Վահե Յաղմուրյան
Վահե Վլադիմիրի Յաղմուրյան (ծնվ. 1971 թվականի հուլիսի 2-ին, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), սովետական և հայ ֆուտբոլիստ, հարձակվող։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Վահե Վլադիմիրի Յաղմուրյան | ||
Ազգությունը | Հայ | ||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | 1971 թ., հոլիսի 2 | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Հասակ | 174 | ||
Քաշ | 69 | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1988 1989-1991 1992-1995 1995 1995 1996-1997 1998-1999 1999 2000 2001 |
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
5 (0) 8 (1) 5 (6) 11 (6) 27 (14) 19 (4) 3 (1) 4 (0) 7 (1) | |
| |||
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա խմբագրել
Կարիերան սկսել է 1988 թվականին երևանյան «Իսկրա» ֆուտբոլային ակումբում։ Հաջորդ մրցաշրջանում տեղափոխվել է Արարատ։ Առաջին մրցաշրջանում հանդես է եկել պատանեկան կազմում, իսկ դեբյուտը տեղի է ունեցել 1990 թվականին։ Այդ հանդիպումը եղել է միակը այդ մրցաշրջանում։
1992 թվականին կայացած Հայաստանի ֆուտբոլի առաջին առաջնությունում նա դարձավ առաջնության լավագույն ռմբակու՝ խփելով 38 գնդակ։ Այս ցուցանիշը 1994 թվականին գերազանցել է Արսեն Ավետիսյանը (39)[1]։ Արարատում Յաղմուրյանը դարձավ չեմպիոն և նվաճեց Հայաստանի գավաթը։ Արարատում նա դարձավ լիարժեք խաղացող։
1995/96 թվականներին խաղացել է էստոնական «Ֆլորայում»։ Էստոնիայի առաջնությունում անցկացրել է 11 խաղ և խփել 6 գնդակ։
1998 թվականին տեղափոխվել է «Փյունիկ», որն այդ ժամանակ գտնվում էր ճգնաժամային վիճակում։ Այդ մրցաշրջանում Յաղմուրյանը խփեց իր 100-րդ գնդակը Բարձրագույն առաջնությունում։ 1999 թվականի մրցաշրջանի միջնամասում լքել է Կիլիկիան և տեղափոխվել է «Երևան» ակումբ։ 1999 թվականին «Երևան» ակումբը կազմացրվեց։ Նոր մրցաշրջանը նա սկսեց Կապանի «Լեռնագորեցում»։ Պրոֆեսոնալ խաղացողի կարիերան ավարտվեց Աբովյանի «Կոտայքում»` 30 տարեկան հասակում։
Նվաճումներ խմբագրել
- Հայաստան «Արարատ (Երևան)»
- Ակումբային
- Հայաստանի չեմպիոն` 1993
- Հայաստանի արծաթե մեդալակիր՝ 1996/97
- Հայաստանի բրոնզե մեդալակիր՝ 1994
- Հայաստանի գավաթակիր՝ 1993, 1994, 1996/97
- Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակից 1993, 1994, 1995
- Անձնական
- Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1992
- Հայաստան «Կոտայք»
- Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակից՝ 1995
- Էստոնիա «Ֆլորա»
- Էսոնիայի առաջնության արծաթե մեդալակիր՝ 1995/96
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Armenia - List of Topscorers» (անգլերեն)։ rsssf.com։ 22.6.2006։ Արխիվացված է օրիգինալից 2003-04-02-ին։ Վերցված է 5.2.2012