Հովսեփ Տեր-Աստվածատրյան
Հովսեփ Անդրեյի Տեր-Աստվածատրյան (ապրիլի 19 (մայիսի 1), 1886[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[2][1] - հուլիսի 19, 1938[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային հիդրոէներգետիկ։
Հովսեփ Տեր-Աստվածատրյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 19 (մայիսի 1), 1886[1] |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[2][1] |
Մահացել է | հուլիսի 19, 1938[2] (52 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Շուշիի ռեալական ուսումնարան և Սանկտ Պետերբուրգի տրանսպորտի համալսարան (1912)[1] |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Աշխատավայր | Քանաքեռի ջրաէլեկտրակայան[1], Ձորագետի ջրաէլեկտրակայան[1], ՀԱՊՀ և Հիդրոնախագիծ գիտահետազոտական ինստիտուտի հայկական բաժանմունք |
Պարգևներ և մրցանակներ | |
Hovsep Ter-Astvatsatryan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Պետերբուրգի հաղորդակցության ճանապարհների ինժեներների ինստիտուտը (1912)։ 1913-1921 թվականներին աշխատել է Միջին Կովկասյան, Ուրալ-Մոլ-Իլեցկ, Ռյազան-Ուրալ երկաթուղիների, մի շարք կամուրջների ու օբյեկտների շինարարությունում։ 1922-1925 թվականներին եղել է Շիրակի ոռոգման ջրանցքի և Լենինականի հէկի շինարարության պետը և գլխավոր ինժեները, 1925-1927 թվականներին՝ ՀԽՍՀ ջրային տնտեսության վարչության գլխավոր ինժեները։ 1927 թվականից եղել է Զորագետի և Քանաքեռի հէկերի շինարարության գլխավոր ինժեները, այնուհետե՝ պետը։ Տեր-Աստվածատրյանի ղեկավարությամբ, ԽՍՀՄ-ում առաջինը, Զորագետի հէկի շինարարությունում իրականացվել են բարդ հիդրոտեխնիկական կառույցների (ճնշումային թունել, ավտոմատ գլանային փակաղակ և այլն) շինարարությունն ու գործարկումը։ Ղեկավարել է Սևան-Հրազդան կասկադի հէկերի նախագծերի կազմման, Սևանի և Գյումուշի հէկերի շինարարության նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաե Սևանա լճի ջրերի օգտագործման նախագիծը (1931)։ Տեր-Աստվածատրյանը կազմակերպել է և առաջինը գլխավորել Կառուցվածքների ԳՀԻ-ն (այժմ՝ Շինարարության և ճարտարապետության ինստիտուտ) ու «Հիդրոէլեկտրանախագիծ» (այժմ՝ «Հիդրոնախագիծ») բաժանմունքը։ Տեր-Աստվածատրյանը Հայաստանում հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի դպրոցի հիմնադիրներից է։ Եղել է ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով։
Հիշատակ
խմբագրելՏեր-Աստվածատրյանի անունն է կրում Քանաքեռի հէկը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Тер-Аствацатурян Иосиф Андреевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովսեփ Տեր-Աստվածատրյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 662)։ |