Հովսեփ Տեր-Դավթյան

հայ հասարակական գործիչ, դաշնակահար

Հովսեփ Գևորգի Տեր-Դավթյան (1862, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1938, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահար, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ։

Հովսեփ Տեր-Դավթյան
Ծնվել է1862
Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել է1938
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունհասարակական գործիչ, դաշնակահար և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Պ․ Պաբստի դասարան)։ 1894 թվականից ապրել և գործել է Թիֆլիսում։ Պրոպագանդել է հայկական դաշնամուրային երաժշտությունը (Ս․ Բարխուդարյան, Ն․ Տիգրանյան, Ա․ Մայիլյան, Կ․ Զաքարյան և ուրիշներ)։

Համերգներով հանդես է եկել Անդրկովկասի տարբեր քաղաքներում։ Թիֆլիսում հիմնել է իր մասնավոր երաժշտական դպրոցը, որտեղ նրան աշակերտել են կոմպոզիտորներ Սպիրիդոն Մելիքյանը, Մարտին Մազմանյանը, Ս․ Գալիկյանը, դաշնակահարուհի Օլգա Բաբասյանը, երգչուհի և դաշնակահարուհի Ա․ Աբալյանը և ուրիշներ։ Եղել է Թիֆլիսի հայոց երաժշտական ընկերության նախագահը (1914-1917)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 667