Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալաշկերտ (այլ կիրառումներ)

«Ալաշկերտ» Ֆուտբոլային Ակումբ, ֆուտբոլային ակումբ է, Երևանում գործող ֆուտբոլային ակումբ։ Հանդես է գալիս Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում։

Ալաշկերտ
Ամբողջական անուն «Ալաշկերտ» Ֆուտբոլային Ակումբ
Մականուն(ներ) Դեղիններ
Հիմնադրում 1990
Երկիր  Հայաստան
Մարզադաշտ «Ալաշկերտ» մարզադաշտ
Տարողունակություն 6850
Նախագահ Բագրատ Նավոյան
Մարզիչ Արամ Ոսկանյան
Կայք
Լիգա Բարձրագույն խումբ
2021-22 3-ին
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Պատմություն խմբագրել

Հիմնադրում խմբագրել

Ալաշկերտ ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1990 թվականին Մարտունի քաղաքում։

Վերադարձ խմբագրել

“Ալաշկերտ” ֆուտբոլային ակումբը վերածնվել է 2011 թ. դեկտեմբերին[1]։ Ակումբի հիմնադիր նախագահն է “Բագրատ Տուր” տուրիստական գործակալության տնօրեն Բագրատ Նավոյանը[2]։ Հիմնադրումից անմիջապես հետո՝ հենց հաջորդ տարվա գարնանը, “Ալաշկերտը” ներգրավվեց պայքարի ոլորտը՝ մասնակցելով առաջին խմբի առաջնությանը։ Քանի որ 2012 թ. անցում էր կատարվում գարուն-աշուն մրցակարգից աշուն-գարուն մրցակարգին, ապա մեկնարկած առաջնությունը երկարատև եղավ, և թիմերից պահանջեց սովորականից ավելի բարձր պատրաստականություն ու պրոֆեսիոնալիզմ։ Հեշտ չէր հատկապես նորաստեղծ “Ալաշկերտի” համար, որը գլխավոր մարզիչ Ալբերտ Սարգսյանի ղեկավարությամբ պետք է այդ մարաթոնյան մրցավազքում ոչ միայն նվաճեր բարձրագույն խմբի միակ ուղեգիրը, այլ նաև չեմպիոնի կոչումը։ “Ալաշկերտի” երիտասարդ կոլեկտիվը պատվով կատարեց իր առջև դրած խնդիրը, իսկ չեմպիոնի կոչումը նվաճեց նույնիսկ ժամանակից շուտ՝ առաջնության ավարտից չորս տուր առաջ։ Թիմը տոնեց մի շարք տպավորիչ և խոշոր հաշվով հաղթանակներ, տուրից տուր բարելավեց իր խաղը, առաջադիմեց։ Իսկ ալաշկերտցի Վարդան Պետրոսյանը հեղինակած 15 գոլերով ճանաչվեց առաջին խմբի առաջնության լավագույն ռմբարկու։ Ալաշկերտը վստահ մեկնարկեց նաեւ գավաթի խաղարկությունում, նա հաղթահարեց “Բանանցի” արգելքը (0;0, 0:0, 5:4՝ 11 մետրանոցների հարվածաշարում), իսկ հաջորդ փուլում դուրս մնաց պայքարից՝ նվազագույն հաշվով զիջելով “Գանձասարին” (0:0, 0:1)։

2013-2014 թվականի Հայաստանի առաջնությունում Ալաշկերտը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։

«Ալաշկերտ» մարզադաշտ խմբագրել

Կառուցվել է 1960 թվականին։ Տարողունակությունը` 6850 հանդիսական (1850 առանձին նստատեղ)։ Մինչև 2013 թվականը կրել է «Նաիրի» անվանումը, այնուհետև ստադիոնը ձեռք է բերվել «Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանի կողմից և վերանվանվել «Ալաշկերտ»։ Ամբողջովին փոխվել է խոտածածկը` միջազգային չափանիշներին համապատասխան։ Մարզադաշտի հարևանությամբ տեղակայված է մարզումային խաղադաշտը։

Նվաճումներ խմբագրել

Հայաստանի Բարձրագույն խումբ
  (4) 2015-16, 2016-17, 2017-18, 2020-21

Մասնակցությունը եվրոգավաթներին խմբագրել

«Աշաշկերտը» եվրոգավաթներին առաջին անգամ մասնակցության իրավունք է ստացել 2015 թվականին։ Հայաստանի առաջնության 2014/15 մրցաշրջանի արդյունքում վաստակած 38 միավորով 4-րդ հորիզոնականը զբաղեցրած «Ալաշկերտը» մասնակցեց Եվրոպա Լիգայի 2015/16 մրցաշրջանին՝ որակավորման առաջին փուլից։ Առաջին խաղն անցկացրել է 2015 թվականի հուլիսի 2-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում՝ մրցելով շոտլանդական «Սենտ Ջոնսոն» ակումբի հետ։ Այդ խաղում 59-րդ րոպեին Միհրան Մանասյանի խփած միակ գոլի շնորհիվ «Ալաշկերտը» հաղթեց և երկու խաղերի արդյունքով դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ։

Երկրորդ փուլում մրցեց ղազախական «Կայրաթի» հետ, որի հարկի տակ պարտվեց 3:0 հաշվով, իսկ Երևանում հաղթեց 2:1 հաշվով։ Երկու խաղերի արդյունքով «Ալաշկերտն» ավարտեց ելույթները Եվրոգավաթներում։

Ներկա կազմ խմբագրել

ըստ Սեպտեմբեր 14, 2018-ի

N Եր Անուն Տարիք Միանալու օրը Նախկին ակումբ
Դարպասահապահներ
1   Հենրի Ավագյան
31   Գոռ Մանուկյան
55   Օգնյեն Չանչարևիչ
Պաշտպաններ
2   Ալեքսանդր Միլկովիչ
3   Տարոն Ոսկանյան
4   Մլադեն Զելկովիչ
5   Նիկիտա Բարանով
8   Գագիկ Դաղբաշյան
13   Դենիս Թումասյան
18   Տիագո Կոելյո Անդրադե
22   Հրայր Մկոյան
Կիսապաշտպաններ
9   Արտակ Դաշյան
11   Ղուկաս Պողոսյան
13   Դանիլո Սեկուլիչ
14   Արտյոմ Սիմոնյան
17   Արտակ Եդիգարյան
20   Արթուր Եդիգարյան  
21   Արտակ Գրիգորյան
Հարձակվողներ
10   Էդգար Մանուչարյան
15   Ուրոշ Նենադովիչ
18   Ջեֆֆերսոն
19   Սեսար Ռոմերո

Մարզիչներ խմբագրել

Մարզիչ Սկիզբ Ավարտ Նվաճումներ
1.   Ալբերտ Օհանյան 1992
2.   Ալբերտ Սարգսյան Հունվար 2012 Ապրիլ 2013 1 Առաջին խումբ
3.   Արմեն Սանամյան Ապրիլ 2013 Հոկտեմբեր 2013
4.   Արմեն Գյուլբուդաղյանց Նոյեմբեր 2013 Օգոստոս 2014
5.   Աբրահամ Խաշմանյան Օգոստոս 2014 Ապրիլ 2018 2 Բարձրագույն խումբ
1. Սուպերգավաթ
6.   Վարուժան Սուքիասյան Ապրիլ 2018 Սեպտեմբեր 2018 1 Բարձրագույն խումբ
1. Սուպերգավաթ
7.   Արամ Ոսկանյան Սեպտեմբեր 2018 Ապրիլ 2019
8.   Աբրահամ Խաշմանյան Ապրիլ 2019

Աղբյուրներ խմբագրել

  1. «Մարտունին ֆուտբոլային թիմ կունենա». www.armsport.am. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.(չաշխատող հղում)
  2. «Բագրատ Նավոյան. Ալաշկերտի 50 տոկոսը պետք է Սևանի ավազանի տղաներ լինեն». www.armsport.am. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.(չաշխատող հղում)