Հյուրանոց «Ռուանդա» (ֆիլմ)

Հյուրանոց «Ռուանդա» (անգլ.՝ Hotel Rwanda), ռեժիսոր Թերի Ջորջի կողմից նկարահանված ֆիլմ Ռուանդայի ցեղասպանության մասին։ Ֆիլմը նկարահանվել է 2004 թվականին։

Picto infobox cinema.png
Հյուրանոց «Ռուանդա»
անգլ.՝ Hotel Rwanda
Հյուրանոց «Ռուանդա» (ֆիլմ).jpg
Հյուրանոց «Ռուանդա ֆիլմի պաստառը
ԵրկիրFlag of South Africa.svg ՀԱՀ[1]
Flag of the United States.svg ԱՄՆ
Flag of Italy.svg Իտալիա[1]
Flag of the United Kingdom (3-5).svg Միացյալ Թագավորություն[1]
Ժանրդրամա[2][3][4][…] և կենսագրական ֆիլմ
ԹեմաՑեղասպանություն Ռուանդայում[1], Moral courage?[1] և refuge?[1]
Թվական2004[5], մարտի 18, 2005[6], ապրիլի 7, 2005[7] և 2004
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹերի Ջորջ[2][3][8][…]
ՊրոդյուսերԹերի Ջորջ[9] և Ա․ Քիթման Հո[9]
Սցենարի հեղինակԹերի Ջորջ[1] և Keir Pearson?[1]
ԴերակատարներԴոն Չիդլ[2][8][10][…], Սոֆի Օկոնեդո[2][8][10][…], Հոակին Ֆենիքս[2][8][10][…], Նիկ Նոլթի[2][8][10][…], Դևիդ Օ'Հարա[10], Ժան Ռենո[10], Կառա Սեյմուր[10], Հակեեմ Կաե-Կազիմ[11], Fana Mokoena?[11], Lebogang Mashile?, Թոնի Կգորոգե, Desmond Dube?, Leleti Khumalo?, Antonio Lyons?, Mduduzi Mabaso? և Eugene Wanangwa Khumbanyiwa?
ՕպերատորՌոբեր Ֆրես[1]
ԵրաժշտությունԱնդրեա Գուեռա[1] և Ռուպերտ Գրեգսոն-Ուիլյամս[1]
ՄոնտաժNaomi Geraghty?[1]
Պատմվածքի վայրՄիլի Կոլին հոթել[1] և Կիգալի[1]
ԿինոընկերությունMiracle Pictures?[12][13][14][…], Seamus Production?[12][13][14][…], Kigali Films?[15][13][14][…] և Mikado Film?[15][13][14][…]
Տևողություն121 րոպե
Բյուջե17 500 000 $
MPAA վարկանիշ16+
ԿինոՊոիսկID 77859
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Ռուանդայում ապրող երկու ազգերը՝ հութուները և թութսիները, լարված փոխհարաբերությունների մեջ են միմյանց հետ։ Այդ հարաբերությունից երկրում ծնվում է պատերազմը։ Այս երկրում կաշառակերությունը դարձել էր սովորական կենսակերպ։ Պոլ Ռուսեսաբաջինան, ով ղեկավարում է հյուրանոցը, հութու է, իսկ նրա կինը՝ Տատյանան պատկանում է թութսիներին։ Նրանց ամուսնությունը հութուների մոտ առաջացնում է տարաձայնություններ, էքստրեմիստների մոտ մեծ զայրույթ է առաջացնում։ Լարվածություն է առաջանում նաև հյուրանոցի մատակարարի հետ, ով թութսիների դեմ դաժան հաշվեհարդարի ու պայքարի տեղական վարչության ղեկավարն էր։

Երբ քաղաքական իրավիճակը երկրում անկում է ապրում էլ ավելի, Պոլն իր ընտանիքի հետ միասին ականատես է լինում հարևանների սպանություններին։ Նա լավ հարաբերություններ ու կապեր ուներ հայտնի մարդկանց հետ, ում միջոցող ալկոհոլ էր ձեռք բերում իր հյուրանոցի համար և այդկերպ ապահովում էր ընտանիքի անդորրը։ Երբ մեկնարկում է քաղաքացիական պատերազմը, Ռուանդայի բանակի սպան սպառնում է Պոլին և հարևաններին։ Պոլն էլ որոշում է և հարևաններին տեղավորում է իր հյուրանոցի սենյակներում։ Ժամանակի ընթացքում այստեղ են հայտնվում նաև մեծ թվով փախստականներ ՄԱԿ-ի, Կարմիր խաչի ճամբարներից։ Պոլը ստիպված է այնպես անել, որ զինվորների ուշադրությունը շեղի, որպեսզի կարողանա հոգ տանել փախստականների մասին և ամուր հենարան դառնա իր ընտանիքին։

ԴերերումԽմբագրել

Դերասան Դեր
Դոն Չիդլ Պոլ Ռուսեսաբաջինա
Սոֆի Օկոնեդո Տատյանա Ռուսեսաբաջինա
Տոնի Կգորոգե Գրեգուար
Ֆանա Մոկոենա Օգյուստեն Բիզիմունգու
Նիկ Նոլթի Օլիվեր՝ Ռուանդայում ՄԱԿ-ի խաղարար ուժերի հրամանատար
Հոակին Ֆենիքս Ջեք Դագլիշ
Ժան Ռենո Բելգիական ավիաընկերության նախագահ

Պարգևներ և առաջադրումներԽմբագրել

  • 2006՝ BAFTA լավագույն սցենարի համար (Կիր Պիրսոն, Թերի Ջորջ)
  • 2006՝ առաջադրում «Գրեմմի» մրցանակի որպես գեղարվեստական ֆիլմի լավագույն երգ («Million Voices»)
  • 2005՝ երեք անվանակարգերում «Օսկար»-ի առաջադրում՝ տղամարդու լավագույն դեր (Դոն Չիդլ), երկրորդ պլանի կնոջ լավագույն դեր (Սոֆի Օկոնեդո), լավագույն սցենար (Կիր Պիրսոն, Թերի Ջորջ)
  • 2005՝ առաջադրում երեք անվանակարգերում «Ոսկե գլոբուս»-ի՝ լավագույն ֆիլմ-դրամա, տղամարդու լավագույն դեր (Դոն Չիդլ), լավագույն երգ («Million Voices»)
  • 2005՝ մրցանակ Եվրոպական կինոակադեմիայի կողմից՝ լավագույն կոմպոզիտոր անվանակարգում (Ռուպերտ Գրեգսոն-Ուիլիամս, Անդրեա Գուերա)
  • 2004՝ ԱՄՆ-ի կինոդերասանների ազգային խորհրդի կողմից ֆիլմը դարձել է լավագույն ֆիլմերի տասնյակի ներկայացուցիչ

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Ֆիմի բյուջեն կազմել է 17,5 միլիոն դոլար, իսկ հավաքել է ավելի քան 34 միլիոնը։
  • 2005 թվականին Պոլ Ռուսեսաբաջինան ստացավ ԱՄՆ-ի ամենաբարձր պարգևը՝ Ազատության նախագահական մեդալ։
  • Ֆիլմում մի պահ կա, երբ ռադիոն հայտարարում է, որ փախստականներին տանում են դեպի Կոնգո, ի նկատի ունենալով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, սակայն այդ ժամանակ՝ 1994 թվականին այդ երկիրը դեռևս անվանվում էր Զաիր։

Տե՛ս նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել