Հովսեփ Կարալյան
Հովսեփ Արտեմի Կարալյան (Կարալով) (փետրվարի 1, 1897[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - 1981, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ։
Հովսեփ Կարալյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 1, 1897[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | 1981 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Վխուտեմաս (1940)[1] |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1914-1916 թվականներին սովորել է Թիֆլիսի նկարչական դպրոցում, 1936-1940 թվականներին՝ Մոսկվայի բարձրագույն Գեղարվեստատեխնիկական ինստիտուտում։ Ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում, Բաքվում, Մոսկվայում, 1953 թվականից՝ հաստատվել Երևանում։ 1922-1936 թթ. զբաղվում է մանկավարժական աշխատանքով։ 1936 թ. մասնագիտական կրթությունը շարունակում է Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտի գրաֆիկայի բաժնում։ Ինստիտուտն ավարտելուց երկու տարի անց նկարիչների միության անդամ է դառնում։ 1947 թ. տեղափոխվում է Բաքու և Աշխաբադի՝ այնտեղ տարհանված գեղարվեստի ուսումնարանում դասավանդում գծանկար ու գեղանկար[2]։
Ստեղծագործական կյանք
խմբագրելԿարալյանի ժանրային պատկերներն արտացոլում են հին Թիֆլիսի և Սագարեջոյի անկյունները, մարդկանց նիստուկացը, աշխատանքային առօրյան։ Կարալյանի արվեստին հատուկ են մեղմ քնարական վերհուշը, ֆիգուրների անշարժ, կայուն դիրքավորումները, զուսպ արտահայտչականությունը («Դեպի քաղաք», 1958 թ., «Հանգիստ ճանապարհին», 1959 թ.)։
Մոսկվայի հայկական պետական դրամատիկական ստուդիայում ձևավորել է Գաբրիել Սունդուկյանի «Քանդած օջախ»-ը (1935 թ., ռեժիսոր Ռ. Սիմոնով)։ Ստեղծել է պլակատներ (Պետրոս Բարխուդարյանի «16-րդը» ֆիլմի համար - 1929, «Լենին», 1956 թ., «Արդյունաբերական էլեկտրականությունը տրված է ժամկետին», 1957 թ.), ձևավորել գրքեր, զբաղվել մանկավարժությամբ։
1969 թ. էկրան բարձրացած Ս. Փարաջանովի «Նռան գույնը» կինոնկարի զգեստների էսքիզների հեղինակն է։ Նա զբաղվել է նաև գրքի գրաֆիկայով եւ պլակատով։ Հանրապետական, համամիութենական ու արտասահմանյան ցուցահանդեսներին մասնակցելուց զատ, ունեցել է նաև անհատական ցուցահանդեսներ Երևանում, Մոսկվայում, Նովոսիբիրսկում։
Նրա ստեղծագործությունները պահպանվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Թումանյանի տուն-թանգարանում և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։
Կենցաղային ժանրի նկարներ
խմբագրել- «Ձվի վաճառք»
- «Փայտածուխ վաճառողը» (1959 թ.)
- «Կիտրոնաջուր վաճառողը» (1959 թ.)
- «Չուչխելի են կախում» (1964 թ.)[3]
Կինտոյի կերպար
խմբագրելԼավագույն աշխատանքներ
խմբագրել- «Փոքրիկ Նորայի դիմանկարը» (1920 թ.)[5]
- «Փողոցում» (1950 թ.)[6]
- «Դեպի քաղաք» (1958 թ.)[7]
- «Սուջուխ են կախում» (1964 թ.)[8]
- «Գարուն. Ծաղկած ակացիա» (1965 թ.)[9]
- «Գաղթականներ» (1965 թ.)[10]
- «Ռեքվիեմ» (1970 թ.)[11]
- «Սենյակում» (դեկորատիվ մոտիվ)[12]
- «Սեղանի շուրջ»[13]
- «Պարսկական ճաշարան»
- «Ընտանիք»
- «Այցելություն մորը»
- «Խնջույք անտառում»
Ցուցահանդեսներ
խմբագրել- Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1967 թ.), Մոսկվայում և Նովոսիբիրսկում (երկուսն էլ՝ 1969 թ.)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Աղասյան, Ա. (2009). Հայ կերպարվեստի զարգացման ուղիները XIX-XX դարերում. Երևան, «Ոսկան Երևանցի» հրատ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Մինասյան, Մ. Պ. (2010). Կենցաղային ժանրը Հովսեփ Կարալյանի նկարներում, Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 1-2.
- ↑ Իգիթյան, Հ. (1967). Հովսեփ Կարալյան, կատալոգ 2. Երևան.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Փոքրիկ Նորայի դիմանկարը», Հովսեփ Կարալյան
- ↑ «Փողոցում», Հովսեփ Կարալյան
- ↑ «Դեպի քաղաք», Հովսեփ Կարալյան
- ↑ «Սուջուխ են կախում», Հովսեփ Կարալյան
- ↑ «Գարուն. Ծաղկած ակացիա», Հովսեփ Կարալյան
- ↑ «Գաղթականներ», Հովսեփ Կարալյան
- ↑ «Ռեքվիեմ», Հովսեփ Կարալյան
- ↑ «Սենյակում», Հովսեփ Կարալյան
- ↑ «Սեղանի շուրջ», Հովսեփ Կարալյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 294)։ |