Բացել գլխավոր ցանկը

Հովսեփ Բ Փարպեցի, Կարիճ (ծ. թ. անհայտ, գ. Փարպի, Արագածոտն գավառ – 806), Ամենայն հայոց կաթողիկոս 795 թվականից առ 806 թ.։ Հովսեփ Բ Փարպեցուն կաթողիկոսական գահին նախորդել է Գևորգ Ա Բյուրականցին, հաջորդել՝ Դավիթ Բ Կակաղեցին։ Ըստ ուսումնասիրողների, կաթողիկոսի «Կարիճ» մականունը գրչագրական սխալի հետևանք է, և բնագրում պետք է գրված լիներ «Կտրիճ»։ Հայրապետության տարիներին դիմադրել է կաթողիկոսական կալվածները բռնի յուրացնելու արաբական Խուզեյմա ոստիկանի փորձերին։ Այդ պատճառով ոստիկանը բանտարկել է Հովսեփ Բ Փարպեցուն։ Սակայն Հարուն ալ Ռաշիդ խալիֆը ազատ է արձակել նրան և վերադարձրել բռնագրավված կաթողիկոսական կալվածների մեծ մասը[1]։

Հովսեփ Բ Փարպեցի
Ծնվել էանհայտ
Մահացել է806
Մասնագիտությունկաթողիկոս
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

ՀղումներԽմբագրել

  1. http://web.archive.org/web/20110531152734/http://araratian-tem.am/media/Qrist.%20Hayast..pdf «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 635

Արտաքին հղումներԽմբագրել


Նախորդող՝
Գևորգ Ա Բյուրականցի
Կաթողիկոս
795-806
Հաջորդող՝
Դավիթ Բ Կակաղեցի