Հարություն Աբրահամյան (ֆուտբոլիստ)
Հարություն Լավրենտիի Աբրահամյան (դեկտեմբերի 4, 1969[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ և խորհրդային նախկին ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի դարպասապահ։ Կարիերայի մեծ մասն անցկացրել է Երևանի «Արարատ»-ում։
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Հարություն Լավրենտիի Աբրահամյան | ||||||||||||||||||||||||||
Ազգությունը | հայ | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ, Հայաստան | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | 1969 թվականի դեկտեմբերի 4 (45 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Երևան, Հայաստան | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 183 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 77 կգ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարություն Աբրահամյան (այլ կիրառումներ)
Ակումբային կարիերա
խմբագրել1987 թվականից սկսած տասը տարի խաղացել է Երևանի «Արարատ» ակումբում։ Այդ ժամանակահատվածում Աբրահամյանը երկու մրցաշրջան անցկացրել է նաև «Սպիտակ»-ում։ Վերադառնալով «Արարատ» ամրապնդել է իր տեղը հիմնական կազմում։ Հենց այս ակումբում է Աբրահամյանը նվաճել բոլոր հնարավոր ազգային մրցանակները՝ առաջնություններում և գավաթի խաղարկություններում։ «Արարատ»-ի կազմում երեք անգամ անընդմեջ նվաճել է գավաթը։ 1993 և 1995 թվականներին դարձել է մրցաշրջանի ամենահուսալի դարպասապահը։ 1996 թվականին Հարությունը մեկնում է Իրան, որտեղ հանդես է գալիս «Քեշավարզ»-ի կազմում[3]։ 1998 թվականին տեղափոխվում է «Երևան»։ Ակումբի հետ նվաճում է առաջնության բրոնզե մեդալները և հասնում գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվում է «Ցեմենտ»-ին։ Հաջորդ մրցաշրջանում Աբրահամյանը վերադառնում է հայրենի «Արարատ», որտեղ էլ առաջին մրցաշրջանում ճանաչվում է տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Մարզչական գործունեությունը
խմբագրելԱբրահամյանը 2009 թվականից «Ռահ Ախան» ակումբի դարպասապահների մարզիչն է։
Նվաճումներ
խմբագրել- «Արարատ» (Երևան)
- ակումբային։
- անձնական։
- Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ 1999
- Ամենահուսալի դարպասապահ։ 1993, 1995
- «Երևան»
- Եզրափակչի մասնակից Հայաստանի գավաթի խաղարկություն։ 1998
- «Սպարտակ» (Երևան)
- Բրոնզե մեդալակիր Հայաստանի չեմպիոն։ 2001
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ Տեղափոխությունը «Քեշավարզ»