Հայերի բռնագաղթն Իրան (1603-1604)
1604 թվականին Սեֆյան Շահ Աբբաս Առաջինը կազմակերպեց հայ ժողովրդի բռնագաղթը դեպի Իրան, ինչի հետևանքով 300 հազար հայեր Արևելյան Հայաստանից, Նախիջևանից բռնի տեղահանեցին Պարսկաստան։ Երկու գերուժերի' Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև ընթացող պատերազմում Շահ-Աբբասի պարտությունից յետոյ Արաքսի ափին բնակվող հայերը բռնի տեղահանվեցին։
Թեմայով վերաբերում է | Թուրք-պարսկական պատերազմ (1603-1618) ![]() | |
---|---|---|
Երկիր | Սեֆյան Պարսկաստան ![]() | |
Սկսած | Օգոստոս 1604 ![]() | |
Ավարտված | 1604 ![]() | |
Սկիզբ | Արևելյան Հայաստան ![]() | |
Ավարտ | Northern Iran, Central Iran ![]() | |
Ordered by | Աբբաս I ![]() |
Շահ-Աբբասը երեք նպատակ ուներ.
- Ստեղծել բնակչութիւնից զուրկ սահմանամերձ գօտի, որպեսզի թուրքական բանակը ապաստան և մթերք չունենայ Պարսկաստանի դեմ արշավանքը շարունակելու համար։
- Հայ բնակչությանը տեղափոխել Պարսկաստանի կենտրոնական մասեր, որպեսզի հայերի միջոցով երկրի տնտեսությունը զարգանա և զարկ տրվի մետաքսի միջազգային առևտրին, քանի որ հայերը տիրապետում էին ևրոպական լեզուներին.
- Հայ արհեստաւվորների և արւեստագետների միջոցով շենացնել երկիրը' զարկ տալով արհեստներին ու արւեստներին։
Այսպիսով, Ջուղայից գաղթած հայերը հաստատւեցին Սպահան մայրաքաղաքի մոտ' Զայանդեռուդ գետի հարավային մասում և հիմնեցին Նոր Ջուղան։ Նորաբնակ հայերի միջոցով երկրի տնտեսությունը զարգացնելու իր մտադրությունն իրագործելու համար շահը նրանց տվեց արտոնություններ և լայն իրաւունքներ։ Նոր Ջուղան շատ արագ դարձավ հայության մշակութային կենտրոն։
Նոր Ջուղայի առաջին փողոցը, ի պատիվ հայ վաճառականի, կոչուվեց Խոջա Նազար։ Այնուհետև հիմնվեցին այդ փողոցին ուղղահայաց 10 փողոցներ։ Շուտով Նոր Ջուղայի հայերը իրենց ձեռքն առան մետաքսի միջազգային առևտուրը։ 1617 թ. Շահ Աբբասը չեղյալ հայտարարեց անգլիացիների հետ կնքած առևտրային պայմանագիրը և մետաքսի վաճառքի մենաշնորհը հանձնեց հայերին։ Բացի վաճառականությունից, հայերը մեծ դերակատարություն ունեցան ոսկերչության, գորգագործության, կերպասագործության և բազում այլ արհեստների զարգացման գործում։
1670-1680 թթ., տնտեսական և հասարակական ճգնաժամերի պատճառով, իրանահայության կյանքը անկում է ապրում։ 1722 թ., աֆղանների հարձակման հետևանքով, Նոր Ջուղայի բնակչության զգալի մասը գաղթեց Հնդկաստան, Ֆրանսիա, Աւվստրիա, Հոլանդիա և Ռուսաստան։ Դրանով հանդերձ 17-18-րդ դարերում Նոր Ջուղան հանդիսանում էր հայկակպն ամենամեծ մշակութային կենտրոններից մեկը։
1630 թ., Խաչատուր Կեսարացու ջանքերով, հիմնուում է դպրոց, որտեղ դասավանդում էր երաժշտության, գրականության, քերականության, փիլիսոփայությն և բնագիտական առարկաներ։ 1638 թ. Նոր Ջուղայում արդեն գործում էր Մերձավոր Արևելքի առաջին տպարանը, ուր տպագրւում է Մերձավոր Արևելքի հայալեզու առաջին գիրքը և միայն դրանից 133 տարի անց է հայալեզու տպագրությունը սկիզբ առնում Հայաստանում։
Պէտք է նշել, որ Նոր Ջուղայի Ամենաքիչ Վանքին կից գործող դպրոցը շատ մեծ դերակատարություն է ունեցել ժողովրդի առաջընթացի գործում, քանի որ այնտեղ դասավանդւում էին նաև ևրոպական լեզուներ և վաճառականության կանոններ։ Վանքին կից հիմնվում է ձեռագիր գրքերի գրադարան-մատենադարան։ Որմնանկարչությունը, զարդանկարչությունը, ճարտարապետությունը, գուսանական արւեստը, երաժշտութիւնն ու քնարերգությնը հասնում են իրենց ստեղծագործական գագաթնակետին։
Աղբյուրներ
խմբագրելԻրանահայոց Հանրագիտարան ( Կազմող ՝ Ժանետ Տ. Լազարյան )