Բերգեն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերգեն (այլ կիրառումներ)
Բերգեն (նորվ.՝ Bergen [ˈbærɡən]), Նորվեգիայի մեծությամբ երկրորդ քաղաքը, Հորդլանդ ֆյուլքեի վարչական կենտրոնը և Արևմտյան Նորվեգիայի խոշորագույն քաղաքը։ Տեղակայված է երկրի արևմտյան մասում՝ Հյուսիսային ծովի ափին՝ Միդտորլան տարածաշրջանում։ Զբաղեցնում է Բերգենյան թերակղզին։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բերգեն | |||||
Bergen | |||||
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Ֆյուլքե | Հորդալանդ | ||||
Համայնք | Բերգեն | ||||
Քաղաքապետ | Տրուդե Դրևլանդ | ||||
Հիմնադրված է | 1070 թ. | ||||
Այլ անվանումներ | Bjørgvin | ||||
Մակերես | 465 կմ² | ||||
ԲԾՄ | 5 մետր | ||||
Պաշտոնական լեզու | նորվեգերեն | ||||
Բնակչություն | ▲291 189 մարդ (սեպտեմբերի 30, 2023) | ||||
Խտություն | 569,7 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 5003-5098 (ք. Բերգեն) 5101-5124 (այլ բնակավայրեր) | ||||
Պաշտոնական կայք | bergen.kommune.no | ||||
| |||||
Մինչև 1299 թվականը եղել է Նորվեգիայի մայրաքաղաքը, մոտավորապես մինչև 1830-ական թվականները՝ երկրի խոշորագույն քաղաքը։ Այսօր Բերգենը խոշոր նավահանգիստ և նավթային արդյունաբերության կենտրոն է։ Քաղաքն ունի համալսարան։
Բերգենի միջնադարյան նավամատույցը ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է։ 2000 թվականին Բերգենը հռչակվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։ Այստեղ է անցկացվել Եվրատեսիլ 1986 երգի մրցույթը։
Պատմություն
խմբագրելՔաղաքը հիմնադրվել է 1070 թվականին Վոգենյան բուխտայի ափին Օլաֆ III արքայի կողմից, Bjørgvin անվամբ։ Մի քանի տասնամյակ անց բուխտայի հյուսիսային եզրին կանգնեցվեց Բերգենխուս քարե ամրոցը։ 12-րդ և 13-րդ դարերում Բերգենում ապրել են նորվեգական արքաներն ու եպիսկոպոսները։ 1217-1299 թվականներին Բերգենը եղել է միջնադարյան Նորվեգիայի մայրաքաղաքը։
14-րդ դարում նորվեգական միապետության թուլացման հետ մեկտեղ Բերգենում իշխանությունն անցավ հանզենյան առևտրականների ձեռքը։ Նրանց է քաղաքը պարտական իր գեղեցիկ զբոսավայրերով։ Բերգենում առևտրականների կառավարումը տևեց մինչև 18-րդ դար։
Չնայած 1702 և 1916 թվականների ավերիչ հրդեհներին՝ Բերգենը գրեթե իր ողջ պատմության ընթացքում մնաց Նորվեգիայի արևմտյան ափի կարևորագույն նավահանգիստը։ 1665 թվականին հենց Վոգենյան բուխտայում բռնկվեց անգլո-հոլանդական պատերազմներից մեկը։
Աշխարհագրական դիրք
խմբագրելԲերգենը տեղակայված է Նորվեգիայի արևմտյան մասում՝ Հյուսիսային ծովի ափին։ Բերգենի կոմունայի (քաղաքապետարանի) շրջանակներում ափը բաժանված է մի քանի ֆյորդերի։ Կոմունան բաղկացած է մի քանի հովիտներից, որոնք բացվում են դեպի ծով, իսկ Բերգենը գտնվում է Բերգենսդալեն հովտում՝ Բերգենյան թերակզղում։ Բերգենի կոմունայում նաև մի շարք լճեր կան, որոնցից խոշորագույնն է Կալանվանետը (Kalandvannet)։
Կլիմա
խմբագրելԲերգենի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 20.0 (68) |
13.2 (55.8) |
17.2 (63) |
22.5 (72.5) |
27.6 (81.7) |
29.9 (85.8) |
31.8 (89.2) |
31.0 (87.8) |
27.1 (80.8) |
23.1 (73.6) |
17.9 (64.2) |
13.9 (57) |
31.8 (89.2) |
Միջին բարձր °C (°F) | 4.4 (39.9) |
4.8 (40.6) |
7.1 (44.8) |
11.5 (52.7) |
14.9 (58.8) |
18.0 (64.4) |
20.7 (69.3) |
19.4 (66.9) |
15.9 (60.6) |
12.2 (54) |
8.2 (46.8) |
4.9 (40.8) |
11.83 (53.3) |
Միջին օրական °C (°F) | 2.2 (36) |
2.1 (35.8) |
3.8 (38.8) |
7.4 (45.3) |
10.6 (51.1) |
13.5 (56.3) |
16.4 (61.5) |
15.3 (59.5) |
12.5 (54.5) |
9.1 (48.4) |
5.7 (42.3) |
2.7 (36.9) |
8.44 (47.2) |
Միջին ցածր °C (°F) | 0.1 (32.2) |
−0.1 (31.8) |
1.1 (34) |
4.0 (39.2) |
6.9 (44.4) |
9.9 (49.8) |
13.2 (55.8) |
12.4 (54.3) |
9.9 (49.8) |
6.5 (43.7) |
3.6 (38.5) |
0.5 (32.9) |
5.67 (42.2) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −16.3 (2.7) |
−13.4 (7.9) |
−11.3 (11.7) |
−5.5 (22.1) |
−0.1 (31.8) |
0.8 (33.4) |
2.5 (36.5) |
2.5 (36.5) |
0.0 (32) |
−5.5 (22.1) |
−10.0 (14) |
−13.0 (8.6) |
−16.3 (2.7) |
Տեղումներ մմ (դյույմ) | 190 (7.48) |
152 (5.98) |
170 (6.69) |
114 (4.49) |
106 (4.17) |
132 (5.2) |
148 (5.83) |
190 (7.48) |
283 (11.14) |
271 (10.67) |
259 (10.2) |
235 (9.25) |
2250 (88,58) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1 mm) | 20 | 15 | 17 | 13 | 14 | 11 | 15 | 17 | 20 | 22 | 17 | 21 | 202 |
% խոնավություն | 78 | 76 | 73 | 72 | 72 | 76 | 77 | 78 | 79 | 79 | 78 | 79 | 76.4 |
Միջին ամսական արևային ժամ | 19 | 56 | 94 | 147 | 186 | 189 | 167 | 144 | 86 | 60 | 27 | 12 | 1187 |
Աղբյուր #1: (eklima.no) (high and low temperatures)[1], NOAA (all else, except extremes)[2] | |||||||||||||
Աղբյուր #2: Voodoo Skies for extremes[3] |
Հետաքրքիր փաստեր
խմբագրելԲերգեն քաղաքի արվարձանում բազմաթիվ տներ միանման են։ Որպեսզի երեխաները չշփոթեն իրենց տները, յուրաքանչյուր դռան վրա փակցված է տանտիրուհու նկարը[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «World Weather Information Service – Bergen». World Meteorological Organization. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «BERGEN - FLORIDA Climate Normals: Temperature 2005–2014, all other data 1961-1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016-11-01-ին. Վերցված է 2015-11-30-ին.
- ↑ Փարսադանյան, Ալբերտ (2006). Գիտելիքների շտեմարան 3:Գիտե՞ք որ…. Երևան: ՎՄՎ Պրինտ. էջ 147.
Արտաքին հղումներ
խմբագրել- Այցելեք Բերգեն (անգլ.)
- Բերգեն քաղաքի պաշտոնական կայք (նորվ.)
- Բերգենի մասին տեղեկություն Նորվեգիայի պաշտոնական տուրիստական պորտալում
- Բերգենը Գանզեյական միության ժամանակաշրջանում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերգեն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 418)։ |