Չելսի (անգլ.՝ Chelsea), Լոնդոնի պատմական շրջաններից (բորոներից) մեկը, որը հռչակված է իր հարստոթյամբ, ճոխությամբ, կոսմոպոլիտական բնույթով[1]։ Նախկինում եղել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հարավարևմտյան արվարձանը, ունեցել է բոհեմական բնակավայրի համարում։ Ներկայումս մտնում է «Քենսինգտոն և Չելսի» վարչական շրջանի կազմի մեջ։ Համբավված է իր հարուստ, անվանի բնակիչներով, ճոխ ու շքեղ խանութներով, ֆուտբոլային նույնանուն ակումբով։ Լոնդոնի էլիտար, բարձրահամբավ (պրեստիժային) շրջաններից է, որտեղ անշարժ գույքի գները չափազանց բարձր են։

Բնակավայր
Չելսի
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Չելսի (Լոնդոնի շրջան) (Միացյալ Թագավորություն)##
Չելսի (Լոնդոնի շրջան) (Միացյալ Թագավորություն)

Ստուգաբանություն խմբագրել

Ուսումնասիրողների կարծիքով «Չելսի» անվանումը[2] առաջացել է հին անգլերեն արմատից, որը նշանակել է «գետափնյա նավամատույց»։

Պատմություն խմբագրել

Սկզբնական շրջանում Չելսին գյուղական բնակավայր է եղել, 19-րդ դարում ձեռք է բերել Լոնդոնի բոհեմական թաղամասի համբավ (այդտեղ են ապրել նկարիչներ Ջ. Մ. Ու. Թրները, Ջեյմս Ուիսթլերը և այլք)։

20-րդ դարի վաթսունական թվականներին՝ լոնդոնյան սվինգի տարիներին, Չելսին Քինգս Ռոուդի հետ մեկտեղ հայտնվել է իրադարձությունների կենտրոնում։ Դրանից մոտավորապես մեկ տասնամյակ անց այստեղ Sex Pistols-ի մենեջեր Մալկոլմ Մաքլարենի և մոդելավորող Վիվիեն Վեստվուդի գլխավորությամբ ծնունդ է առել փանք շարժումը[3]։ Այդ ժամանակներում Չելսիում էին բնակվում Beatles և Rolling Stones հանրահայտ երաժշտախմբերի անդամներ Բրայան Ջոնսը, Միք Ջագերը, Քիտ Ռիչարդսը։ Իրենց կյանքի որոշ ժամանակահատված այս թաղամասում են ապրել նաև Մարկ Տվենը, Օսկար Ուայլդը, Մարգարետ Թետչերը, Քայլի Մինոուգը և անվանի այլ անձինք։

Համբավավոր բնակիչներ խմբագրել

Ստորև բերված է Չելսիում բնակված նշանավոր մարդկանց ոչ լրիվ ցանկը.

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mayor of London (2008). «Map 5G.1 - Central Activities Zone». London Plan. Greater London Authority. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 27-ին.
  2. Lysons, Daniel (1811). The Environs of London: Being an Historical Account of the Towns, Villages, and Hamlets, Within Twelve Miles of that Capital: Interspersed with Biographical Anecdotes. Vol. 2 (2 ed.). London. էջ 45. Վերցված է 2013 թ․ մայիսի 14-ին. «[...] the most common mode of spelling for some centuries after the Conquest, was Chelceth or Chelchith; in the 16th century it began to be written Chelsey; the modern way of spelling seems to have been first used about a century ago.»
  3. Citácia elektronického dokumentu |titul=Chelsea is a ‘Suburb Within Central London’ |url=https://www.mansionglobal.com/articles/chelsea-is-a-suburb-within-central-london-96600 |vydavateľ=www.mansionglobal.com |dátum prístupu=2019-09-04 |jazyk=en-US |meno=Claire|priezvisko=Carponen

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չելսի (Լոնդոնի շրջան)» հոդվածին։