Հովսեփ Մալեզյան
հայ բանաստեղծ
Հովսեփ Ստեփանի Մալեզյան (1801[1], Կոստանդնուպոլիս[1] - հուլիսի 18, 1881[1], Կոստանդնուպոլիս[1]), մանկավարժ, բանաստեղծ։
Հովսեփ Մալեզյան | |
---|---|
Ծնվել է | 1801[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս[1] |
Մահացել է | հուլիսի 18, 1881[1] |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս[1] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ուսուցիչ և բանաստեղծ |
Մոտ կես դար դասավանդել է Պոլսի Մայր վարժարանում, Սկյուտարի ճեմարանում, Ռոբերա քոլեջում և այլ դպրոցներում։ Հրատարակել է «Հրահանգ սիրո» (1870), «Առակ տասն կուսանաց» (1874) ժողովածուները, «Անիվ ջրհորդ» (1876) գրքույկը, «Բառատետր ռամկորենե ի հայերեն» (1874) աշխատությունը։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովսեփ Մալեզյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 154)։ |