Սըր Հանս Սլոուն, 1-ին Բարոնետ (անգլ.՝ Sir Hans Sloane, 1st Baronet, ապրիլի 16, 1660(1660-04-16)[1][2][3][…], Killyleagh, Դաուն շրջան, Իռլանդիայի թագավորություն[4] - հունվարի 11, 1753(1753-01-11)[1][2][3][…], Չելսի, Մեծ Բրիտանիայի թագավորություն[5]), անգլա-իռլանդական ծագմամբ բժիշկ, բնագետ ու հավաքորդ, որն իր հավաքածուի 71,000 նմուշները կտակել է բրիտանական ժողովրդին՝ նպաստելով Բրիտանական թանգարանի, Բրիտանական գրադարանի ու Լոնդոնի Բնագիտական թանգարանի հիմնադրմանը[9][10]։ 24 տարեկանում ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ[11]։ 1687 թվականին ճանապարհորդել է դեպի Կարիբյան ծով ու տարիներ անց լայնածավալ հրապարակումներով փաստագրել իր ճանապարհորդությունները և գտածոները։ Ազնվականության շրջանում հայտնի բժշիկ էր ու 27 տարեկանում ընտրվել է Բժիշկների թագավորական քոլեջի անդամ[12]։ Սլոունին է վերագրվում տաք շոկոլադի ստեղծումը[13]։ Հետագայում նրա պատվին անվանվել են փողոցներ ու այլ վայրեր, այդ թվում՝ իր վերջին բնակավայր Լոնդոնի Չելսի թաղամասում գտնվող Հանս Փլեյս հրապարակը, Սլոունի հրապարակը, ինչպես նաև Սըր Հանս Սլոունի հրապարակն իր ծննդավայր Իռլանդիայի Կիլիլեյ գյուղում[14][15][16][17][18][19][20]։ Ստրկությունից շահույթ ստացած անձանց պատվին կանգնեցված հուշարձանների ապամոնտաժման շարժման շրջանակներում 2020 թվականի օգոստոսին Սլոունի կիսանդրին հանվել է Բրիտանական թանգարանի հայտնի ցուցադրությունից[21]։

Հանս Սլոուն
անգլ.՝ Hans Sloane
Դիմանկար
Ծնվել էապրիլի 16, 1660(1660-04-16)[1][2][3][…]
ԾննդավայրKillyleagh, Դաուն շրջան, Իռլանդիայի թագավորություն[4]
Մահացել էհունվարի 11, 1753(1753-01-11)[1][2][3][…] (92 տարեկան)
Մահվան վայրՉելսի, Մեծ Բրիտանիայի թագավորություն[5]
ԳերեզմանChelsea Old Church
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
Գիտական աստիճանբժշկության դոկտոր[6] (հուլիսի 27, 1683)
Մասնագիտությունբժիշկ, բուսաբան, թռչնաբան, կենդանաբան, ճանապարհորդ հետազոտող, դրամագետ, բնագետ, հավաքորդ և միջատաբան
ԱշխատավայրԲրիտանական թանգարան
Ամուսինմոտ Elizabeth Langley?[7]
Ծնողներհայր՝ Alexander Sloane?[8][7], մայր՝ Sarah Hicks?[8][7]
Զբաղեցրած պաշտոններԹագավորական միության նախագահ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա
ԵրեխաներHans Sloane?[8], Mary Sloane?[8], Sarah Sloane?[8][7] և Elizabeth Sloane?[8][7]
 Hans Sloane Վիքիպահեստում

Վաղ կյանք ու ընտանիք խմբագրել

Սլոունը ծնվել է 1660 թվականի ապրիլի 16-ին Իռլանդիայի Օլսթեր նահանգի Կիլիլեյ գյուղում, օլսթեր-շոտլանդական ընտանիքում․ Ալեքսանդր Սլոունի յոթերորդ ու վերջին զավակն էր։ Հայրը մահացել է, երբ Հանսը վեց տարեկան էր․ նա հարկահավաք էր, Պառլամենտի անդամ Ջեյմս Սլոունի (1655–1704) եղբայրն ու Կլանբրասիլի 1-ին կոմս Ջեյմս Համիլթոնի գործակալը։ Ենթադրվում է, որ Հանսի մայրը՝ Սառա Հիքսն անգլուհի է եղել։ Սլոունի հայրական ընտանիքը գաղթել էր Շոտլանդիայի հարավ-արևմուտյան Այրշիր գավառից և բնակություն հաստատել արևելյան Օլսթերում Ջեյմս VI և I թագավորի օրոք։ Սլոուն երեխաներին, այդ թվում և Հանսին, դաստիարակել է Համիլթոնների ընտանիքը, և նրանք իրենց նախնական կրթության մեծ մասն ստացել են Կիլիլեյի դղյակի գրադարանում։ Ալեքսանդրի որդիներից միայն երեքն են հասել չափահասության՝ Հանսը, Ուիլյամն ու Ջեյմսը, մյուս երկու եղբայրները՝ Հենրին ու Ջոնը, մահացել են մանուկ հասակում։ Ավագ եղբայրը՝ Ջեյմսը, 1692 թվականին Ռոսկոմմոնի և Կիլիլեյի տարածքից ընտրվել է պառլամենտի անդամ։ Հետագայում Ջոնն էլ Թեթֆորդից է դարձել պառլամենտի անդամ ու փաստաբան և իր ժամանակի մեծ մասն անցկացրել Լոնդոնում։

Տասնյոթերորդ դարի գաղութացված մյուս շոտլանդացիների ազգանունների նման «Սլոուն» անունը գրեթե անկասկած գելական ծագում է ունեցել՝ Sluagháin, որն անգլիերենացվելով դարձել է «Սլոուն»[22][23][24]։

Երիտասարդության տարիներին Սլոունը հավաքել է պատմական և այլ հետաքրքրություն ներկայացնող առարկաներ։ Սա դրդել է նրան բժշկություն սովորել, որը նա արել է Լոնդոնում, ուսումնասիրել բուսաբանություն, դեղագործություն ու վիրաբուժություն։ Հավաքորդության իր սովորությամբ գրավել է Ջոն Ռեյի ու Ռոբերտ Բոյլի ուշադրությունը։ Լոնդոնում չորս տարի անցկացնելուց հետո ճանապարհորդել է Ֆրանսիայում, որոշ ժամանակ անցկացրել Փարիզում և Մոնպելիեում, և բավական երկար մնալով Օրանժ-Նասաուի համալսարանում[25]՝ 1683 թվականին այնտեղ ստացել դոկտորական աստիճան։ Լոնդոն է վերադարձել բույսերի և այլ հետաքրքրաշարժ իրերի զգալի հավաքածուով, որոցից առաջիններն ուղարկել է Ռեյին․ վերջինս դրանք օգտագործել է իր «Բույսերի պատմություն» աշխատության մեջ։

Ճանապարհորդություն դեպի Կարիբյան ավազան և շոկոլադով կաթի ստեղծում խմբագրել

 
Սլոունի «Ճանապարհորդություն դեպի Ճամայկա» գրքի տիտղոսաթերթը, 1725

1685 թվականին Սլոունն ընտրվել է Թագավորական ընկերության անդամ[26]։ 1687 թվականին դարձել է բժիշկների քոլեջի անդամ և նույն տարում արքայական նավատորմի HMS Assistance ֆրեգատով մեկնել Ճամայկա՝ որպես Ճամայկայի նոր նահանգապետ Ալբերմարլի 2-րդ դուքսի անձնական բժիշկ[27]։

1670 թվականի Մադրիդյան պայմանագրի համաձայն Բրիտանիան պաշտոնապես ձեռք էր բերել Ճամայկան Իսպանիայից։ Իսպանական և բրիտանական իշխանության ներքո կղզին վերածվել էր շաքարի և այլ մշակաբույսերի հաստատուն աղբյուրի, որտեղ օգտագործվում էր արևմտյան Աֆրիկայի ստրուկների աշխատանքը։ Ալբեմարլը մահացել է Ճամայկայում հաջորդ տարի, ուստի Սլոունի այցը տևել է ընդամենը տասնհինգ ամիս։

Կարիբյան ծովում գտնվելու ընթացքում Սլոունն այցելել է մի քանի կղզիներ և հավաքել ավելի քան 1000 բուսական նմուշ, ինչպես նաև կակաոյի և պերուական կեղևի մեծ պաշարներ, որից հետագայում քինին է ստացել՝ աչքի հիվանդությունները բուժելու համար։ Սլոունը նշել է բույսերի մոտ 800 նոր տեսակ, որոնք նա ցուցակագրել է լատիներեն իր՝ 1696 թվականին հրատարակված Catalogus Plantarum Quae in Insula Jamaica Sponte Proveniunt (Ճամայկայի բույսերի կատալոգ) աշխատության մեջ։ Իր ճանապարհորդության մասին առաջին գրվածքները տպագրվել են «Թագավորական ընկերության փիլիսոփայական գրառումներ» աշխատության մեջ, որտեղ Սլոունը նկարագրել է այնպիսի բույսեր, ինչպիսիք են՝ պղպեղի ծառն ու սուրճի թուփը, ինչպես նաև մանրամասն ներկայացրել 1867 թվականին Լիմայում ու 1687/1688 և 1692 թվականներին Ճամայկայում տեղի ունեցած երկրաշարժները։

Սլոունն ամուսնացել է Ֆուլկե Ռոուզի այրու ու օլդերմեն Ջոն Լենգլիի դստեր՝ Էլիզաբեթ Լենգլի Ռոուզի հետ, որը Ճամայկայում ստրուկների կողմից մշակվող շաքարի տնկադաշտերի հարուստ ժառանգորդուհի էր[28]։ Զույգն ունեցել է երեք դուստր՝ Մերին, Սառան և Էլիզաբեթը[Ն 1] և մեկ որդի՝ Հանսը․ միայն Սառան ու Էլիզաբեթն են հաղթահարել մանկությունը[29]։ Սառան ամուսնացել է Ջորջ Ստենլիի հետ, իսկ Էլիզաբեթը՝ Չառլզ Քադոգանի, որը դարձել է 2-րդ բարոն Քադոգանը։ Բրիտանիա վերադարձից հետո բժշկի կարիերայից ստացվող Սլոունի եկամուտն ու նրա լոնդոնյան գույքային ներդրումները, ինչպես նաև կնոջ ժառանգությունը հնարավորություն են տվել նրան հետագա տասնամյակների ընթացքում ստեղծել բնական պատմության արտեֆակտների իր նշանակալի հավաքածուն։ Սլոունը լրացուցիչ ներդրումներ է ունեցել «Royal African» և «South Sea» ընկերություններում, որոնք երկուսն էլ զբաղվում էին ստրկավաճառությամբ[30]։

 
Պատկերազարդում «Ճանապարհորդություն դեպի Մադերա, Բարբադոս, Նիևս, Ս. Քրիստոֆերս և Ջամայկա կղզիներ» գրքի առաջին հատորից, հրատարակությունը՝ Acta Eruditorum-ի, 1710 թվական

Բնական պատմության թանգարանը Սլոունին նշել է որպես կաթով շոկոլադ խմելու գյուտարար։ Նա կակաոյի հատիկների հանդիպել էր Ճամայկայում գտնվելիս, որտեղ տեղացիներն այն խմում էին ջրի հետ խառնելով, թեև նա դա համարել է զզվելի։ Շոկոլադը համեմունքների, ձվերի, շաքարի և կաթի հետ խառնելու շատ բաղադրատոմսեր արդեն շրջանառության մեջ էին տասնյոթերորդ դարում։ Սլոունը, հնարավոր է, մշակել է շոկոլադը կաթի հետ խառնելու իր սեփական բաղադրատոմսը, բայց նույնիսկ այդ դեպքում նա առաջինը չի եղել․ որոշ աղբյուրներ Դանիել Պետերին են համարում գյուտարարը 1875 թվականին, որը խտացրած կաթ է օգտագործել, այլ աղբյուրներ նշում են, որ որոշ երկրներում դարեր առաջ է շոկոլադին կաթ ավելացվել[31]։ Մինչև 1750-ական թվականները Նիկոլաս Սանդերս անունով Սոհոյի վաճառականը պնդում էր, որ վաճառում է Սլոունի բաղադրատոմսը որպես բուժիչ էլիքսիր, թերևս «Սըր Հանս Սլոունի կաթնային շոկոլադը» դարձնելով առաջին ֆիրմային կաթնային շոկոլադե ըմպելիքը։ Մինչև տասնիններորդ դարը Քեդբերի եղբայրները նույնպես ըմպելի շոկոլադ էին վաճառում՝ որոնց ապրանքանիշերում նույնպես վկայակոչվում էր Սլոունի բաղադրատոմսը[32][33]։

1707 թվականին Սլոունը թվարկել է Ճամայկայում ստրուկների նկատմամբ կիրառվող պատիժների բազմազանությունը։ Ապստամբության համար ստրուկները սովորաբար պատժվում էին «նրանց գետնին մեխելով, հետո աստիճանաբար կրակ կիրառելով ոտքերից և ձեռքերից սկսած՝ այրում էին նրանց մինչև գլուխը, իսկ նրանց ցավն անտանելի էր»։ Ավելի փոքր հանցագործությունների համար ընդունված էր կաստրացիան կամ խեղումը («ոտքի կեսը կտրելը»)։ Անփությության պարագայում ստրուկներին «սովորաբար ծեծում են, ծեծելուց հետո աղ կամ պղպեղ լցնում նրանց մաշկի վրա, երբեմն նրանց տերերը հալված մոմ են թափում նրանց մաշկի վրա, կամ օգտագործում տանջելու շատ նուրբ ձևեր»[34]։

Թագավորական ընկերության բժիշկ խմբագրել

 
Սլոունը 1736 թվականին

Լոնդոնում, Փարիզում ու Մոնպելիեում բժշկություն և բուսաբանություն ուսումնասիրելուց հետո 1684 թվականին Սլոունն ավարտել է Օրանժի համալսարանը որպես բժիշկ ու տեղափոխվել է Լոնդոն՝ աշխատելու․ ականավոր բժիշկ Թոմաս Սիդենհեմը նրան աշխատանքի է վերցրել որպես իր օգնական ու երիտասարդ բժշկին արժեքավոր գործնական գիտելիքներ տվել[9]։

Լոնդոնի Բլումսբերի Փլեյս 3 հասցեում 1689 թվականին բացված իր սեփական բուժարանում[28] Սլոունը աշխատել է բարձր խավի ներկայացուցիչների հետ, որոնց շրջանում հանրաճանաչություն ուներ․ նա կառուցել է մեծ հիվանդանոց, որը եկամտաբեր է դարձել։ Բժիշկը ծառայել է երեք հաջորդական միապետների՝ Աննա Ստյուարտին, Գեորգ I-ին ու Գեորգ II-ին։

Սլոունը կենդանության օրոք որոշակի քննադատության է արժանացել որպես պարզապես «վիրտուոզ», անխտրական հավաքորդ, զուրկ գիտական սկզբունքների ըմբռնումից[35]։ Քննադատներից մեկը նշել է, որ նրան պարզապես հետաքրքրում է մանր զարդարանքների հավաքածուն, մյուսը նրան անվանել է «իր ժամանակի գլխավոր խաղալիքագործ»[36]։ Սըր Իսահակ Նյուտոնը նրան բնութագրել է որպես «ոճրագործ և սրիկա» ու «շատ խաբուսիկ ընկեր»[37]։ Ոմանք հավատում էին, որ նրա իրական նվաճումը բարձր հասարակության ու կարևոր քաղաքական գործիչների մեջ ընկերներ ձեռք բերելն էր, քան թե գիտությունը։ Նույնիսկ որպես բժիշկ նա շատերի կողմից մեծ հարգանքի չի արժանացել, որովհետև նրան համարել են հիմնականում դեղորայք վաճառող և հազվագյուտ իրերի կոլեկցիոներ։ Բժշկության վերաբերյալ Սլոունի միակ աշխատությունը՝ Account of a Medicine for Soreness, Weakness and other Distempers of the Eyes (Լոնդոն, 1745), տպագրվել է միայն, երբ հեղինակն արդեն ութսունհինգ տարեկան էր ու այլևս բժշկությամբ չէր զբաղվում։

1716 թվականին Սլոունին բարոնետի տիտղոս է շնորհվել, որով նա դարձել է ժառանգական կոչում ստացած առաջին բուժաշխատողը։ 1719 թվականին դարձել է Բժիշկների թագավորական քոլեջի նախագահն ու այդ պաշտոնն զբաղեցրել տասնվեց տարի։ 1722 թվականին նշանակվել է բանակի գլխավոր բժիշկ, իսկ 1727 թվականին՝ Գեորգ II-ի առաջին բժիշկ։

1719 թվականին ընտրվել է Բժիշկների թագավորական քոլեջի նախագահ ու մնացել այդ պաշտոնում մինչև 1735 թվականը[38]։ 1693 թվականին դարձել է թագավորական ընկերության քարտուղար[39] ու քսան տարվա ընթացքում խմբագրել այնտեղի Philosophical Transactions աշխատությունը։ 1727 թվականին որպես նախագահ հաջորդել է սըր Իսահակ Նյուտոնին, իսկ ընկերությունից հեռացել ութսուն տարեկան հասակում[28]։

Որպես առաջին քարտուղար, իսկ հետո նաև Թագավորական ընկերության նախագահի պաշտոնը Սլոանին քիչ ժամանակ է թողել սեփական գիտական հետազոտություններն առաջ տանելու համար[40]:6, որի պատճառով էլ արժանացել է քննադատության որպես «վիրտուոզ»։

Թագավորական բժշկի ծառայությունից բացի Սլոունի իսկական նվաճումը Թագավորական ընկերությունում գտնվելու տարիներին եղել է գիտական, քաղաքական և բարձր հասարակությունների աշխարհների միջև որպես կապող օղակ հանդես գալը[12]։

Իր կարիերայի սկզբին Ֆրանսիայում գտնվելու ժամանակը հետագայում նրան հնարավորություն է տվել միջնորդի դեր կատարել բրիտանացի ու ֆրանսիացի գիտնականների միջև, նպաստել գիտելիքների փոխանակմանը երկու երկրների միջև լուսավորության դարաշրջանի գագաթնակետին։ Հավաքածուն դիտելու համար Սլոունին այցելած այդ շրջանի նշանավոր մարդկանց թվում էին՝ շվեյցարացի անատոմ Ալբրեխտ ֆոն Հալլերը, Վոլտերը, Բենջամին Ֆրանկլինը և Կառլ Լիննեյը։

1745 թվականին, ութսունհինգ տարեկանում, բժշկական գործունեությունը թողնելուց հետո հրատարակել է իր առաջին բժշկական աշխատությունը՝ Account of a Medicine for Soreness, Weakness and other Distempers of the Eyes (Լոնդոն, 1745)։

Բարեգործական աշխատանք խմբագրել

1694 -1730 թվականների ընթացքում օգնել է Քրայսթս Հոսփիթալ գիշերօթիկ դպրոցին ու իր աշխատավարձը նվիրաբերել այդ հաստատությանը։ Աջակցել է նաև բժիշկների թագավորական քոլեջի՝ ոչ թանկարժեք դեղամիջոցների դիսպանսերին ու ամեն առավոտ անվճար վիրահատություններ կատարել[41]։

Նա Լոնդոնի Ֆաունդլինգ հիվանդանոցի հիմնադիր կառավարիչն էր, որը լքված երեխաների մասին հոգ տանող առաջին հաստատությունն էր։ Ջրծաղիկի դեմ պատվաստումը պարտադիր էր նրա խնամքի տակ գտնվող բոլոր երեխաների համար. Սլոունն այդ դարաշրջանի բժիշկներից մեկն էր, ով պատվաստումը համարում էր ջրծաղիկը կանխելու միջոց՝ օգտագործելով այն իր սեփական ընտանիքի վրա և խորհուրդ տալով նաև թագավորական ընտանիքին[41][42]։

Բրիտանական թանգարան և Չելսիի դեղագործական պարտեզ խմբագրել

 
Սլոունի կիսանդրին Բրիտանական թանգարանում, հեղինակ՝ Մայքլ Ռիսբրաք (1730-ական թվականներ)[43]
 
Սլոունի կիսանդրին Բրիտանական գրադարանի գլխավոր ճեմասրահում, հեղինակ՝ Մայքլ Ռիսբրաք

Սլոունի համբավը հիմնված է նրա խելամիտ ներդրումների վրա, ոչ թե բնական գիտության կամ իր սեփական մասնագիտության զարգացման գործում ունեցած ներդրումների։ Իր կյանքի ընթացքում Սլոունը ֆրանսիական գիտությունների ակադեմիայի թղթակից էր ու 1709 թվականին հայտարարվել է օտարերկրյա գործընկեր, միաժամանակ լինելով Պրուսիայի, Սանկտ Պետերբուրգի, Մադրիդի և Գյոթինգենի գիտությունների ակադեմիաների արտասահմանյան անդամ[41]։ 1712 թվականին Լոնդոնի Չելսիում կալվածք է գնել ու հիմնադրել Չելսիի դեղագործական պարտեզը։

Իր ամբողջ կյանքի ընթացում Սլոունը հավաքել է ավելի քան 71,000 առարկա՝ գրքեր, ձեռագրեր, գծանկարներ, մետաղադրամներ և մեդալներ, բույսերի նմուշներ և այլն[44]։ Որպես հավաքորդ նրա ամենամեծ ներդրումը Ուիլյամ Քորթենին պատկանող հազվագյուտ իրերի հավաքածուի ձեռքբերումն էր, որը հավաքորդությունն իր կյանքի նպատակն էր դարձրել[45][46]։

1741 թվականին հանգստի անցնելուց հետո Սլոունի գրադարանն ու նրա հազվագյուտ իրերի հավաքածուն, որն իր հետ Բլումսբերիից տեղափոխել էր Չելսի, դարձել էր յուրօրինակ արժեքի տեր։ Նա ձեռք էր բերել բնական պատմության ընդարձակ հավաքածուներ Ուիլյամ Քորթենից, կարդինալ Ֆիլիպո Անտոնիո Գուալտերիոյից, Ջեյմս Պետրվերից, Նեհեմիա Գրյուից, Լեոնարդ Պլուկենետից, Բոֆորտի դքսուհի Մերի Սոմերսետից, Ադամ Բադլից, Պոլ Հերմանից, Ֆրանց Կիգելերից ու Հերման Բուրգավեից։

Մահից հետո նա ազգին է կտակել[47] գրքերը, ձեռագրերը, տպագրությունները, գծանկարները, բուսական աշխարհը, կենդանական աշխարհը, շքանշանները, մետաղադրամները, կնիքները, կամեյոները և այլ իրեր պայմանով, որ Պառլամենտն իր գործակալներին պետք է վճարի 20,000 ֆունտ, հավաքածուի արժեքից շատ ավելի քիչ, որի արժեքը որոշ աղբյուրներում նշվել է £80,000 կամ ավելի բարձր, այլ աղբյուրներում՝ ավելի քան £50,000[41][48]։ Կտակն այդ պայմաններով ընդունվել է նույն թվականին ընդունված ակտով, և հավաքածուն Գեորգ II-ի արքայական գրադարանով ու այլ իրերով փոխանցվել է ազգին[28]։ Այս հավաքածուի զգալի մասի հիման վրա հետագայում պետք է ստեղծվեր Բնագիտական թանգարանը։ Սլոունն իր կտակում գրել է, որ ոչ միայն ցանկանում է իր հավաքածուն վաճառել խորհրդարանին 20,000 ֆունտով, այլ նաև նշել է, որ ցանկանում է, որ այն տեսնի յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է տեսնել[49]։ Կուրատորները (խնամակալները) կարծում էին, որ միայն գիտնականներին և բարձր դասին է թույլատրվում տեսնել հավաքածուն։ Նրանց դուր չէր եկել այն գաղափարը, որ ցածր խավը կկարողանա գալ թանգարան և դիտել հավաքածուն, նրանց կարծիքով նրանք դրան արժանի չէին։ Կուրատորները կարծում էին, որ սովորելը արտոնություն է, որն ունի միայն բարձր դասը[49]։

Նա նաև Առողջապահական ընկերությանն է հատկացրել Չելսիի դեղագործական պարտեզի տարածքը, որը նրանք վարձակալել էին Չելսիի կալվածքներից 1673 թվականից ի վեր[50]։

Մահ խմբագրել

 
Սլոունի հուշարձանը Չելսիի հին եկեղեցու մոտ

Կյանքի վերջին տարում սըր Հանս Սլոունը տառապում էր անդամալուծության խանգարումից[41]։ Մահացել է 1753 թվականի հունվարի 11-ի կեսօրին Չելսիի իր առանձնատանը և հուղարկավորվել հունվարի 18-ին[51] Չելսիի հին եկեղեցու բակի հարավ-արևելյան անկյունում։ Նրա հուշարձանի վրա գրված է․

Ի հիշատակ Սըր Հանս Սլոուն Բարոնետի, Թագավորական ընկերության և Բժիշկների քոլեջի նախագահի, ով մեր Տիրոջ 1753 թվականին, իր կյանքի 92-րդ տարում, առանց մարմնական նվազագույն ցավի ու մտքի գիտակցված անդորրով, ավարտվեց առաքինի և բարերարի իր կյանքը։ Այս հուշարձանը կանգնեցվել է նրա երկու դուստրերի՝ ԷԼԻԱ ՔԱԴՈԳԱՆԻ և ՍԱՌԱ ՍՏԵՆԼԻԻ կողմից։

Ժառանգություն խմբագրել

Սլոունի կինը՝ Էլիզաբեթը նույնպես թաղված է Սլոունի մոտ[Ն 2]․ կինը մահացել է 1724 թվականին։

Սլոունի անունով կոչված վայրեր խմբագրել

 
Հանս Քրեսենթի փողոցային ցուցանակը Նայթսբրիջի Հարրոդս հանրախանութի շենքի վրա

Սլոունի հրապարակը, Սլոունի փողոցը, Սլոունի պողոտան, Սլոուն քերականության դպրոցը[52] և Քենսինգթոնի և Չելսիի արքայական թաղամասում գտնվող Սլոունի այգիներն անվանվել են Սլոունի պատվին։ Նրա անունով են կոչվել նաև Հանսի փողոցը, Հանս Քրեսենթը, Հանս Փլեյսն ու Հանս Ռոուդը, որոնք բոլորն էլ գտնվում են Արքայական թաղամասում։

Սլոունի անունով կոչված բույսեր և կենդանիներ խմբագրել

  • Բույսերի Sloanea ցեղը նրա պատվին անվանակոչել է Կառլ Լիննեյը։
  • Գիշերաթիթեռների Urania sloanus տեսակը։
  • Մողեսների Spondylurus sloanii տեսակը նրա պատվին անվանել էՖրանսուա Դոդենը[53]։
  • Խորը ծովերում հանդիպող Chauliodus sloani ձկնեատեսակը, որը հայտնաբերվել է ամբողջ աշխարհում[54]

Արձաններ խմբագրել

Սլոունի իրական չափի արձանը կանգնեցվել է իր ծննդավայր Կիլիլեյ քաղաքի քաղաքային հրապարակում[30]։

2020 թվականի օգոստոսին Բրիտանական թանգարանի Լուսավորության պատկերասրահում գտնվող Սլոունի կիսանդրին թանգարանի կողմից տեղափոխվել է այլ ցուցանմուշների հետ՝ Սլոունի՝ «Բրիտանական կայսրության շահագործող բնույթին» ունեցած առնչությամբ պայմանավորված[10][30][55][56]։ Որոշումը բխել է այդ տարում ստրկությունից շահույթ ստացած անձանց պատվին կանգնեցված հուշարձանների ապամոնտաժման շարժումից, ԱՄՆ-ում 2020 թվականի մայիսին ոստիկանի կողմից Ջորջ Ֆլոյդի սպանությանը հաջորդած բողոքի ցույցերի համատեքստում։ Սլոունի կիսանդրին սակայն չի հանվել, ինչպես լրատվամիջոցների շատ մեկնաբաններ անճշտորեն պնդել են, այն ընդամենը մի քանի յարդ տեղափոխվել է, ենթատեքստայնացվել ու շատ ավելի տեսանելի դարձել, քան նախկինում։

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. 1695 - 20 մայիսի, 1786
  2. մահացել է 1724 թվականի սեպտեմբերի 17-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118797638 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Sir Hans Sloane (1660-1753) Founder of the British Museum // JAMA / H. Bauchner, C. D. DeAngelisAmerican Medical Association, 1969. — Vol. 207, Iss. 5. — P. 943. — ISSN 0098-7484; 1538-3598doi:10.1001/JAMA.1969.03150180073016
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Kindred Britain
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 Lundy D. R. The Peerage
  9. 9,0 9,1 «The Irishman who 'invented' milk chocolate, and served the royal family». The Irish Times.
  10. 10,0 10,1 «British Museum removes founder's statue over slavery links». The Guardian. PA Media. 2020 թ․ օգոստոսի 25.
  11. MacGregor, Arthur. "Sloane, Sir Hans, baronet", Oxford Dictionary of National Biography, 23 September 2004. Accessed 25 October 2018.
  12. 12,0 12,1 Boucher, Bruce (2017 թ․ սեպտեմբերի 8). «The Man Whose Cabinet of Curios Helped Start the British Museum». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331.
  13. Rose Eveleth (2014 թ․ փետրվարի 12). «Chocolate Milk Was Invented in Jamaica». Smithsonian Magazine.
  14. Ford, J. M. (2003). «Medical Memorial. Sir Hans Sloane (1660–1753)». Journal of Medical Biography. 11 (3): 180. doi:10.1177/096777200301100314. PMID 12870044. S2CID 26632322.
  15. McIntyre, N. (2001). «Sir Hans Sloane (1660-1753)». Journal of Medical Biography. 9 (4): 235. doi:10.1177/096777200100900409. PMID 11718127. S2CID 26749508.
  16. Dunn, P. M. (2001). «Sir Hans Sloane (1660-1753) and the value of breast milk». Archives of Disease in Childhood: Fetal and Neonatal Edition. 85 (1): F73–F74. doi:10.1136/fn.85.1.F73. PMC 1721277. PMID 11420330.
  17. Ravin, J. G. (2000). «Sir Hans Sloane's contributions to ocular therapy, scientific journalism, and the creation of the British Museum». Archives of Ophthalmology. 118 (11): 1567–1573. doi:10.1001/archopht.118.11.1567. PMID 11074814.
  18. Mason, A. S. (1993). «Hans Sloane and his friends. The FitzPatrick Lecture 1993». Journal of the Royal College of Physicians of London. 27 (4): 450–455. PMC 5396686. PMID 8289170.
  19. Nelson, E. C. (1992). «Charles Lucas' letter (1736) to Sir Hans Sloane about the natural history of the Burren, County Clare». Journal of the Irish Colleges of Physicians and Surgeons. 21 (2): 126–131. PMID 11616186.
  20. Ober, W. B. (1968). «Sir Hans Sloane, M.D., F.R.C.P., F.R.S. (1660–1753) and the British Museum». New York State Journal of Medicine. 68 (11): 1422–1430. PMID 4872002.
  21. Canavan, Tony (2020). «Hans Sloane Bust Removed». History Ireland. 28 (6): 11.
  22. Robert Bell, The Book of Ulster Surnames, p. 232 (paperback edition). The Blackstaff Press, Belfast, 2003.
  23. Edward MacLysaght, The Surnames of Ireland, p. 275 (paperback edition). Irish Academic Press, Dublin, 2001 (reprint of the Sixth Edition).
  24. Flann Ó Riain, 'Where's That? – Ballyrashane'. The Irish Times, Dublin, Monday, 9 July 2001.
  25. Anon (1969). «Sir Hans Sloane (1660-1753) founder of the British Museum». JAMA. 207 (5): 943. doi:10.1001/jama.1969.03150180073016. PMID 4884737.
  26. Carter, Harold B. (1995 թ․ հուլիս). «The Royal Society and the Voyage of HMS Endeavour 1768–71». Notes and Records of the Royal Society of London. 49 (2): 245–260. doi:10.1098/rsnr.1995.0026. JSTOR 532013.
  27. Carter, Harold B. (1995 թ․ հուլիս). «The Royal Society and the Voyage of HMS Endeavour 1768–71». Notes and Records of the Royal Society of London. 49 (2): 245–260. doi:10.1098/rsnr.1995.0026. JSTOR 532013.
  28. 28,0 28,1 28,2 28,3 «Sir Hans Sloane». British Museum.
  29. «Elisabeth Langley Rose». Exploring London. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
  30. 30,0 30,1 30,2 Canavan, Tony (2020). «Hans Sloane Bust Removed». History Ireland. 28 (6): 11.
  31. Mintz, Sidney (2015). The Oxford Companion to Sugar and Sweets. Oxford University Press. էջ 524. ISBN 9780199313396 – via Google Books.
  32. Delbourgo, James (2011). «Sir Hans Sloane's Milk Chocolate and the Whole History of the Cacao». Social Text. 29: 71–101. doi:10.1215/01642472-1210274.
  33. «About Sir Hans Sloane». The Natural History Museum. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  34. Bakan, Abigail (1990). Ideology and Class Conflict in Jamaica: The Politics of Rebellion. Montreal. էջ 22.
  35. Maarten Ultee (1988). «Sir Hans Sloane, scientist – Abstract». British Library Journal. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 5-ին.
  36. Hughes, Kathryn (2017 թ․ հունիսի 16). «Collecting the World by James Delbourgo review – Hans Sloane's 'nicknackatory' and the founding of the British Museum». The Guardian.
  37. Henry Nicholls (2017 թ․ մայիսի 25). «The life and times of a curiosity-monger – a biography of Enlightenment collector and Royal Society president Hans Sloane (review)» (PDF). Nature. 545: 410–411.
  38. «Sir Hans Sloane, Baronet – British physician».
  39. «The life and curiosity of Sir Hans Sloane». The Economist. 2017 թ․ հունիսի 8. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
  40. Maarten Ultee (1988). «Sir Hans Sloane, scientist» (PDF). British Library Journal. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 5-ին.
  41. 41,0 41,1 41,2 41,3 41,4 «Introducing Sir Hans Sloane – the Sloane Letters Project».
  42. Edwards, Marini (2010 թ․ հուլիսի 1). «A visit to the Foundling Museum». London Journal of Primary Care. 3 (1): 62–63. doi:10.1080/17571472.2010.11493300. PMC 3960684. PMID 25949622.
  43. Harris, Gareth (2020 թ․ օգոստոսի 25). «Debate flares as British Museum moves bust of slave-owning founder Hans Sloane». The Art Newspaper. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.
  44. «Elisabeth Langley Rose – Exploring London». exploring-london.com.
  45. Kusukawa, Sachiko (2016). «William Courten's lists of 'Things Bought' from the late seventeenth century». Journal of the History of Collections: fhv040. doi:10.1093/jhc/fhv040. ISSN 0954-6650.
  46. Walmsley, Peter (2003). Locke's Essay and the Rhetoric of Science. Bucknell University Press. էջեր 160–. ISBN 978-0-8387-5543-3.
  47. Anon (1969). «Sir Hans Sloane (1660-1753) founder of the British Museum». JAMA. 207 (5): 943. doi:10.1001/jama.1969.03150180073016. PMID 4884737.
  48. «Sir Hans Sloane's Will of 1739 – The Sloane Letters Project». sloaneletters.com.
  49. 49,0 49,1 Boissoneault, Lorraine (2017 թ․ հոկտեմբերի 30). «The British Museum Was a Wonder of Its Time—But Also a Product of Slavery». Smithsonian Magazine (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 2-ին.
  50. Historic England. «CHELSEA PHYSIC GARDEN, Kensington and Chelsea (1000147)». National Heritage List for England. Վերցված է 11 July 2018-ին.
  51. Preston, 1854, էջ 13-
  52. Ex Student
  53. Beolens, Watkins, էջ 246
  54. «Sloane's Viperfish». britishseafishing.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
  55. «British Museum holt Büste seines Gründungsvaters Hans Sloane vom Sockel». www.spiegel.de (գերմաներեն). 2020 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  56. «British Museum removes bust of slave-owning founder Sir Hans Sloane». The Independent (անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.

Գրականության ցանկ խմբագրել

Հետագա ընթերցանություն խմբագրել

  • Jenny Uglow, "Collecting for the Glory of God" (review of James Delbourgo, Collecting the World: Hans Sloane and the Origins of the British Museum, Belknap Press/Harvard University Press, 2017), The New York Review of Books, vol. LXIV, no. 15 (12 October 2017), pp. 34–36.
  • Delbourgo, James (2017). Collecting the World: The Life and Curiosity of Hans Sloane. Penguin Books Limited. ISBN 978-0-7181-9444-4.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Սլոուն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Սլոուն» հոդվածին։