Ֆուտբոլային Ակումբ Լեռնագործ Կապան (անգլ.՝ FC Lernagorts Kapan), հայկական լուծարված ֆուտբոլային ակումբ Կապան քաղաքից։

Լեռնագործ Կապան ՖԱ
Ամբողջական անուն Ֆուտբոլային Ակումբ Լեռնագործ Կապան
Հիմնադրում 1963
Երկիր ՀԽՍՀ
Քաղաք Կապան
Մարզադաշտ «Լեռնագործ»
Տարողունակություն 3500
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Ակումբային կարիերա խմբագրել

«Լեռնագործ Կապան» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1963 թվականին։ 1991 թվականին՝ Հայաստանի անկախացումից հետո թիմը վերանվանվել է «Սյունիք Կապան»։ 1992 թվականից սկսած՝ ակումբը հանդես է եկել Հայաստանի Բարձրագույն խմբում[1]։

2004 թվականին թիմը վերանվանվել է «Լեռնագործ-Արարատ Կապան»։

Թիմը լուծարվել է 2006 թվականին և այլևս չի զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ։ Մի քանի հանդիպումներից հետո թիմը հանդիպել է ֆինանսական խնդիրների։

Ձեռքբերումներ խմբագրել

  • ՀԽՍՀ առաջնության չեմպիոն - 1989, 1991
  • ՀԽՍՀ գավաթակիր - 1963

Անվանումներ խմբագրել

  • Լեռնագործ Կապան ՖԱ - 1963-1989
  • Կապան ՖԱ - 1989-1990
  • Սյունիք Կապան ՖԱ - 1991-1993
  • Կապան-81 ՖԱ - 1995-1996
  • Լեռնագործ Կապան ՖԱ - 1997-2004
  • Լեռնագործ-Արարատ Կապան - 2004-2006

Մարզիչներ խմբագրել

  •   Վլադիմիր Պետրոսյան - 1992-1993
  •   Ֆելիքս Վարանյան - 1993-2000
  •   Գառնիկ Ասատրյան - 2000-2001
  •   Ավետիկ Սարկիսյան - 2001-2002
  •   Սամվել Նիկոլյան - 2002
  •   Գառնիկ Օհանջանան - 2002-2003
  •   Վարդան Ջավադյան - 2003-2004

Ծանոթագրություններ խմբագրել