Մարիամ Մագդաղենացի (ֆիլմ, 2018)

Մարիամ Մագդաղենացի (անգլ.՝ Mary Magdalene), ռեժիսոր Գարթ Դեվիսի բիբլիական դրամատիկական ֆիլմ, ըստ Հելեն Էդմունսոնի և Ֆիլիպպա Գոսլեթթի սցենարի։

Մարիամ Մագդաղենացի
անգլ.՝ Mary Magdalene
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
 Ավստրալիա
Ժանրդրամա և կենսագրական ֆիլմ
Թվականփետրվարի 26, 2018, մարտի 15, 2018 և մարտի 29, 2018[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳարթ Դևիս
ՊրոդյուսերԻայն Քենինգ, Էմիլ Շերման և Liz Watts?
Սցենարի հեղինակHelen Edmundson? և Philippa Goslett?
ԴերակատարներՇիրա Հաաս, Hadas Yaron?, Մառա Ռունի, Հոակին Ֆենիքս, Չիվիթել Էջիոֆոր, Sarah-Sofie Boussnina?, Charles Babalola?, Ռայան Քոր, Տահար Ռահիմ, Լյուբնա Ազաբալ, Lior Raz?, Tawfeek Barhom?, Ուրի Գավրիել և Tsahi Halevi?
ՕպերատորԳրեգ Ֆրեյզեր
ԵրաժշտությունՅոհան Յոհանսոն
ՄոնտաժՄելանի Օլիվեր
Պատմվածքի վայրԵրուսաղեմ
ԿինոընկերությունFilm4 Productions, FilmNation Entertainment և See-Saw Films
Տևողություն120 րոպե

Սյուժե Խմբագրել

Մեր թվարկության առաջին դար։ Երիտասարդ աղջիկը լքում է իր փոքրիկ ձկնորսական գյուղը և ավանդապաշտ ընտանիքը, որպեսզի միանա նոր սոցիալական շարժմանը։ Հարազատները նրան չեն հասկանում․ մտածում են, որ նա խայտառակում է իրենց տոհմը և նրա մեջ սատանա է մտել։ Այդ շարժման առաջնորդը Նազարեթ քաղաքից Հիսուս անունով խարիզմատիկ մի տղամարդ էր, ով խոստանում էր, որ աշխարհը կփոխվի։ Մարիամն իր համար փնտրում է նոր կյանքի ուղի։ Շատերը գիտեն Հիուսուի խմբի մասին, հռոմեական կառավարությունը բացարձակ չի խրախուսում նրանց գործունեությունը։ Ինչպես շատերին է հայտնի, Հիսուսի ուղին բավականին դժվար է եղել, բայց ավելի ողբերգական է Մարիամ Մագդաղենացու ճակատագիրը, ով մինչև վերջին րոպեն իր ուսուցչի կողքին է եղել և եղել է առաջիններից մեկը, ով իմացել է Հիսուսի հարության մասին։

Դերերում Խմբագրել

Արտադրություն Խմբագրել

2016 թվականի հունվարին հայտարարվեց, որ Universal Pictures International Productions See-Saw Films համատեղ 2016 թվականի ամռանը կձեռնարկի Սուրբ Մարիամ Մագդաղենացուն նվիրված ֆիլմի արտադրութայն աշխատանքները[2]։ Ռեժիսորի աթոռը կստանձնի Դևիս Գարթը, իսկ ֆիլմի պրոդյուսավորմամաբ կզբաղվեն «Թագավորն է խոսում» և «Առյուծ» ֆիլմերով հայտնի Իեն Կաննինգը և Էմիլ Շերմանը։

Քասթինգ Խմբագրել

2016 թվականի փետրվարին հայտնի էր, որ Մարա Ռունին կմարմնավորի Սուրբ Մարիամ Մագդաղենացուն։ Նշանակալից էր այն փաստը, որ հանդիսատեսին կներայացվեն «մարդկության պատմության մեջ ամենաառեղծվածային հոգևոր առաջնորդներից մեկի իրական և համամարդկային կերպարը»[3]։ Նույն թվականի ապրիլին հայտարարվեց, որ Հոակին Ֆենիքսը ֆիլմում մասնակցելու համար բանակցություններ էր տանում, որտեղ նա պետք է մարմնավորեր Հիսուս Քրիստոսին[4]։ Հուլիս ամսում դերասանական կազմին միացան ևս երկու դերասաններ՝ Չիվեթել Էջիոֆորը Պետրոս առաքյալի և Թահար Ռահիմը Հուդա Իսկարիովտացու դերակատարմամբ[5][6]։

Յոհան Յոհանսոնը և Հիլդուր Հուննադդոթթիրը ֆիլի երաժշտության հեղինակ դարձան[7]։

Նկարահանումներ Խմբագրել

Ֆիլմի նկարահանումները անցկացվեցին 2016 թվականի հոկտեմբեր–դեկտեմբեր ամիսներին Իտալիայում[8]։

Ֆիլմի պրեմիերան Խմբագրել

Ֆիլմի պրեմիերայի նախնական օրը 2017 թվականի նոյեմբերի 24–ն էր՝ «Օսկար»ի մրցանակաբաշխության բուռն շրջանում[9]. Բայց 2017 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ ֆիլմի ամերիկյան դիստրիբյուտորը պրեմիերայի օրը փոխել էր 2018 մարտի 30–ը[10]։ Սակայն 2018 թվականի հունվարին ինֆորմացիա տարածվեց, որ պրեմիերան կրկին հետաձգվել է, բայց օրը դեռևս հայտնի չէ։ Ստեղծողները նշում էին, որ ֆիլմը «2018 թվանակին լույս չի տեսնի»[11]։ Առաջին ցուցադրությունը կայացավ Դուբլինում Միջազգային կինոփառատոնին՝ 2018 թվականի փետրվարի 28[12]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. Jaafar Ali (2016-01-20)։ «Universal Boards Mary Magdalene Movie From ‘The King’s Speech’ Producers See-Saw Films; Garth Davis Directing»։ Deadline (en-US)։ Վերցված է 2017-12-20 
  3. Jaafar Ali (փետրվարի 2, 2016)։ «Rooney Mara In Discussions To Play Mary Magdalene In Biopic»։ Deadline։ Վերցված է 20 декабря 2017 
  4. Jafaar Ali (ապրիլի 22, 2016)։ «Joaquin Phoenix Eyed To Play Jesus Christ In Mary Magdalene Pic»։ Deadline։ Վերցված է 20 декабря 2017 
  5. Jaafar Ali (հուլիսի 13, 2016)։ «Chiwetel Ejiofor In Talks For ‘Mary Magdalene’; Will Play Peter The Apostle»։ Deadline։ Վերցված է 20 декабря 2017 
  6. Jaafar Ali (հուլիսի 22, 2016)։ «Tahar Rahim In Talks To Play Judas In ‘Mary Magdalene’»։ Deadline։ Վերցված է 20 декабря 2017 
  7. «Johann Johannsson & Hildur Guðnadóttir to Score Garth Davis’ ‘Mary Magdalane’»։ Film Music Reporter (en-US)։ սեպտեմբերի 20, 2017։ Վերցված է 2017-12-20 
  8. Nia Daniels (08/12/2016)։ «Filming wraps on several features»։ The Knowledge (անգլերեն)։ Վերցված է 2017-12-20 
  9. Hipes Patrick (մարտի 17, 2017)։ «‘Mary Magdalene’, ‘Current War’ & ‘Wind River’ Get 2017 Release Dates From Weinstein»։ Deadline։ Վերցված է 20 декабря 2017 
  10. Lang Brent (21 august, 2017)։ «'Mary Magdalene' Pushed to Easter, 'Current War' to Open Over Thanksgiving»։ variety.com 
  11. Pedersen Erik (հունվարի 19, 2018)։ «Weinstein Company Pulls ‘War With Grandpa’, ‘The Upside’ & ‘Mary Magdalene’ Off Release Schedule»։ Deadline։ Վերցված է 21 января 2018 
  12. Aoife Kelly (փետրվարի 7, 2018)։ «Rooney Mara, Joaquin Phoenix and Garth Davis coming to Ireland for Audi Dublin International Film Festival»։ independent.is