Մերի Սոմերսետ, Բյուֆորտի դքսուհի (անգլ.՝ Mary Somerset, Duchess of Beaufort, դեկտեմբերի 16, 1630(1630-12-16), Little Hadham, East Hertfordshire, Հարթֆորշիր, Անգլիա - հունվարի 7, 1715(1715-01-07)[1], Չելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն)[3], անգլիացի ազնվականուհի, այգեգործ ու բուսաբան, որը հայտնի է նաև առաջին ամուսնությունից Մերի Սեյմուր, լեդի Բոշամ և օրիորդական Մերի Քապել անուններով[4][5]։

Մերի Սոմերսետ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 16, 1630(1630-12-16)
ԾննդավայրLittle Hadham, East Hertfordshire, Հարթֆորշիր, Անգլիա
Մահացել էհունվարի 7, 1715(1715-01-07)[1] (84 տարեկան)
Մահվան վայրՉելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԳերեզմանSt Michael and All Angels Church, Badminton
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունպտղաբան, բուսաբան, floriculturist, botanical collector և ազնվական
ԱմուսինHenry Seymour, Lord Beauchamp?[1] և Henry Somerset, 1st Duke of Beaufort?[1]
Ծնողներհայր՝ Arthur Capell, 1st Baron Capell of Hadham?[1], մայր՝ Elizabeth Morrison?[2][1]
ԵրեխաներCharles Somerset, Marquess of Worcester?[1], Anne Coventry?[1], Mary Butler, Duchess of Ormond?[2][1], Henrietta Howard, Countess of Suffolk?[2], William Seymour, 3rd Duke of Somerset?[2], Lady Elizabeth Seymour?[2][1], Henry Somerset, Lord Herbert?[2], Lord Arthur Somerset?[2][1] և unknown daughter Seymour?[2]
 Mary Somerset, Duchess of Beaufort (1630–1715) Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

 
Մերի Քապելը ծաղիկների զամբյուղով (աջից երկրորդը) և Քապելների ընտանիքը։ Հեղինակ՝ Կոռնելիուս Ջոնսոն, մոտավորապես 1640 թվական, Դիմանկարների ազգային պատկերասրահ (Լոնդոն)

Մերին ծնվել է Անգլիայի Հարթֆորդշիր կոմսության Հադհամ Պարվա գյուղում 1630 թվականի դեկտեմբերի 16-ից առաջ․ այդ օրը նա մկրտվել է։ Եղել է Հադհամի 1-ին բարոն Արթուր Քապելի ու Էլիզաբեթ Մորիսոնի դուստրը[3]։

Կյանք խմբագրել

 
Մերի Քապելն ու իր քույրը՝ Կառնարվոնի կոմսուհի Էլիզաբեթ Քապելը։ Հեղինակ՝ Պիտեր Լելի, Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք)

1648 թվականի հունիսի 28-ին Մերին առաջին անգամ ամուսնացել է Բոշամի լորդ Հենրի Սեյմուրի հետ և ունեցել մեկ որդի ու մեկ դուստր։ Ամուսինը ռոյալիստ էր ու բանտարկվել էր Անգլիական հեղափոխության ընթացքում։ Երկրորդ անգամ ամուսնացել է 1657 թվականի օգոստոսի 17-ին Բյուֆորտի ապագա 1-ին դուքս Հենրի Սոմերսետի հետ և ունեցել վեց երեխա[3]։

Պապական դավադրության ընթացքում ամուսնու բացակայության պայմաններում ստիպված է եղել աշխարհազոր հավաքել ու զբաղվել Պուրբեկ կղզում ֆրանսիացիների ներխուժման կեղծ տագնապով, որը նա արել է «մահացու վախեցած վիճակում»․ ենթադրյալ ներխուժումը պարզապես հասարակական հիստերիայի արդյունք էր[6]։ Չնայած այս խուճապին, ընդհանուր առմամբ, նա պահպանել է սառը և ռացիոնալ վերաբերմունք դավադրության նկատմամբ[7]։

Հայտնի գործատու էր, որը «սարսափ էր առաջացնում իր ծառաների սրտերում»[8]։ Ամեն օր նա շրջում էր տանն ու տարածքներում, և հայտնաբերված ջանասիրաբար չաշխատող ցանկացած ծառա անմիջապես հեռացվում էր աշխատանքից[9]։ Նույնիսկ հարևան հողատերերն էին նրանից երկյուղում և ձգտում չբարկացնել նրան[9]։

Բուսաբան և այգեգործ խմբագրել

Բյուֆորտի դքսուհին եղել է Բրիտանիայի առաջին ականավոր այգեգործուհիներից մեկը[10]։ Նա լրջորեն սկսել է բույսեր հավաքել 1690-ական թվականներին[11], իսկ այգեգործության հանդեպ նրա հետաքրքրությունն ուժեղացել է այրիության տարիներին[12]։ Նրան օգնել են այնպիսի հայտնի այգեգործներ ու բուսաբաններ, ինչպիսիք են՝ Ջորջ Լոնդոնն ու Լեոնարդ Պլակենետը։ Նրա համար սերմեր բերվել են Վեստ Ինդիայից, Հարավային Աֆրիկայից, Հնդկաստանից, Շրի Լանկայից, Չինաստանից ու Ճապոնիայից[13]։ 1702 թվականին աշխատանքի է վերցրել Ուիլյամ Շերարդին որպես թոռան դաստիարակ, որն օգնել է Բադմինտոն հաուսի իր հավաքածուի մեջ ներմուծել ավելի քան 1500 բույս, որոնց մեծ մասը ջերմոցային բույսեր էին։ Հայտնի է, որ սըր Ռոբերտ Սաութվելը, սըր Հանս Սլոունը և Ջեյքոբ Բոբարտ կրտսերը Մերիի օգնությանն են դիմել անհայտ սերմերից բույսեր աճեցնելու և դրանք նույնականացնելու հարցում, որոնց մի մասն ստացել էին Լոնդոնի թագավորական ընկերության միջոցով[14]։

Մերիի լոնդոնյան բնակարանը գտնվել է սըր Հանս Սլոունի տան մոտ, Չելսիի դեղագործական այգու հարևանությամբ[15]։ Տասներկու հատորից բաղկացած նրա հերբարիումը «հավաքված և չորացված Բյուֆորտի դքսուհի Մերիի պատվերով»[16] նա կտակել է սըր Հանս Սլոունին, որի կտակի համաձայն էլ այն անցել է Լոնդոնի Բնագիտական թանգարանին[17]։ Բրիտանական այգեգործության մեջ իր ներդրումների շարքում են խորդենին, աստղածաղկավորներից ագերատումը, կապույտ կրքածաղիկը[18]։

Մերին նաև առանձնանում է նրանով, որ հայտնի առաջին կանանցից մեկն է, որն ունեցել է «Թագավորական ընկերության փիլիսոփայական գրառումներ» ամսագրի իր սեփական հավաքածուն[19]։

Անձնական կյանք խմբագրել

 
Երկրորդ ամուսնու՝ Սոմերսետի դքսի դիմանկարը, Գլոստերի թանգարան

Առաջին ամուսնուց ունեցել է երկու երեխա՝

  • Ուիլյամ Սեյմուր, Սոմերսետի 3-րդ դուքս (մահացել է 1671 թվականին)։
  • Լեդի Էլիզաբեթ Սեյմուր (մոտավորապես 1655–1697), ամուսնացել է Էյլբերիի 2-րդ կոմս Թոմաս Բրյուսի հետ։

Երկրորդ ամուսնուց ունեցել է՝

  • Հենրի Սոմերսետ, լորդ Հերբերթ (մինչև 1660), մահացել է մանուկ հասակում։
  • Չառլզ Սոմերսետ, Վուսթերի մարքիզ (1660-1698), որն ունեցել է ռազմական և քաղաքական կարիերա։
  • Անանուն դուստր Սոմերսետ (ծնվել է մինչև 1663 թվականը)։
  • Լեդի Մերի Սոմերսեթ (1664-1733), ամուսնացել է Օրմոնդի 2-րդ դուքս Ջեյմս Բաթլերի հետ։
  • Լեդի Հենրիետա Սոմերսետ (մոտավորապես 1670-1715)։
  • Լորդ Արթուր Սոմերսետ (1671-1743)։
  • Լեդի Էնն Սոմերսետ (1673–1763), ամուսնացել է Քովենթրիի 2-րդ կոմս Թոմաս Քովենթրիի հետ։

Մերին այրիացել է 1700 թվականին ու մահացել Լոնդոնի Չելսի թաղամասում 1715 թվականի հունվարի 7-ին 84 տարեկան հասակում։ Հուղարկավորվել է Գլոստերշիրի Սուրբ Միքայելի և բոլոր հրեշտակների եկեղեցում։

Անվանակոչություն և ժառանգություն խմբագրել

Բրիտանացի բուսաբան Ռոբերտ Բրոունի կողմից 19-րդ դարում Ավստրալիայի հարավ-արևմտյան մասում հայտնաբերված մրտենի որոշ բույսերի նկարագրության համար օգտագործված Բյուֆորտիա բույսերի ցեղի անունը կոչվել է ի պատիվ դքսուհու։

1708 թվականին Գոդֆրուա Կնելլերը պատկերել է նրա դիմանկարը։ Սըր Պիտեր Լելիի հեղինակած դքսուհու դիմանկարն իր քրոջ հետ գտնվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Kindred Britain
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 «Mary Capell». ThePeerage.com. Վերցված է 2010 թ․ հուլիսի 5-ին.
  4. Կաղապար:ODNBweb
  5. Molly McClain, Beaufort: The Duke and His Duchess (Yale University Press, 2001)
  6. Kenyon, J.P. The Popish Plot Phoenix Press reissue 2000 p.123
  7. Kenyon pp.109–110
  8. Fraser, Antonia King Charles II Mandarin edition 1993 p.331
  9. 9,0 9,1 Fraser p.331
  10. Coats, Garden Shrubs and Their Histories (1964) 1992:212 (brief notice of her gardening abilities).
  11. Douglas Chambers, "'Storys of Plants': The assembling of Mary Capel Somerset's botanical collection at Badminton" Journal of the History of Collections, 1997
  12. Alice Coats remarks that "she would probably have been greatly annoyed had she known that Aiton was to date the year of her introductions from the date of her husband's death, not of her own." (Coats (1964) 1992:212); Aiton's work was Hortus Kewensis.
  13. Chambers 1997.
  14. Julie Davies, "Botanizing at Badminton House: The Botanical Pursuits of Mary Somerset, First Duchess of Beaufort" in Domesticity in the Makingof Modern Science, ed. Donald L. Opitz, Staffan Bergwik, Brigitte Van Tiggelen (Palgrave Macmillan, 2016) p.33.
  15. Noted by R Stungo, "Recording the Aloes at Chelsea. A Singular Solution to a Difficult Problem" Notes and Records of the Royal Society of London, 1996.
  16. Paul A. Fryxell, "The typification and application of the Linnaean binomials in Gossypium", Brittonia 20.4 (October–December 1968).
  17. «Duchess of Beaufort's Hortus Siccus». Natural History Museum. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 14-ին.
  18. Coats (1964) 1992:212.
  19. Davies, "Botanizing at Badminton House" p.30.
  20. «Sir Peter Lely (Pieter van der Faes) | Mary Capel (1630–1715), Later Duchess of Beaufort, and Her Sister Elizabeth (1633–1678), Countess of Carnarvon | The Met». metmuseum.org. The Metropolitan Museum of Art. Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Սոմերսետ» հոդվածին։