Ամիտրիպտիլին

քիմիական միացություն

Ամիտրիպտիլին (լատին․՝ Amitriptylinum), վաճառվում է Էլավիլ և այլ ապրանքային անվանումներով։ Դեղամիջոց է, որը հիմնականում օգտագործվում է մի շարք հոգեկան հիվանդությունների բուժման համար[1]։ Դրանց թվին են պատկանում դեպրեսիվ խանգարումները, տագնապային խանգարումներն և հազվադեպ ուշադրության պակասի հիպերակտիվության խանգարումը, երկբևեռ խանգարումը[1][2]։ Այլ օգտագործումները ներառում են միգրենի կանխարգելում, նյարդաբանական ցավի բուժում, ինչպիսիք են ֆիբրոմիալգիան և հետհերպետիկ նեվրալգիան և ավելի հազվադեպ անքնությունը[1][3]։ Այն պատկանում է եռցիկլիկ հակադեպրեսանտների դասին և դրա ազդեցության ճշգրիտ մեխանիզմը անհայտ է[1]։ Ամիտրպտիլինը կիրառվում է բերանացի[1]։

Ամիտրիպտիլին
Изображение химической структуры
Նույնացուցիչներ
CAS համար50-48-6
PubChem CID2160
DrugBank00321
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.000.038 Խմբագրել Վիքիդատայում

Հիմնական կողմնակի ազդեցություններին են պատկանում տեսողության վատացումը, չորությունը բերանում, արյան ցածր ճնշումը ուղղահայաց դիրքում, քնկոտությունն և փորկապությունը:.[1] Լուրջ կողմնակի ազդեցություններից են ցնցումները, 25 տարեկանից ցածր անձանց մոտ ինքնասպանության հակման մեծացում, միզակապությունը, գլաուկոման և մի շարք խնդիրներ կապված սրտի հետ[1]։ Այն չպետք է կիրառվի ՄԱՕ ինհիբիտորների կամ ցիսապրիդի հետ[1]։ Ամիտրպտիլինը կարող է խնդիրներ առաջացնել հղիության ընթացքում ընդունվելու դեպքում[1][4]:Կրծքով կերակրման ժամանակ օգտագործումը համեմատաբար անվտանգ է[5]։

Ամիտրպտիլինը հայտնաբերվել է 1960-ին[6] և հաստատվել է ԱՄՆ-ի Պարենի և դեղերի վարչակազմի կողմից 1961 թ.-ին[7]։ Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր դեղերի, առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցների ցանկում է[8] Այն հասանելի է որպես ջեներիկ դեղամիջոց[1]։ Զարգացող աշխարհում մեծածախ վաճառքի գինը 2014 թ. – ի դրությամբ կազմել է 0,01 – ից 0,04 ԱՄՆ դոլար[9]։ Միացյալ Նահանգներում այն արժե մոտ 0,02 ԱՄՆ դոլար[1]։ 2016-ին դա Միացյալ Նահանգների 88-րդ ամենաշատ նշանակված դեղամիջոցն էր ՝ ավելի քան ութ միլիոն դեղատոմսով[10]։

Բժշկական կիրառում խմբագրել

Ամիտրիպտիլինը կիրառվում է մի շարք դեպքերում ներառյալ հիմնական դեպրեսիվ խանգարումը[11][12][13]։ Որոշ տվյալներ վկայում են, որ ամիտրիպտիլինը կարող է առավել արդյունավետ լինել, քան մյուս հակադեպրեսանտները[14][15], ներառյալ սերոտոնինի հետզավթման ընտրողական ինհիբիտորները[16], չնայած որ այն հազվադեպ է օգտագործվում որպես առաջին շարքի հակադեպրեսանտ կախված գերդոզավորման դեպքում նրա տոքսիկության հետ և ավելի վատ տանելիության պատճառով[12]։ Այս պատճառով կիրառվում է որպես երկրորդ շարք պրեպարատ, երբ ՍՀԸԻ չեն գործում[17]։ Այն օգտագործվում է որպես հավելյալ պրեպարատ ցավի ժամանակ[18]։ 2001 թ.-ին այն համարվեց «ոսկե ստանդարտի հակադեպրեսանտ»[14]։

Ավստրալիայում այն պիտակավորված է որպես ԵՑՀ միգրենի կանխարգելման[12] ֆիբրոմիալգիայի[3] և գիշերային էնուրեզի համար[12][19]։ Ամիտրիպտիլինը հայտնի կիրառում ունի գրգռված աղիքի համախտանիշի ժամանակ[20] չնայած այն ավելի հաճախ կիրառվում է ԳԱՀ-ի որովայնային ցավերի դեպքում, քանի որ այն պետք է կիրառել պարբերաբար և այն մեծամասամբ ունի վատ տանելիություն[20] Ամիտրիպտիլինը կարող է նաև օգտագործվել որպես հակախոլիներգիկ դեղամիջոց Պարկինսոնի հիվանդության վաղ փուլում, երբ դեպրեսիան նույնպես բուժման կարիք ունի[21]։ Ամիտրիպտիլինը համարվում է հաճախակի լարվածության գլխացավերն կանխարգելման համար ամենակայն կիրառվող պրեպարատը[22]։

Հակացուցումներ խմբագրել

Ամիտրիպտիլինի հայտնի հակացուցումներն են[23]

  • Գերզգայունությունը ԵՑՀ-ի հանդեպ
  • սրտամկանի ինֆարկտ
  • առիթմիաներ, ցանկացած աստիճանի սրտային պաշարումներ
  • Կանգային սրտային անբավարարություն
  • կորոնար զարկերակի անբավարություն
  • մանիա
  • լյարդի ծանր հիվանդություններ
  • յոթ տարեկանից ցածր տարիք
  • կրծքով կերակրում
  • Այն հիվանդները, ովքեր ընդունում են ՄԱՕ ինհիբիտորներ կամ վերջին 14 օրվա ընթացքում դրանք կիրառել են

Կողմնակի ազդեցություններ խմբագրել

Ամիտրիպտիլինն առաջացնում է մի շարք անբարենպաստ ազդեցություններ[17]։ Հիմնական կողմնակի ազդեցություններն, որոնք առաջանում են օգտագործողների ավելի քան 1% -ի մոտ, ներառում են գլխապտույտ, գլխացավ և քաշի ավելացում:Հակախոլիներգիկ պրեպարատների համար ընդհանուր կողմնակի ազդեցությունները ավելի հաճախ են հանդիպում քան այլ ԵՑՀ դեպքում ինչպիսին է իմիպրամինը։ Ճանաչողական ոլորտի կողմնակի էֆեկտները ներառում են զառանցանքն և գիտակցության խանգարումը, ինչպես նաև տրամադրության խանգարումներ, ինչպիսիք են անհանգստությունն ու գրգռվածությունը։ Սիրտ-անոթային կողմնակի ազդեցությունները կարող են ներառել օրթոստատիկ հիպոտենզիան, սինուսային հաճախասրտությունը և QT- ինտերվալի երկարացում[24]։ Սեռական ոլորտի կողմնակի բարդությունները ներառում են լիբիդոյի կորուստը և իմպոտենցիան, իսկ քնի խանգարումը կարող է ներառել քնկոտություն, անքնություն և մղձավանջներ:.[11][12][13][23][25][26] ԵՑՀ-երից Ամիտրիպտիլինն ունի առավելագույն հակախոլիներգիկ կողմնակի բարդություններ և առավել հաճախ է դելիրիում առաջացնում[27]։

Գերդոզավորում խմբագրել

Գերդոզավորման ախտանշանները և բուժումը հիմնականում նույնն են, ինչ մյուս TԵՑՀ-ների համար, ներառյալ `սերոտոնինի համախտանիշի զարգացումը և սրտային անբարենպաստ ազդեցությունները:Մեծ Բրիտանիայի ազգային դեղաբանական տեղեկատուն նշում է, որ ամիտրիպտիլինը հատկապես վտանգավոր է գերդոզավորման դեպքում[13], ուստի այն և այլ ԵՑՀ- ները այլևս չեն կիրառվում դեպրեսիայի դեպքում որպես առաջին գծի թերապիա։ Այլընտրանքային պրեպարատներ ՝ ՍՀԸԻ- ները և ՍՀՈԸԻ- ները, գերդոզավորման դեպքում ավելի անվտանգ են, չնայած դրանք պակաս արդյունավետ են, քան ԵՑՀ- ները:Անգլիական ժողովրդական երգիչ Նիկ Դրեյքը 1974 թ.-ին մահացավ տրիպտիզոլի գերդոզավորումից[28]։

Ամիտրիպտիլինի գերդոզավորման հնարավոր ախտանշանները ներառում են[26]

  • Քնկոտություն
  • Հիպոթերմիա (մարմնի ցածր ջերմաստիճան)
  • Տախիկարդիա (հաճախասրտություն)
  • Այլ ռիթմի խանգարումներ ինչպիսիք են Հիսի խրձի ոտիկների պաշարումը
  • անացանելիության խանգարման մասին վկայող ԷՍԳ տվյալներ
  • կանգային սրտային անբավարարություն
  • ցնցումներ միոկլոնուս
  • ծանր հիպոտենզիա
  • ստուպոր
  • կոմա
  • մահ
  • պոլիռադիկուլոնեյրոպատիա
  • էլեկտրասրտագրի փոփոխություններ մասնավորապես QT- ինտերվալի երկարացում[24] և QRS առանցքի կամ լայնության փոփոխություն
  • ակտիվություն
  • հիպերռեֆլեքսիա
  • մկանային կարկամություն
  • փսխում

Գերոզոզավորման բուժումը հիմնականում աջակցող է, քանի որ ամիտրիպտիլինի յուրահատուկ հակաթույն չկա:.[26] Ակտիվացրած ածուխը կարող է նվազեցնել կլանումը, եթե տրվում է 1-2 ժամվա ընթացքում[26]։ Եթե տուժած անձը անգիտակից վիճակում է կամ ունի խանգարված փսխման ռեֆլեքս, ապա ակտիվացրած ածուխը ստամոքս փոխադրելու համար կարելի է կիրառել նազոգաստրալ խողովակ[26]։ Անհրաժեշտ է կատարել ԷՍԳ մոնիտորինգ սրտային անցանելիության խանգարման դեպքում[26]։ Անհրաժեշտության դեպքում մարմնի ջերմաստիճանը պետք է կարգավորվի այնպիսի միջոցներով, ինչպիսիք են ջեռուցվող վերմակները[26]։ Սրտի մոնիտորինգը խորհուրդ է տրվում գերդոզավորումից հետո առնվազն հինգ օր[26]։ Բենզոդիազեպինները խորհուրդ են տրվում ցնցումների դեպքում.[26] Դիալիզը անօգուտ է ամիտրիպտիլինի սպիտակուցի հետ կապի բարձր աստիճանի պատճառով[26]։

Փոխազդեցություններ խմբագրել

Ամիտրիպտիլինը փոխազդում է[26]

  • Մոնոամին օքսիդազայի ինհիբիտորներ, կարող է առաջացնել սերոտոնինային համախտանիշ
  • CYP2D6 ինհիբիտորն և այնպիսի սուբստրատներ ինչպիսին է ֆլուօքսետինը։ Բարձրացնում են պրեպարատի կոնցենտրացիան արյան պլազմայում
  • Գուանիդին, քանի որ այն կարող է նվազեցնել այս դեղամիջոցի հակահիպերտոնիկ ազդեցությունը
  • Հակախոլիներգիկ պրեպարատներ, ինչպիսիք են բենզտրոպինը, հիոսցինը (սկոպոլամին) և ատրոպինը, քանի որ կարող են սրացնել միմյանց հակախոլիներգիկ ազդեցությունները, ներառյալ պարալիտիկ իլեուսը և հաճախասրտությունը։
  • Հակափսիխոտիկներ պրեպարատներ պայմանավորված սեդատիվ, հակախոլիներգիկ, էպիլեպտոգեն և պիրեքսիկ (տենդ խթանող) ազդեցությունները խթանելու կարողությամբ։ Բացի այդ բարձրացնում են չարորակ նեյրոլեպտիկ համախտանիշի զարգացման ռիսկը։
  • Ցիմիտիդին կարող է խաթարել Ամիտրիպտիլինի լյարդային նյութափոխանակությանը՝ մեծացնելով դեղամիջոցի կայուն մակարդակը։
  • Դիսուլֆիրամ զառանցանքի զարգացման հավանականության պատճառով
  • ԵՑՀ կարող են մեշացնել բուժման հետ կապված ռիսկերը
  • Հակաթիրեոիդ դեղամիջոցները կարող են մեծացնել ագրանուլոցիտոզի ռիսկը
  • Թիերոիդ հորմոններն ունեն անբարենպաստ ազդեցությունների ավելացման պոտենցիալ, ինչպիսիք են ԿՆՀ-ի խթանումը և առիթմիան
  • Անալգետիկ դեղամիջոցներ, ինչպիսիք են տրամադոլը և պեթիդինը, ցնցումների ռիսկի և սերոտոնինային համախտանիշի զարգացման պատճառով
  • Լևոդոպա:Ամիտրիպտիլինը ունակ է երկարաձգել ստամոքսի դատարկումն ու ազդել աղիքների մոտորիկայի վրա
  • Դեղանյութեր որոնք ավելի երկար են ենթարկվում աբսորբցիայի բարակ աղիքում ( հակակոագուլյանտ)
  • Սերոտոնիներգիկ պրեպարատները, ինչպիսիք են ՍՀԸԻ-երը և տրիպտանսը, սերոտոնինային համախտանիշի զարգացման հավանականության պատճառով։

Դեղաբանություն խմբագրել

Ֆարմակոդինամիկա խմբագրել

Ամիտրիպտիլին (և մետաբոլիտներ)[29]
Կայք AMI Կաղապար:Abbrlink Տեսակներ Հղում
Կաղապար:Abbrlink 2.8–4.3 15–18 մարդ [30][31]
Կաղապար:Abbrlink 19–35 1.8–4.4 մարդ [30][31]
Կաղապար:Abbrlink 3,250 1,140 մարդ [30]
5-HT1A 450–1,800 294 մարդ [32][33]
5-HT1B 840 ND առնետ [34]
5-HT2A 18–23 5.0–41 մարդ/առնետ [32][33]
5-HT2B 174
13.4 (KB)
ND մարդ [35]
5-HT2C 4.0 8.5 մարդ/առնետ [36][37]
5-HT3 430 1,400 առնետ [38]
5-HT6 65–141 148 մարդ/առնետ [39][40][41]
5-HT7 92.8–123 ND առնետ [42]
α1 4.4–24 55 մարդ [31][32]
α2 114–690 2,030 մարդ [31][32]
β >10,000 >10,000 առնետ [43][44]
D1 89 ND մարդ [45]
D2 196–1,460 2,570 մարդ [32][45]
D3 206 ND մարդ [45]
D4 ND ND ND ND
D5 170 ND մարդ [45]
H1 0.5–1.1 3.0–15 մարդ [45][46][47]
H2 66 646 մարդ [46]
H3 75,900 45,700 մարդ [45][46]
H4 26,300 6,920 մարդ [46][48]
Կաղապար:Abbrlink 9.6 37 մարդ [32]
  M1 11.0–14.7 40 մարդ [49][50]
  M2 11.8 110 մարդ [49]
  M3 12.8–39 50 մարդ [49][50]
  M4 7.2 84 մարդ [49]
  M5 15.7–24 97 մարդ [49][50]
σ1 300 2,000 Գվինեա խոզ [51]
σ2 ND ND ND ND
Կաղապար:Abbrlink >3,000 ND մարդ [52]
Ki (nM) նշանակությունը։ Որքան փոքր է արժեքը, այնքան ավելի ուժեղ է պրեպարատի կապը կայքին։

Ամիտրիպտիլինը դասակարգվում է որպես եռցիկլիկ հակադեպրեսանտ (ԵՑՀ), ունի ուժեղ ազդեցություն սերոտոնինի փոխադրիչի վրա և չափավոր ազդեցություն նորէպինեֆրինի փոխադրիչի վրա[30][53]։ Այն աննշան ազդեցություն է թողնում դոֆամինի փոխադրիչի վրա, հետևաբաչ չի ազդում դոֆամինի հետզավթման վրա, մոտ 1000 անգամ ավելի թույլ է ազդում տվյալ նեյրոտրանսմիտերի հետզամթման վրա քան սերոտոնինի[30]։ Այն մետաբոլիզմվում է նորտրիպտիլինի, նորէպինեֆրինի հետզավթման առավել ընտրողական և հզոր ինհիբիտորի և սա կարող է ծառայել որպես հավելյալ մեխանիզմ նորէպինեֆրինի հետզավթման համար[26]։

Ամիտրիպտիլինը լրացուցիչ հանդես է գալիս որպես սերոտոնինային 5-HT2A, 5-HT2C, 5-HT3, 5-HT6 և 5-HT7 ընկալիչների, α1-ադրեներգիկ ընկալիչի, հիստամինային H1 և H2 ընկալիչների[54] և մուսկարինային ընկալիչների անտագոնիստ կամ հակադարձ ագոնիստ նաև սիգմա σ1 ընկալիչների ագոնիստ[31][55][56][57]։ Այն նաև հանդիսանում է NMDA ընկալիչի համեմատաբար թույլ անտագոնիստ `դիզոկիլպին (MK-801) / ֆենկլիցիդին (PCP) կայքի միջոցով[58]։ Ամիտրիպտիլինը պաշարում է նատրիումական անցուղիները, L տիպի կալցիումական անցուղիները և Kv1.1, Kv7.2 և Kv7.3 լարում կախյալ կալիումական անցուղիները, հետևաբար, գործում է որպես նատրիումական, կալցիումական և կալիումական անցուղիների պաշարիչ[59][60]։

Ապացուցված է, որ Ամիտրիպտիլինը հանդես է գալիս որպես ՏՐԿԱ (Տրոպոմիոզինային թիրոզին կինազի ընկալիչ Ա ) և ՏՐԿԲ ընկալիչների ագոնիստ:.[61] Այն խթանում է այս սպիտակուցների հետերոդիմերիզացիան ՆԱԳ բացակայության պայմաններում և օժտված է in vivo և in vitro պայմաններում նեյրոտրոֆիկ ակտվիությունը պոտենցելու ունակությամբ[61][62]։ Սրանք նույն ընկալիչներն են, որոնք ակտիվացունում են հզոր հակադեպրեսանտ ազդեցություն ունեցող էնդոգեն նեյրոտրոֆինը և այդ հատկությունը կարող է էապես նպաստել դեպրեսիայի դեմ նրա բուժական արդյունավետության վրա:Ամիտրիպտիլինը նաև հանդես է գալիս որպես թթվային սպինգոմիելինազի ֆունկցիոնալ ինհիբիտոր[63] և որպես PARP1 ինհիբիտոր[64]։

Ազդեցության մեխանիզմ խմբագրել

Կենտրոնական նյարդային համակարգում ամիտրիպտիլինը պաշարում է սինապսում սերոտոնինի և նորադրենալինի նեյրոնային հետզամթումը։ Մեծացնում է դրանց հասանելիությունը սինապսում ` բերելով հետինսինապտիկ նեյրոնում նեյրոտրանսմիսիայի[65]։ Ամիտրիպտիլինը մետաբոլիզմի է ենթարկվում լյարդում ցիտոքրոմ P450 ֆերմենտով, որի հետևանքով փոխակերպվում է նորտրպտիլինի, որը նույնպես ազդում է նորադրենալինի հետզավթման վրա այսպիսով պոտենցելով ամիտրիպտիլինի հակադեպրեսիվ ազդեցությունը[66]։

Ֆարմակոկինետիկա խմբագրել

Ամիտրիպտիլինը բարձրամոլեկուլյար լիպոֆիլ մոլեկուլ է[67]։ while the log P of the free base was reported as 4.92.[68] Ջրում լուծելիությունը 9.71 մգ / լ է 24 °C ջերմաստիճանում.[69]

Ամիտրիպտիլինը հեշտությամբ ներծծվում է ստամոքս-աղիքային տրակտից և մեծապես նյութափոխանակության է ենթարկվում լյարդում առաջին անցման ժամանակ[26]։ Այն հիմնականում նյութափոխանակության է ենթարկվում CYP2D6- ի, CYP3A4- ի և CYP2C19- ի միջնորդությամբ N- դեմեթիլացման միջոցով նորտրպտիլինի վերածվելով,որը նույնպես համարվում է ԵՑՀ[70]։ Այն 96% -ով կապվում է պլազմայի սպիտակուցների հետ, իսկ նորտրպտիլինի 93-95% -ն է կապվում պլազմային սպիտակուցների հետ[26][71]։ Այն հիմնականում արտազատվում է մեզի միջոցով (մոտ 30-50%) 24 ժամվա ընթացքում, որպես ազատ մետաբոլիտներ կամ կամ որպես գլյուկուրոնիդի և սուլֆատի կոնյուգատներ[26]։ դեղի 2%-ը հեռանում է մեզով անփոփոխ վիճակում[65]։ Փոքր քանակներ արտազատվում են կղանքով[25]։ Ամիտրիպտիլինի կիսադուրսբերման պարբերուոթյունը 25 ժամ է, տեղաբաշխման ծավալը 10–50լ/կգ.[66]

Ամիտրիպտիլինի թերապևտիկ մակարդակները տատանվում են 75-ից 175 նգ / մլ (270–631 նմ)[72], կամ 80–250 նգ / մլ սահմաններում (ինչպես Ամիտրիպտիլինի, այնպես էլ նրա մետաբոլիտ նորտրիպտիլինի համար )[73]։

Ֆարմակոգենետիկա խմբագրել

Քանի որ Ամիտրիպտիլինը հիմնականում նյութափոխանակվում է CYP2D6 և CYP2C19- ով, այդ ֆերմենտները կոդավորող գեների գենետիկական փոփոխությունները կարող են ազդել դրա նյութափոխանակության վրա, ինչը հանգեցնում է օրգանիզմում դեղի կոնցենտրացիաների փոփոխության[74]։ Ամիտրիպտիլինի կոնցենտրացիաների մեծացումը կարող է բարձրացնել կողմնակի ազդեցությունների ռիսկը, ներառյալ հակախոլիներգիկ և նյարդային համակարգի անբարենպաստ հետևանքները, մինչդեռ կոնցենտրացիայի իջեցումը կարող է նվազեցնել դեղամիջոցի արդյունավետությունը[75][76][77][78]։

Անհատները կարող են դասակարգվել CYP2D6 կամ CYP2C19 նյութափոխանակիչների տարբեր տեսակների ՝ կախված նրանից, թե որ գենետիկական վարիացիաներ են կրում:Այս նյութափոխանակիչների տիպերը ներառում են աղքատ, միջանկյալ, լայն և գերարագ նյութափոխանակչներ:Շատ անհատներ (մոտ 77–92%) հանդիսանում են լայն նյութափոխանակիչներ են[77] և ունեն Ամիտրիպտիլինի «նորմալ» նյութափոխանակություն:Աղքատ և միջանկյալ նյութափոխանակիչները նվազեցրել են դեղամիջոցի նյութափոխանակությունը ` համեմատած լայն նյութափոխանակիչների հետ։ Այդ տիպը կրող հիվանդների մոտ մեծանում են կողմնակի բարդություններ զարգանալու հավանականությունը։ Գերարագ նյութափոխանակիչները օգտագործում են ամիտրիպտիլինը շատ ավելի արագ, քան լայն նյութափոխանակիչներ։ Այս նյութափոխանակիչի տիպով հիվանդների մոտ մեծանում է դեղաբանական ձախողման հավանականություն[75][76][77][78]։

Կլինիկական ֆարմակոգենետիկայի իմպլեմենտացիոն կոնսորցիումը խորհուրդ է տալիս խուսափել ապիտրիպտիլինից այն հիվանդներին, ովքեր CYP2D6 գերարագ կամ աղքատ նյութափոխանակիչներ են, համապատասխանաբար արդյունավետության բացակայության և կողմնակի ազդեցությունների զարգացման ռիսկի պատճառով։ Կոնսորցիումը նաև խորհուրդ է տալիս դիտարկել CYP2C19- ով չնյութափոխանակվող այլընտրանքային դեղամիջոցները այն հիվանդների մոտ, ովքեր CYP2C19 գերարագ նյութափոխանակիչներ են։ Մեկնարկային դեղաչափի նվազեցումը առաջարկվում է այն հիվանդներին, ովքեր CYP2D6 միջանկյալ նյութափոխանակիչներ և CYP2C19 աղքատ նյութափոխանակիչներ են։ Եթե ամիտրիպտիլինի օգտագործումը ցուցված է, ապա  բուժական դեղամիջոցի մոնիտորինգը խորհուրդ է տրվում իրականացնել դեզաչափի ճշգրտումներ կատարելու համար[77]։ Նիդեռլանդների ֆարմակոգենետիկայի աշխատանքային խումբը նաև առաջարկում է ընտրել այլընտրանքային դեղամիջոց կամ դիտարկել ամիտրիպտիլինի պլազմային կոնցենտրացիաները այն հիվանդների մոտ, ովքեր CYP2D6 աղքատ կամ գերարագ նյութափոխանակիչներ են և ընտրել այլընտրանքային դեղամիջոց կամ նվազեցնել նախնական դոզան այն հիվանդների մոտ, ովքեր CYP2D6 միջանկյալ նյութափոխանակիչներ են[79]։

Քիմիա խմբագրել

Ամիտրիպտիլինն եռցիկլիկ միացություն է, մասնավորապես դիբենզոցիկլոհեպտադիեն և ունի է երեք օղակներ, որոնք միաձուլված են միմյանց կողային շղթայով[80]։ Այլ դիբենզոցիկլոհեպտադիենային ԵՑՀ-ից են նորտրիպտիլինը (նորամիտրիպտիլին, N-դեզմեթիլամիտրիպտիլին), պրոտրիպտիլինն և բուտրիպտիլինը[80]։ Ամիտրիպտիլինը երրորդային ամինային ԵՑՀ է, իսկ նրա կողմնային շղթա դեմեթիլացված մետաբոլիտ նորտրպտիլինը երկրորդային ամին է[81][82]։ Այլ երրորդային ամին ԵՑՀ են իմիպրամինը, քլոմիպրամինը, դոսուլեպինը (դոտիեպին), դօքսեպինը և տրիիմիպրամինը[83][84]։ Ամիտրիպտիլինի քիմիական անվանումն է 3-(10,11-դիհիդրո-5H-դիբենզո[a,d]ցիկլոհեպտեն-5-իլիդեն)-N,N-դիմեթիլպրոպան-1-ամին և նրա ազատ բազային ձևի քիմիակն բանաձևն է C20H23N 277.403 գ/մոլ մոլեկուլյար զանգվածով[85]։ Դեղը օգտագործվում է հիմնականում որպես հիդրոքլորիդային աղ, ազատ բազային ձևը օգտագործվում է հազվադեպ, իսկ էմբոնատ (պամոատ) աղը օգտագործվում է ներմկանային ներմուծման համար[85][86]։

Պատմություն խմբագրել

Ամիտրիպտիլինն առաջին անգամ սինթեզվել է 1960 թ-ին, բժշկական օգտագործման համար 1961թ-ին ներկայացվել է Միացյալ Նահանգներում, իսկ Միացյալ Թագավորությունում ՝ 1962-ին (երկու երկրներում էլավիլ անվանումով)[87][88][89][90]։ Այն երկրորդ ԵՑՀ-ն էր, որը ներկայացվեց 1956 թվականին իմիպրամինի ներդրումից հետո[88][89]։

Հասարակություն և մշակույթ խմբագրել

 
Ամիտրիպտիլինի երկու տուփ (EԷնդեպ) 10 և 25 մգ դեղաչափերով

Ընդհանուր անուններ խմբագրել

Ամիտրիպտինինը դեղամիջոցի անգլիական և ֆրանսիական ընդհանուր անունն է[85][86][91][92] Դրա Իսպանական և իտալերեն լեզուների ընդհանուր անունն է ՝ amitriptilina, գերմաներենում ՝ Amitriptylin, իսկ լատիներենում ՝ amitriptylinum[86][92]: Էմբոնատի ազը հայտնի է որպես Ամիտրիպտիլին էմբոնատ, իսկ ոչ պաշտոնական անվանմամբ՝ Ամիտրիպտիլին պամոատ[86]։

Ապրանքային անվանումներ խմբագրել

2018 թվականի սեպտեմբերի դրությամբ amitriptyline- ը վաճառվում էր ամբողջ աշխարհում մի շարք ապրանքանիշային անվանումների ներքո և որպես համակցված դեղամիջոց քլորդիազեպօքսիդի, պերֆենազինի և մեդազեպամի հետ[93]։

Ապրանքանիշային անվանումներից են Ադեպրիլ, ԱԴՏ, Ամբիվալ, Ամիկոն, Ամիլավիլ, Ամիլին, Ամինեուրին, Ամիֆլին, Ամիրոլ, Ամիիտ, Ամիտին, Ամիտոն, Ամիտրակ, Ամիտրիպ, Ամիտրիպտիլինա, Ամիտրիպտիլինո, Ամիտրիպտիլինս, Ամիտրիպտին, Ամիտրիպտիլին, Ամիտրիպտիլինհիդրոքլորիդ, Ամիտրիպտիլինում, Ամիտրիպ, Ամիոտրիպ, Ամիպրես, Ամիլին, Ամիտրիլ Ամիզոլ, Արպիդօքս, Դեպրեսիլո, Ալատրոլ, Էլատրոլետ, Ալավիլ, Էնդեպ, ֆիորդա, Լարօքսիլ, Լատիլին, Լևատ, Մաքիստրիպ, Միտրիպ,Մաքսիվալետ, Մոդուպ, Մորմալն, Օդեպ, Պինսաուն, Պոլիտանոլ, Պրոտանոլ, Ռեդոմեքս, Սարոտեն, Սարոտեքս, Ստելմինալ, Սինեուդոն, Տերապին, Տերաֆիլին, Տրիամիլ, Տրիլին, Տրիպ, Տրիպտա, Տրիպտիլին, Տրիպտիզոլ, Տրիպտրիկ, Տրիպիլ, Տրինոլ, Տրիպտալգին, Տրպտանոլ, Տրիպտին, Տրպտիզոլ, Տրիպտոմեր և Վանատրիպ[93]։

Ներկայումս քլորդիազեպօքսիդի հետ համադրմամբ անվանումներն ներառում են Ամիկոն ֆորտե, Ամիտրակ-ՔԶ, Ամիպրես-Ք, Անտալին, Անտալին ֆորտե, Ատրիդօքս-ՔՊ, Աքսեպտիլ, Դիապատոլ, Դիազտրիկ-Ա, Էմոտրիպ, Կլոտրիպտիլ, Լիմբատրիոլ, Լիմբիտրիոլ, Լիմբիվալ, Մաքսիտրիպ-ՔԶ, Միտրիպ ֆորտե, Մորելին, Ռիստրիլ և Սեդանս[93]։

Պերֆենազինի հետ համադրմամբ անվանումներն ներառում են Վևազին, Մինիտրան. Մուտաբաս, Մուտաբոն, Պետրիպտիլ, տրիավիլ ր Տրիպտաֆեն[93]։

Մեդազեպամի հետ համադրմամբ անվանումն է Նոբրիտոլ[93]

Հետազոտություն խմբագրել

Ամիտրիպտիլինն ուսումնասիրվել է մի քանի խանգարումների ժամանակ.

  • Սննդային խանգարումներ[25] Մի քանի ռանդոմիզացված ստուգիչ հետազոտությունները հուսադրող չեն եղել[94]։
  • Անքնություն. 2004 թ. դրությամբ, ամիտրիպտլինը ԱՄՆ-ում ամենաշատ նշանակված միջոցն է քնի համար[95]։ Հանդուրժողականության և անբարենպաստ հետևանքների (փորկապություն) զարգացման հետևանքով տարեց անձանց շրջանում կիրառումը հակացուցված է[12]։
  • Անմիզապահություն։ Ավստրալիայում ամիտիպտիլինը կիրառվում է անիզապահության բուժման համար[12]։
  • Ցիկլիկ փսխման համախտանիշ[96][97]
  • Կանխարգելիչ բուժում լեղուղիների ռեցիդիվող դիսկինեզիայով հիվանդների մոտ։ (Օդդիի սեղմանի դիսֆունկցիա )[98]
  • Ուշադրության պակասի համախտանիշ / հիպերակտիվության խանգարում (որպես լրացում ՈՒՊՀՀ խթանիչ դեղերին կամ փոխարինում)[99]
  • փսխում/չորություն, հատկապես հակառեֆլուքսային թերապիա՝ ֆունդապլիկացիայից հետո[100]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 «Amitriptyline Hydrochloride». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
  2. Leucht C, Huhn M, Leucht S (2012 թ․ դեկտեմբեր). «Amitriptyline versus placebo for major depressive disorder». The Cochrane Database of Systematic Reviews. 12: CD009138. doi:10.1002/14651858.CD009138.pub2. PMID 23235671.
  3. 3,0 3,1 Moore RA, Derry S, Aldington D, Cole P, Wiffen PJ (2015 թ․ հուլիս). «Amitriptyline for neuropathic pain in adults». The Cochrane Database of Systematic Reviews. 7 (7): CD008242. doi:10.1002/14651858.CD008242.pub3. PMC 6447238. PMID 26146793.
  4. «Prescribing medicines in pregnancy database». Australian Government. 2014 թ․ մարտի 3. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
  5. «Amitriptyline Levels and Effects while Breastfeeding». drugs.com. 2014 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
  6. Sneader, Walter (2005). Drug Discovery a History. Chichester: John Wiley & Sons. էջ 414. ISBN 9780470015520. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  7. Fangmann P, Assion HJ, Juckel G, González CA, López-Muñoz F (2008 թ․ փետրվար). «Half a century of antidepressant drugs: on the clinical introduction of monoamine oxidase inhibitors, tricyclics, and tetracyclics. Part II: tricyclics and tetracyclics». Journal of Clinical Psychopharmacology. 28 (1): 1–4. doi:10.1097/jcp.0b013e3181627b60. PMID 18204333.
  8. World Health Organization (2019). World Health Organization model list of essential medicines: 21st list 2019. Geneva: World Health Organization. hdl:10665/325771. WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO.
  9. «Amitriptyline». International Drug Price Indicator Guide. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  10. «The Top 300 of 2019». clincalc.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
  11. 11,0 11,1 «AMITRIPTYLINE HYDROCHLORIDE tablet, film coated [Dispensing Solutions, Inc.]». DailyMed. Dispensing Solutions, Inc. 2013 թ․ սեպտեմբեր. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 Rossi, S, ed. (2013). Australian Medicines Handbook (2013 ed.). Adelaide: The Australian Medicines Handbook Unit Trust. ISBN 978-0-9805790-9-3.
  13. 13,0 13,1 13,2 Joint Formulary Committee (2013). British National Formulary (BNF) (65th ed.). London, UK: Pharmaceutical Press. ISBN 978-0-85711-084-8.
  14. 14,0 14,1 Barbui C, Hotopf M (2001 թ․ փետրվար). «Amitriptyline v. the rest: still the leading antidepressant after 40 years of randomised controlled trials». The British Journal of Psychiatry. 178 (2): 129–44. doi:10.1192/bjp.178.2.129. PMID 11157426.
  15. Cipriani A, Furukawa TA, Salanti G, Chaimani A, Atkinson LZ, Ogawa Y, և այլք: (2018 թ․ ապրիլ). «Comparative efficacy and acceptability of 21 antidepressant drugs for the acute treatment of adults with major depressive disorder: a systematic review and network meta-analysis». Lancet. 391 (10128): 1357–1366. doi:10.1016/S0140-6736(17)32802-7. PMC 5889788. PMID 29477251.
  16. Anderson IM (2000 թ․ ապրիլ). «Selective serotonin reuptake inhibitors versus tricyclic antidepressants: a meta-analysis of efficacy and tolerability». Journal of Affective Disorders. 58 (1): 19–36. doi:10.1016/S0165-0327(99)00092-0. PMID 10760555.
  17. 17,0 17,1 Hitchings A, Lonsdale D, Burrage D, Baker E (2015). Top 100 drugs : clinical pharmacology and practical prescribing. էջ 50. ISBN 978-0-7020-5516-4.
  18. Bryson HM, Wilde MI (1996 թ․ հունիս). «Amitriptyline. A review of its pharmacological properties and therapeutic use in chronic pain states». Drugs & Aging. 8 (6): 459–76. doi:10.2165/00002512-199608060-00008. PMID 8736630.
  19. Kennea NL, Evans JH (2000 թ․ հունիս). «Drug Treatment of Nocturnal Enuresis» (PDF). Paediatric and Perinatal Drug Therapy. 4 (1): 12–18. doi:10.1185/1463009001527679. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 27-ին.
  20. 20,0 20,1 Viera AJ, Hoag S, Shaughnessy J (2002 թ․ նոյեմբեր). «Management of irritable bowel syndrome» (PDF). American Family Physician. 66 (10): 1867–74. PMID 12469960. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
  21. Parkinson's disease Արխիվացված 18 Նոյեմբեր 2013 Wayback Machine. Merck Sharp & Dohme Corp. August 2007. Retrieved 22 December 2013.
  22. Millea PJ, Brodie JJ (2002 թ․ սեպտեմբեր). «Tension-type headache». American Family Physician. 66 (5): 797–804. PMID 12322770. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին.
  23. 23,0 23,1 «Amitriptyline Tablets BP 50mg – Summary of Product Characteristics (SPC)». electronic Medicines Compendium. Actavis UK Ltd. 2013 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
  24. 24,0 24,1 Zemrak WR, Kenna GA (2008 թ․ հունիս). «Association of antipsychotic and antidepressant drugs with Q-T interval prolongation». American Journal of Health-System Pharmacy. 65 (11): 1029–38. doi:10.2146/ajhp070279. PMID 18499875. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
  25. 25,0 25,1 25,2 «Levate (amitriptyline), dosing, indications, interactions, adverse effects, and more». Medscape Reference. WebMD. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
  26. 26,00 26,01 26,02 26,03 26,04 26,05 26,06 26,07 26,08 26,09 26,10 26,11 26,12 26,13 26,14 «Endep Amitriptyline hydrochloride» (PDF). TGA eBusiness Services. Alphapharm Pty Limited. 2012 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
  27. Schatzberg AF, Nemeroff CB (2009). The American Psychiatric Publishing Textbook of Psychopharmacology. American Psychiatric Pub. էջեր 271–. ISBN 978-1-58562-309-9. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  28. Brown, M., "Nick Drake: the fragile genius", The Daily Telegraph, 25 November 2014.
  29. Roth BL, Driscol J. «PDSP Ki Database». Psychoactive Drug Screening Program (PDSP). University of North Carolina at Chapel Hill and the United States National Institute of Mental Health. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  30. 30,0 30,1 30,2 30,3 30,4 Tatsumi M, Groshan K, Blakely RD, Richelson E (1997). «Pharmacological profile of antidepressants and related compounds at human monoamine transporters». Eur. J. Pharmacol. 340 (2–3): 249–58. doi:10.1016/s0014-2999(97)01393-9. PMID 9537821.
  31. 31,0 31,1 31,2 31,3 31,4 Owens MJ, Morgan WN, Plott SJ, Nemeroff CB (1997). «Neurotransmitter receptor and transporter binding profile of antidepressants and their metabolites». J. Pharmacol. Exp. Ther. 283 (3): 1305–22. PMID 9400006.
  32. 32,0 32,1 32,2 32,3 32,4 32,5 Cusack B, Nelson A, Richelson E (1994). «Binding of antidepressants to human brain receptors: focus on newer generation compounds». Psychopharmacology. 114 (4): 559–65. doi:10.1007/bf02244985. PMID 7855217.
  33. 33,0 33,1 Peroutka SJ (1988). «Antimigraine drug interactions with serotonin receptor subtypes in human brain». Ann. Neurol. 23 (5): 500–4. doi:10.1002/ana.410230512. PMID 2898916.
  34. Peroutka SJ (1986). «Pharmacological differentiation and characterization of 5-HT1A, 5-HT1B, and 5-HT1C binding sites in rat frontal cortex». J. Neurochem. 47 (2): 529–40. doi:10.1111/j.1471-4159.1986.tb04532.x. PMID 2942638.
  35. Schmuck K, Ullmer C, Kalkman HO, Probst A, Lubbert H (1996). «Activation of meningeal 5-HT2B receptors: an early step in the generation of migraine headache?». Eur. J. Neurosci. 8 (5): 959–67. doi:10.1111/j.1460-9568.1996.tb01583.x. PMID 8743744.
  36. Roth BL, Kroeze WK (2006). «Screening the receptorome yields validated molecular targets for drug discovery». Curr. Pharm. Des. 12 (14): 1785–95. doi:10.2174/138161206776873680. PMID 16712488.
  37. Pälvimäki EP, Roth BL, Majasuo H, Laakso A, Kuoppamäki M, Syvälahti E, Hietala J (1996). «Interactions of selective serotonin reuptake inhibitors with the serotonin 5-HT2c receptor». Psychopharmacology. 126 (3): 234–40. doi:10.1007/bf02246453. PMID 8876023.
  38. Schmidt AW, Hurt SD, Peroutka SJ (1989). «'[3H]quipazine' degradation products label 5-HT uptake sites». Eur. J. Pharmacol. 171 (1): 141–3. doi:10.1016/0014-2999(89)90439-1. PMID 2533080.
  39. Kohen R, Metcalf MA, Khan N, Druck T, Huebner K, Lachowicz JE, Meltzer HY, Sibley DR, Roth BL, Hamblin MW (1996). «Cloning, characterization, and chromosomal localization of a human 5-HT6 serotonin receptor». J. Neurochem. 66 (1): 47–56. doi:10.1046/j.1471-4159.1996.66010047.x. PMID 8522988.
  40. Hirst WD, Abrahamsen B, Blaney FE, Calver AR, Aloj L, Price GW, Medhurst AD (2003). «Differences in the central nervous system distribution and pharmacology of the mouse 5-hydroxytryptamine-6 receptor compared with rat and human receptors investigated by radioligand binding, site-directed mutagenesis, and molecular modeling». Mol. Pharmacol. 64 (6): 1295–308. doi:10.1124/mol.64.6.1295. PMID 14645659.
  41. Monsma FJ, Shen Y, Ward RP, Hamblin MW, Sibley DR (1993). «Cloning and expression of a novel serotonin receptor with high affinity for tricyclic psychotropic drugs». Mol. Pharmacol. 43 (3): 320–7. PMID 7680751.
  42. Shen Y, Monsma FJ, Metcalf MA, Jose PA, Hamblin MW, Sibley DR (1993). «Molecular cloning and expression of a 5-hydroxytryptamine7 serotonin receptor subtype». J. Biol. Chem. 268 (24): 18200–4. PMID 8394362.
  43. Bylund DB, Snyder SH (1976). «Beta adrenergic receptor binding in membrane preparations from mammalian brain». Mol. Pharmacol. 12 (4): 568–80. PMID 8699.
  44. Sánchez C, Hyttel J (1999). «Comparison of the effects of antidepressants and their metabolites on reuptake of biogenic amines and on receptor binding». Cell. Mol. Neurobiol. 19 (4): 467–89. doi:10.1023/A:1006986824213. PMID 10379421.
  45. 45,0 45,1 45,2 45,3 45,4 45,5 von Coburg Y, Kottke T, Weizel L, Ligneau X, Stark H (2009). «Potential utility of histamine H3 receptor antagonist pharmacophore in antipsychotics». Bioorg. Med. Chem. Lett. 19 (2): 538–42. doi:10.1016/j.bmcl.2008.09.012. PMID 19091563.
  46. 46,0 46,1 46,2 46,3 Appl H, Holzammer T, Dove S, Haen E, Strasser A, Seifert R (2012). «Interactions of recombinant human histamine H₁R, H₂R, H₃R, and H₄R receptors with 34 antidepressants and antipsychotics». Naunyn Schmiedebergs Arch. Pharmacol. 385 (2): 145–70. doi:10.1007/s00210-011-0704-0. PMID 22033803.
  47. Ghoneim OM, Legere JA, Golbraikh A, Tropsha A, Booth RG (2006). «Novel ligands for the human histamine H1 receptor: synthesis, pharmacology, and comparative molecular field analysis studies of 2-dimethylamino-5-(6)-phenyl-1,2,3,4-tetrahydronaphthalenes». Bioorg. Med. Chem. 14 (19): 6640–58. doi:10.1016/j.bmc.2006.05.077. PMID 16782354.
  48. Nguyen T, Shapiro DA, George SR, Setola V, Lee DK, Cheng R, Rauser L, Lee SP, Lynch KR, Roth BL, O'Dowd BF (2001). «Discovery of a novel member of the histamine receptor family». Mol. Pharmacol. 59 (3): 427–33. doi:10.1124/mol.59.3.427. PMID 11179435.
  49. 49,0 49,1 49,2 49,3 49,4 Stanton T, Bolden-Watson C, Cusack B, Richelson E (1993). «Antagonism of the five cloned human muscarinic cholinergic receptors expressed in CHO-K1 cells by antidepressants and antihistaminics». Biochem. Pharmacol. 45 (11): 2352–4. doi:10.1016/0006-2952(93)90211-e. PMID 8100134.
  50. 50,0 50,1 50,2 Bymaster FP, Nelson DL, DeLapp NW, Falcone JF, Eckols K, Truex LL, Foreman MM, Lucaites VL, Calligaro DO (1999). «Antagonism by olanzapine of dopamine D1, serotonin2, muscarinic, histamine H1 and alpha 1-adrenergic receptors in vitro». Schizophr. Res. 37 (1): 107–22. doi:10.1016/s0920-9964(98)00146-7. PMID 10227113.
  51. Weber E, Sonders M, Quarum M, McLean S, Pou S, Keana JF (1986). «1,3-Di(2-[5-3H]tolyl)guanidine: a selective ligand that labels sigma-type receptors for psychotomimetic opiates and antipsychotic drugs». Proc. Natl. Acad. Sci. U.S.A. 83 (22): 8784–8. doi:10.1073/pnas.83.22.8784. PMC 387016. PMID 2877462.
  52. Teschemacher AG, Seward EP, Hancox JC, Witchel HJ (1999). «Inhibition of the current of heterologously expressed HERG potassium channels by imipramine and amitriptyline». Br. J. Pharmacol. 128 (2): 479–85. doi:10.1038/sj.bjp.0702800. PMC 1571643. PMID 10510461.
  53. «Potency of antidepressants to block noradrenaline reuptake». CNS Forum. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
  54. Ellis A, Ellis GP (1987 թ․ հունվարի 1). Progress in Medicinal Chemistry. Elsevier. էջ 56. ISBN 978-0-444-80876-9. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 27-ին.
  55. Schatzberg AF, Nemeroff CB (2006). Essentials of clinical psychopharmacology. American Psychiatric Pub. էջ 7. ISBN 978-1-58562-243-6.
  56. Rauser L, Savage JE, Meltzer HY, Roth BL (2001 թ․ հոկտեմբեր). «Inverse agonist actions of typical and atypical antipsychotic drugs at the human 5-hydroxytryptamine(2C) receptor». J. Pharmacol. Exp. Ther. 299 (1): 83–9. PMID 11561066.
  57. Werling LL, Keller A, Frank JG, Nuwayhid SJ (2007 թ․ հոկտեմբեր). «A comparison of the binding profiles of dextromethorphan, memantine, fluoxetine and amitriptyline: treatment of involuntary emotional expression disorder». Exp. Neurol. 207 (2): 248–57. doi:10.1016/j.expneurol.2007.06.013. PMID 17689532.
  58. Sills MA, Loo PS (1989 թ․ հուլիս). «Tricyclic antidepressants and dextromethorphan bind with higher affinity to the phencyclidine receptor in the absence of magnesium and L-glutamate». Mol. Pharmacol. 36 (1): 160–5. PMID 2568580.
  59. Pancrazio JJ, Kamatchi GL, Roscoe AK, Lynch C (1998 թ․ հունվար). «Inhibition of neuronal Na+ channels by antidepressant drugs». J. Pharmacol. Exp. Ther. 284 (1): 208–14. PMID 9435180.
  60. Punke MA, Friederich P (2007 թ․ մայիս). «Amitriptyline is a potent blocker of human Kv1.1 and Kv7.2/7.3 channels». Anesthesia and Analgesia. 104 (5): 1256–1264. doi:10.1213/01.ane.0000260310.63117.a2. PMID 17456683.
  61. 61,0 61,1 Jang SW, Liu X, Chan CB, Weinshenker D, Hall RA, Xiao G, Ye K (2009 թ․ հունիս). «Amitriptyline is a TrkA and TrkB receptor agonist that promotes TrkA/TrkB heterodimerization and has potent neurotrophic activity». Chemistry & Biology. 16 (6): 644–56. doi:10.1016/j.chembiol.2009.05.010. PMC 2844702. PMID 19549602.
  62. «Pharmaceutical Information – AMITRIPTYLINE». RxMed. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
  63. Kornhuber J, Muehlbacher M, Trapp S, Pechmann S, Friedl A, Reichel M, և այլք: (2011). Riezman H (ed.). «Identification of novel functional inhibitors of acid sphingomyelinase». PLOS ONE. 6 (8): e23852. Bibcode:2011PLoSO...623852K. doi:10.1371/journal.pone.0023852. PMC 3166082. PMID 21909365.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  64. Fu L, Wang S, Wang X, Wang P, Zheng Y, Yao D, և այլք: (2016 թ․ դեկտեմբեր). «Crystal structure-based discovery of a novel synthesized PARP1 inhibitor (OL-1) with apoptosis-inducing mechanisms in triple-negative breast cancer». Scientific Reports. 6 (1): 3. doi:10.1038/s41598-016-0007-2. PMC 5431371. PMID 28442756.
  65. 65,0 65,1 «Amitriptyline». drugbank.ca. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  66. 66,0 66,1 Gillman, PK (2007 թ․ հուլիս). «Tricyclic antidepressant pharmacology and therapeutic drug interactions updated». British Journal of Pharmacology. 151 (6): 737–48. doi:10.1038/sj.bjp.0707253. PMC 2014120. PMID 17471183.
  67. The Pharmaceutical Codex. 1994. Principles and practice of pharmaceutics, 12th edn. Pharmaceutical press
  68. Hansch C, Leo A, Hoekman D. 1995. Exploring QSAR.Hydrophobic, electronic and steric constants. Washington, DC: American Chemical Society.
  69. Yalkowsky SH, Dannenfelser RM; The AQUASOL dATAbASE of Aqueous Solubility. Ver 5. Tucson, AZ: Univ AZ, College of Pharmacy (1992)
  70. Amitriptyline. London, UK: Pharmaceutical Press. 2013 թ․ հունվարի 30. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. {{cite book}}: |work= ignored (օգնություն)(չաշխատող հղում)
  71. «Pamelor, Aventyl (nortriptyline) dosing, indications, interactions, adverse effects, and more». Medscape Reference. WebMD. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
  72. Sadock BJ, Sadock VA (2008). Kaplan & Sadock's Concise Textbook of Clinical Psychiatry. Lippincott Williams & Wilkins. էջեր 18–. ISBN 978-0-7817-8746-8. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 8-ին.
  73. Orsulak, PJ (1989 թ․ սեպտեմբեր). «Therapeutic monitoring of antidepressant drugs: guidelines updated». Therapeutic Drug Monitoring. 11 (5): 497–507. doi:10.1097/00007691-198909000-00002. PMID 2683251.
  74. Rudorfer MV, Potter WZ (1999). «Metabolism of tricyclic antidepressants». Cell Mol Neurobiol. 19 (3): 373–409. doi:10.1023/A:1006949816036. PMID 10319193.
  75. 75,0 75,1 Stingl JC, Brockmoller J, Viviani R (2013). «Genetic variability of drug-metabolizing enzymes: the dual impact on psychiatric therapy and regulation of brain function». Mol Psychiatry. 18 (3): 273–87. doi:10.1038/mp.2012.42. PMID 22565785.
  76. 76,0 76,1 Kirchheiner J, Seeringer A (2007). «Clinical implications of pharmacogenetics of cytochrome P450 drug metabolizing enzymes». Biochim Biophys Acta. 1770 (3): 489–94. doi:10.1016/j.bbagen.2006.09.019. PMID 17113714.
  77. 77,0 77,1 77,2 77,3 Hicks JK, Swen JJ, Thorn CF, Sangkuhl K, Kharasch ED, Ellingrod VL, Skaar TC, Muller DJ, Gaedigk A, Stingl JC (2013). «Clinical Pharmacogenetics Implementation Consortium Guideline for CYP2D6 and CYP2C19 Genotypes and Dosing of Tricyclic Antidepressants» (PDF). Clinical Pharmacology & Therapeutics. 93 (5): 402–8. doi:10.1038/clpt.2013.2. PMC 3689226. PMID 23486447.
  78. 78,0 78,1 Dean L (2017). «Amitriptyline Therapy and CYP2D6 and CYP2C19 Genotype». In Pratt VM, McLeod HL, Rubinstein WS, և այլք: (eds.). Medical Genetics Summaries. National Center for Biotechnology Information (NCBI). PMID 28520380. Bookshelf ID: NBK425165.
  79. Swen JJ, Nijenhuis M, de Boer A, Grandia L, Maitland-van der Zee AH, Mulder H, Rongen GA, van Schaik RH, Schalekamp T, Touw DJ, van der Weide J, Wilffert B, Deneer VH, Guchelaar HJ (2011). «Pharmacogenetics: from bench to byte—an update of guidelines». Clinical Pharmacology & Therapeutics. 89 (5): 662–73. doi:10.1038/clpt.2011.34. PMID 21412232.
  80. 80,0 80,1 Ritsner MS (2013 թ․ փետրվարի 15). Polypharmacy in Psychiatry Practice, Volume I: Multiple Medication Use Strategies. Springer Science & Business Media. էջեր 270–271. ISBN 978-94-007-5805-6. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  81. Cutler NR, Sramek JJ, Narang PK (1994 թ․ սեպտեմբերի 20). Pharmacodynamics and Drug Development: Perspectives in Clinical Pharmacology. John Wiley & Sons. էջեր 160–. ISBN 978-0-471-95052-3.
  82. Anzenbacher P, Zanger UM (2012 թ․ փետրվարի 23). Metabolism of Drugs and Other Xenobiotics. John Wiley & Sons. էջեր 302–. ISBN 978-3-527-64632-6. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  83. Anthony PK (2002). Pharmacology Secrets. Elsevier Health Sciences. էջեր 39–. ISBN 978-1-56053-470-9.
  84. Cowen P, Harrison P, Burns T (2012 թ․ օգոստոսի 9). Shorter Oxford Textbook of Psychiatry. OUP Oxford. էջեր 532–. ISBN 978-0-19-162675-3. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  85. 85,0 85,1 85,2 Elks J (2014 թ․ նոյեմբերի 14). The Dictionary of Drugs: Chemical Data: Chemical Data, Structures and Bibliographies. Springer. էջեր 889–. ISBN 978-1-4757-2085-3. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  86. 86,0 86,1 86,2 86,3 Index Nominum 2000: International Drug Directory. Taylor & Francis. 2000. էջեր 48–. ISBN 978-3-88763-075-1.
  87. Fagan T, Warden PG (1996). Historical Encyclopedia of School Psychology. Greenwood Publishing Group. էջեր 307–. ISBN 978-0-313-29015-2.
  88. 88,0 88,1 López-Muñoz F, Srinivasan V, de Berardis D, Álamo C, Kato TA (2016 թ․ նոյեմբերի 16). Melatonin, Neuroprotective Agents and Antidepressant Therapy. Springer. էջեր 374–. ISBN 978-81-322-2803-5.
  89. 89,0 89,1 Martin A, Scahill L, Kratochvil C (2010 թ․ դեկտեմբերի 14). Pediatric Psychopharmacology. Oxford University Press, USA. էջեր 292–. ISBN 978-0-19-539821-2.
  90. Sittig M (2013 թ․ հոկտեմբերի 22). Pharmaceutical Manufacturing Encyclopedia (3rd ed.). William Andrew Publishing, Elsevier. էջեր 281–. ISBN 978-0-8155-1856-3.
  91. Morton IK, Hall JM (2012 թ․ դեկտեմբերի 6). Concise Dictionary of Pharmacological Agents: Properties and Synonyms. Springer Science & Business Media. էջեր 15–. ISBN 978-94-011-4439-1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 15-ին.
  92. 92,0 92,1 «Amitriptyline». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.
  93. 93,0 93,1 93,2 93,3 93,4 «Amitriptyline International Brands». Drugs.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  94. Flament MF, Bissada H, Spettigue W (2012 թ․ մարտ). «Evidence-based pharmacotherapy of eating disorders». International Journal of Neuropsychopharmacology. 15 (2): 189–207. doi:10.1017/S1461145711000381. PMID 21414249.
  95. Mendelson WB, Roth T, Cassella J, Roehrs T, Walsh JK, Woods JH, Buysse DJ, Meyer RE (2004 թ․ փետրվար). «The treatment of chronic insomnia: drug indications, chronic use and abuse liability. Summary of a 2001 New Clinical Drug Evaluation Unit meeting symposium». Sleep Med Rev. 8 (1): 7–17. doi:10.1016/s1087-0792(03)00042-x. PMID 15062207.
  96. Sim Y-J, Kim J-M, Kwon S, Choe B-H (2009). «Clinical experience with amitriptyline for management of children with cyclic vomiting syndrome». Korean Journal of Pediatrics. 52 (5): 538–43. doi:10.3345/kjp.2009.52.5.538.
  97. Boles RG, Lovett-Barr MR, Preston A, Li BU, Adams K (2010). «Treatment of cyclic vomiting syndrome with co-enzyme Q10 and amitriptyline, a retrospective study». BMC Neurol. 10: 10. doi:10.1186/1471-2377-10-10. PMC 2825193. PMID 20109231.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  98. Wald, Arnold (2006). «Functional biliary type pain syndrome». In Pasricha, Pankaj Jay; Willis, William D.; Gebhart, G. F. (eds.). Chronic Abdominal and Visceral Pain. London: Informa Healthcare. էջեր 453–62. ISBN 978-0-8493-2897-8.
  99. «Amitriptyline Hydrochloride Monograph for Professionals». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
  100. «Management of Gastroparesis | American College of Gastroenterology». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամիտրիպտիլին» հոդվածին։