Մի՛ անհանգստացիր, նա շատ հեռու չի գնա ոտքով

«Մի՛ անհանգստացիր, նա շատ հեռու չի գնա ոտքով» (անգլ.՝ Don't Worry, He Won't Get Far on Foot), ամերիկյան տրագիկոմեդիոն ֆիլմ՝ հիմնված Ջոն Կալլահանի համանուն գրքի վրա։ Սցենարի հեղինակը և ռեժիսորը Գաս Վան Սենթն է։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի հունվարի 19-ին՝ «Սանդենս» կինոփառատոնում[2]։ Ֆիլմի ամերիկյան վարձույթը թողարկվել է 2018 թվականի հուլիսի 13-ին[3]։

Մի՛ անհանգստացիր, նա շատ հեռու չի գնա ոտքով
անգլ.՝ Don't Worry, He Won't Get Far on Foot
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա և կենսագրական ֆիլմ
Թվականօգոստոսի 16, 2018[1], հոկտեմբերի 26, 2018 և 2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳաս Վան Սենթ
ՊրոդյուսերՍթիվ Գոլին
Սցենարի հեղինակԳաս Վան Սենթ
ԴերակատարներՀոակին Ֆենիքս, Մառա Ռունի, Ջոնա Հիլ, Ջեք Բլեք և Մարկ Ույեբեր
ՕպերատորՔրիսթոֆեր Բլովելթ
ԵրաժշտությունԴենի Էլֆման
ՄոնտաժԳաս Վան Սենթ
Պատմվածքի վայրՊորտլենդ
ԿինոընկերությունAnonymous Content
Տևողություն113 րոպե
Պաշտոնական կայքէջ
 Don't Worry, He Won't Get Far on Foot Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ծաղրանկարիչ Ջոն Կալլահանի հուզիչ և ոգեշնչող պատմությունն է, որն ավտովթարից հետո սովորում է նորից շարժվել, սիրել ու կյանքն ընդունել իր բոլոր դրսևորումներով։

Դերերում խմբագրել

  • Հոակին Ֆենիքս – Ջոն Կալլահան
  • Մառա Ռունի – Աննու
  • Ջոնա Հիլ – Դոննի
  • Ջեք Բլեք – Դեքստեր
  • Մարկ Ուեբեր – Մայք
  • Պիտեր Բանիֆազ – բժիշկ Մալոն
  • Ուդո Կիր – Ջորջ
  • Անժելիկա Ռիվեր – Թերրի Ալվարադո[4]
  • Օլիվիա Հեմիլթոն – բուժքույր Լիլի
  • Սթիվ Զիսսիս – Էլիաս
  • Քերրի Բրաունսթին – Սյուզաննա
  • Հեզար Մատարացո – Շեննոն
  • Ռեբեկա Ռիթենհաուս – Բոննի
  • Ռոն Պերկինս – Մորթոն Քիմբլ
  • Ռեբեկա Ֆիլդ – Մարջի Բիգյու
  • Ջեսիկա Ջեյդ Անդրես – Սիդնի
  • Քիմ Գորդոն – Կորկի
  • Էմիլիո Ռիվերա – Հեսուս Ալվարադո
  • Սաննի Սյոլջիկ – սքեյթբորդիստ
  • Տորիան Միլլեր – քարտուղար

Կինոարտադրություն խմբագրել

2016 թվականի նոյեմբերին հայտարարվել է, որ Հոակին Ֆենիքսը Գաս Վան Սենթի կենսագրական ֆիլմում խաղալու է ծաղրանկարիչ Ջոն Կալլահանի դերը։ Մեծ էկրանների համար ֆիլմի ադապտացումն սկսել էին դեռևս 1989 թվականին, և Ռոբին Ուիլյամսը հավակնում էր գլխավոր դերին[5]։ Որպես արդյունք, Ռոբին Ուիլյամսի անունը նշվում է ֆիլմի եզրափակիչ տիտրի «Հատուկ շնորհակալություն» բաժնում[6]։ Նույն թվականի դեկտեմբերին հայտնի է դարձել, որ Ջոնա Հիլն ու Մառա Ռունին միացել են ֆիլմի հիմնական դերասանական կազմին[7]։ 2017 թվականի փետրվարից հայտնի է դարձել, որ Ջեք Բլեքը բանակցություններ է վարում ֆիլմում նկարահանվելու համար[8]։ 2017 թվականի մարտին Մարկ Ուեբերն ստացել է Մայքի՝ Վիետնամի պատերազմի վետերանի ու գլխավոր հերոսի մտերիմ ընկերոջ դերը[9]։

Նկարահանման շրջանը տևել է 25 օր, նկարահանումները կատարվել են Լոս Անջելեսում և նրա շրջակայքում[10]։

Թողարկում խմբագրել

Ֆիլմը տարածելու իրավունքներն ստացել է «Amazon Studios» ամերիկյան կինոընկերությունը։ 2017 թվականի դեկտեմբերին «Amazon Studios» ընկերությունը հայտարարել է ֆիլմի թողարկման ամսաթիվը՝ 2018 թվականի մայիսի 11[11]։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի հունվարի 19-ին «Սանդենս» կինոփառատոնում[2]՝ «Պրեմիերաներ» (Premieres) խորագրով։ Ֆիլմը մասնակցել է Բեռլինի 68-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցույթին[12]։

Քննադատություն խմբագրել

«Մի՛ անհանգստացիր, նա շատ հեռու չի գնա ոտքով բաժինը» ֆիլմը քննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ։ Այսպես, Rotten Tomatoes կայքում ֆիլմը ունի 80 % վարկանիշ՝ հիմնված 6,3 միջին միավորով (10 հնարավորից) 45 գրախոսությունների վրա[13]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 100 հնարավորից 68 միավոր՝ հիմնված քննադատների 21 գրախոսությունների վրա, ինչը համապատասխանում է «ընդհանուր առմամբ դրական կարծիքներ» կարգավիճակին[14]։ IMDb ֆիլմերի ամենամեծ տվյալների բազայում ֆիլմն ունի այցելուների միջին վարկանիշ՝ 10 հնարավորից 6,9 (1024 ձայն)[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.cineplex.de/film/don-t-worry-weglaufen-geht-nicht/353360/
  2. 2,0 2,1 «Don't Worry, He Won't Get Far On Foot». sundance.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  3. D'Alessandro, Anthony (2018 թ․ փետրվարի 9). «'Don't Worry, He Won't Get Far On Foot' Dashes To July». deadline.com.
  4. Asia Mckenzie (2017 թ․ մարտի 6). «SOTD alumna Angelique Rivera joins Joaquin Phoenix in Gus Van Sant's new biopic». University of Florida. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  5. Kit, Borys (2016 թ․ նոյեմբերի 29). «Joaquin Phoenix, Gus Van Sant Tackling Biopic of Cartoonist John Callahan». hollywoodreporter.com.
  6. Weinberg, Lindsay (2018 թ․ հուլիսի 12). «Gus Van Sant Opens Up on How Robin Williams Shaped 'Don't Worry, He Won't Get Far on Foot'». hollywoodreporter.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  7. Calvario, Liz (2016 թ․ դեկտեմբերի 16). «Rooney Mara and Jonah Hill to Join Joaquin Phoenix in Gus Van Sant's Cartoonist Biopic». indiewire.com.
  8. McNary, Dave (2017 թ․ փետրվարի 16). «Jack Black in Talks to Join Joaquin Phoenix in Gus Van Sant's John Callahan Biopic». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  9. Kroll, Justin (2017 թ․ մարտի 2). «Mark Webber Joins Joaquin Phoenix in Gus Van Sant's John Callahan Biopic». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  10. Kay, Jeremy (2017 թ․ փետրվարի 19). «Gus Van Sant on 'Don't Worry, He Won't Get Far On Foot' and why a theatrical release is still crucial». screendaily.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  11. D'Alessandro, Anthony (2017 թ․ դեկտեմբերի 14). «Amazon Sets 'Don't Worry, He Won't Get Far On Foot' For May Release». deadline.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  12. «Берлин 2018: первые десять фильмов основного конкурса». thr.ru. 18.12.2017.
  13. «Don't Worry, He Won't Get Far On Foot 2018 на сайте Rotten Tomatoes».
  14. «Don't Worry, He Won't Get Far on Foot 2018 на сайте Metacritic».
  15. «Don't Worry, He Won't Get Far on Foot (2018) User Ratings» (ամերիկյան անգլերեն). IMDb.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մի՛ անհանգստացիր, նա շատ հեռու չի գնա ոտքով» հոդվածին։