Հովսեփ
արական անձնանուն (יוסף)
|
Հովսեփ` աստվածաշնչային ծագումով հայկական անուն։ Հրեական Յոսեֆ անունն է (եբրայերեն` יוֹסֵף), բառացի թարգմանվում է՝ «կավելացվի»։ Տարածված է նաև իսլամ դավանող ժողովուրդերի մոտ՝ Յուսուֆ ձևով։ Անունով ստեղծված է Հովսեփյան ազգանունը։
Անունը կրողները
խմբագրել- Հովսեփ Աթաբեկյանց (1870-1916 թթ. Կարս)` հայ հրապարակախոս, թարգմանիչ
- Հովսեփ Աղթամարցի (մ. 1544 թ.)` վարդապետ, մշակույթի և կրթական գործիչ
- Հովսեփ արքեպիսկոպոս Արղության (Երկայնաբազուկ) (1743-1801 թթ)`արքեպիսկոպոս, ազգային-ազատագրական շարժման գործիչ
- Հովսեփ Արցախեցի (*Շուշիում)` վարդապետ, 19–րդ դարի եկեղեցական գործիչ և փիլիսոփա
- Հովսեփ Ապօրինածին (Եպափրոդիտոս)(մ. 778)` Պավլիկյանների շարժման առաջնորդը 748 թ.-ից
- Հովսեփ Աւգուստովիչ (*1687)•Józef Augustynowicz•լեհահայ իրավաբան և իրավագետ
- Հովսեփ Գաթրճյան (1820-82)` հայ բանասեր
- Հովսեփ Գենեսիոս •Ιωσήφ Γενέσιος• 10րդ դարի բյուզանդացի մատենագիր
- Հովսեփ Դինիբեկյան` 18–րդ դարի հայ դիվանագետ
- Հովսեփ Եգոյան (*1933 Կահիրեում)` հայ գեղանկարիչ
- Հովսեփ Էմին (Էմին Էմինյան)(1726-1809 թթ.)` հայ ազատագրական պայքարի գործիչ
- Հովսեփ Թավուքճյան` 18–րդ դարի մշակույթի գործիչ
- Հովսեփ Թութունջյան (1914-94 թթ.)` հայ հոգեբան
- Հովսեփ Կարալյան (1897-1981 թթ.)` հայ խորհրդային նկարիչ
- Հովսեփ Կուսիկյան (1890-1969 թթ.` Մոսկվայում)` հայ խորհրդային լեզվաբան և բանասեր
- Հովսեփ Մալեզյան (1801-81 թթ.` Կ.Պոլսում)` մանկավարժ և բանաստեղծ
- Հովսեփ Միրզայան (1868-1935 թթ.` Պարսկաստանում)` իրանահայ մշակութային գործիչ
- Հովսեփ Շիշմանյան (Ծերենց) (1822-1888 թթ.) հայ գրող և հրապարակախոս
- Հովսեփ Ոսկանյան (1883-1939 թթ.)` հայ դերասան
- Հովսեփ Պաղնացի` 5–րդ դարի հայ թարգմանիչ
- Հովսեփ Վարդանյան` (1815-79 թթ.` Կ.Պոլսում)` հայ գրող և պատմաբան
- Հովսեփ Տեր-Դավթյան (1862Թիֆլիս-1938Թբիլիսի թթ.)` հայ դաշնակահար
- Հովսեփ Տեր-Աստվածատրյան (1862 Շուշի - 1938 Երևան թթ.)` հայ խորհրդային հիդրոէներգետիկ
- Հովսեփ Տիգրանով` Երևանի 8–րդ քաղաքագլուխը
- Հովսեփ Փուշման (1877-1966Նյու Յորքթթ.)•Hovsep Pushman•հայ գեղանկարիչ
- Հովսեփ Քարշ(1908-2002 թթ.)•Yusuf Karsh•կանադահայ լուսանկարիչ
- Հովսեփ Օրբելի[1](1881-1961 թթ.)` գիտնական, արևելագետ և հասարակական գործիչ
- Հովսեփոս Փլավիոս[2](37-100 թթ.)անտիկ հրեա պատմիչ