Վիքիբառարան (վիքի և բառարան բառերից) բազմալեզու, համացանցում տեղադրված նախագիծ է ստեղծելու 158 լեզուներով հասանելի ազատ բովանդակությամբ բառարան։ Ի տարբերություն ստանդարտ բառարանների, այն գրվում է համատեղ կամավորների կողմից, վիքի միջավայրում, որը թույլ է տալիս յուրաքանչյուրին ում հասանելի է վեբ կայքը խմբագրել այն։

Վիքիբառարան
Изображение логотипа
wiktionary.org
Տեսակբառարան, MediaWiki կայք, Վիքիմեդիա հիմնադրամի նախագիծ և օգտագործողի կողմից ստեղծված բովանդակության հարթակ
ՍեփականատերWikimedia
ՀեղինակՋիմմի Ուելս
Բացվածդեկտեմբերի 12, 2002
 Wiktionary Վիքիպահեստում
Հայերեն Վիքիբառարանի լոգոն

Վիքիպեդիայի քույր նախագծերի նման Վիքիբառարանը գործարկում է Վիքիմեդիա Հիմնադրամը։ Քանի որ Վիքիբառարանը ծավալի սահմանափակումներ չունի, շատ լեզուներում Վիքիբառարանները պարունակում են սահմանումներ և բառի թարգմանությունը բազմաթիվ լեզուներով, իսկ որոշ խմբագրումներ առաջարկում են տեզաուրուսներին և լեքսիկոնին հատուկ տեղեկատվություն։ Ի հավելումն, Անգլիական Վիքիբառարանը ներառում է Wikisaurus, որը տեզաուրուսի նման ապահովում է սլենգ բառեր և Simple English Wiktionary, որ կազմված է որպես Basic English Անգլերեն լեզվի ենթաբազմություն։

Ի վերջո վիքիբառարանի նպատակն է սահմանել «բոլոր լեզուների բոլոր բառերը»[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Wiktionary:Criteria for inclusion – Wiktionary». En.wiktionary.org. 2011 թ․ փետրվարի 6. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.