Հիպերպրոլակտինեմիան արյան մեջ պրոլակտինի բարձր մակարդակի առկայությունն է։ Տղամարդկանց մոտ նորմալ միջակայքը 86-324 մկՄՄ/մլ (միկրո Միջազգային Միավոր/միլիլիտր, 4,04-15,2 նգ/մլ), իսկ ոչ հղի կանանց մոտ՝ 102-496 մկՄՄ/մլ (4,79-23,3 նգ/մլ)[1]։

Հիպերպրոլակտինեմիա
Տեսակհազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունՆերզատաբանություն
ՀՄԴ-9253.1

Պրոլակտինը 198 ամինաթթուներից կազմված պեպտիդային հորմոն է։ Պրոլակտինի շղթայի ամինաթթուների մոտ 16%-ն ունի կառուցվածքային հոմոլոգիա սոմատոտրոպ հորմոնի հետ։ Հաստատված է, որ նորմալ հիպոֆիզում պարունակվում է 50-ից մինչև 200 մկգ պրոլակտին (միջինում 100մկգ, որը մոտ 50 անգամ քիչ է սոմատոտրոպ հորմոնից)։ Պրոլակտինի մոլեկուլյար զանգվածը 23000 Դալտոն է կամ 23 կԴա։ Պրոլակտինի հիմնական ֆիզիոլոգիական ազդեցությունը կրծքագեղձերի սեկրեցիայի խթանումն է, ինչպես նաև խթանում է դեղին մարմնի ֆունկցիան, սոմատոմեդինների արտադրությունը, տղամարդկանց մոտ նպաստում է երկրորդային սեռական հատկանիշների ձևավորմանը[2]։

Հիպերպրոլակտինեմիան կարող է հանգեցնել գալակտորիայի (կրծքի կաթի արտադրություն և ինքնաբուխ հոսք), անպտղության և վիժում նորմալ դաշտանային ցիկլ ունեցող կնոջ մոտ, իսկ տղամարդկանց մոտ՝ հիպոգոնադիզմ (թերսեռագեղձություն), անպտղություն և էրեկտիլ դիսֆունկցիա։ Հիպերպրոլակտինեմիան նաև կարող է հանգեցնել նորմալ մարմնի մի մասի փոփոխության հղիության և կրծքով կերակրման ընթացքում։ Դա կարող է առաջանալ նաև հիպոթալամուսի և մակուղեղի վրա ազդող հիվանդությունների պատճառով։ Դա կարող է առաջանալ նաև մարմնի ներսում պրոլակտինի մակարդակի նորմալ կարգավորումը խանգարվելու պատճառով։ Հիպերպրոլակտինեմիան կարող է լինել նաև այլ օրգանների հիվանդությունների հետևանք, ինչպիսիք են լյարդը, երիկամները, ձվարանները և վահանաձև գեղձը[3]։

Ախտանիշներ խմբագրել

Կանանց մոտ պրոլակտինի արյան բարձր մակարդակը հաճախ հիպոէստրոգենիզմ է առաջացնում՝ անօվուլյար անպտղությամբ և դաշտանի հաճախականության նվազմամբ։ Որոշ կանանց մոտ դաշտանը կարող է ընդհանրապես անհետանալ (ամենորեա)։ Մյուսների դեպքում դաշտանային ցիկլը կարող է անկանոն լինել կամ դաշտանային հոսքը կարող է փոխվել։ Կանայք, ովքեր հղի չեն կամ չեն կերակրում, կարող է նրանց մոտ սկսել կրծքի կաթ արտադրվել։ Որոշ կանայք կարող են զգալ լիբիդոյի (հետաքրքրություն սեռական հարաբերությունների նկատմամբ) կորուստ և կրծքավանդակի ցավ, հատկապես, երբ պրոլակտինի մակարդակը առաջին անգամ է սկսում բարձրանալ, քանի որ հորմոնը նպաստում է կրծքագեղձի հյուսվածքի փոփոխությանը։ Սեռական հարաբերությունները կարող է դառնալ դժվար կամ ցավոտ։  

Տղամարդկանց մոտ հիպերպրոլակտինեմիայի ամենատարածված ախտանիշներն են լիբիդոյի նվազումը, սեռական դիսֆունկցիան (տղամարդկանց և կանանց մոտ), էրեկտիլ դիսֆունկցիան, անպտղությունը և գինեկոմաստիան։ Քանի որ տղամարդիկ չունեն հուսալի ազդանիշներ, ինչպին է դաշտանը, որպիսզի ահազանգի խնդրի մասին, հիպերպրոլակտինեմիա ունեցող տղամարդկանց մոտ կարող են առաջանալ հիպոֆիզի ադենոմա՝ հետաձգելով բժշկի մոտ գնալը, մինչև նրանք չեն ունենում մինչև չեն ունենում գլխացավեր կամ տեսողական խնդիրներ, որոնք առաջանում են մեծացած մակուղեղի ճնշմամբ հարակից տեսողական խաչվածքի հանդեպ։ Նրանք կարող են չհասկանալ սեռական ֆունկցիայի կամ լիբիդոյի աստիճանական կորուստը։ Բուժումից հետո միայն որոշ տղամարդիկ գիտակցում են, որ նրանք խնդիր են ունեցել սեռական ֆունկցիայի հետ։  

Հիպոէստրոգենիզմի և հիպոանդոգենիզմի պատճառով հիպերպրոլակտինեմիան կարող է հանգեցնել օստեոպորոզի։

Պատճառ խմբագրել

Հիպերպրոլակտինեմիան կարող է առաջանալ պրոլակտինոմայից (հիպոֆիզի ադենոմայի մի տեսակ) ավելցուկային արտադրությունից։

Հիպերպրոլակտինեմիան ալգելակում է հիպոթալամուսից գոնադոտրոպին ռիլիզինգ հորմոնի (GnRH) սեկրեցիան, որն էլ իր հերթին խանգարում է ֆոլիկուլոխթանիչ հորմոնի (FSH) և լյուտեինացնող հորմոնի (LH) սեկրեցիան հիպոֆիզից և հանգեցնում էսեռական հորմոնների արտադրության նվազմանը (հիպոգոնադիզմ)[4]։

Շատ մարդկանց մոտ պրոլակտինի բարձր մակարդակը մնում է անբացատրելի և կարող է հանդիսանալ որպես հիպոթալամո-հիպոֆիզո-մակերիկամային համակարգի դիսռեգուլացիայի ձև։

Հիպերպրոլակտինեմիայի պատճառները[5]
Ֆիզիոլոգիական գերարտադրություն
Հիպոթալամո-մակուղեղային ոտիկի վնաս
  • Ուռուցքներ
    • Կրանիոֆարինգիոմա
    • Հիպոֆիզի ադենոմա
    • Մենինգիոմա
    • Դիսգերմինոմա
    • Մետաստազներ
  • Դատարկ թուրքական թամբի համախտանիշ
  • Լիմֆոցիտիկ հիպոֆիզիտ
  • Գրանուլոմաներ
  • Ռաթկեի կիստա
  • Ճառագայթում
  • Տրավմա
    • Հիպոֆիզի ցողուն
    • Թուրքական թամբի վիրաբուժություն
Հիպոֆիզային գերարտադրություն
Համակարգային խանգարումներ
Դեղորայքի ընդունման պատճառով գերարտադրություն

Ֆիզիոլոգիական պատճառներ խմբագրել

Ֆիզիոլոգիական (այսինքն`ոչ պաթոլոգիական) պատճառները ներառում են հղիությունը, կրծքով կերակրումը և սթրեսը։

Ախտորոշում խմբագրել

Բժիշկը ստուգելու է պրոլակտինի մակարդակը արյան մեջ կանանց մոտ`չբացատրված կաթի արտադրության (գալակտորեա), անկանոն դաշտանների կամ անպտղության պատճառով, իսկ տղամարդկանց մոտ` սեռական ֆունկցիայի խանգարման և կաթի արտադրության պատճառով։ Եթե պրոլակտինը բարձր է, բժիշկը ստուգելու է վահանաձև գեղձի ֆունկցիան և նախ հարցնելու պրոլակտինի արտադրության բարձրացմանը նպաստող դեղերի ընդուման մասին։ Հիպոֆիզի մոտական ոսկրերի ռենտգեն ճառագայթման շնորհիվ հնարավոր է պարզել մեծ մակրո-ադենոմայի առկայությունը, սակայն այն ցույց չի տալիս փոքր միկրո-ադենոմայի առկայությունը։ Մագնիսառեզոնանսային շերտագրությունը (ՄՌՇ) առավել արդյունավետ միջոց է հիպոֆիզի ուռուցքները հայտնաբերելու և դրանց չափը որոշելու համար։ ՄՌՇ հետազոտությունները կարող են պարբերաբար կրկնվել՝ ուռուցքի չափերի փոփոխությունը և թերապիայի հետևանքները գնահատելու համար։ Համակարգչային շերտագրությունը (ՀՇ) նույնպես տալիս է հիպոֆիզմի պատկեր, բայց այն ավելի քիչ արդյունավետ է, քան ՄՌՇ-ն։

Հիպոֆիզի ուռուցքի չափը գնահատելուց բացի, բժիշկները նաև ուսումնասիրում են շրջակա հյուսվածքների վնասումը և հանձնում են հիպոֆիզի այլ հորմոնների լաբորատոր թեստեր՝ իմանալու արդյոք հիպոֆիզի մյուս հորմոնների սեկրեցիան նորմալ է։ Կախված ուռուցքի չափից բժիշկը կարող է պահանջել աչքի քննություն`տեսադաշտի չափմամբ։

Պրոլակտին հորմոնի մակարդակը նվազում է դոֆամինի և բարձրանում է էստրոգենների ազդեցությամբ։ Արյան շիճուկում սխալ մեծ քանակության պատճառը կարող է լինել կենսաբանորեն պասիվ մակրոպրոլակտինի առկայությունը։ Սա նշանակում է, որ որոշակի թեստերում պրոլակտինի մակարդակը բարձր է, բայց ասիմպտոմատիկ է։

Բուժում խմբագրել

Բուժումը սովորաբար դեղորայքն է դոպամինի ագոնիստներով, ինչպիսիք են կաբերգոլինը[6], բրոմոկրիտինը (հաճախ նախընտրելի է, երբ հղիությունը հնարավոր է)[7][8], և ավելի քիչ հաճախ լիզուրիդը։ Նոր օգտագործվող դեղամիջոց է նորպրոլակը[9]։

Կուսածառի մզվածքը կարելի է փորձել մեղմ հիպերպրոլակտինեմիայի դեպքում[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Պրոլակտին (Prolactin, PRL)». Medex.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  2. Աղաջանովա, Ելենա (2011). Էնդոկլինոլոգիա. Երևան: Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հրատարակչություն. էջեր 7–12.
  3. «Hyperprolactinemia and prolactinomas». Endocrinology and Metabolism Clinics of North America. 37 (1): 67–99, viii. 2008 թ․ մարտ. doi:10.1016/j.ecl.2007.10.013. PMID 18226731.
  4. Sabanegh ES (2010 թ․ հոկտեմբերի 20). Male Infertility: Problems and Solutions. Springer Science & Business Media. էջեր 83–. ISBN 978-1-60761-193-6.
  5. Longo et al., Harrison's Principles of Internal Medicine, 18th ed., p.2887
  6. «Cabergoline in the treatment of hyperprolactinemia: a study in 455 patients». The Journal of Clinical Endocrinology and Metabolism. 84 (7): 2518–22. 1999 թ․ հուլիս. doi:10.1210/jcem.84.7.5810. PMID 10404830. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  7. «A comparison of cabergoline and bromocriptine in the treatment of hyperprolactinemic amenorrhea. Cabergoline Comparative Study Group». The New England Journal of Medicine. 331 (14): 904–9. 1994 թ․ հոկտեմբեր. doi:10.1056/NEJM199410063311403. PMID 7915824.
  8. «Drug insight: Cabergoline and bromocriptine in the treatment of hyperprolactinemia in men and women». Nature Clinical Practice Endocrinology & Metabolism. 2 (4): 200–10. 2006 թ․ ապրիլ. doi:10.1038/ncpendmet0160. PMID 16932285.
  9. «The effect of quinagolide and cabergoline, two selective dopamine receptor type 2 agonists, in the treatment of prolactinomas». Clinical Endocrinology. 53 (1): 53–60. 2000 թ․ հուլիս. doi:10.1046/j.1365-2265.2000.01016.x. PMID 10931080.
  10. «Fructus agni casti and bromocriptine for treatment of hyperprolactinemia and mastalgia». International Journal of Gynaecology and Obstetrics. 85 (3): 292–3. 2004 թ․ հունիս. doi:10.1016/j.ijgo.2004.01.001. PMID 15145274.

Արտաքին հղումներ խմբագրել

Դասակարգում
Արտաքին աղբյուրներ