Էդգար Մանուչարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուչարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդգար Մանուչարյան (հունվարի 19, 1987[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, հանդես է գալիս Եկատերինբուրգի «Ուրալ» ֆուտբոլային ակումբում որպես հարձակվող։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Էդգար Վագրիկի Մանուչարյան | ||
Քաղաքացիությունը | Հայաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 19, 1987 (37 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայաստան | ||
Հասակ | 177 սմ | ||
Քաշ | 75 կգ | ||
Դիրք | Հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ուրալ | ||
Համար | 87 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2002 - 2005 2005 - 2010 2009 - 2010 2010 2010 - 2012 2011 - 2012 2012 - ներկա |
Փյունիկ Այաքս → Հարլեմ → ԱԳՕՎՎ Ապելդորն Փյունիկ → Ուրալ Ուրալ |
53 (40) 9 (0) 17 (6) 12 (8) 28 (13) 12 (6) 89 (19) | |
Ազգային հավաքական‡ | |||
2004 - ներկա | Հայաստան | 38 (8) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կարիերա
խմբագրելԷդգար Մանուչարյանը ծնվել է 1987 թվականին հունվարի 19-ին, Երևանում, Հայաստան։ Հայրը Փյունիկ 2 թիմի նախկին մարզիչն է, եղբայրը՝ Խորեն Մանուչարյանը, այժմ հանդես է գալիս Ալաշկերտում։
Արդեն 15 տարեկանում Էդգար Մանուչարյանը հանդես էր գալիս Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականում, իսկ 2002-2004 թվականների ընթացքում Փյունիկի կազմում 3 անգամ դարձավ Հայաստանի առաջնության հաղթող։ 2004 թվականին 22 խաղում դառնալով 21 գոլի հեղինակ՝ Էդգարը դառնում է Հայաստանի առաջնության գլխավոր ռմբարկու։
Երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստով սկսում է հետաքրքրվել հոլանդական Այաքսը։
2004 թվականի դեկտեմբերին Մանուչարյանը մեկնում է Այաքս՝ փորձաշրջան անցնելու, սակայն վնասվածքի պատճառով տեղափոխությունը կայացավ միայն ամռանը։
Սեպտեմբերի 18-ին Այաքսի կազմում Էդգարն իր նորամուտն է նշում Հոլանդիայի առաջնությունում, որտեղ իր նոր թիմը 4-2 հաշվով պարտություն է կրում ԱԶ Ալկմարի հետ խաղում։ Նոյեմբերի 2-ին Էդգարն իր առաջին գոլն է խփում Այաքսի կազմում՝ Աուստրիայի հետ Եվրոպայի գավաթի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ։
2005/2006 մրցաշրջանում Էդգարը մասնակցում է առաջնության 4 խաղերի, ինչպես նաև դառնում է Հոլանդիայի գավաթակիր։
2006 թվականի ընթացքում Էդգար Մանուչարյանի նկատմամբ սկսում են հետաքրքրություն ցուցաբերել Լիոնի Օլիմպիկը և Բենֆիկան, սակայն 2007 թվականի սկզբին Այաքսը Մանուչարյանի հետ պայմանագիրը երկարաձգում է մինչև 2011 թ-ը։
2007/2008 մրցաշրջանի ընթացքում Այաքսի հիմնական կազմում Մանուչարյանը չմասնակցեց և ոչ մի հանդիպման։ Փոխարենը նա հանդես էր գալիս Այաքսի երկրորդ թիմում։
2009 թվական օգոստոսի 6-ին Էդգարը վարձավճարով տեղափոխվում է Հոլանդիայի առաջին խմբի առաջնությունում հանդես եկող Հարլեմ ակումբ։ 6 ամիս անցկացնելով իր նոր թիմում՝ Էդգարը 17 խաղում դարձավ 6 գոլի հեղինակ։ 2010 թվական հունվարի 25-ին Հարլեմը սնանկանում է, իսկ Էդգարը վերադառնում է Այաքս։ Քիչ անց՝ փետրվարի 3-ին, Էդգարը վարձավճարով տեղափոխվում է Հոլանդիայի առաջին խմբի առաջնությունում հանդես եկող մեկ այլ թիմ՝ Ապելդորն։ Իր նոր թիմի կազմում Էդգարը նորամուտը նշում է գոլով, իսկ մեկ շաբաթ անց Էդգարն աչքի է ընկնում հետ-տրիկով։
2010 թվականին Էդգարը խզում է Այաքսի հետ մինչև 2011 թվականին նախատեսված պայմանագիրը և ազատ խաղացողի կարգավիճակով միանում է Փյունիկին։ 2011 թվական ձմռանը՝ տրանսֆերային պատուհանի ժամանակ Էդգար Մանուչարյանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում ուկրաինական Կարպատներ ակումբը, սակայն տեղափոխությունը չի կայանում, և խաղացողը 3 տարվա պայմանագիր է կնքում Փյունիկի հետ։ 2011 թվական ամռանը տեղափոխվում է Ռուսաստանի առաջնության 1-ին խմբում հանդես եկող Ուրալ ակումբ։
Նվաճումներ
խմբագրելԱնձնական
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Էդգար Մանուչարյանի բաժինը ՀՖՖ-ի պաշտոնական կայքէջում (հայ.), (անգլ.), (ռուս.)
- Էդգար Մանուչարյանի կենսագրությունը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդգար Մանուչարյան» հոդվածին։ |