Առօրյա կյանքը բաղկացած է այն գործողություններից, թե օրվա կտրվածքով մարդիկ ինչ են մտածում, զգում և գործում։ Առօրյա կյանքը բնութագրվում է նաև բնական, ռեժիմ, սովորույթ, ամենօրյա կամ նորմալ բառերով։

Ընթերցել
Խնամք
Հեռուստացույց դիտել

Մարդ արարածները ցերեկային կենսակերպ են վարում․ նրանք գիշերը քնում են և ակտիվություն են ցուցաբերում օրվա ընթացքում։Մեծ մասը ճաշում է օրվա ընթացքում երկու կամ երեք անգամ։ Աշխատանքային ժամանակը (բացի հերթափոխից) կազմված է գրաֆիկով և հիմնականում սկսվում է առավոտյան։ Միլիոնավոր մարդիկ աշխատանքի շտապելիս առաջացնում են երթևեկության խցանումներ և դա լավագույն ժամանակահատվածն է ռադիոհաղորդիչներին ուշադրության կենտրոնում պահելու համար։ Երեկոն հաճախ զվարճանքի ժամանակահատվածն է։Ամեն օր լոգանք ընդունելը շատերի համար սովորություն է։

Այս ընդհանուր հատկանիշներից բացի, մարդիկ միմյանցից տարբերվում են իրենց վարած կենսակերպով։ Քոչվորի կյանքը տարբերվում է նստակյաց մարդու կյանքից, քաղաքաբնակների ապրելակերպը տարբերվում է գյուղաբնակ մարդկանց կյանքից։ Կյանքի տարբերությունը կայանում է հարստության և աղքատության, բանվորի և մտավորականի կամ նույնիսկ աշխատանքային ժամերի միջև։ Կանանց առօրյան էականորեն տարբերվում է տղամարդկանց վարած կենսակերպից, երեխաներինը՝ մեծահասակներից։

Սոցիոլոգիական հետազոտությունԽմբագրել

Առօրյա կյանքը առանցքային հասկացություն է մշակութաբանության մեջ և մասնագիտացված առարկա է հանդիսանում սոցիոլոգիայի բնագավառում։ Ոմանք պնդում են, որ կապիտալիզմի և արդյունաբերության քայքայիչ ազդեցությունը մարդկանց գոյության և գիտակցության վրա ստիպեց, որ 19-րդ դարի արվեստագետերն ու գրողներն ավելի շատ անդրադառնան իքնակենսագրական և առօրյա կյանքին վերաբերվող թեմաներին և իրենց այդ շրջանի գործերում առօրյա կյանքի նկարագրությունն ավելի շատ է, քան նախորդ՝ Վերածննդի դարաշրջանի գրականություն մեջ [1] ։ Մյուս տեսաբանները վիճարկում են այս փաստը՝ հիմք ընդունելով առօրյա կյանքի մասին գրվածծների երկար պատմությունը, որը կարելի է տեսնել Հին Հունաստանի, միջնադարյան քրիստոնեության և Լուսավորության դարաշրջանի ստեղծագործություններում [2][3] ։

Առօրյա կյանքի ուսումնասիրության մեջ գենդերը կարևոր գործոն է հանդիսացել։ Որոշ տեսաբաններ կանանց դիտարկել են որպես տիպիկ ներկայացուցիչներ և առօրյա կյանքի զոհեր [2] ։

Առօրյա կյանքի իմաստը հաճախ բացասական է ընկալվում և հստակ առանձնանում բազմազանության պակասով և տարբերությամբ, ի վերջո, տարբերակվում է իր շարունակական աշխարհիկ գործողությամբ, որն ուրվագծվում է ավելի գաղտնի փորձերով։ Այն ոչ բանակցային իրականություն է, որը գոյություն ունի բոլոր սոցիալական խմբերի մեջ առանց որևէ խտրականության և անխուսափելի հիմք է, որի վրա հիմնված է մարդկային բոլոր ջանքերը [1] ։

Ըստ սոցիալական հոգեբան Ջոն Ա․ Բարղի ուսումնասիրության, առօրյա կյանքի մեծ մասն ավտոմատացված է այն իմաստով, որ այն կառավարվում է շրջակա միջավայրի գործոններով, այդ գործոնների անուղղակի ավտոմատ ճանաչողական մշակմամբ և առանց որևէ միջնորդության գիտակցված ընտրության [4] ։ Առօրյա կյանքն ուսումնասիրվում է նաև սոցիոլոգների կողմից, թե ինչպես է այն կազմակերպվում և իմաստավորվում։ 2000-2004թթ լույս տեսած Առօրյա կյանքի վարքագծի մասին ամսագիր սոցիոլոգիական ամսագիրն ուսումնասիրել է առօրյա կյանքի ամենօրյա գործողությունները։

ԶվարճանքԽմբագրել

Ամենօրյա ժամանցը հիմնականում բաղկացած է երեկոյան պատմություններ պատմելուց։ Այս սովորությունը վերաճեց և դարձավ Հին հունական թատրոնի և այլ մասնագիտացված զվարճանքների։ Հետագայում ընթերցանությունը դարձավ ոչ այնքան գիտնականների մասնագիտություն, այլ սովորական հաճույք այն մարդկանց համար, ովքեր կարող էին գրքեր ձեռք բերել։ XX դարի ընթացքում ԶԼՄ-ները սկսեցին գերակշռել հարուստ երկրներում, ազատ ժամանակի սպառման համար ստեղծելով գեղարվեստական գրականություն և այլ ստեղծագործություններ։

Մեդիայի տարբեր ձևեր տարբեր նպատակների են ծառայում անհատների առօրյա կյանքում, ինչը հնարավորություն է տալիս մարդկանց ընտրություն կատարել, թե մեդիայի տարատեսակներից որն ընտրել՝ հեռուստատեսություն, համացանց, ռադիո, թերթերի կամ ամսագրերի ընթերցում [5] ։ Շատերը լրատվամիջոցների ձևերից նախընտրում են համացանցը։ Վախենալով զանգվածային զվարճանքի արդյունքում առաջ բերված փոփոխություններից՝ սոցիալական պահպանողականները երկար ժամանակ գրաքննության են ենթարկել գրքերն ու կինոնկարները, հեռուստատեսությունը անվանել ընդարձակ անապատ, և կանխատեսել են, որ սոցիալական մեդիան և այլ կայքեր մարդկանց շեղելու են լավ մարդկային հարաբերություններից կամ այլ արժեքավոր փոխազդեցություններից։ Սակայն այս մտահոգությունները չխանգարեցին այս նորարարությունների պրոգրեսիվ աճելուն և տարածվելուն։

ԼեզուԽմբագրել

Մարդկանց առօրյա կյանքը ձևավորվում է լեզվի և հաղորդակցության միջոցով։ Նրանք ընտրում են, թե ինչ անել իրենց ժամանակի հետ, հիմնվելով այն կարծիքների և իդեալների վրա, որոնք ձևավորվում են քննարկման միջոցով [6] ։ Երկխոսության մեծ մասը, որին ենթարկվում են մարդիկ, գալիս է Զանգվածային լրատվության միջոցներից, ինչը կարևոր գործոն է հանդիսանում մարդկային փորձի ձևավորման մեջ [7] ։ Լրատվամիջոցներն օգտագործում են լեզուն՝ ազդեցություն թողնելով մարդու առօրյա կյանքի վրա, լինի դա այնքան աննշան, որքան օգնել որոշում կայացնել, թե որտեղ պետք է ուտել, կամ լինի այնքան կարևոր, որքան կառավարության ներկայացուցչի ընտրությունը։

Մարդկանց առօրյա կյանքը բարելավելու համար, Բլումինգթոնի Ինդիանայի համալսարանի հաղորդակցության և մշակույթի ամբիոնի պրոֆեսոր Ֆյոդրա Պեցուլոն ասում է, որ մարդիկ պետք է ձգտեն հասկանալ հռետորաբանությունը, որն այնքան հաճախ և աննկատ փոխում է իրենց կյանքը։ Նա այդպես էլ գրում է «... հռետորաբանությունը մեզ հնարավորություն է տալիս կապեր հաստատել: . . Խոսքը հասկանալու մասին է, թե ինչպես ենք մենք ներգրավվում աշխարհի հետ» [8]։

Առօրյա կյանքի գործունեությունըԽմբագրել

Առօրյա կյանքի գործունեությունը (ADL) առողջապահության մեջ օգտագործվող տերմին է, որը ցույց է տալիս ամենօրյա խնամքի գործունեությունը մարդու բնակության վայրում, բացօթյա միջավայրում կամ երկու դեպքում էլ։ Առողջապահության ոլորտի մասնագետներն այս տերմինն օգտագործում են մարդու ֆունկցիոնալ կարգավիճակը նկարագրելու համար, հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների նկատմամբ [9]։ Առօրյա կյանքի գործունեությունները սահմանվում են որպես «բաներ, որոնք մենք անում ենք...օրինակ՝ ինքներս մեզ կերակրելը, լոգանք ընդունելը, հագնվելը, աշխատելը, տնային գործեր կատարելը և ժամանցը [10]»: Ունակությունը և աստիճանը, որով տարեցները կարող են իրականացնել այդ գործողությունները, գտնվում է գերոնտոլոգիայի և հետագա կյանքի հասկացությունների ուշադրության կենտրոնում [11] ։ «Ակտիվ հասարակություն»ը, որը շարժունությունը համարում է կարևոր նորմ, մշտական ֆիզիկական ակտիվությունը փոխարինել է հետագա կյանքում անհատական աճի ձգտմանը [12]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Felski Rita (1999)։ The Invention of Everyday Life։ London: Lawrence & Wishart։ էջեր 15–31։ ISBN 9780853159018։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 27, 2014-ին։ Վերցված է նոյեմբերի 15, 2014 
  2. 2,0 2,1 Lefebvre Henri (1984)։ Everyday life in the modern world։ New Brunswick, N.J., U.S.A.: Transaction Books։ էջ 38։ ISBN 978-0878559725 
  3. Coser [edited by] Lewis A. (2012)։ The idea of social structure : papers in honor of Robert K. Merton։ New Brunswick, N.J.: Transaction Publishers։ ISBN 978-1412847414 
  4. Wyer/Bargh 1997, p. 2.
  5. Baym, N. (2010), ‘Making New Media Make Sense’ in Personal Connections in the Digital Age, Polity Press, Ch. 2.
  6. Roger Silverstone (1994), Television and Everyday Life, p. 18-19
  7. Marie Gillespie and Eugene McLaughlin (2008), Media and the Shaping of Public Attitudes, p. 8
  8. Elizabeth Rosdeitcher (2006), "Առօրյա կյանքի հռետորաբանությունը", Humanities, Then and Now 29, no. 1 (Fall)
  9. "Activities of Daily Living Evaluation." Encyclopedia of Nursing & Allied Health. ed. Kristine Krapp. Gale Group, Inc., 2002. eNotes.com. 2006.Enotes Nursing Encyclopedia Accessed on: 11 October 2007
  10. MedicineNet.com Medical Dictionary
  11. Katz, Stephen. Busy bodies: Activities, aging, and the management of everyday life. - Journal of aging studies, Elsevier, 2000. p. 136.
  12. Katz, Stephen. Busy bodies: Activities, aging, and the management of everyday life. - Journal of aging studies, Elsevier, 2000. p. 148.

Գրականության ցանկԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել