Կեղծ հղիություն, հղիության կլինիկական ախտանիշների առկայություն, երբ օրգանիզմն իրականում հղի չէ։ Կեղծ հղիությունն առավել հաճախ հանդիպում է կենդանիների մոտ, հատկապես շների և մկների։ Մարդկանց դեպքում այն խիստ հազվադեպ հանդիպող երևույթ է և հիմնականում զուտ հոգեբանական բնույթ է կրում։ Կեղծ հղիության առաջացման հիմնական պատճառը մարմնի ներզատական համակարգում տեղի ունեցող փոփոխություններն են, որոնք հանգեցնում են այնպիսի հորմոնների արտազատության, որոնք սովորական հղիության ընթացքում օրգանիզմում ֆիզիկական փոփոխություններ են առաջ բերում։ Անգամ տղամարդիկ կարող են կեղծ հղիության նախանշաններ ունենալ։ Այս երևույթը կոչվում է Կուվադի համախտանիշ[փա՞ստ]:

Պատմություն խմբագրել

Կեղծ հղիության դեպքեր գրանցվել են դեռ անտիկ ժամանակներում։ Դեռևս Հիպոկրատը տասներկու նման դեպք է արձանագրել մ.թ.ա 300 թվականին։ Մարի Թյուդորը` Անգլիայի թագուհին երկու անգամ կեղծ հղիության ախտանիշներ է ունեցել։ Սակայն շատ պատմաբաններ հերքում են այս փաստը` նշելով, որ իրականում նրա մոտ արձանագրվել է ֆիբրոմա։

Ախտանիշներ խմբագրել

Կեղծ հղիությունը շատ դժվար է տարբերել իսկական հղիությունից։ Դաշտանի բացակայությունը, առավոտյան սրտխառնոցը, կրծքերում ցավը, քաշի ավելացումը նույնպես բնորոշ են կեղծ հղիությանը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց 18%-ը ախտորոշվել են հղի, մինչդեռ նրանք հղի չեն եղել[փա՞ստ]:

Կեղծ հղիության կարևորագույն առանձնահատկություններից մեկնն այն է, որ հիվանդը համոզված է, թե ինքը հղի է։ Որովայնի մեծացումը ամենատարածված ախտանիշներից է (60-90%)։ Որովայնը նույն կերպ է մեծանում, ինչպես սովորական հղիության ժամանակ, այնպես որ հիվանդն արտաքինից էլ հղիի տեսք ունի։ Այս ախտանիշները հիմնականում վերացվում են ընդհանուր անզգայացման միջոցով և որովայնը իր նախկին տեսքին է վերադառնում[1]։

Երկրորդ ամենատարածված նախանշանը դաշտանի բացակայությունը կամ անկանոնությունն է (50-90%)։ Որոշ կանայք անգամ նշում են, որ պտղի խաղ են զգացել (50-75%)։ Այլ նշաններից են ստամոքսաղիքային ցավերը, կրծքերի ձևի փոփոխությունը, երկունքային ցավերը, արգանդի մեծացումը[փա՞ստ]:

Բուժում խմբագրել

Չկա որևիցե անմիջական ֆիզիկական պատճառ, որը հանգեցնում է կեղծ հղիության։ Հետևաբար չկա և հստակ բուժում։ Որոշ դեպքերում բուժումներ են նշանակվում դաշտանային խնդիրների վերացման համար։ Նաև հիվանդը պետք է հոգեթերապևտի օգնությանը դիմի։

Համաճարակաբանություն խմբագրել

ԱՄՆ-ում վերջին տարիների ընթացքում կեղծ հղիության դեպքերը զգալիորեն նվազել են։ Միջինում 33 տարեկան կանայք են կեղծ հղիության գանգատներ ունեցել։ Սակայն գրանցվել են անգամ 6 տարեկան աղջիկների և 79 տարեկան կանանց դեպքեր։ Կեղծ հղիությամբ տառապող կանանց 2/3-րդը ամուսնացած է եղել, և մոտավորապես 1/3-րդը` գոնե մեկ անգամ հղի:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Upadhyay, Sarita (July–September 2008). «Pseudocyesis». J Nepal Med Assoc. 47 (171): 147–150. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել