Ռոզա Բոնյոր
Ռոզա Բոնյոր (ֆր.՝ Rosa Bonheur, ամբողջական անունը` Marie Rosalie Bonheur, մարտի 16, 1822[1][2][3][…], Բորդո, Ժիրոնդ, Ֆրանսիա[4][1] - մայիսի 25, 1899[1][2][3][…], Thomery, Ֆրանսիա[5][1]), ֆրանսիացի անիմալիստ-նկարիչ։ Նրա պատվին է կոչվել է Վեներայի վրայի Ռոզա Բոնյոր հարթավայրը։
Ռոզա Բոնյոր | |
---|---|
![]() | |
Ի ծնե | ֆր.՝ Marie-Rosalie Bonheur Juana Maria Maribel |
Ծնվել է | մարտի 16, 1822[1][2][3][…] |
Ծննդավայր | Բորդո, Ժիրոնդ, Ֆրանսիա[4][1] |
Վախճանվել է | մայիսի 25, 1899[1][2][3][…] (77 տարեկան) |
Մահվան վայր | Thomery, Ֆրանսիա[5][1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, գծանկարիչ, արվեստագետ և Դասղեկ |
Ոճ | նատուրալիզմ և ռեալիզմ[4] |
Ժանր | Անիմալիստիկա[4] |
Ուշագրավ աշխատանքներ | Ploughing in the Nivernais?, Gray Horse in Green?, Ten Studies of a Ram? և Ձիերի տոնավաճառ[6] |
Ուսուցիչ | Raymond Bonheur? |
Աշակերտներ | Alfred-Édouard Billioray? |
Ներշնչվել է | Saint-Simonianism? |
Պարգևներ | |
Հայր | Raymond Bonheur? |
Մայր | Sophie Marquis? |
Համատեղ ապրող | Nathalie Micas?[6][9] և Աննա Էլիզաբեթ Կլյումպկե |
ստորագրություն![]() | |
![]() |
Կյանք և ստեղծագործություն
խմբագրելՌոզա Բոնյորը 19-րդ դարի ֆրանսիացի ամենահայտնի նկարիչ-անիմալիստներից է։ Ռոզայի` գեղանկարչության վարպետ դառնալու գործում մեծ օժանդակություն է ցույց տվել նրա հայրը, Ռայմոն Բոնյորը, ով բնապատկերների վարպետ նկարիչ էր։ Նա էլ նկարչուհու առաջին և միակ ուսուցիչն էր[10]։ Իր քաղաքական հայացքներով Ռայմոն Բոնյորը սոցիալիստ էր, սեռերի իրավահավասարության կողմնակից, այդ պատճառով էլ հետողականորեն օգնում էր աղջկան իր նախաձեռնություններում։ Դեռ պատանի նկարչուհին հասկացել էր, որ կենդանիներն իր նկարներում որոշող դեր են ունենալու։ Ռոզա Բոնյորը պրոֆեսիոնալ նկարչուհի էր, իսկ կին-պրոֆեսիոնալը 19-րդ դարի համար քիչ հանդիպող երևույթ էր։ Առաջին անգամ Ռոզան ցուցադրում է կենդանիների պատկերներով իր երկու կտավները 1841 թվականին Բորդոյում։ 1848 թվականին նա ցուցադրել է իր «Կովերի նախիրը» կտավը Փարիզյան սալոնում։ 1853 թվականին սալոնի հայտնությունն է դառնում Բոնյորի «Ձիերի տոնավաճառ» կտավը (պահվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում)։ Այս կտավը գնել է ամերիկացի միլիոներ Կորնելիուս Վանդերբիլթը, ով հետագայում այն նվիրաբերել է նյույորքյան թանգարանին։ Բոնյորի վրձնով պատկերված կենդանիներն անթերի են։ Նրա ստեղծագործությունները հայտնի ու սիրված են հատկապես Անգլիայում։ Ռոզա Բոնյորը մահացել է 1899 թվականի մայիսի 25-ին, Ֆոնտենբլոյում և թաղվել է Փարիզում, Պեր-Լաշեզի գերեզմանոցում։ Նրա կրտսեր եղբայրը` Օգյուստ Բոնյորը, ևս գնացել է հոր ու քրոջ հետքերով և դարձել է նկարիչ-անիմալիստ ու լանդշաֆտային գեղանկարիչ։
Պատկերասրահ
խմբագրել-
Ձիերի տոնավաճառ 1835 (1853)
-
Ուլիկներ(1879)
-
Որսի ժամանակ (1887)
-
Կովերի պատկերի էտյուդ (մոտ. 1840)
-
Մեծ գրիֆոն (1880-ականներ).
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Rosa Bonheur (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Rosa Bonheur — 2008.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Kuiper K. Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
- ↑ 6,0 6,1 http://www.slate.fr/story/196390/trois-femmes-oubliees-cimetiere-pere-lachaise-rosa-bonheur-gerda-taro-sophie-blanchard
- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 https://www.legiondhonneur.fr/fr/actualites/le-musee-celebre-rosa-bonheur/1912/2
- ↑ https://www.musee-orsay.fr/sites/default/files/exposition/booklet/2022-10/prog%20salle_Rosa%20Bonheur_FRA.pdf
- ↑ Ռոզա Բոնյոր// Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, 86 հատոր. (82 հատոր. и 4 հավելված.). — СПб., 1890—1907.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզա Բոնյոր» հոդվածին։ |