Հովսեփ Կուսիկյան

հայ լեզվաբան, բանասեր

Հովսեփ Կարապետի Կուսիկյան (հունիսի 14 (26), 1890[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 27, 1964(1964-12-27)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային լեզվաբան, բանասեր, պրոֆեսոր (1921 թ.), դոկտոր (1961 թ.), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1962 թ.)։

Հովսեփ Կուսիկյան
Ծնվել էհունիսի 14 (26), 1890[1]
Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 27, 1964(1964-12-27)[1] (74 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան և բանասեր
Հաստատություն(ներ)Լազարյան ճեմարան[1], Երևանի պետական համալսարան[1] և Լեզվի ինստիտուտ[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանդոկտոր[1] (1961)
Տիրապետում է լեզուներինհայերեն, ռուսերեն, լատիներեն և գրաբար
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ՀայրԿարապետ Կուսիկյան[1]

Հայագետ Կարապետ Կուսիկյանի որդին է։

Կենսագրություն

խմբագրել

Հովսեփ Կուսիկյանր ծնվել է 1890 թվականի հունիսի 26-ին, գրականագետ Կարապետ Կուսիկյանի ընտանիքում։ Գնալով հոր ճանապարհով՝ նա դարձել է հայագետ և բյուզանդագետ։ Աոռաջին անգամ Կուսիկյանը տպագրվել է 1918 թվականին, հետագայում աշխատակցել է բազմաթիվ ամսագրերի և ժողովածուների, այդ թվում նաև «Византийский временник», «История СССР», «Советская книга», «Սովետական գրականություն» և այլն, ինչպես նաև արտասահմանյան ամսագրերի։ Ապրել է Մոսկվայում, սակայն ամեն տարի այցելել է Հայաստան, դասախոսություններ կարդացել պետական համալսարանում, հայկական մանկավարժական ինստիտուտում, ռուսական մանկավարժական ինստիտուտում։

1950 թ.-ից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ լեզվի ինստիտուտում։

Գործունեություն

խմբագրել

1915-1920 թթ.-ին Լազարյան ճեմարանում դասավանդել է հայերեն, ռուսերեն, լատիներեն, գրաբար, կովկասագիտություն և այլն, 1935-1937 թ.-ին Երևանի պետական համալսարանում և Մանկավարժական ինստիտուտում վարել է Հռոմի պատմության, բյուզանդագիտության, սլավոնագիտության, ընդհանուր լեզվաբանության դասընթացներ։

Ուսումնասիրություններ

խմբագրել

Կուսիկյանի ուսումնասիրությունները հիմնականում նվիրված են հայոց լեզվին։ Ունի նաև պատմագիտական, բյուզանդագիտական և սլավոնագիտական աշխատանքներ։ Կուսիկյան մասնակցել է «Սասունցի Դավիթ» էպոսի ռուսերեն թարգմանության խմբագրությանը։ Ռուսերեն է թարգմանել Րաֆֆու «Մամվել» պատմավեպը (հրտ. 1958 թ.)։

Կուսիկյանը գրել է բազմաթիվ հոդվածներ, աշխատակցել է հանրագիտարանների։ «Փոքր սովետական հանրագիտարանում» տպագրվել են Հովսեփ Կուսիկյանի հոդվածները Կուրղինյանի, Նալբանդյանի, Հովհաննիսյանի, Փափազյանի, Պարոնյանի, Պատկանյանի, Պեշիկթաշլյանի և Րաֆֆու մասին։ «Սովետական մեծ հանրագիտարանում» տպագրվել են Կուսիկյանի հետևյալ հոդվածները. «Հայոց լեզու», «Հրաչյա Աճառյան», «Աշխարհաբար», «Գրաբար», «Հայ հնագրություն»։

Հովսեփ Կուսիկյանի տպագիր աշխատությունների թիվը հասնում Է 90-ի, որոնց թվում՝ մի շարք մենագրություններ։ Նա ռուսերեն լեզվով հրատարակել է երեք մենագրություն. «Ժամանակակից հայ գրական լեզվի քերականություն» (1950), «Հայ գրական լեզվի պատմական շարահյուսության ուրվագծեր» (1959), «Փոփոխություններ սովետական շրջանի հայոց գրական լեզվի բառային կազմում» (1964)։ «Հայ գրական լեզվի քերականություն» աշխատությունը հայոց լեզվի նորմատիվ քերականությունն Է ռուսերեն լեզվով շարադրված։

Գրականություն

խմբագրել
  • Грамматика современного литературного армянского языка, M.-Л., 1950;
  • Очерки исторического синтаксиса литературного армянского языка, M., 1959;
  • изменения в словарном составе литературного армянского языка советского перевода, M., 1964.

Աղբյուրներ

խմբագրել
  • Ա․ Ղարիբյան, Հայկ․ ՍՍՌ ԳԱ ակադեմիկոս «Հովսեփ Կուսիկյան», պատմաբանասիրական հանդես №1, 1965, էջ 133-134

Ծանոթագրություններ

խմբագրել

»«

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 23