Հովսեփ Թութունջյան

հայ հոգեբան

Հովսեփ Մովսեսի Թութունջյանը (սեպտեմբերի 10, 1918(1918-09-10), Ալեքսանդրիա, Եգիպտոս - նոյեմբերի 13, 1994(1994-11-13), Երևան, Հայաստան), հայ հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1971), հոգեբանների ֆրանսիական միության, Սան-Պաուլու քաղաքի հոգեսոմատիկայի Ինստիտուտի գիտական խորհրդի պատվավոր անդամ[1]:

Հովսեփ Թութունջյան
Hovsep Tutunjian.jpg
Ծնվել էսեպտեմբերի 10, 1918(1918-09-10)
Ալեքսանդրիա, Եգիպտոս
Մահացել էնոյեմբերի 13, 1994(1994-11-13) (76 տարեկան)
Երևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Egypt.svg Եգիպտոս
Ազգությունհայ
Մասնագիտությունհոգեբան
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերKalousdian Armenian School (1937)
Գիտական աստիճանհոգեբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ 1929-1937 թթ. նախնական կրթությունն ստացել է Կահիրեի Գալուստայն ազգային վարժարանում, այնուհետև (1937-1940 թթ.)՝ ֆրանսիական լիցեյում։ 1943-1947 թթ. սովորել և ավարտել է Կահիրեի ամերիկյան համալսարանի մանկավարժական ֆակուլտետը, իսկ 1942-1947 թթ. ուսմանը զուգընթաց ուսուցչություն արել Գալուստյան վարժարանում։ 1947 թվականին հայրենադարձել է: Դասավանդել է մի շարք բուհերում, 1971 թվականից՝ Երևանի պետական համալսարանում: 1948 թ. հոգեբանություն մասնագիտացմամբ ընդունվել է ասպիրանտուրա, 1956 թ. ստանում է հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 1960 թ. արժանանում ավագ գիտաշխատողի կոչման։ Հ. Թութունջյանը գիտական ուսումնասիրություններ է կատարել սպորտի, մանկական, մանկավարժական, փորձարարական, ստեղծագործական հոգեբանության ոլորտներում։ Հայրենական և արտասահմանյան հոգեբանական գրականության մեջ առաջին անգամ նա վերլուծության է ենթարկել Ֆրանսիայում գիտական հոգեբանության ձևավորման ու զարգացման պատմության մի շարք հարցեր և 1967 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ Պրոֆեսորի գիտական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում տարիքային ու մանկավարժական հոգեբանության վերաբերյալ ուսումնասիրությունները, որոնք ամփոփոված են չորս մենագրություններում։ Հ. Թութունջյանի գործադրած ջանքերի շնորհիվ Երևանի պետական համալսարանում 1976 թ. հիմնադրվեց հոգեբանության ամբիոնը, իսկ 1979 թ.՝ ինժեներական հոգեբանության լաբորատորիան։ Երևանի ԳՍՀ «Ուրարտու» համալսարանում գործում է Հ. Թութունջյանի անվան գիտական գրադարան։

ԵրկերԽմբագրել

  • Կրտսեր դպրոցականի ուշադրության դաստիարակումը ուսուցման պրոցեսում, Թութունջյան Հովսեփ Մովսեսի, Դպրոցների գիտա-հետազոտական ինստիտուտ, Երևան, Հայպետուսմանկհրատ, 1959:
  • Կրտսեր դպրոցականի հոգեբանական հիմնական առանձնահատկությունները, Երևան, 1962:
  • Մանկավարժական հոգեբանության հարցեր: Մազմանյան Մկրտիչ Արամի, Թութունջյան Հովսեփ Մովսես, Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, «Միտք», 1965:
  • Психологическая концепция Анри Валлона = La Psychologie de Henri Wallon / О. М. Тутунджян, Министерство высшего и среднего специального образования АрмССР, Ереванский государственный педагогический институт им. Х. Абовяна. Ереван, Айастан, 1966:
  • Դպրոցականի մտավոր գործունեության մոդելավորումը և միջառարկայական կապերը: Ոսկանյան Կառլեն Վաղարշակի, Թութունջյան Հովսեփ Մովսեսի, Մաթևոսյան Լ. Ա., ՀՍՍՀ Մանկավարժական ընկերություն, Երևան, «Լույս», 1975:
  • Պլանավորման կարողության փոխանցումն ուսումնական գործունեության մեջ: Հովհաննիսյան Դորա Հովհաննեսի, Թութունջյան Հովսեփ Մովսեսի, Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտ, ՀԽՍՀ Մանկավարժական ընկերություն, Երևան, «Լույս», 1978:
  • Психологические идеи Давида Анахта (Непобедимого), О. М. Тутунджян, Академия наук Армянской ССР | Научная конференция, посвященная 1500-летию со дня рождения Давида Анахта ( 1980, Ереван ). Ереван, Изд-во АН АрмССР , 1980.
  • Երեխայի հոգեբանության հարցեր, Երևան, 1980:
  • Всесоюзная конференция "Актуальные проблемы истории психологии": Текcты докладов: Тутунджян. Министерство высшего и среднего cпециального образования АрмССР Ереванский государственный университет. Ереван, Изд-во Ерев. ун-та, 1982.
  • Ընդհանրացված մտավոր կարողությունների փոխադարձ կապը և ուսումնական գործունեության կարգավորումը: Հովհաննիսյան Դորա Հովհաննեսի, Թութունջյան Հովսեփ Մովսեսի, Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտ, Երևան, «Լույս», 1983:
  • Կարեկցանքի հոգեբանական ակունքները: (Ուսումնաօժանդակ ձեռնարկ բուհերի ուսանողների համար), Ջռնազյան Լևոն Նուբարի, Թութունջյան Հովսեփ Մովսեսի, Երևան, Ա. հ., 1987:
  • Պրոֆեսիայի ընտրության դրդապատճառները: Հովհաննիսյան Դորա Հովհաննեսի, Թութունջյան Հովսեփ Մովսեսի, Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտ, Երևան, «Լույս» , 1987:
  • Սովետահայ հոգեբանություն: Ընտիր էջեր, Թութունջյան Հովսեփ Մովսեսի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1988:
  • Հոգեբանական էտյուդներ, Երևան, 1991:

ԳրականությունԽմբագրել

  • Հոգեբանություն (դեմքեր, փաստեր)։ Ուսումնամեթոդական ձեռնարկ - Եր. ԵՊՀ հրատ. 2010 թ.

ԾանոթագրություններԽմբագրել