Նախածանցը բառի սկզբում դրվող ածանց է, որը կցվում է բառի արմատին և յուրահատուկ իմաստային նշանակություն տալիս բառին։

Նախածանցները գոյություն ունեն բազմաթիվ լեզուներում։ Մյուս հնդեվրոպական լեզուների հետ համեմատած, հայերեն լեզվում նախածանցների քանակը մեծ չի։

Հայերենի նախածանցները

խմբագրել

Ժամանակակից հայերեն լեզվի նախածանցները թվով քիչ են, վերջածանցների համեմատությամբ։ Ստորև՝ ժամանակակից աշխարհաբարի ածանցները.

  • ան- (անորոշ)
  • անդր- (անդրգետնյա)
  • ապ- (ապարդյուն)
  • առ- (առօրյա)
  • արտ- (արտասահման)
  • բաց- (բացակա)
  • դեր- (դերանուն)
  • դժ- (դժբախտ)
  • ենթ- (ենթադրել)
  • ընդ- (ընդհակառակ)
  • հակ- (հակասություն)
  • համ- (համահայկական)
  • հար- (հարատևել)
  • ներ- (ներմուծել)
  • չ- (չհաս)
  • ստոր- (ստորերկրյա)
  • վեր- (վերականգնել)
  • տ- (տհաճ)
  • տար- (տարատեսակ)
  • տրամ- (տրամաբանություն)
  • փոխ- (փոխադրել)
  • թեր (թերհաս)
  • մակ(մակնիշ)