Հովսեփ, Հովսեփ Ապօրինածին, Հովսեփ Եպափրոդիտոս (ծննդյան թիվն անհայտ է-778), Պավլիկյան շարժման առաջնորդ՝ 748 թվականից։ Արաբական հալածանքներից խուսափելով՝ իր հետևորդներով ապաստանել է Պոնտոսի Եպիսպարիս ավանում։ Սակայն այնտեղ էլ հալածվել է Կրիկորակես իշխանից (հավանաբար՝ Գրիգոր Բ Մամիկոնյան) և փախել Փռյուգիա։ Ապաստանելով Պիսիդիայի Անտիոք քաղաքում՝ 30 տարի վարդապետել է պավլիկյան ուսմունքը։ Հիմնադրել է նաև Պավլիկյանների հայտնի վեց համայնքներից մեկը (Փիլիպպեցվոց անունով)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 578)։