Մետոկլոպրամիդ

քիմիական միացություն

Մետոկլոպրամիդ․ դեղամիջոց, որը հիմնականում օգտագործվում է կերակրափողի և ստամոքսի հիվանդությունների ժամանակ[2]։ Այն սովորաբար օգտագործվում է սրտխառնոցի և փսխման կանխարգելման և բուժման, ստամոքսի դժվարացած դատարկման հեշտացման, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության բուժման, ինչպես նաև միգրենի բուժման համար[3][4]։

Մետոկլոպրամիդ
Դեղամիջոց, որը հիմնականում օգտագործվում է կերակրափողի և ստամոքսի հիվանդությունների ժամանակ։Ընդհանուր կողմնակի էֆեկտները ներառում են անհանգստությունը (ակատիզիա) և տեղային դիստոնիան։Հակացուցված է աղիքային անանցանելիության կասկածի, Էպիլեպսիայի դեպքում, նախորդող 3-4 օրերի ընթացքում ստամոքսի վիրահատություն տարած հիվանդներին, երբևէ ստամոքսային արյունահոսություն, թափածակում (պերֆորացիա) ունեցած մարդկանց, նորածիններին, այն մարդկանց, ովքեր օգտագործում են հակափսիխոտիկ դեղամիջոցներ, բուտիրոֆենոնային կամ ֆենոթիազինային շարքի պրեպարատներ, ֆեոքրոմոցիտոմայի և կատեխոլամիններ արտադրող պարագանգլիոմաների ժամանակ։
Изображение химической структуры
Տեսակքիմիական երևույթի տեսակ
ՀոմանիշներՀակափսխեցուցիչ դեղամիջոց։
ԿիրառումՍրտխառնոցի և փսխման կանխարգելում և բուժում, այրոց, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն, դիաբետիկ գաստրոպարեզ (ստամոքսի դժվարցած դատարկման հեշտացում), կրծքի կաթի արտադրության խթանում, միգրեն։
Գործածության եղանակՆերքին ընդունման, ն/ե։
Ազդեցության մեխանիզմԴոֆամինային D2 ընկալիչների ներհակորդ (անտագոնիստ), 5-HT3 ընկալիչների ներհակորդ, 5-HT4 ընկալիչների համազդիչ (ագոնիստ), պրոլակտինի ձերբազատում։
Քիմիական դասակարգումՔիմիական կառուցվածքով համարվում է բենզամիդ։
Զանգված5,0E−25 կիլոգրամ[1]
Քիմիական բանաձևC₁₄H₂₂ClN₃O₂[1]

Ընդհանուր կողմնակի էֆեկտներն են հոգնածության և անհանգստության զգացումը և փորլուծությունը (դիարեա)։ Առավել վտանգավոր կողմնակի էֆեկտներն են շարժումների խանգարումները, ինչպիսին են ուշ դիսկինեզիան (tardive dyskinesia), չարորակ նեյրոլեպտիկ համախտանիշը և դեպրեսիան[3]։ Այս պարագայում մարդկանց խորհուրդ է տրվում չընդունել դեղամիջոցը 12 շաբաթից ավել[3]։ Չկա ոչ մի ապացույց, որ դեղը կարող է վտանգավոր լինել հղի կանանց համար[3][5]։ Այն պատկանում է դոֆամինային ընկալիչների ներհակորդների (անտագոնիստ) խմբին և ազդում է, ինչպես պրոկինետիկ[3]։

Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2012 թվակականին մետոկլոպրամիդը համարվել է 100 ամենահաճախակի նշանակվող դեղերից մեկը[6]։ Մետոկլոպրամիդը ներառված է Առողջապահության hամաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հիմնական դեղամիջոցների ցանկում, որպես ամենաանվտանգ և արդյունավետ դեղամիջոց, որը անհրաժեշտ է առողջապահական համակարգում[7]։ Այն հասանելի է, որպես ջեներիկ դեղամիջոց (generic medication)[3]։

Զարգացող երկրներում 2014 թվականի տվյալներով դեղահատի շուկայական ծախսերը կազմում է 0,003-0,08 ամերիկյան դոլար[8]։ Միացյալ Նահանգներում բուժման ամսական արժեքը, որպես կանոն կազմում է պակաս 25 ամերիկյան դոլարից[9]։ 2016 թվականին ԱՄՆ-ում այն զբաղեցրել է 250-րդ տեղը նշանակվող դեղերի ցուցակում[10]։

Բժշկական կիրառություն

խմբագրել
 
Մետոկլոպրամիդի 5 միլիգրամանոց դեղահաբեր։

Երբ այրոցի բուժումը այլ դեղամիջողներով հնարավոր չի լինում, կարելի է օգտագործել մետոկլոպրամիդի կարճատև կուրս (4-12 շաբաթ)։ Հիմնականում օգտագործվում է ուտելուց հետո կամ ցերեկային ժամերին առաջացած այրոցի բուժման համար։ Մշտական այրոցի բուժումը շատ կարևոր է աղաթթվի վնասակար ազդեցությունները նվազեցնելու տեսանկյունից[11]։

Սրտխառնոց

խմբագրել

Մետոկլոպրամիդը սովորաբար օգտագործվում է սրտխառնոցի և փսխման բուժման համար, որոնք կարող են կապված լինել ուրեմիայի, ճառագայթային հիվանդության, քաղցկեղի, քիմիոթերապիայի, ծննդաբերության, ինֆեկցիոն հիվանդությունների և փսխեցնող դեղերի օգտագործման հետ[3][12][13][14]։ Վիրահատությունների ընթացքում հակափսխեցուցիչ արդյունավետ դեղաչափը կազմում է 25-50 մգ (համեմատած սովորաբար օգտագործվող 10մգ դեղաչափի հետ)։

Այն նաև օգտագործվում է հղիության ժամանակ որպես երկրորդ ընտրության միջոց hyperemesis gravidarum-ը (ուժեղ սրտխառնոց և փսխում հղիության ընթացքում) բուժելու համար[3]։

Դեղամիջոցը օգտագործվում է նաև շտապօգնության աշխատակիցների կողմից որպես կանխարգելիչ միջոց անշարժացված ողնաշարով, գիտակից հիվանդների տեղափոխման ժամանակ[15]։

Միգրեն

խմբագրել

Միգրենի ժամանակ մետոկլոպրամիդը կարող է օգտագործվել պարացետամոլի (ացետամինոֆեն) կամ ասպիրինի հետ համակցված[16]։

Դիաբետիկ Գաստրոպարեզ

խմբագրել

Ապացուցված է, որ դեղամիջոցը օգտակար է դիաբետիկ գաստրոպարեզի դեպքում, որի ժամանակ դժվարացած է ստամոքսի դատարկումը։ 2010 թվականի դրությամբ այն միակ դեղամիջոցն էր, որը հաստատվել է FDA-ի (դեղերի և սննդի կազմակերպություն) կողմից[3][17]։ Դիաբետիկ գաստրոպարեզի դեպքում բուժումը իրականացվում է 2-8 շաբաթով, կախված, թե հիվանդի ինքնազգացողությունը երբ կբարելավի։ Ժամանակ առ ժամանակ ախտանիշները կարող են նորից ի հայտ գալ։ Բժիշկները խորհուրդ են տալիս հիվանդներին ախտանիշների ի հայտ գալու դեպքում ինքնուրույն վերսկսել բուժումը և դադարեցնել այն, երբ ախտանիշները կանհետանան՝ չչարաշահելով դեղաչափը և դեղի օգտագործման տևողությունը[11]։

Դեղամիջոցը նաև օգտագործվում է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության ժամանակ[3][18]։

Կաթնարտադրություն (լակտացիա)

խմբագրել

Թեև մետոկլոպրամիդը օգտագործվում է կրծքի կաթի արտադրությունը խթանելու համար, բայց նրա արդյունավետության մասին ապացույցները անբավարար են[19]։ Նրա անվտանգությունը նույնպես անհայտ է[20]։ Բացի այս այն հայտնաբերվում է կրծքի կաթում և փոխանցվելով երեխաներին՝ կարող է ավելացնել գազի քանակը և պատճառել աղիքային որոշակի տհաճություններ։ Այն կարող է առաջացնել նաև արտաբրգային դրսևորումներ (դիստոնիա) և մեթհեմոգլոբինեմիա կրծքահասակ երեխաների մոտ, այդ պատճառով ծնողներին խորհուրդ է տրվում որոշակի ախտանիշների ի հայտ գալու դեպքում դիմել բժշկի[21]։

Ասպիրացիա

խմբագրել

Մետոկլոպրամիդը փոքրացնում է ստամոքսի ծավալը և նվազեցնում թթվայնությունը, բայց չկան հավաստի տվյալներ, որ այն նաև նվազեցնում է թոքային ասպիրացիայի առաջացման հավանականությունը։

Հակացուցումներ

խմբագրել

Դեղամիջոցի հակացուցումներն են․

  1. Եթե երբևէ նկատվել է ալերգիկ դրսևորում իր կամ պրոկաինամիդի օգտագործման ժամանակ[21]
  2. Աղիքային անանցանելիության կասկածի դեպքում[3]
  3. Էպիլեպսիայի դեպքում[14]
  4. Նախորդող 3-4 օրերի ընթացքում ստամոքսի վիրահատություն տարած հիվանդներին[14]
  5. Երբևէ ստամոքսային արյունահոսություն, թափածակում (պերֆորացիա) ունեցած մարդկանց[14]
  6. Նորածիններին[14]
  7. Այն մարդկանց, ովքեր օգտագործում են հակափսիխոտիկ դեղամիջոցներ[21]
  8. Այն մարդկանց, ովքեր ստանում են բուտիրոֆենոնային կամ ֆենոթիազինային շարքի պրեպարատներ, որոնք նույնպես կարող են առաջացնել արտաբրգային դրսևորումներ[21]։
  9. Ֆեոքրոմոցիտոմայի և կատեխոլամիններ արտադրող պարագանգլիոմաների ժամանակ[13][21]։

Դեղամիջոցը անհրաժեշտ է զգուշությամբ օգտագործել.

  1. Պարկինսոնի հիվանդության ժամանակ, քանի որ լինելով դոֆամինի անտագոնիստ` այն կարող է վատթարացնել հիվանդության ախտանիշները[13]
  2. Դեպրեսիայով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել դեղի երկարատև օգտագործումից, քանի որ այն կարող է ծանրացնել հոգեբանական ախտանիշները
  3. Անամնեզում ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ (ADHD), անհանգիստ ոտքերի համախտանիշ, հիպերպրոլակտինեմիա ունեցող անձինք
  4. Հիվանդները, ովքեր ունեն զարկերակային գերճնշում, քրոնիկ սրտային անբավարարություն, լյարդի ցիռոզ և երիկամային հիվանդություններ[21]
  5. Հիվանդները, ովքեր ունեն հակվածություն հեղուկային ծանրաբեռնվածության[21]

Դեղամիջոցի անվտանգությունը 2011 թվականին ստուգվել է Եվրոպական կազմակերպության կողմից, որը որոշել է այն չնշանակել բարձր դեղաչափերով, 5 օր անընդմեջ և 1 տարեկանից փոքր երեխաներին։ նրանք ենթադրում են, որ դեղի օգտագործումը մեծ տարիքի երեխաների մոտ քիմիոթերապիայի կամ վիրահատության հետևանքով առաջացած սրտխառնոցը և փսխումը բուժելիս պետք է իրականացնել այն դեպքում, երբ բուժման այլ մեթոդները անօգուտ են։ Մեծերի համար խորհուրդ է տրվում սահմանափակել դեղի օգտագործումը հետվիրահատական և հետքիմիոթերապևտիկ շրջանում ու միգրենը բուժելիս[22]։

Հղիություն

խմբագրել

Մետոկլոպրամիդը արդեն երկար ժամանակ է, ինչ օգտագործվում է հղիության բոլոր փուլերում, առանց որևէ վտանգի նշանների մոր և պտղի համար[23]։ Մկների և ճագարների վրա իրականացված հետազոտությունների արդյունքում չի արձանագրվել ոչ մի կողմնակի էֆեկտ հղիության վրա։ Կենդանիներին տվել են per os դեղաձև, ընդ որում մարդու համար նախատեսված մաքսիմալ դեղաչափից 6-12 անգամ ավելի բարձր[21]։ ԱՄՆ-ում այն նշանակվում է հղիության B դասի ժամանակ, որը հաստատված է FDA-ի կողմից[24]։ Հղիության վաղ փուլերում սրտխառնոցը և փսխումը բուժելու համար ԱՄՆ-ում հիմնականում օգտագործում են պիրիդոքսին (վիտամին B6) և հակահիստամինային պրեպարատներ, ինչպիսին են դոքսիլամին սուկցինատը, պրոմետազինը կամ մեկլիզինը։ Եթե այս դեղամիջոցները էֆեկտիվ չեն, ապա բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել դոֆամինի անտագոնիստներ (մետոկլոպրամիդ)[25]։ Իսրայելում երեխաների շրջանում  կատարված մեծ կոհորտային հետազոտության արդյունքներով չկա այնպիսի մի ապացույց, որ մետոկլոպրամիդը մեծացնում է նորածինների զարգացման արատների, նորածնային ցածր քաշի, վաղաժամ ծննդաբերության կամ պերինատալ մահացության ռիսկը[26]։ Դանիայում կատարված մեծ կոհորտային հետազոտության արդյունքում չի հայտնաբերվել ոչ մի կապ մետոկլոպրամիդի օգտագործման և վիժման միջև[27]։

Մետոկլոպրամիդը արտազատվում է կաթով և փոխանցվում է կաթով կերակրվող երեխային[23]։

Երեխաներ

խմբագրել

Պարբերաբար կատարվող լայնամասշտաբ հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ երեխաների գաստրոէզոֆագալ ռեֆլյուքս հիվանդության բուժումը մետոկլոպրամիդով ունի անվտանգության և արդյունավետության ցածր մակարդակ[28]։

Կողմնակի ազդեցություններ

խմբագրել
 
Մետոկլոպրամիդի 10 միլիգրամանոց պլաստիկ ամպուլա։

Դեղամիջոցի նկատմամբ ընդհանուր կողմնակի էֆեկտները ներառում են անհանգստությունը (ակատիզիա) և տեղային դիստոնիան։ Հազվադեպ հանդիպող կողմնակի էֆեկտներն են հիպերտոնիան, հիպոտենզիան, հիպերպրոլակտինեմիան, գալակտոռեան (կաթնահոսությունը), դեպրեսիան, գլխացավը և արտաբրգային էֆեկտները, ինչպիսին է օկուլոգիրիկ կրիզը (oculogyric crisis)։ Հազվադեպ, բայց վտանգավոր կողմնակի էֆեկտներ են ագրանուլոցիտոզը, վերփորոքային տախիկարդիան, հիպերալդոստերոնիզմը, չարորակ նեյրոլեպտիկ համախտանիշը և ուշ դիսկինեզիան (tardive dyskinesia)[13][29]։

Մետոկլոպրամիդը կարող է հրահրել տագնապի նոպա։

Գալակտոռեան, ամենոռեան, գինեկոմաստիան և իմպոտենցիան բնորոշ են պրոլակտինի քանակները բարձրացնող դեղամիջոցներին։ Հիպերպրոլակտինեմիան կարող է խթանել կրծքագեղձի պրոլակտին-կախյալ ուռուցքի առաջացումը, թեև որոշ կլինիկական և էպիդեմիոլոգիական հետազոտություններ ցույց չեն տվել ոչ մի կապ դոֆամինային D2 ընկալիչների ներհակորդների (անտագոնիստ) և քաղցկեղածնության միջև[21]։

Մետոկլոպրամիդը կարող է հրահրել հիպերտենզիվ կրիզի նոպա, եթե այն օգտագործել է ֆեոքրոմացիտոմայով հիվանդը։ Ցանկացած տիպի ճնշման բարձրացման ժամանակ խորհուրդ է տրվում դադարեցնել մետոկլոպրամիդով թերապիան[21]։

Կարող են առաջացնել QT ինտերվալի երկարացում և torsades de pointes այն հիվանդների մոտ, ովքեր ունեն սրտային և երիկամային անբավարարություն։ Այսպիսով, խորհուրդ է տրվում զգուշությամբ նշանակել և հսկել սիրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցող անձանց[21]։

Մետոկլոպրամիդը դեղ ինդուկցված շարժողական խանգարումների հիմնական պատճառն է[30]։ Արտաբրգային էֆեկտների ռիսկը մեծանում է ինչպես մինչև 20 տարեկանը, այնպես էլ դեղի բարձր դեղաչափեր կամ երկարաժամկետ օգտագործելիս[12][13]։ Որոշ մարդկանց մոտ ուշ դիսկինեզիան կայուն և անդարձելի բնույթ է ունենում։ Բազմաթիվ հաշվետվությունների համաձայն՝ ուշ դիսկինեզիան հանդիպում է այն մարդկանց մոտ, ովքեր օգտագործել են մետոկլոպրամիդ ավելի քան 3 ամիս[30]։ Ուստի ամերիկյան FDA-ը խորհուրդ է տալիս մետոկլոպրամիդը օգտագործել կարճատև կուրսերով՝ ոչ ավելի քան 12 շաբաթ։ 2009 թվականին FDA-ը պահանջել է, որ մետոկլոպրամիդ արտադրող բոլոր կազմակերպությունները այն արտադրեն ներդիրում ներառելով «սև արկղ» նախազգուշացումը՝ նշելով ուշ դիսկինեզիայի առաջացման ռիսկի մասին երկարաժամկետ կամ բարձր դեղաչափերով օգտագործելու դեպքում[30]։

Դիստոնիկ ռեակցիաները կարելի է բուժել բենզատրոպինով, դիֆենհիդրամինով, տրիհեքսֆենիդիլով կամ պրոցիկլիդինով։ Ախտանշանները սովորաբար անհետանում են դիֆենհիդրամինի միջմկանային ներարկումից հետո[18]։ Բենզոդիազեպինների խմբի դեղերը կարող են լինել օգտակար, բայց օգուտը սովորաբար ավելի փոքր է, քան կողմնակի էֆեկտները, ինչպիսին են քնկոտությունը և թուլությունը[31]։

Որոշ դեպքերում ակատիզիայի առաջացումը կախված է մետոկլոպրամիդի ներերակային ներարկման արագությունից։ Կողմնակի էֆեկտները սովորաբար նկատվում են մետոկլոպրամիդի ներմուծման առաջին 15 րոպեներին[32]։

«Սև արկղ» զգուշացումներ

խմբագրել
  1. Մետոկլոպրամիդի օգտագործումը կարող է առաջացնել ուշ դիսկինեզիա։
  2. Ուշ դիսկինեզիայի զարգացման ռիսկը մեծանում է երկարատև օգտագործման և ընդհանուր կուտակային (կումուլիատիվ) էֆեկտի պատճառով։
  3. Դադարեցնել դեղամիջոցի օգտագործումը ուշ դիսկինեզիայի ախտանիշների ի հայտ գալու դեպքում։
  4. Գոյություն չունի ուշ դիսկինեզիայի հայտնի բուժում։
  5. Ախտանիշները կարող են անհետանալ կամ վերանալ մետոկլոպրամիդով բուժումը դադարեցնելուց հետո։
  6. Հակացուցված է օգտագործել 12 շաբաթից ավել, բացառությամբ այն դեպքերի, երբ համարվում է, որ թերապևտիկ օգուտները գերազանցում են ուշ դիսկինեզիայի զարգացման ռիսկին[21]։

Ֆարմակոլոգիա

խմբագրել

Ֆարմակոդինամիկա

խմբագրել

Մետոկլոպրամիդը կապվում է դոֆամինային D2 ընկալիչների հետ նանոմոլյար խնամակցությամբ (Ki = 28,8 նՄ)[33], որտեղ այն դոֆամինային ընկալիչների ներհակորդ (անտագոնիստ) է։ Միևնույն ժամանակ մետոկլոպրամիդը 5-HT3 ընկալիչների ներհակորդ և 5-HT4 ընկալիչների համազդիչ (ագոնիստ) է։

Ազդեցության մեխանիզմ

խմբագրել

Մետոկլոպրամիդի հակափսխեցուցիչ ազդեցությունը պայմանավորված է կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ), քեմոընկալիչների տրիգերային գոտու, D2 ընկալիչների ներհակորդային ազդեցությամբ[34]։ Ավելի բարձր դեղաչափերով մետոկլոպրամիդը, ցուցաբերելով 5-HT3 ընկալիչների նկատմամբ ներհակորդային ակտիվություն, կարող է առաջացնել հակափսխեցուցիչ էֆեկտ[35]։

Մետոկլոպրամիդի գաստրոպրոկինետիկ ազդեցությունը միջնորդավորված է մուսկարինային ընկալիչների, D2 ընկալիչների նկատմամբ ներհակորդային և 5-HT4 ընկալիչների նկատմամբ ագոնիստային ակտիվությամբ[36][37]։ Գաստրոպրոկինետիկ ազդեցությունը ինքնին կարող է խթանել հակափսխեցուցիչ էֆեկտը։ Մետոկլոպրամիդը բարձրացնում է նաև ստորին կերակրափողային փականի լարվածությունը[38]։  

Մետոկլոպրամիդը ուժեղացնում է 12-մատնյա աղու և աղիճ աղու գալարակծկանքը (պերիստալտիկան), բարձրացնում է ստամոքսի կծկման ուժը և ամպլիտուդը, թուլացնում է ստամոքսի պիլորիկ փականը և 12-մատնյա աղու կոճղեզի լարվածությունը՝ միաժամանակ բարձրացնելով ստորին կերակրափողային փականի լարվածությունը։ Այս գաստրոպրոկինետիկ էֆեկտները մետոկլոպրամիդին դարձնում են օգտակար ստամոքսային կանգերի (օրինակ՝ ստամոքսի վիրահատություններից հետո կամ դիաբետիկ գաստրոպարեզի ժամանակ) բուժման ժամանակ։ Ստամոքսաղիքային տրանզիտի արագացման հաշվին այն օգտագործվում է նաև բարիումի սուլֆատով ռենտգենաբանական հետազոտությունների, ինչպես նաև բարակ աղիների դժվար ինտուբացիայի ժամանակ։

Քիմիական կառուցվածք

խմբագրել

Մետոկլորամիդը քիմիական կառուցվածքով համարվում է բենզամիդ[35]։

Պատմություն

խմբագրել

Մետոկլոպրամիդը առաջին անգամ նկարագրվել է Լուի Ջասթին-Բեզանսոնի և Չարլզ Լավիլի կողմից 1964 թվականին, երբ վերջինս աշխատում էր պրոկաինամիդի հակաառիթմիկ հատկությունների բարելավման վրա[39][40][41][42]։ Այդ հետազոտական աշխատանքները նպաստեցին նաև սուլպիրիդի ստեղծմանը[42]։ Առաջին կլինիկական փորձարկումները հրապարակվել են 1964 թվականին  Tourneau et al- ում և 1966 թվականին Բուասոնում ու Ալբոտում[39]։ Ջասթին-Բեզանսոնը և Չարլզ Լավիլը աշխատել են Դելագրանժ լաբորատորիայում[42], և այդ կազմակերպությունը ներկայացրել է պրեպարատը՝ Primperan անվամբ, 1964 թվականին[43][44]։ 1991 թվականին Դելագրանժ լաբորատորիան գնեց Synthelabo կազմակերպությունը[45][46], որը հետագայում դարձավ Sanofi կազմակերպության մաս[47]։

Ա․ Հ․ Ռոբինս ընկերությունը ԱՄՆ-ում ներկայացրել է պրեպարատը՝ Ռեգլան վաճառքային անվամբ, 1979 թվականին[48] որպես ներարկումային տարբերակ[49], իսկ 1980 թվականին հաստատվեց նաև ներքին ընդունման տարբերակը[50]։ 1989 թվականին American Home Products-ը ձեռք բերեց Ա․Հ Ռոբինս ընկերությունը[51] և փոխեց իր անունը Wyeth-ի 2002 թվականին[52]։

Դեղամիջոցը սկզբում օգտագործվել է սրտխառնոցի հսկման համար այն մարդկանց մոտ, ովքեր ունեցել են գլխացավեր կամ միգրեն, այնուհետև ճառագայթային և քիմիոթերապիաներից հետո առաջացած սրտխառնոցի, իսկ ավելի ուշ անզգայացման հետևանքով առաջացած սրտխառնոցի դեպքում[39]։ ԱՄՆ-ում ներարկումային դեղաձևը պիտակավորվել է որպես հետքիմիոթերապևտիկ սրտխառնոցի, իսկ ներքին ընդունման դեղաձևը որպես գաստրոէզոֆագալ ռեֆլյուքս հիվանդության բուժման համար[53]։

Սկսած 1980-ական թվականներից այն լայնորեն օգտագործվել և դարձել է ամենատարածված դեղամիջոցը անզգայացման հետևանքով առաջացած սրտխառնոցի բուժման[39] և անհետաձգելի օգնության բաժանմունքներում գաստրիտի բուժման համար[54]։

Առաջին ջեներիկ դեղաձևերը ներկայացվել են 1985 թվականին[53][55]։

Շվեդիայում 1980-ական թվականների սկզբում  կատարված հետազոտությունները պարզեցին, որ որոշ հիվանդների մոտ դեղամիջոցը առաջացնում է ուշ դիսկինեզիա[56]։ FDA-ը պահանջեց, որ դեղամիջոցի ներդիրում ավելացվի ուշ դիսկինեզիա առաջացնելու մասին նախազգուշացումը՝ նշելով, որ այն առաջանում է 12 շաբաթից ավել օգտագործման դեպքում[57][58]։ 2009 թվականին FDA-ը պահանջեց ներդիրի վրա ավելացնել «սև արկղ» նախազգուշացումը[17][30]։

Այս լրջագույն կողմնակի էֆեկտի առաջացումը բերեց դատական պրոցեսների ալիքի բարձրացման ինչպես ջեներիկը արտադրողների, այնպես էլ Wyeth նկատմամբ՝ արտադրանքի որակը հսկելու համար[59]։ Դատական պրոցեսը բարդ էր, քանի որ բացակայում էր հստակությունը նահանգների օրենքների, որոնք պատասխանատու էին արտադրանքի որակի համար և դաշնային օրենքի միջև, որը պատասխանատու էր դեղամիջոցի պիտակավորման համար և այնպես էլ ջեներիկ կազմակերպությունների, որոնք վերահսկում էին պիտակավորումը, և արտադրող կազմակերպությունների միջև[59][60]։ Դատական գործընթացը հանգեց 2 ծայրահեղ կարևոր գործի։ Կոնտեի գործը Wyeth-ի դեմ Կալիֆորնիա նահանգի դատարանում, հայցվորի պահանջով ընդդեմ ջեներիկ կազմակերպությունների՝ Պլիվա, Տևա և Պուրեպակ, որոնք վաճառել էին դեղը, որը հայցվորը փաստացիորեն օգտագործել էր և Wyeth-ի նկատմամբ պահանջը, որի արտադրանքը հայցվորը երբեք չի օգտագործել։ Վերջինս առաջին ատյանի դատարանում մերժվել է, և այնուհետև գործը բողոքարկվել է։ 2008 թվականին վերաքննիչ ատյանը ջեներիկ կազմակերպությունների դեմ գործը կարճել է, բայց Wyeth-ի դեմ գործը թողել է ուժի մեջ[59][60][61]։ Սա առաջացրեց պատասխանատվության զգացում նորարար դեղաբանական կազմակերպությունների համար[59]։ Նախադեպը չստացավ լայնամասշտաբ տարածում ո՛չ Կալիֆորնիայում, ո՛չ էլ այլ նահանգներում[60]։ Դատական պրոցեսը հասավ վճռաբեկ դատարան Պլիվան ընդդեմ Մենսինգի գործով[62][63]։ Այդ գործում 2011 թվականին դատարանը որոշում ընդունեց, որ ջեներիկը արտադրող կազմակերպությունները չեն կարող կրել պատասխանատվություն ներդիրում պարունակվող  ինֆորմացիայի կամ վերջինիս բացակայության համար[58][60][64]։ 2015 թվականի դրությամբ ԱՄՆ-ում առկա են շուրջ 5000 հայտեր, բայց նրանց միավորելու ջանքերը ավարտվեցին ապարդյուն։

FDA-ը ստեղծեց մի ծրագիր, որի համաձայն՝ ջեներիկ կազմակերպությունները 2016 թվականի հուլիսին դեղամիջոցի ներդիրը փոփոխեցին[65]։

Բրենդային անվանումներ

խմբագրել
Մետոկլոպրամիդի վաճառքային անվանումների ցանկ[66][67]
Ա Ադկո-Կոնտրոմետ, Աերոֆլաթ (Մետոկլոպրամիդ և Դիմետիկոն), Աֆիպրան, Անաֆլաթ Կոմպուեստո (Մետոկլոպրամիդ և Սիմետիկոն․ Պանկրեատին), Անաուսին Մետոկլոպրամիդ, Անոլեքսինոն,Անտիէմենտին, Անտիգրամ (Մետոկլոպրամիդ և Ացետիլսալիցիլաթթու), Ասվելլ
Բ Բետակլոպրամիդ, Բիո-Մետոկլոպրամիդ, Բիտեկաին AA
Գ Գաստրոկալմ, Գաստրոներտոն, Գաստրոսիլ, Գենեպրամի
Դ Դամաբեն, Դեգան, Դելիպրամիլ, Դի-Աերո OM (Մետոկլոպրամիդ և Սիմետիկոն), Դիբերտիլ, Դիգենոր (Մետոկլոպրամիդ և Դիմետիկոն), Դիգեսպար (Մետոկլոպրամիդ և Սիմետիկոն), Դիկինեքս Ռեպե (Մետոկլոպրամիդ և Պանկրեատին), Դիրպրասիդ,Դոպերան, Դրինգեն
Է Էգիտիլ (Մետոկլոպրամիդ և Ացետիլսալիցիլաթթու), էլիետեն, Էլինե, Էլիտան, Էմենիլ, Էմեպրիդ (անասնաբուժական կիրառության), Էմերան, Էմետալ, Էմպերալ, Էնակուր, Էնտերան, Էնզիմար, Էսպավեն M.D․ (Մետոկլոպրամիդ և Դիմետիկոն), Էուցիլ
Ի Իմպերան, Իսապրանդիլ, Իտան
Լ Լեքսապրամ, Լինպերան, Լինվելս
Կ Կարնոտպրիմ, Կլոդասետ (Մետոկլոպրամիդ և Օնդանսետրոն), Կլոդոքսին (Մետոկլոպրամիդ և Պիրիդոքսին), Կլոմիտեն, Կլոպամոն, Կլոպան, Կլոպերան, Կլոպրամել, Կլոզիլ
Հ Հավկպերան, Հորոմպելին
Մ Մալոն, Մանոսիլ, Մարիլ, Մատոլոն, Մաքսերան, Մաքսոլոն, Մեկլամ, Մեկլիդ, Մակլոմիդ, Մեկլոպստադ, Մենիպերան, Մեպրամ, Մետ–Սիլ, Մետալոն, Մետամիդ, Մետոկոլ, Մետոքլոր, Մետոկոնտին, Մետոմիդ (անասնաբուժական կիրառության), Մետոպար (Մետոկլոպրամիդ և Պարացետամոլ), Մետոպելան, Մետոպերան, Մետոպերոն, Մետոպրան, Մետոտագ, Մետոզոլվ, Մետպամիդ, Մետսիլ, Մևապերան, Միդատենկ, Միգաուրա (Մետոկլոպրամիդ և Պարացետամոլ), Միգպրիվ (Մետոկլոպրամիդ և Ացետիլսալիցիլաթթու), Միգրացիդ (Մետոկլոպրամիդ և Պարացետամոլ), Միգրաֆին (Մետոկլոպրամիդ և Ասպիրին), ՄիգրաՄաքս(Մետոկլոպրամիդ և Ացետիլսալիցիլաթթու), Միգրան-Նեուրիդալ (Մետոկլոպրամիդ և Պարացետամոլ), Միգրաներտոն (Մետոկլոպրամիդ և Պարացետամոլ), Մոտիլոն
Ն N-Մետոկլոպրամիդ, Նաստիֆրան, Նաուսիլ, Նեվոմիտան, Նիլատկա, Նովոմիտ
Պ Պակիմոլ-M (Մետոկլոպրամիդ և Պարացետամոլ), Պանգաստրեն (Մետոկլոպրամիդ և Սիմետիկոն), Պարամաքս (Մետոկլոպրամիդ և Պարացետամոլ), Պասպերտին, Պերապրին, Պերինորմ, Պերինորմ-MPS (Մետոկլոպրամիդ և Դիմետիկոն), Պերոն, Պլամիդ, Պլամին, Պլազիլ, PMS- Մետոկլոպրամիդ, Պոդոկեդոն, Պոլուն, Պորիրան, Պրադիս, Պրամիդին, Պրամիդիլ, Պրամին, Պրաուքս, Պրեմիգ (Մետոկլոպրամիդ և Ացետիլասալիցիլաթթու), Պրեմոսան, Պրենդերոն, Պրեվոմիկ, Պրիմադոլ (Մետոկլոպրամիդ և Պարացետամոլ), Պրիմավերա-N, Պրեմիեր, Պրիմլան, Պրիմպերան, Պրիմպերիլ, Պրիմպերոքսան (Մետոկլոպրամիդ և Դիմետիկոն), Պրիմրամ, Պրիմրան, Պրիմսել, Պրիպրամ, Պրոկինիլ, Պրոմերան, Պրոմետին, Պրովել, պուլին, Պուլինպելին, պուլպերան, Պուսուան, Պիլոմիդ
Ռ Ռեգլան, Ռեգլոմար, Ռելիվերան, Ռիլակվին,
Ս Սաբաքս Մետոկլոպրամիդ, Սինպրիմ, Սոհո, Ստոմալլին, Սուվեիլան
Վ Վերտիվոմ, Վիլապոն, Վիտամետ, Վոմենդ (անասնաբուժական կիրառության), Վոմեսեա, Վոմիլես, Վոմիպրամ, Վոմիտրոլ, Վոսեա
Տ Տալեքս (Մետոկլոպրամիդ և Պանկրեատին), Տիվոմիտ, Տոմիտ, Տորովիլոն
Ր Րակլոնիդ, Րանդում, Րովելկոն
Ց Ցեֆալգան, Ցերուկալ
Օ Օպրամ
Ֆ Ֆակտորին (Մետոկլոպրամիդ և Սիմետիկոն)

Անասնաբուժական կիրառություն

խմբագրել

Մետոկլոպրամիդը լայնորեն օգտագործվում է որպես փսխման կանխարգելման միջոց կատուների և շների մոտ։ Ճագարների մոտ այն օգատգործվում է որպես աղիների պերիստալտիկան խթանելու միջոց[68]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 metoclopramide
  2. «Metoclopramide». Nlm.nih.gov. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 «Metoclopramide hydrochloride». Monograph. The American Society of Health-System Pharmacists. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
  4. Becker WJ (2015 թ․ հունիս). «Acute Migraine Treatment in Adults». Headache. 55 (6): 778–93. doi:10.1111/head.12550. PMID 25877672.
  5. «Prescribing medicines in pregnancy database». Australian Government. 2014 թ․ մարտի 3. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
  6. Bartholow, Michael. «Top 200 Drugs of 2012». Pharmacy Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
  7. World Health Organization (2019). World Health Organization model list of essential medicines: 21st list 2019. Geneva: World Health Organization. hdl:10665/325771. WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO.
  8. «Metoclopramide HCL». International Drug Price Indicator Guide. Արխիվացված է օրիգինալից 2017-12-30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
  9. Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 262. ISBN 9781284057560.
  10. «The Top 300 of 2019». clincalc.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
  11. 11,0 11,1 «Drugs & Medications». www.webmd.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  12. 12,0 12,1 «Maxolon (Australian Approved Product Information)». Valeant Pharmaceuticals. 2000. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Rossi S., ed. (2006). Australian Medicines Handbook. Adelaide: Australian Medicines Handbook. ISBN 978-0-9757919-2-9.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 «Metoclopramide Hydrochloride 5mg/5ml Oral Solution - - (eMC)». xpil.medicines.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  15. "Ambulance Victoria Clinical Guideline A0701"«Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  16. Derry S, Moore RA (2013 թ․ ապրիլ). «Paracetamol (acetaminophen) with or without an antiemetic for acute migraine headaches in adults». The Cochrane Database of Systematic Reviews (4): CD008040. doi:10.1002/14651858.CD008040.pub3. PMC 4161111. PMID 23633349.
  17. 17,0 17,1 Rao AS, Camilleri M (2010 թ․ հունվար). «Review article: metoclopramide and tardive dyskinesia». Alimentary Pharmacology & Therapeutics. 31 (1): 11–9. doi:10.1111/j.1365-2036.2009.04189.x. PMID 19886950.
  18. 18,0 18,1 «DailyMed - METOCLOPRAMIDE- metoclopramide injection, solution». Dailymed.nlm.nih.gov. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  19. Bazzano AN, Hofer R, Thibeau S, Gillispie V, Jacobs M, Theall KP (2016). «A Review of Herbal and Pharmaceutical Galactagogues for Breast-Feeding». The Ochsner Journal. 16 (4): 511–524. PMC 5158159. PMID 27999511.
  20. Forinash AB, Yancey AM, Barnes KN, Myles TD (2012 թ․ հոկտեմբեր). «The use of galactogogues in the breastfeeding mother». The Annals of Pharmacotherapy. 46 (10): 1392–404. doi:10.1345/aph.1R167. PMID 23012383.
  21. 21,00 21,01 21,02 21,03 21,04 21,05 21,06 21,07 21,08 21,09 21,10 21,11 «Reglan, Metozolv ODT (metoclopramide) dosing, indications, interactions, adverse effects, and more». reference.medscape.com. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  22. EMA. Summary Page Արխիվացված 2018-06-20 Wayback Machine and EMA/753989/2013 Assessment report. Metoclopramide only containing medicinal products Արխիվացված 2016-08-26 Wayback Machine December 20, 2013
  23. 23,0 23,1 Briggs GG, Freeman RK, Yaffe SJ (2008). Drugs in Pregnancy and Lactation (8th ed.). Philadelphia: Lippincott Williams & Wilkins. էջեր 1197–1200. ISBN 978-0-7817-7876-3. Վերցված է 2009 թ․ հունիսի 11-ին.
  24. «Metoclopramide: Uses, Dosage, Side Effects». Drugs.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  25. «Metoclopramide During Early Pregnancy: How Safe?». Medscape. N Engl J Med 2009 Jun 11. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  26. Matok I, Gorodischer R, Koren G, Sheiner E, Wiznitzer A, Levy A (2009 թ․ հունիս). «The safety of metoclopramide use in the first trimester of pregnancy». The New England Journal of Medicine. 360 (24): 2528–35. doi:10.1056/NEJMoa0807154. PMID 19516033.
  27. Pasternak B, Svanström H, Mølgaard-Nielsen D, Melbye M, Hviid A (2013 թ․ հոկտեմբեր). «Metoclopramide in pregnancy and risk of major congenital malformations and fetal death». JAMA. 310 (15): 1601–11. doi:10.1001/jama.2013.278343. PMID 24129464.
  28. Hibbs AM, Lorch SA (2006 թ․ օգոստոս). «Metoclopramide for the treatment of gastroesophageal reflux disease in infants: a systematic review». Pediatrics. 118 (2): 746–52. doi:10.1542/peds.2005-2664. PMID 16882832.
  29. FDA Reglan tablets Label, Accessdata.fda.gov, accessed August 24, 2016
  30. 30,0 30,1 30,2 30,3 «FDA requires boxed warning and risk mitigation strategy for metoclopramide-containing drugs» (Press release). U.S. Food and Drug Administration. 2009 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 11-ին. «Lay Summary – WebMD».
  31. Olanow C, Schapira AV. Chapter 372. Parkinson's Disease and Other Movement Disorders. In: Longo DL, Fauci AS, Kasper DL, Hauser SL, Jameson J, Loscalzo J. eds. Harrison's Principles of Internal Medicine, 18e. New York, NY: McGraw-Hill; 2012.
  32. Parlak I, Atilla R, Cicek M, Parlak M, Erdur B, Guryay M, և այլք: (2005 թ․ սեպտեմբեր). «Rate of metoclopramide infusion affects the severity and incidence of akathisia». Emergency Medicine Journal. 22 (9): 621–4. doi:10.1136/emj.2004.014712. PMC 1726928. PMID 16113179.
  33. Matsui A, Matsuo H, Takanaga H, Sasaki S, Maeda M, Sawada Y (1998 թ․ նոյեմբեր). «Prediction of catalepsies induced by amiodarone, aprindine and procaine: similarity in conformation of diethylaminoethyl side chain» (PDF). The Journal of Pharmacology and Experimental Therapeutics. 287 (2): 725–32. PMID 9808703. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  34. Rang HP, Dale MM, Ritter JM, Moore PK (2003). Pharmacology (5th ed.). Edinburgh: Churchill Livingstone. ISBN 978-0-443-07145-4.
  35. 35,0 35,1 Janos Fischer and Aniko Gere. Timing of Analog Research in Medicinal Chemistry. Chapter 6 in Drug Discovery and Development, Volume 1: Drug Discovery. Ed, Mukund S. Chorghade. John Wiley & Sons, 2006. 9780471780090 pp 203-205
  36. Sweetman S., ed. (2004). Martindale: The Complete Drug Reference (34th ed.). London: Pharmaceutical Press. ISBN 978-0-85369-550-9.
  37. Tonini M, Candura SM, Messori E, Rizzi CA (1995 թ․ մայիս). «Therapeutic potential of drugs with mixed 5-HT4 agonist/5-HT3 antagonist action in the control of emesis». Pharmacological Research. 31 (5): 257–60. doi:10.1016/1043-6618(95)80029-8. PMID 7479521.
  38. Feldman, M.; Friedman, L. S.; Brandt, L. J., eds. (2010). «Ch. 43: Gastroesophageal Reflux Disease». Sleisenger and Fordtran's Gastrointestinal and Liver Disease (9th ed.). Philadelphia: Saunders. ISBN 978-1-4160-6189-2.
  39. 39,0 39,1 39,2 39,3 Henzi, I.; Tramèr, M.R. (2003). «Metoclopramide for the Control of Postoperative Nausea and Vomiting». In Donnerer, J. (ed.). Antiemetic Therapy. էջեր 161–168. doi:10.1159/000071415. ISBN 3-8055-7547-5.
  40. Justin-Besancon L, Laville C (1964). «Antiemetic Action of Metoclopramide with Respect to Apomorphine and Hydergine». Comptes Rendus des Séances de la Société de Biologie et de Ses Filiales (French). 158: 723–7. PMID 14186927.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  41. Sanger GJ (2009 թ․ դեկտեմբեր). «Translating 5-HT receptor pharmacology». Neurogastroenterology and Motility. 21 (12): 1235–8. doi:10.1111/j.1365-2982.2009.01425.x. PMID 19906028.
  42. 42,0 42,1 42,2 Walter Sneader (2005 թ․ հոկտեմբերի 31). Drug Discovery: A History. John Wiley & Sons. էջեր 205–. ISBN 978-0-470-01552-0.
  43. Yves Landry. Petite histoire des médicaments: De l'Antiquité à nos jours. Dunod, 2011 9782100571307 p. 182
  44. Thierry Lefèbvresem and Cécile Raynalsem. (2007) La mystérieuse bonbonne des Laboratoires Delagrange Revue d'histoire de la pharmacie 94(353):160-162
  45. «Laboratoires Delagrange (1932) - Organisation - Resources from the BnF». Data.bnf.fr. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  46. Denis Conard for Les Echos. Oct 17, 1991 Synthélabo rachète les laboratoires Delagrange, Lesechos.fr
  47. Tom Meek for PMLiVE May 24, 2013 A look back at Sanofi's merger with Synthélabo, Pmlive.com
  48. Pharmaceutical Manufacturing Encyclopedia, 3rd Edition. Volumes 1-4. Elsevier, 2013 9780815518563 p. 179m
  49. FDA NDA no. 017862 - Approval history, Accessdate.fda.gov
  50. FDA NDA 017854 History of Approvals, Accessdate.fda.gov
  51. «A.H. Robins Company - Virginia Historical Society A Guide to the A. H. Robins Company Records, 1885–2004». Vahistorical.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  52. Melody Petersen for The New York Times, March 11, 2002, American Home Is Changing Name to Wyeth
  53. 53,0 53,1 Staff, The Pink Sheet. Sep 29, 1986 FDA's Oral Verapamil ANDA Approvals on Eve of Exclusivity Expiration Pit Five Generic Products V. Calan, Isoptin; Inderal, Reglan Indications No Longer Exclusive, Pink.pharmamedtechbi.com
  54. «All About Metoclopramide (Reglan) - Emergency Physicians Monthly». Epmonthly.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  55. FDA ANDA 070184 - History, Accessdate.fda.gov
  56. Wiholm BE, Mortimer O, Boethius G, Häggström JE (1984 թ․ փետրվար). «Tardive dyskinesia associated with metoclopramide» (PDF). British Medical Journal. 288 (6416): 545–7. doi:10.1136/bmj.288.6416.545. PMC 1444584. PMID 6421373.
  57. Allison Stoddart, Missing After Mensing: A Remedy for Generic Drug Consumers, 53 B.C.L. Rev. 1967 (2012)
  58. 58,0 58,1 Steven Casey for Law360. October 24, 2012 Generic Pharmaceutical Liability: Challenges And Changes, Law360.com
  59. 59,0 59,1 59,2 59,3 Lars Noah Adding Insult to Injury: Paying For Harms Caused by a Competitor’s Copycat Product Արխիվացված 2016-10-11 Wayback Machine Tort Trial & Insurance Practice Law Journal, Spring/Summer 2010 (45:3-4)
  60. 60,0 60,1 60,2 60,3 Eric Rothschild for Pepper Hamilton LLP's Insight Center. March 16, 2016 Calif. Asks Innovator Drug Brands To Do The Impossible Արխիվացված 2016-08-05 Wayback Machine, Pepperlaw.com
  61. Conte v. Wyeth, Inc., 85 Cal. Rptr. 3d 299, 304–05 (Ct. App. 2008).
  62. «PLIVA, Inc. v. Mensing». Scotusblog.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  63. Supreme Court of the United States 564 PLIVA, Inc. v. Mensing Արխիվացված 2021-04-27 Wayback Machine U. S. ____ (2011)
  64. Adam Liptak for The New York Times, June 23, 2011, Drug Makers Win Two Supreme Court Decisions, Nytimes.com
  65. Zachary Brennan for Regulatory Focus. July 8, 2016 Generic Drug Labels: FDA Offers Draft Guidance on Updates After Reference Products are Withdrawn, Raps.org
  66. Drugs.com International names for metoclopramide Page accessed March 28, 2016
  67. Hamilton, Richard J. (2010). Tarascon Pharmacopoeia 2010 Library Edition (անգլերեն). Jones & Bartlett Learning. էջ 170. ISBN 9780763777685.
  68. Mikota, S. K.; Plumb, D. C. (2003 թ․ հունիս). «Metoclopramide HCl». The Elephant Formulary. Elephant Care International. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ դեկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մետոկլոպրամիդ» հոդվածին։