Հայերը Մերձավոր Արևելքում

Հայերը Մերձավոր Արևելքում, տվյալ տարածաշրջանում ապրող հայերը հիմնականում կենտրոնացված են Իրանում, Լիբանանում, Կիպրոսում, Սիրիայում, Հորդանանում և Երուսաղեմում, սակայն միանգամայն կայացած համայնքներ կան նաև Իրաքում, Եգիպտոսում, Թուրքիայում և այլ տարածաշրջանային երկրներում, որոնց թվում է նաև Հայաստանը։ Նրանք, որպես կանոն, խոսում են արևմտահայերենով (բացառությամբ Իրանի հայկական համայնքի), և նրանց մեծ մասը Հայ առաքելական եկեղեցու հետևորդներն են, սակայն կան նաև կաթոլիկ և բողոքական փոքրամասնություններ։ Իսրայելում, հատկապես Երուսաղեմի հայկական թաղամասում, հաշվվում է հազարավոր հայ բնակչություն, որի պատմությունը 2000 տարվա պատմություն ունի։ Լիբանանի հայերն ունեն ամենամեծ ազատությունները, քանի որ համեմատած այս տարածաշրջանի մյուս երկրների հետ, այստեղ ավելի մեծ թվով հայեր են ապրում։

Հայերը Մերձավոր Արևելքում
Ընդհանուր քանակ

Մոտ 1,470,000[1]

Բնակեցում
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս, Հորդանան Հորդանան, Իսրայել Իսրայել, Իրան Իրան, Լիբանան Լիբանան, Սիրիա Սիրիա, Թուրքիա Թուրքիա, Եգիպտոս Եգիպտոս։ Փոքր համայնքներ կան նաև այլ երկրներում։
Լեզու(ներ)
հայերեն և տվյալ երկրի պաշտոնական լեզուն
Հավատք(ներ)
Հայ առաքելական եկեղեցի
Հայ կաթողիկե եկեղեցի
Ավելի քիչ՝ Հայ Ավետարանական Եկեղեցի

Պատմություն խմբագրել

Հայկական թագավորությունները մշտապես սերտ կապեր է ունեցել հարևան Պարսկաստանի հետ։ Մ.թ.ա. I դարում Տիգրան Մեծը՝ Հայոց արքայից արքան, կառավարում էր տարածաշրջանի զգալի մասը։ Հայերն այս տարածաշրջանում ունեն հազարամյա պատմություն և հանդիսանում են Իրանից հյուսիս-արևմուտք ընկած Հայկական լեռնաշխարհի բնիկ բնակիչները։ Ժամանակակից Իրանի հյուսիս-արևմուտքում են գտնվում նաև հնագույն հայկական եկեղեցիներից շատերը, մատուռներն ու վանքերը։

Միջնադարի ընթացքում հայերը նոր թագավորություն են հիմնադրել Կիլիկիայում, որը, չնայած կրում էր եվրոպական ուժեղ ազդեցություն, ի տարբերություն Կիպրոսի, հաճախ դիտվում էր որպես Լևանտի, այսինքն՝ Մերձավոր Արևելքի մաս։ Գոյություն են ունեցել հայկական համայնքներ (խոշոր քաղաքներում լավ կազմակերպված թաղամասերի տեսքով) Եդեսիայի շրջանում, Հյուսիսային Սիրիայում, Երուսաղեմում, Եգիպտոսում, որոնք անմիջական դեր են խաղացել բազմաթիվ առանցքային իրադարձությունների ժամանակ, որոնցից են, օրինակ, խաչակրաց արշավանքները։

Հայերի ներկայությունը Հյուսիսային Պարսկաստանում (Իրանում) շարունակում էր ավելանալ։ Սակայն նրանց ներկայությունը նկատելիորեն մեծացել է 1604-1605 թվականներին, երբ շահ Աբբասը 250-300 հազար հայերին իրենց հայրենիքից գաղթեցրել է Պարսկաստանի խորքերը։ Հատկապես Իրանի հայերը, հայտնի են եղել որպես խորաթափանց գործարարներ և հռչակվել են ամբողջ աշխարհում։

Օսմանյան ժամանակաշրջանում Լևանտական հայ համայնքների թվաքանակը զգալիորեն նվազել է նախորդ հակամարտությունների պատճառով, որոնցից են, օրինակ, մամլուքների ներխուժումը Կիլիկիա[2], Լենկթեմուրի ներխուժումը Սիրիա և այլն։

16-րդ դարից մինչև 1828 թվականը ողջ Արևելյան Հայաստանը, որն իր մեջ ներառում է Հայաստանի ողջ ժամանակակից հանրապետությունը, եղել է Ղաջարական Պարսկաստանի մի մասը՝ Անդրկովկասի մնացած մասի և Հյուսիսային Կովկասի հետ միասին։ Թուրքմենչայի պայմանագրի արդյունքում Իրանը Արևելյան Հայաստանը անվերադարձ զիջեց հարևան ցարական Ռուսաստանին[3]։ Նույն պայմանագրի մնացած կետերով նախատեսում էր Պարսկաստանի շատ մեծ հայ համայնքին բնակություն հաստատել Ռուսաստանի նոր գրավված Կովկասյան տարածքներում։ Տասնյակ հազարավոր հայեր են տեղահանվել և փոխադրվել ռուսական գրավյալ տարածքներ։ Դրանից մեկ տարի անց, համաձայն 1829 թվականի Ադրիանապոլսի պայմանագրի, որը կնքվել է Օսմանյան Թուրքիայի հետ, Օսմանյան կայսրության հայ բնակչությունը նույնպես իրավունք է ստացել փոխադրվել նոր գրավված տարածքներ։ Արդյունքում՝ Մերձավոր Արևելքում հայերի թիվը նվազել է (այդ ժամանակ հայերը մեծ թիվ էին կազմում միայն Օսմանյան կայսրությունում և Ղաջարական Պարսկաստանում)։

Հայոց ցեղասպանության ժամանակ, երբ սպանվել են 1,5 միլիոն հայեր, Օսմանյան կայսրությունում ապրող շատ հայեր բռնի կերպով եկել են Լևանտ և Միջագետք (այսօր հայտնի է որպես Իրաք), մինչդեռ շատերն էլ գաղթել են հարևան Իրան և դարձել այնտեղ գտնվող մեծ հայ համայնքի մաս, մյուսները տեղափոխվել են Ռուսաստան և աշխարհի այլ մասեր։

Մեր ժամանակներում հայերը տարածաշրջանում ստիպված են եղել մասնակցել բազմաթիվ հակամարտությունների, ինչպիսիք են արաբա–իսրայելական հակամարտությունը, Լիբանանի քաղաքացիական պատերազմը, ինչպես նաև Սադդամ Հուսեյնի օրոք 1980–ականների իրանա-իրաքյան պատերազմը և 1990-1991 թվականների Պարսից ծոցում տեղի ունեցած առաջին պատերազմը։

Տարածաշրջանում քաղաքական ցնցումների և լարվածության պատճառով (ինչպիսիք են Լիբանանի քաղաքացիական պատերազմը և Իսլամական հեղափոխությունը) շատ մերձավորարևելյան հայեր արտագաղթել են Արևմտյան Եվրոպա, Միացյալ Նահանգներ, Կանադա, Ավստրալիա և Պարսից ծոցի երկրներ։ Չնայած նրանցից շատերը լքել են այդ տարածաշրջանը, բայց նրանք երբեք չեն կորցրել իրենց նշանակալիությունը Արևելքում։

Ըստ երկրների խմբագրել

Բահրեյն խմբագրել

Բահրեյնում հայերի թիվը հասնում է մոտ 50-ի, որոնք հիմնականում բնակվում են երկրի մայրաքաղաք Մանամայում։ Նրանք եկել են Լիբանանից և Սիրիայից, որոնք ներգրավված են այդ երկրի տրամադրած տնտեսական հնարավորությունների փաթեթների մեջ։ Բահրեյնի հայերը Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են, որոնք գտնվում են Կիլիկիայի Սուրբ Աթոռի իրավասության ներքո։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը (նաև հայտնի է որպես Կիլիկիայի Սուրբ Աթոռ) հիմնադրել է «Քուվեյթի և Պարսից ծոցի երկրների թեմը», որի կենտրոնակայանը գտնվում է Քուվեյթում, բայց նաև սպասարկում Պարսից ծոցի մնացած երկրներում ապրող հայերին, ներառյալ Բահրեյնը։

Կիպրոս խմբագրել

Հայերը Կիպրոսում զգալի ներկայություն են՝ կազմելով շուրջ 3500 մարդ, որը հիմնականում կենտրոնացած է Նիկոսիայում, ինչպես նաև Լիմասոլում և Լառնակայում գտնվող համայնքների հետ։

Եգիպտոս խմբագրել

Եգիպտոսի հայերի համայնքը երկար տարիների պատմություն ունի։ Նրանք կազմում են փոքրամասնություն, որոնք ունեն սեփական լեզվ, դպրոցներ, եկեղեցիներ և սոցիալական հաստատություններ։ Եգիպտոսում հայերի թիվը կրճատվում է դեպի այլ երկրներ արտագաղթի և դեպի Հայաստան հետադարձ միգրացիայի պատճառով։ Նրանց թիվը մոտ 6000 է, որոնք կենտրոնացած են Կահիրեում և Ալեքսանդրիայում՝ Եգիպտոսի երկու խոշորագույն քաղաքներում[4]։

Իրան խմբագրել

Իրանի հայկական համայնքը ամենահին և ամենամեծ հայկական համայնքներից մեկն է աշխարհում։ Նրանց թիվը տատանվում է 150,000-300,000 շրջակայքում[5]։ Նրանք հիմնականում ապրում են Թեհրանում և Ջուղայի շրջանում։ Հայ-իրանցիները շատ ազդեցիկ էին և ակտիվորեն մասնակցում էին Իրանի արդիականացմանը 19-րդ և 20-րդ դարերի ընթացքում։ Իրանական հեղափոխությունից հետո շատ հայեր արտագաղթել են Հյուսիսային Ամերիկայի և Արևմտյան Եվրոպայի հայկական համայնքներ։ Այսօր հայերն Իրանի ամենամեծ քրիստոնեական կրոնական փոքրամասնությունն են։

Իսրայել խմբագրել

Հայ համայնքը Սուրբ Երկրում ապրում է արդեն երկու հազարամյակ։ 1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմից և Իսրայել պետության ստեղծումից հետո մի շարք հայեր, որոնք բնակվում էին բրիտանական մանդատի ներքո գտնվող Պաղեստինում, ընդունել են Իսրայելի քաղաքացիություն, մինչդեռ Երուսաղեմի Հին քաղաքի և Հորդանանի կողմից գրավված տարածքի մյուս հայ բնակիչները՝ Հորդանանի քաղաքացիություն։

Իսրայելի քաղաքացիություն ունեցող հայերի թիվը հասնում է շուրջ 1000-ի, որոնք հիմնականում բնակվում են Երուսաղեմում, Թել Ավիվում, Յաֆֆայում և Հայֆայում։ Եթե հաշվի առնենք Պաղեստինի ինքնավարության տարածքում ապրող հայերի, Իսրայելի հայ համայնքի և Հորդանան գետի արևմտյան ափի կողմից վերահսկվող շրջաններում հայերի ընդհանուր թիվը, ապա հայերի թիվը կարող է կազմել մոտ հինգ հազար մարդ[6][7]։

Քուվեյթ խմբագրել

Քուվեյթի հայ բնակչության թիվը ամենամեծ ժամանակ հասել է 12 000-ի[8]։ Սակայն իրաքյան ներխուժումներից հետո Քուվեյթում բնակվող հայերի թիվը զգալիորեն կրճատվել է՝ հասնելով 500-ի[8], երբ նրանք հեռացել են երկրից։

Լիբանան խմբագրել

Դարեր շարունակ հայերն ապրել են Լիբանանում։ Թեև արդեն մի քանի տասնամյակ մարդահամար չի անցկացվել, քանի որ քրիստոնյաների և մուսուլման միջև հավասարակշռությունը անկայուն է համարվում, ըստ գնահատականների՝ Լիբանանում հաշվվում է մոտ 150 000 հայ, կամ բնակչության մոտ 4%-ը[9]։ Լիբանանի քաղաքացիական պատերազմից առաջ այդ թիվն ավելի բարձր է եղել, բայց համայնքը արտագաղթի պատճառով կորցրել է իր բնակչության մի մասին։

Քաթար խմբագրել

Քաթարում էթնիկ հայերի թիվը հասնում է շուրջ 400-500-ի, որոնք ապրում են հիմնականում երկրի մայրաքաղաք Դոհայում։

Լիբանանից, Սիրիայից և արաբական այլ երկրներից եկող շատ հայեր ներգրավված են եղել Քաթարի կողմից տրամադրվող տնտեսական հնարավորությունների մեջ, և նրանք աշխատանքի են եկել Քաթար։ 1990-ականներից Հայաստանից և Ռուսաստանից հայեր են եկել Քաթար՝ որպես տնտեսական միգրանտներ։

Սուդան խմբագրել

Սուդանում նույնես կա հայկական համայնք (ըստ գնահատականների՝ մոտ 1000 հայ)։ Նրանց մեծ մասը կենտրոնացած է Սուդանի մայրաքաղաք Խարթումում։

Սուդանի հայ համայնքն ունի իր սեփական եկեղեցին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցին[10]։ Այն գտնվում է սուրբ Էջմիածնի գահակալության ներքո։

Գոյություն ունի նաև գործող հայկական ակումբ։

Սիրիա խմբագրել

Սիրիան և հարակից շրջանները հաճախ ապաստան են ծառայել պատերազմներից և հետապնդումներից փախած հայերի համար, որոնցից է եղել, օրինակ, Հայոց ցեղասպանությունը։ Հաշվարկված է, որ Սիրիայում բնակվում է 100 000-ից ոչ ավելի հայ, որոնց մեծ մասը բնակվում է Հալեպում։ Քասաբ քաղաքը մեծ հայկական քաղաք է Սիրիայում։

Թուրքիա խմբագրել

Ըստ գնահատականների՝ Թուրքիայում հայերի թիվը կազմում է 40 000-ից (1995 թվական) մինչև 70 000 մարդ։ Նրանց մեծ մասը կենտրոնացած է Ստամբուլի շուրջ։ Հայերն աջակցում են իրենց սեփական թերթերին ու դպրոցներին։ Մեծամասնությունը դավանում է Հայ առաքելական եկեղեցուն, ավելի քիչ հայ կաթոլիկների և հայ ավետարանիչների։

ԱՄԷ խմբագրել

Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող հայերի թիվը մոտ 3,000 է[11]։

Հայերն ապրում են հիմնականում Դուբայում և Աբու Դաբիում։

Լիբանանից, Սիրիայից և արաբական այլ երկրներից եկող շատ հայեր ներգրավվել են ԱՄԷ-ի տրամադրած տնտեսական հնարավորությունների մեջ, և նրանք ԱՄԷ են եկել աշխատելու համար։ Թեև հստակ վիճակագրություն չկա, և նրանց թիվը տատանվում է, ժամանակի ընթացքում դրանց թիվը հասել է մոտ 3000-ի։

Վերջերս Հայաստանից և Ռուսաստանից հայեր են եկել ԱՄԷ՝ որպես տնտեսական միգրանտներ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. C. Held, Colbert (2006). Middle East Patterns: Places, Peoples, and Politics, fourth edition. Westview Press. էջ 120. ISBN 0-8133-4170-1.
  2. Kurdoghlian, Mihran (1996). Badmoutioun Hayots, Volume II. Athens, Greece: Hradaragoutioun Azkayin Oussoumnagan Khorhourti. էջեր 29–56.
  3. Timothy C. Dowling Russia at War: From the Mongol Conquest to Afghanistan, Chechnya, and Beyond p 729 ABC-CLIO, 2 dec. 2014 1598849484
  4. Zhory, Ayman. Armenians in Egypt. 2005.
  5. The Encyclopedia of the Orient states that there are 500,000 ethnic Armenians living in Iran.
  6. «Armenia Diaspora». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին.
  7. «Armenian Patriarchate of Jerusalem». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 9-ին.
  8. 8,0 8,1 THE ARMENIANS OF KUWAIT: REBUILDING AFTER THE GULF WAR Արխիվացված Սեպտեմբեր 28, 2007 Wayback Machine
  9. «CIA World Factbook: Lebanon: People». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
  10. Armeniapedia: Armenian Churches in Africa
  11. ArmenianDiaspora website Արխիվացված 2008-03-27 Wayback Machine