Հիմնական անգլերեն (անգլ.՝ Basic English), անգլերեն հիմքով վերահսկվող լեզու՝ ստեղծված լեզվաբան և փիլիսոփա Չարլզ Քեյ Օգդենի (անգլ.՝ Charles Kay Ogden) կողմից որպես միջազգային օժանդակ լեզու և միջոց՝ անգլերենը որպես երկրորդ լեզու դասավանդելու համար։ Հիմնական անգլերենը իսկությամբ սովորական անգլերենի պարզեցված ենթաբաժինն է։ Այն ներկայացված է Օգդենի գրքում «Հիմնական անգլերեն՝ Ընդհանուր ներածություն կանոններով և քերականությամբ» (անգլ.՝ Basic English: A General Introduction with Rules and Grammar) (1930 թվական)։ Առաջին աշխատանքը Հիմնական անգլերենում գրվել էր երկու անգլիացիների համատեղ աշխատանքով՝ Այվր Ռիչարդսի (անգլ.՝ Ivor Richards) Հարվարդի համալսարանից (անգլ.՝ University of Harvard) և Չ. Ք. Օգդենի, Քեմբրիջի համալսարանից (անգլ.՝ Cambridge University), Անգլիա (անգլ.՝ England):

Հիմնական անգլերեն
Basic English
Տեսակլեզու
Ենթադասանգլերեն
ԵրկրներԱնգլիա Անգլիա,
Կանադա Կանադա,
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան և այլ
Գրերի համակարգլատիներեն
IETFen-basiceng

Օգդենի «Հիմնական անգլերեն» գիրքը և պարզեցված անգլերենի գաղափարը ստացավ իր ամենամեծ ճանաչումը անմիջապես երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակից երկրների հաղթանակից հետո որպես աշխարհի խաղաղության միջոց։ Օգդենը համոզված էր, որ աշխարհին անհրաժեշտ է աստիճանաբար ոչնչացնել փոքրամասնությունների լեզուները և գործածել որքան հնարավոր է շատ միայն մեկ լեզու. անգլերենը և՛ պարզ, և՛ կատարյալ տեսակ է[1]։ 1933 թվականին լայնորեն տարածված այս գիրքը գիտական արձակ աշխատություն է մինչև 2106 թվականի պատմության մասին՝ վերնագրված «Գալիք իրողությունների ուրվապատկերը» (անգլ.՝ The Shape of Things to Come) Հ. Գ. Ուելզի (անգլ.՝ H. G. Wells) կողմից։ Այս աշխատության մեջ Հիմնական անգլերենը գալիք աշխարհի միջլեզու է. մի աշխարհ, որում երկար պայքարից հետո գլոբալ բռնատիրական կառավարությունը հնարավորություն է ունեցել միավորել մարդկությանը և ստիպել յուրաքանչյուրին սովորել այն որպես երկրորդ լեզու։

Չնայած Հիմնական անգլերենը չէր ընդգրկվել ծրագրում, նմանատիպի պարզեցումներ են մշակվել տարբեր միջազգային կիրառությունների համար։ Օգդենի գործընկեր Ի. Ա. Րիչարդսը (անգլ.՝ I. A. Richards) առաջ է քաշել անգլերենի կիրառությունը Չինաստանի (անգլ.՝ China) դպրոցներում[2]։ Սա էլ իր ազդեցությունն է ունեցել Ամերիկայի Ձայնի (անգլ.՝ Voice of America) ստեղծմանը՝ Հատուկ անգլերեն լուրերի հեռարձակման համար և պարզեցված տեխնիկական անգլերեն՝ մեկ այլ անգլերեն հիմքով վերահսկվող լեզու՝ նախագծված տեխնիկական ձեռնարկներ գրելու համար։

Օգդենի «Հիմնական անգլերեն» գրքի գոյատևումն ապահովել է հիմնական 850 բառերից կազմված ցանկը, որը գործածվել է որպես ամբողջ աշխարհում անգլերեն լեզվի սկսնակ սովորողի բառապաշար, հատկապես Ասիայում (անգլ.՝ Asia)[3]:

Նախագծման սկզբունքներ խմբագրել

Օգդենը փորձել է պարզեցնել անգլերենը, մինչդեռ նորմալ է պահել բնիկ խոսողների համար՝ մանրամասն բացատրելով քերականական սահմանափակումները և վերահսկող փոքր բառապաշարը, որը կարգավորում է շրջաբանման (անգլ.՝ paraphrasing) լայն կիրառությունը։ Հատկապես Օգդենը թուլատրել է միայն 18 բայ, որոնց նա անվանել է «ծառայողներ»։ Նրա Ընդհանուր ներածության մեջ ասվում է. «Հիմնական անգլերենում չկան բայեր», այն ենթադրությամբ, որ գոյականի գործածությունը անգլերենում շատ պարզ է, բայց բայի կիրառությունը/խոնարհումը բարդ է, բայերի վերացումը ընդունելի պարզեցում կլիներ[4]։

Բառացանկեր խմբագրել

Օգդենի բառացանկերը ընդգրկել են միայն բառարմատները, որոնք գործնականում ներառվել են ածանցների սահմանված խմբով և ձևերի ամբողջական խմբով ցանկացած գոյություն ունեցող բառի համար (գոյական, դերանուն կամ բայի սահմանափակ խումբ)[5]։ Հիմնական անգլերենի գլխավոր 850 բառերը տեղ են գտել վիքիբառարանի Հիմնական անգլերենի բառացանկում։ Այս հիմնական բառերը տեսականորեն բավական են առօրյա կյանքի համար։ Այնուամենայնիվ, Օգդենը խորհուրդ է տվել, որ ցանկացած սովորող պետք է իմանա հավելյալ 150 բառանոց ցանկը ամենօրյա աշխատանքով առանձին ոլորտների համար՝ ավելացնելով 100 բառանոց ցանկը առանձնահատուկ օգտակար ընդհանուր ոլորտից (օրինակ՝ գիտություն, պոեզիա, բիզնես և այլն), 50 բառանոց ցանկի հետ այդ ընդհանուր ոլորտի ավելի մասնագիտացված ենթախմբից՝ ստեղծելու հիմնական 1000 բառանոց բառապաշար առօրյա աշխատանքի և կյանքի համար։

Ավելին, Օգդենը ենթադրել է, որ ցանկացած սովորողի արդեն պետք է ծանոթ լինի (այսպիսով, կարելի է միայն ստուգել) շուրջ 200 «միջազգային» բառերի հիմնական ենթախումբը[6]։ Հետևաբար, առաջին մակարդակ ունեցող սովորողը ավարտում է շուրջ 1200 հիմնական բառապաշարով։ Իրական ընդհանուր բառապաշարը կարող է պարունակել շուրջ 2000 բառ (հիմնական 850 բառ, ավելացրած 200 միջազգային բառ և 1000 բառ առևտրային, տնտեսագիտական և գիտական ընդհանուր ոլորտներից)։ Այսքանը բավական է «ստանդարտ» անգլերեն մակարդակի համար[7][8]։ Այս 2000 բառից բաղկացած կազմը ներկայացնում է այն «ինչ ցանկացած սովորող պետք է իմանա»։ Այս մակարդակի սովորողը կարող է սկսել առաջ ընթանալ ինքնուրույն։

Օգդենի Հիմնական անգլերեն 2000 բառացանկը և Ամերիկայի Ձայնի Հատուկ անգլերենի 1500 բառացանկը ծառայում են որպես բառարան վիքիպեդիայի պարզ անգլերենի համար։

Կանոններ խմբագրել

Հիմնական անգլերենը ներառում է պարզ քերականություն՝ լրացում կատարելով կամ միավորելով 850 բառ՝ լրացուցիչ իմաստների մասին խոսելու համար (ձևաբանական բառածանցում (անգլ.՝ morphological derivation) կամ խոնարհում (անգլ.՝ inflection)): Քերականությունը հիմնված է անգլերենի վրա, բայց շատ ավելի պարզ է[9]։

  • Գոյականների հոգնակին կազմվում է -s վերջավորությամբ կամ կապված ձևերով,( օրինակ՝ drinks, boxes կամ countries).
  • Գոյալկանները կազմվում են -er վերջավորությամբ (օրինակ՝ prisoner) կամ -ing վերջավորությամբ (օրինակ՝ building): Ածականները կազմվում են -ing (օրինակ՝ boiling) կամ -ed վերջավորություններով (օրինակ՝ mixed):
  • Մակբայերը կարող են կազմվել՝ բառին ավելացնելով -ly (օրինակ՝ tightly), որոնք Հիմնական անգլերենում կոչվում են «որակներ» (ածականներ, որոնք նկարագրում են առարկաները)։
  • More և most բառերը գործածվում են համեմատության համար (օրինակ՝ more complex), բայց -er և -est վերջավորությունները կարող են ի հայտ գալ ընդհանուր գործածության մեջ (օրինակ՝ cheaper):
  • Ժխտականները կարող են կազմվել un- նախածանցով (օրինակ՝ unwise):
  • Do օժանդակ բայը գործածվում է հարցերում, ինչպես անգլերենում է (օրինակ՝ Do you have some?):
  • Ե՛վ դերանունները, և՛ այն ինչ Հիմնական անգլերենում է կոչվում «ծառայողները» (10 բայախմբերը) օգտագործում են տարբեր ձևեր, որոնք ունեն անգլերենում (օրինակ՝ I go to him. He goes to me):
  • Բաղադրյալ բառերը կարող են ձևավորվել՝ միավորելով երկու գոյականներ (օրինակ՝ soapbox) կամ մեկ գոյական և մեկ նախդիր, որոնք Հիմնական անգլերենում կոչվում են «հրահանգներ»։
  • Միջազգային բառեր. բառեր, որոնք նույնը կամ նման են անգլերենում և այլ եվրոպական լեզուներում (օրինակ՝ radio), օգտագործում են անգլերեն ձևը։ Անգլերեն ձևեր նաև գործածվում են թվերի, տարեթվերի, փողի կամ չափումների համար։
  • Ցանկացած տեխնիկական տերմին կամ հատուկ բառապաշար, որոնք անհրաժեշտ են առաջադրանքի համար, պետք է գրվի չակերտների մեջ, իսկ հետո բացատրվի տեքստում՝ գործածելով բառեր Հիմնական անգլերենի բառապաշարից (օրինակ՝ ''vocabulary'' is the list of words).

Քննադատություն խմբագրել

Բոլոր միջազգային օժանդակ լեզուների (անգլ.՝ international auxiliary languages) (կամ ՄՕԼ (անգլ.՝ IALs)) նման, Հիմնական անգլերենը կարող է քննադատվել որպես անխուսափելիորեն անձնականի վրա հիմնված նախապատվություն, և, այսպիսով, պարադոքսայնորեն, հատուկ կերպով տարաձայնություն առաջացնող[10]։

Ավելին, բոլոր բնական լեզուների նման՝ հիմնված միջազգային օժանդակ լեզուների վրա, Հիմնական բառը քննադատության առարկա է, քանի որ անարդարացիորեն նախատրամադրված է բնիկ խոսող հանրությանը[11]։

Լինելով անգլերենի որպես երկրորդ լեզվի դասավանդման միջոց, Հիմնական անգլերենը քննադատվել է հիմնական բառային կազմի և իր քերականական սահմանափակումների ընտրության համար[12]։

1944 թվականին ընթեռնելիության փորձագետ Ռուդոլֆ Ֆլեշը (անգլ.՝ Rudolf Flesch) հրապարակել է մի հոդված Հարփեր ամսագրում «Ի՞նչքան հիմնական է Հիմնական անգլերենը», որում նա ասել է. «Այն հիմնական չէ և անգլերեն չէ»։ Նրա դժգոհությունը կայանում է նրանում, որ բառապաշարը չափազանց սահմանափակ է, և որպես արդյունք, նյութն ավարտվում է շփոթեցնելով, և ավելի դժվար է, քան անհրաժեշտ է։ Նա նաև պնդում է, որ բառերը Հիմնական անգլերենի բառապաշարում կամայականորեն են ընտրված, իսկ նշումները, որ եղել են ոչ մի էմպիրիկ ուսումնասիրություն ցույց չի տալիս, որ լեզուն ավելի պարզ էր դարձրել[13]։

Գրական ծանոթագրություններ խմբագրել

«Գալիք իրողությունների ուրվականը» վեպում, հրատարակված 1933 թվականին, Հ. Ուելսը (անգլ.՝ H. G. Wells ) նկարագրել է Հիմնական անգլերենը որպես նոր վերնախավի լինգվա ֆրանքա (անգլ.՝ lingua franca), որը երկարաձգված պայքարից հետո հաջողության է հասնում՝ միավորելով աշխարհը և ստեղծելով բռնատիրական համաշխարհային կառավարություն։ Ուելզի կանխատեսած գալիք աշխարհում իրապես մարդկության բոլոր անդամները գիտեն այս լեզուն։

1942-1944 թվականներին Ջորջ Օրուելը (անգլ.՝ George Orwell ) Հիմնական անգլերենի աջակիցն էր, բայց 1945 թվականին նա դարձավ համաշխարհային լեզուների քննադատ։ Հիմնական անգլերենն ավելի ուշ ոգեշնչել է նոր խոսքի նրա գործածությունը 1984 թվականին[14]։

Իվլին Վոն (անգլ.՝ Evelyn Waugh) քննադատել է 1945 թվականին գրված իր սեփական վեպը «Հարսնագլուխը կրկին այցելած» (անգլ.՝ Brideshead Revisited), որը նա նախապես անվանել էր իր գլուխգործոցը (լատին․՝  magnum opus), 1959 թվականի ներածական մասում վերատպել էր. «Այն (Երկրորդ համաշխարհային պատերազմը) ներկայի սեփականության մռայլ ժամանակաշրջան և սպառնացող աղետ էր, սոյայի հատիկների և Հիմնական անգլերենի ժամանակաշրջան, և արդյունքում գիրքը լցվել է որկրամոլությամբ սննդի և գինու հանդեպ, ոչ վաղ անցյալի շքեղության, հռետորական և դրվագազարդ լեզվի հանդեպ, որով այժմ լիքն է ստամոքսը, ես կարծում եմ զզվելի է»[15]։

Իր «Անդունդը» (անգլ.՝ Gulf) պատմության մեջ գիտական արձակագիր Ռոբերտ Ա. Հայնլայնը (անգլ.՝ Robert A. Heinlein) գործածել էր կառուցվածքային լեզու, որը կոչվել է Արագ խոսք (անգլ.՝ Speedtalk), որում յուրաքանչյուր Հիմնական անգլերենի բառ փոխարինվել է միայն մեկ ձևույթով որպես հաղորդակցման համապատասխան միջոց հանճարեղ գերմարդկանց մրցավազքի համար[16]։

Տես նաև խմբագրել

  • Ակադեմիական բառացանկ (անգլ.՝ Academic word list)
  • Աստվածաշունչը Հիմնական անգլերենում (անգլ.՝ Bible in Basic English)
  • Վերահսկվող բառապաշար (անգլ.՝ Controlled vocabulary)
  • Հիմնական ֆրանսերեն (անգլ.՝ Français Fondamental)
  • Գլոբիշ (անգլ.՝ Globish) (Անգլոամերիկական անգլերենի պարզեցված տարբերակ)
  • Ընդհանուր տեղեկատվական ցանկ (անգլ.՝ General Service List)
  • Միջազգային անգլերեն (անգլ.՝ International English)
  • Պարզ անգլերեն (անգլ.՝ Plain English)
  • Պարզ լեզու (անգլ.՝ Plain language)
  • Ընթեռնելիություն (անգլ.՝ Readability)
  • Ծովագնացության լեզու (անգլ.՝ Seaspeak)
  • Պարզեցված անգլերեն (անգլ.՝ Simplified English)
  • Հատուկ անգլերեն (անգլ.՝ Special English)
  • Ստանդարտ արտահայտությունների բառախումբ (անգլ.՝ Standard Marine Communication Phrases)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Charles Kay Ogden, The System of Basic English, Ed. Harcourt, Brace, 1934
  2. «Time Magazine. Dec. 31, 1945. Education: Globalingo». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. Edmond H Weiss The Elements of International English Style, pp. 17-18, M. E. Sharpe, 2005 978-0-7656-1572-5
  4. A good summary in Bill Templer: Towards a People's English: Back to BASIC in EIL Humanising Language Teaching Արխիվացված Դեկտեմբեր 4, 2008 Wayback Machine.
  5. See the list of words which are assumed and not counted Արխիվացված 2021-02-27 Wayback Machine for details.
  6. «Ogden's "International Word" List—Alphabetic». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. «Ogden's Basic English Next Steps». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 1-ին.
  8. «Ogden's Basic English Combined Word Lists». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 1-ին.
  9. «Rules of Grammar». Ogden's Basic English. 1996 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  10. Rick Harrison, Farewell to Auxiliary Languages
  11. For instance, a sample quotation from the auxlang mailing list archives and another from noted linguist Robert A. Hall, Jr..
  12. For instance, by proponents of Essential World English. See a summary of EWE Արխիվացված Օգոստոս 18, 2006 Wayback Machine for instance and, again, the linguist Robert A. Hall, Jr..
  13. Flesch, R. F. "How Basic is Basic English?" Harper's Magazine, March 1944. pp. 339–343.
  14. Illich, Ivan; Barry Sanders (1988). ABC: The Alphabetization of the Popular Mind. San Francisco: North Point Press. էջեր 109. ISBN 0-86547-291-2. «The satirical force with which Orwell used Newspeak to serve as his portrait of one of those totalitarian ideas that he saw taking root in the minds of intellectuals everywhere can be understood only if we remember that he speaks with shame about a belief that he formerly held ... From 1942 to 1944, working as a colleague of William Empson's, he produced a series of broadcasts to India written in Basic English, trying to use its programmed simplicity, as a Tribune article put it, 'as a sort of corrective to the oratory of statesmen and publicists.' Only during the last year of the war did he write 'Politics and the English Language,' insisting that the defense of English language has nothing to do with the setting up of a Standard English.»
  15. Waugh, Evelyn (1959) [1946]. Brideshead Revisited. New York: Dell.. Full preface text available online.
  16. Heinlein, Robert A., Gulf, in Assignment in Eternity, published by Signet Science Fiction (New American Library), 1953. pp. 52–53: "It was possible to establish a one-to-one relationship with Basic English so that one phonetic symbol was equivalent to an entire word".

Հետագա ընթերցանության համար խմբագրել

  • I. A. Richards & Christine Gibson, Learning Basic English: A Practical Handbook for English-Speaking People, New York: W. W. Norton & Co. (1945)
  • Basic English: A Protest, Joseph Albert Lauwerys, F. J. Daniels, Robert A. Hall Jr., London: Basic English Foundation, 1966. An answer to Robert A. Hall, Jr.'s criticism.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիպեդիա

Վիքիպեդիան ունի բաժին
Հիմնական անգլերեն լեզվով


Տես՝ Appendix:Basic English word list Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս