Հայ կաթողիկե եկեղեցի

Հայ կաթողիկե եկեղեցի, պատկանում է Արևելյան Կաթոլիկ Եկեղեցիներին և այսպիսով ենթարկվում է Հռոմի Պապի առաջնությանը։ Հայ կաթոլիկ եկեղեցու հիմնադրման գաղափարը առաջացել է 12-րդ դարի վերջում Կիլիկյան Հայաստանի տարածքով դեպի Սուրբ Երկիր ճամփորդող խաչակիրների և տեղի հոգևորականության միջև կապերի հաստատումից։ Ներկայիս Կաթողիկոս Գրիգոր Պետրոս Ի. Կապրոյեանը Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայրապետն է։

Հայ կաթողիկե եկեղեցի
արևմտ՝ Հայ կաթողիկէ եկեղեցի
անգլ.՝ Armenian Catholic Church
Emblem of the Armenian Catholic Church.svg
Saint Gregory the Illuminator Armenian Catholic Church in Glendale , California (2001) entrance.JPG
ՏեսակԻնքնավար եկեղեցի
Այժմյան առաջնորդանունը շուտով
ԿենտրոնԲերիութ Զմառ
Առաջնորդի նստավայրԶմառի պատրիարքարան
Մայր եկեղեցիՀռոմի Կաթոլիկ եկեղեցի Զմառի ՍԲ.Միքայել եկեղեցի
Ժամերգության լեզուԱրևմտահայերեն, Գրաբար
ՏոմարՀռոմեական
Եպիսկոպոսների թիվ18
Թեմերի թիվ16
Քահանաների թիվ188
Քահանաների թիվ188
Վանականների և միանձնուհիների թիվկան Ֆրանսիայում.Գերմանիայում.Վրաստանում.Իտալիայում .Եգիպտոսում
Մասնակից էԵկեղեցիների համաշխարհային խորհրդի
Կայք

[http://www.armeniancatholic.org facebook

Հայ կաթողիկե եկեղեցի]
Armenian Catholic Church Վիքիպահեստում

Եկեղեցական աստիճանակարգԽմբագրել

Եկեղեցու գլխավորը Պատրիարքն է ։ Պատրիրարքի նստավայրը հանդիսանում է Զմառի Մայրավանքը որտեղ գործում է Կղերի Միաբանությունը ։ Արքեպիսկոպոսաց և Արքեպիսկոպոսաց դասը թեմերի կառավարիչներ են ովքեր ձեռնադրում են Սարկավագներ .Քահանաներ.Վարդապետներ ,


ԾիսակարգԽմբագրել

Հայ կաթողիկե եկեղեցու ծիսակարգը նման է հայ Առաքելական եկեղեցու ծիսակարգին , պատարագը մատուցվում է Արևմտահայերեն բարբառով ։

ՊատմությունԽմբագրել

Պաշտոնապես Եկեղեցին սկիզբ է առել որպես ինքնավար հոգևորական հանրություն 1742 թվականին, երբ Հռոմի Պապ Բենեդիկտոս XIV Աբրահամ Պետրոս Ա. Արծիւեանին նշանակում է Կիլիկյան Հայաստանի Պատրիարք, որն այսպիսով փաստորեն դառնում է Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջին Պատրիարքը։Պատրիարքի Հաջորդում է ավագ եպիսկոպոսը որին ընտրում են ։Ստեղծված պարագայում 1845 թվականներին Անարատ Հղության Հայ քույրերը տարածվեծին Ամբողջ Եվրոպական և Աֆրիկական երկրներով , որտեղ Սկիզբ առավ Կուսաստանի կյանքը ։ Կույսերից 13-ը զոհ գնաց Մեծ եղեռնին ։ Թուրքիական գերիշխանության ներքո Քույրերը ստեղծեցին դպրոցներ և վարժարաններ։

ԳործունեությունԽմբագրել

Հայ Կաթողիկէ եկեղեցին ունի Հայկական Կարիտաս ԲՀԿԸ Հիմնադրամը , որը օգնում է անապահով ընտանիքներին , Տարեցներին ։ Գործում է Անարատ Հղության քույրերի միաբանությունը , որը ունի իր ճամբարը և իր դպրոցը ։ Սպիտակում կա Սպիտակ քույրերի կենտրոնը ով օգնում է հիվանդ երեխաներին ։


Հայաստանի թեմԽմբագրել

Հայաստանում տարածված Կաթողիկեները կենտրոնացած են Շիրակի Մարզում թիվը մոզ 33000 է ։ Շիրակում կա Աթոռանիստ եկեղեցի որը գտնվում է Գյումրում , որտեղ գործում է առաջնորդարանը ։ Շիրակի կաթողիկէ Գյուղերն են Ազատան.Լանջիկ .Ձիթհանքով . Փանիկ. Արևիկ. Մեծ Սեփասար և այլն ։ Հայաստանի Թեմը կից է Բերիութի թեմին ։

Եկեղեցական կառավարումԽմբագրել

Եկեղեցու Առաջնորդը Պատրիարքն է, որին Ընտրում է սինոդոսը , Պատրիարքը կարգում է թեմի Առաջնորդներ ' եպիսկոպոսներ , իսկ Եպիսկոպոսները ձեռնադրում են քահանաներ վարդապետներ , Պատրիարքը ձեռնադրում է եպիսկոպոսներին ։


Արտաքին ՀղումներԽմբագրել