«Ոչ ռացիոնալ մարդը» (անգլ.՝ Irrational Man), Վուդի Ալլենի 2015 թվականին նկարահանված ամերիկյան դետեկտիվ ֆիլմ-դրամա, որը ռեժիսորը նկարահանել է սեփական սցենարի հիման վրա։ Գլխավոր դերերում են Հոակին Ֆենիքսը, Էմմա Սթոունը, Փարկեր Պոուզին ու Ջեյմի Բլեկլին։

Ոչ ռացիոնալ մարդը
անգլ.՝ Irrational Man
Երկիր ԱՄՆ
Ժանրմիստիկ ֆիլմ[1][2], ռոմանտիկ կատակերգություն, դրամա և քրեական ֆիլմ
Թվականմայիսի 16, 2015
Լեզուանգլերեն
ՌեժիսորՎուդի Ալլեն[3][4][5][…]
ՊրոդյուսերԼեթի Արոնսոն
Սցենարի հեղինակՎուդի Ալլեն
ԴերակատարներՋեյմի Բլեքլի[6][4][5], Հոակին Ֆենիքս[6][2][4][…], Փարքեր Փոուզի[6][2][4][…], Էմմա Սթոուն[6][2][4][…], Իթան Ֆիլիպս[6], Նենսի Ջիլզ[6], Հենրի Ստրամ[6], Ռոբերտ Պետկոֆ[6], Բեն Ռոզենֆելդ[6], Մերեդիթ Հանգեր[6], Դևիդ Աարոն Բեյկեր[6] և Դևիդ Պիտու[6]
ՕպերատորԴարիուս Խոնջի
ՄոնտաժԱլիսա Լեփսելթեր
Նկարահանման վայրՆյուպորտ
Տևողություն95 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Գործողությունները կատարվում են ոչ մեծ համալսարանական քաղաքում, որը գտնվում է Ամերիկայի Ռոդ Այլենդ նահանգում։ Փիլիսոփայության պրոֆեսոր Էյբ Լուկասը (Հոակին Ֆենիքս) գտնվում է էքզիստենցիալ ճգնաժամի վիճակում։ Նա այն աստիճան է հիասթափվում կյանքից, որ անգամ փորձում է «ռուսական ռուլետկա» խաղալ։ Էյբն աստիճանաբար հարաբերություններ է սկսում իր ուսանողուհի Ջիլ Փոլարդի (Էմմա Սթոուն), չնայած այն բանին, որ նա արդեն ընկեր ուներ՝ Ռոյը (Ջեյմի Բլեկլի)։ Որոշակի ժամանակահատված Էյբին հաջողվում է կանգնեցնել հարաբերությունները և համոզում է Ջիլին ընկերներ մնալ։ Այդ ժամանակ նա ռոմանտիկ հարաբերությունների մեջ էր իր կոլեգայի՝ դասախոս Ռիտա Ռիչարդի (Պարկեր Պոուզի) հետ, ով ամուսնացած էր և գոհ էր իր ամսուսնությունից[7][8][9]։

Այդ ամենի հետ մեկտեղ Էյբը շարունակում է հանդիպել Ջիլի հետ։ Այդ հանդիպումներից մեկի ժամանակ նրանք պատահաբար լսում են հարևան սեղանին նստած կնոջ տխուր պատմությունը։ Նա ասում էր, որ կարող է կորցնել իր երեխաների խնամակալությունը, քանի որ իր ամուսինը դատարան է դիմել, իսկ փաստաբանը նրա լավ ընկերն է։ Այդ ժամանակ Էյբի մտքով անցնում է Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» ստեղծագործության նման մի բան. եթե նա կարողանա այնպես անել, որ այդ կինը չզրկվի իր երեխաների խնամակալությունից, կյանքն ավելի լավը կդառնա, իսկ դրա համար անհրաժեշտ է սպանել դատավորին։

Էյբը սկսում է մանրամասն ծրագրել հանցագործությունը այնպես, որ ի վերջո հնարավոր չլինի գտնել մեղավորին[9][10], սակայն հանցագործությունից հետո Ջիլը, համակցելով փաստերը, հասկանում է, որ Էյբը մասնակից է։ Երբ ոստիկանությունը հանցագործության մեջ մեղադրում է անմեղ մարդու, Ջիլն առաջարկում է Էյբին գնալ և հանձնվել։ Ճշմարտությունը թաքցնելու համար նա փորձում է հեռացնել Ջիլին, բայց արդյունքում ինքն իր թակարդն է ընկնում։

Ֆիլմի գործողություններն ուղեկցվում են Էյբի փիլիսոփայական մտածմունքներով, որոնք նա անվանում էր «վերբալ մաստուրբացիա»։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Հոակին Ֆենիքս Էյբ Լուկաս՝ փիլիսոփայության պրոֆեսոր Էյբ Լուկաս՝ փիլիսոփայության պրոֆեսոր
Էմմա Սթոուն Ջիլ Փոլարդ՝ ուսանողուհի Ջիլ Փոլարդ՝ ուսանողուհի
Պարկեր Պոուզի Ռիտա Ռիչարդ՝ դասախոս Ռիտա Ռիչարդ՝ դասախոս
Ջեյմի Բլեքլի Ռոյ՝ Ջիլի զուգընկերը Ռոյ՝ Ջիլի զուգընկերը
Բետսի Էյդեմ Ջիլի մայրը Ջիլի մայրը
Իթան Ֆիլիպս Ջիլի հայրը Ջիլի հայրը
Թոմ Քեմփ Թոմաս Սպանգլեր՝ դատավոր Թոմաս Սպանգլեր՝ դատավոր
Սոֆի ֆոն Հազելբերգ Էպրիլ՝ ուսանողուհի Էպրիլ՝ ուսանողուհի
Մերեդիտ Հագներ Սենդի Էպրիլի ընկերուհին Էպրիլի ընկերուհին

Պրեմիերա և վարձույթ խմբագրել

«Ոչ ռացիոնալ մարդը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Կաննի կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրի շրջանակներում 2015 թվականի մայիսի 16-ին[7][11]։

Ֆիլմի վարձույթն ԱՄՆ-ում սկսվել է 2015 թվականի հուլիսի 17-ին[9]։

Ռուսաստանում ֆիլմի վարձույթը սկսել է «Ցենտրալ Պարտներշիփ» ներկայացուցիչը 2015 թվականի օգոստոսի 13-ին[12]։

Քննադատությունը խմբագրել

Ֆիլմն արժանացել է կինոքննադատների տարատեսակ կարծիքների։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը կազմում է 42 %՝ 158 գնահատումների հիման վրա։ Միջին բալը 5,4 է՝ 10 հնարավորից[13]։ Metacritic-ում ֆիլմի վարկանիշը 53 % է՝ 43 գնահատումների արդյունքում[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Metacritic — 2001.
  3. http://www.imdb.com/title/tt3715320/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
  5. 5,0 5,1 http://www.bbfc.co.uk/releases/irrational-man-filmBBFC.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 Internet Movie Database — 1990.
  7. 7,0 7,1 Scott Foundas (15 мая 2015). «Cannes Film Review: 'Irrational Man'» (HTML) (անգլերեն). Variety - variety.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  8. Peter Bradshaw (15 мая 2015). «Irrational Man review: Woody Allen's philosophy lesson is no head trip» (HTML) (անգլերեն). The Guardian - www.theguardian.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  9. 9,0 9,1 9,2 Tim Grierson (17 мая 2015). «Irrational Man (2015 Cannes review)» (HTML) (անգլերեն). www.pastemagazine.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  10. David Rooney (15 мая 2015). «'Irrational Man': Cannes Review» (HTML) (անգլերեն). The Hollywood Reporter - www.hollywoodreporter.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  11. «Премьера фильма «Иррациональный человек»» (HTML). www.buro247.ru. 15 мая 2015. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  12. «Иррациональный человек / Irrational Man» (HTML). Бюллетень кинопрокатчика - www.kinometro.ru. 15 мая 2015. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  13. «Irrational Man (2015)». Rotten Tomatoes (անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  14. «Irrational Man (2015): Reviews». Metacritic (անգլերեն). CBS Interactive. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել