակայն քաղաքը հրաժարվեց այն գնել 15 հազար ֆրանկով։ Արդյունքում կտավը 1854 թվականին վաճառվեց արվեստի դիլեր Էռնեստ Գամբարտին 40 հազար ֆրանկով։ Բոնյորը 1855 թվականին կտավի վրա ավելացրեց վերջին նրբագծերը։
1855-1857 թվականներին Բրիտանիայում կատարված շրջագայության ընթացքում կտավը ցուցադրվեց տարբեր քաղաքներում։ Լոնդոնում կտավը ցուցադրվեց նկարիչ Էդվին Լանդսիրի տանը, որը հայտնի էր կենդանիների վերաբերյալ իր նկարներով[9]։ Վիկտորիա թագուհին խնդրեց անհատական ցուցադրություն կազմակերպել Բուքինգհեմյան պալատում։ Դա Բոնյորի ստեղծագործություններից ամենահայտնի կտավն էր և Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանն այն անվանեց արվեստի ամենահայտնի գործերից մեկը։
1857 թվականին կտավը վաճառվեց բամբակի առևտրով զբաղվող Ուիլյամ Ռայտին 30 հազար ֆրանկով, որը այն վաճառեց Ալեքսանդր Տերնի Ստյուարտին 1866 թվականին։ 1876 թվականին Ստյուարտի և 1886 թվականին նրա այրուԿոռնելիի մահից հետո կտավը աճուրդում 1887 թվականի մարտին գնվեց Կոռնելիուս Վանդերբիլտ II–ի կողմից 53 հաղար դոլարով և անմիջապես նվիրվեց Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին։
Ժառանգություն և ազդեցություն
խմբագրելԱշխատանքի առաջին փորագրությունը կատարել է Ժյուլ-Ժակ Վեյրասան 1853 թվականին, իսկ Թոմաս Լանդսիրի փորագրության հաճախակի վերարտադրությունը օգնեց նրան լայն մասսայականություն վայելել։ Լանդսիրի փորագրությունը հիմնված էր կտավի փոքր չափերով կրկնօրինակի վրա (120 × 250 սմ, որը նկարվել է 1855 թվականին Բոնյորի և նրա ընկերուհու Նատալի Միկասի կողմից և նվիրվել Լոնդոնի ազգային պատկերասրահին 1859 թվականին Ջեյկոբ Բելլա կալվածքի կողմից[4][10]։ Բոնյորը նկարել է նաև երկրորդ ավելի փոքր կրկնօրինակը, որը նրան ավելի շատ էր դուր եկել, սկզբում պահվում էր Մակկոննել ընտանիքի հավաքածուում, իսկ հետագայում Ջեկ Ուիլերի հավաքածուում մինչև 1989 թվականը, երբ այն ցուցադրվեց Դալլասի միդոու թանգարանում։ Երրորդ ճշգրիտ կրկնօրինակը նկարվել էր հրամանատար Արթուր Հիլ Օմմաննի Պիտեր Հիլ-Լոուի համար վաճառվել է Սոթբիսում 1978 թվականին և այժմ գտնվում է Բաթոն Ռուժի մասնավոր հավաքածուում։ Չորրորդ տարբերակը շատ ավելի փոքր էր, 48 × 89 սմ, գտնվում է Կարլ Լովենշտեյնի մասնավոր հավաքածուում։ 1867 թվականին նկարված ջրաներկային տարբերակը՝ 61 × 127 սմ, վաճառվել է 2007 թվականին Նյու Յորքի Սոթբիսում[11]։ Համանման ջրաներկային տարբերակը 1982 թվականին վաճառվել է Knoedler-ում։
Նկարչուհի Մոլլի Լյուսը հայտարարեց, որ «Ձիերի տոնավաճառը» առաջին աշխատանքն էր, որը ազդել է իր նկարիչ դառնալու որոշման վրա[12]։ Կտավը ոգեշնչել է նաև երիտասարդ Ուեյն Տիբոյին[13][14]։
Գրական աշխարհում «Ձիերի տոնավաճառը» ոգեշնչել է բանաստեղծուհի Ռոբին Բեկկերի 2000 թվականի անթոլոգիան[15][16]։
Կտավն իր մեծ մասշտաբներով, ռեալիստական ոճով, շարժման ուժեղ զգացողությամբ կարելի է համարել գերկինեմատիկական[7][17][18]։
Բոնյորի եղբայրը՝ Իսիդոր Բոնյորը, նկարի հիման վրա ձուլել էր բրոնզե բարձրաքանդակ հուշատախտակ Ֆոնտենբլոյում գտնվող նրա հուշարձանի համար։ Հուշահամալիրն իր մեջ ընդգրկում է ցուլի մեծ արձան, որի պատվանդանի վրա տեղադրված են չորս բարձրաքանդակ հուշատախտակներ, որոնց վրա պատկերված են նրա ամենահանրաճանաչ նկարները։ Հուշահամալիրը ավերվել է 1941 թվականին, բայց Նյու Յորքի Դախեշ արվեստի թանգարանում պահպանվել է հուշատախտակի ծեփապատճեն[19]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Rosa Bonheur | The Horse Fair | The Met — Metropolitan Museum of Art, 1870.
- ↑ Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ http://www.metmuseum.org/art/collection/search#!/search?showOnly=highlights
- ↑ 4,0 4,1 4,2 Miller, Asher Ethan (2016). «Rosa Bonheur | The Horse Fair | The Met». The Metropolitan Museum of Art. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Heather McPherson (2003). «Bonheur, (Marie-)Rosa [Rosalie]». Grove Art Online. doi:10.1093/gao/9781884446054.article.T009871.(չաշխատող հղում)
- ↑ 6,0 6,1 Fred Glueckstein Of Men, Women and Horses. — Xlibris Corporation, 2006. — 117 с. — ISBN 9781413490404
- ↑ 7,0 7,1 Mathews, Nancy Mowll (2005). Moving Pictures: American Art and Early Film, 1880-1910 (անգլերեն). Hudson Hills. էջեր 10–16. ISBN 9781555952280.
- ↑ Germaine Greer The Obstacle Race: The Fortunes of Women Painters and Their Work. — Tauris Parke Paperbacks, 2001-06-02. — 422 с. — ISBN 9781860646775
- ↑ «Rosa Bonheur». The New York Times. 1855 թ․ օգոստոսի 9. էջ 4.
- ↑ The Horse Fair, 1855, Rosa Bonheur and Nathalie Micas, National Gallery
- ↑ Rosa Bonheur, The Horse Fair Արխիվացված 2019-11-04 Wayback Machine, Sotheby's, 18 April 2007
- ↑ American women artists, 1830–1930.
- ↑ Wayne Thiebaud on Rosa Bonheur's The Horse Fair | The Artist Project Season 1 | The Metropolitan Museum of Art, Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին
- ↑ The Artist Project: What Artists See When They Look At Art.
- ↑ «The Horse Fair, poems by Robin Becker». www.nytimes.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «BookDetails». www.upress.pitt.edu. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Musser, Charles (1994 թ․ մայիսի 4). The Emergence of Cinema: The American Screen to 1907 (անգլերեն). University of California Press. էջ 140. ISBN 9780520085336.
- ↑ Strauven, Wanda (2006). The Cinema of Attractions Reloaded (անգլերեն). Amsterdam University Press. էջ 166. ISBN 9789053569443.
- ↑ Isidore Jules Bonheur, The Horse Fair, 1901, Dahesh Museum of Art
Արտաքին հղումներ
խմբագրել- The Horse Fair, Heilbrunn Timeline of Art History, Metropolitan Museum of Art
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձիերի տոնավաճառ» հոդվածին։ |