Ժերմեն Գրիր
Ժերմեն Գրիր (անգլ.՝ Germaine Greer, հունվարի 29, 1939[2][3][4], Մելբուռն, Ավստրալիա[5][6][7]), անգլիացի գրող, գիտնական և հեռուստահաղորդավար, որը շատերի կողմից համարվում է 20-րդ դարի կարևորագույն ֆեմինիստներից մեկը: Ծնվել է Ավստրալիայում, սովորել է վանքին կից դպրոցում, 1956 թվականին կրթաթոշակ է ստացել, այնուհետև սովորել Մելբուռնի համալսարանում։
![]() | |
Ծնվել է | հունվարի 29, 1939[2][3][4] (81 տարեկան) |
Ծննդավայր | Մելբուռն, Ավստրալիա[5][6][7] |
Մասնագիտություն | ակնարկագիր, լրագրող, պրոֆեսոր, սցենարիստ, դերասանուհի, գրող, ֆեմինիստ, քննադատ և broadcaster |
Լեզու | անգլերեն[8] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սիդնեյի համալսարան[10], Մելբուրնի համալսարան[10], Նյունհեմի քոլեջ, Քեմբրիջի համալսարան (1967)[10] և Ուորիքի համալսարան |
Ժանրեր | Ֆեմինիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | The Female Eunuch?[11] և The Beautiful Boy? |
Աշխատավայր | Ուորիքի համալսարան |
Պարգևներ | Վիկտորիա նահանգի կանանց պատվավոր ցանկ Ավստրալիայի ազգային կենդանի գանձ և honorary doctor of the University of Sydney? |
Ամուսին | Paul du Feu?[12] |
Ներշնչվել է
| |
Germaine Greer Վիքիպահեստում |
Գրիրը թոշակի անցնելուց հետո Ուորվիքի համալսարանում (Մեծ Բրիտանիա) դարձել է անգլիական գրականության և համեմատական ուսումնասիրությունների պատվավոր պրոֆեսոր, մի քանի հայտնի գրքերի հեղինակ է: Դրանցից ամենահայտնին «Կին ներքինին» է, որը հրապարակելուց հետո (1970) դարձել է միջազգային բեսթսելլեր՝ Գրիրին հայտնի դարձնելով:
Գրիրի գաղափարները վիճելի են: Բելինդա Լուսկոմբը «Թայմ» ամսագրի էջերում նրան անվանել է «բացարձակ տրոյական ձի, գեղեցիկ և խելացի, որը կառուցվել է, որպեսզի ներթափանցի հայրապետության անթափանց թվացող միջնաբերդը և ներս թողնի մեզ` հետևակ զորքին»:
Գրական գործԽմբագրել
Գրիրը հարց է բարձրացնում. ի՞նչ են նշանակում սեռերի միջև եղած տարբերությունները և ի՞նչ ազդեցություն են ունենում տարբեր քրոմոսոմները: Այս հարցը արտացոլվում է ճանաչողական նյարդաբան Կորդելիա Ֆայնի աշխատության մեջ, որը «Մոլորություններ գենդերային հարցերի մասին» գրքում հայտնում է, որ կանանց և տղամարդկան ուղեղների միջև եղած տարբերությունների վերաբերյալ եզրակացությունները վաղաժամ են:
Ժերմեն Գրիրը կազմաքանդում է կանացիության գաղափարը և կանացիության հասկացությունը, պնդելով, որ կանայք իրականացնում են իրենց սեռի դերի մասին տղամարդկային երևակայությունները: Գիրքը գրվել է նախքան 1975 թվականին գենդերային խտրականության մասին օրենքի ներդրումը, սակայն այսօր էլ արդիական է[13]:
Գրիրի աշխատանքները կենտրոնացել են ոչ միայն ֆեմինիզմի, այլև` շրջակա միջավայրի վրա: Նա ստեղծել է ավելի քան 20 գիրք, այդ թվում՝ «Ամբողջ կինը» (1999), «Շեքսպիրյան կինը» (2007) աշխատությունները: Գրիրն զբաղվում էր Ավստրալիայի անձրևային անտառների վերականգնմամբ: 1989 թվականին Գրիրն աշխատել է Քեմբրիջում` որպես հատուկ դասախոս, բայց ներգրավվել է տրանսգենդեր գործընկերոջ հետ սկանդալի մեջ, որի համար նրան անվանել են «քույր`առանց եղբայրական զգացմունքների»[14][15]:
Նա նաև որպես վերլուծաբան է աշխատել այնպիսի լրատվամիջոցներում, ինչպիսիք են The Sunday Times, The Guardian, The Daily Telegraph, The Spectator, The Independent և The Oldie պարբերականները:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://vocab.getty.edu/ulan/500255077
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.tvrage.com/person/id-4532/Germaine+Greer
- ↑ 4,0 4,1 https://www.encyclopedia.com/people/social-sciences-and-law/social-reformers/germaine-greer
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.nytimes.com/2014/07/16/books/in-white-beech-germaine-greer-takes-an-ecological-journey.html
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.theguardian.com/books/2003/oct/05/highereducation.gender
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.independent.co.uk/arts-entertainment/books/features/does-the-female-ennuch-still-have-balls-1915660.html
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.nytimes.com/2005/01/20/arts/television/20gree.html
- ↑ 10,0 10,1 10,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 459.
- ↑ https://openlibrary.org/books/OL3943228M/The_female_eunuch
- ↑ Germaine Greer sued / J. Witherow — London: Times Newspapers, 1973. — Iss. 58840. — P. 3. — ed. size: 440581 — ISSN 0140-0460; 0956-1382; 1363-7746
- ↑ «Melody Saracoglu on Germaine Greer: One Woman Against the World» (անգլերեն)։ www.newstatesman.com։ Վերցված է 2018-11-07
- ↑ «Fellows divided over don who breached last bastion»։ The Independent (անգլերեն)։ Վերցված է 2018-11-07
- ↑ «What makes a woman? Germaine Greer weighs in»։ ABC News (անգլերեն)։ 2016-04-11։ Վերցված է 2018-11-07
ԳրականությունԽմբագրել
- The Female Eunuch. London: MacGibbon & Kee. ISBN 0-374-52762-8
- Delusions of Gender. W. W. Norton, 30 August 2010. ISBN 0-393-06838-2