Հովսեփ Արցախեցի
Հովսեփ Արցախեցի (Տեր-Ավագյան) (ծննդյան թվականն անհայտ, Շուշի - մահվան թվականն անհայտ), XIX դարի 1-ին կեսի հայ կրոնական գործիչ և փիլիսոփա։ Եղել է Շուշիի, Գանձասարի թեմերի վարդապետ։ Դասավանդել է մայրենի լեզու, աստվածաբանություն, տրամաբանություն։ Հրատարակել է «Համառօտ բառգիրք ի գրաբառէ յաշխարհաբառն» (1830) և «Առաջին մասն փիլիսոփայութեան, որ ասի տրամաբանութիւն» (1840)։
Հովսեփ Արցախեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Ծննդավայր | Շուշի |
Մահացել է | անհայտ[1] |
Մասնագիտություն | տրամաբան և մտածող |
Փիլիսոփայական հարցերում հետևելով ֆրանսիացի աստվածաբան Ա. Գովդինին՝ Հովսեփ Արցախեցին գտնում է, որ տրամաբանության արդյունքները չպետք է հակասեն աստվածաբանության սկզբունքներին։ Տրամաբանությունը գիտություն է, որն զբաղվում է ոչ միայն ճշմարտության բացահայտմամբ, այլև բացահայտվածի հիմնավորմամբ, այսինքն՝ նա հաստատում է ոչ միայն օրենքներն ու մեթոդները, որոնց միջոցով բացահայտվում են նոր ճշմարտություններ, այլև դրանք ապացուցման միջոցով դարձվում են ուրիշների սեփականություն։ Առաջին դեպքում տրամաբանությունն իր վրա է վերցնում մեթոդաբանական գիտության ֆունկցիա, երկրորդ դեպքում՝ ապացուցման։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 579)։ |