Ամինազին

քիմիական միացություն

Ամինազին, լարգակտիլ, պլեգոմազին, քլորպրոմագին, հիբերնալ, կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնող դեղանյութ։ Ամինազին նվազեցնում է տագնապի և անհանգստության զգացումը, սահմանափակում շարժողական ակտիվությունը, թուլացնում կմախքային մկանների լարվածությունը, նպաստում ջերմություն իջեցնող և հակափսխեցուցիչ դեղանյութերի ազդեցության հասունացմանը։ Ամինազինի սինթեզով հիմք դրվեց հոգեկան հիվանդությունների քիմիաբուժությանը։ Օգտագործվում է հոգեկան գրգռվածության, սուր և քրոնիկական պսիխոզների (մասնավորապես՝ շիզոֆրենիայի) դեպքում։ Ամինազինի փոքր դոզաները կանխում են տարբեր ծագում ունեցող սրտխառնոցը և փսխումը։

Ամինազին
Կլինիկական տվյալներ
Օգտագործման
եղանակներ
ներարկում, ներերակային
Ֆարմակոկինետիկ տվյալներ
Կիսատրոհման պարբերություն16-30 ժամ
Նույնացուցիչներ
CAS համար69-09-0
PubChem CID2726
DrugBank00477
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.000.042 Խմբագրել Վիքիդատայում
Քիմիական և ֆիզիկական տվյալներ
Քիմիական բանաձևC17H19ClN2S
Մոլային զանգված31886 g·mol−1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամինազին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 318