Էդվարդ Հովհաննիսյան
Էդվարդ Հովհանեսի Հովհաննիսյան (փետրվարի 28, 1990[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, «Ալաշկերտ» ակումբի դարպասապահ։
Անձնական տվյալներ | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 28, 1990[1] (33 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||
Դիրք | դարպասապահ | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 24 հուլիսի, 2017: |
Ակումբային կարիերաԽմբագրել
Էդվարդ Հովհաննիսյանը ծնվել է Երևանում։ 5 տարեկանից հետաքրքվել է ֆուտբոլով և 6 տարեկանից սկսել է խաղալ։ Բայց նախքան ֆուտբոլիստ դառնալը մանկության տարիներին զբաղվել է թենիսով։ Զբաղվելով թենիսով՝ Հովհաննիսյանը մարզումների փոխարեն (թենիսի մարզադաշտի մոտ գտնվում էր «Արմենիկումի» մարզադաշտը («Փյունիկ» ակումբի նախկին անունը մինչև 2001 թվականը) կանգնում և նայում էր, թե ինչպես են մարզվում ֆուտբոլիստները, և այդ ժամանակ նա համոզել է ծնողներին, որ նրանք թույլատրեն իրեն զբաղվել ֆուտբոլով։ Վեց տարեկանում սկսել է հաճախել «Փյունիկ» ֆուտբոլային դպրոց, որտեղ սովորել է ֆուտբոլային վարպետություն։ Իր առաջին քայլերը Հովհաննիսյանն արել է մարզիչ Յուրա Մուրադյանի հետ։ Հովհաննիսյանը պատահականության բերումով է դարձել դարպասապահ։ Խաղերից մեկում թիմի դարպասապահը չի ներկայացել խաղին, և Հովհաննիսյանը ստիպված է եղել զբաղեցնել տեղը դարպասի մոտ։ Խաղի ավարտից հետո մարզիչը նշել է, որ Հովհաննիսյանի մեջ տեսնում է ապագա դարպասապահի։ Երիտասարդ ֆուտբոլիստը, հետևելով մարզչի խորհուրդներին, դարձել է լիարժեք դարպասապահ[3]։ Պրոֆեսիոնալ մակարդակում իր ելույթներն սկսել է «Փյունիկի», մասնավորապես «Փյունիկ-2»-ի կազմում 2005 թվականից խաղալով առաջին լիգայում։ Մի քանի հաջողակ խաղից հետո հրավիրվել է Պրեմիեր լիգա։ Նույն՝ 2005 թվականին Հովհաննիսյանը «Փյունիկի» հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը և մինչև 2011 թվականը խաղացել Հայաստանի բազմակի չեմպիոնի կազմում։ 2009 թվականին դարձել է մրցաշրջանի ամենավստահելի դարպասապահը[4]։ Բելառուս դարպասապահ Արթուր Լեսկոյի՝ «Փյունիկ» տեղափոխվելուց հետո Հովհաննիսյանը կորցրել է տեղը դարպասում և տեղ գտել պահեստայինների նստարանին։ Առաջնությունում շատ հազվադեպ է դուրս եկել խաղադաշտ և մասնակցել է ընդամենը 3 խաղի։ 2011 թվականի սկզբին ակումբը Հովհաննիսյանին ներկայացրել է տրանսֆերի[5]։ Նրանով հետաքրքրվել է Երևանի «Ուլիսը», որի հետ Հովհաննիսյանը կնքել է պայմանագիր։
Կարիերան հավաքականումԽմբագրել
2006 թվականին նշել է նորամուտը Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականում։ Երկու տարի հետո նշել է նորամուտը պատանեկան հավաքականում, որի կազմում անցկացրել է 3 հանդիպում։ 2009 թվականից հանդես է եկել երիտասարդական հավաքականում, որտեղ եղել է թիմի հիմնական դարպասապահ։
ՁեռքբերումներԽմբագրել
- Հայաստանի չեմպիոն՝ 2007, 2008, 2009, 2010
- Հայաստանի գավաթի դափնեկիր՝ 2009, 2010
- Հայաստանի սուպերգավաթի դափնեկիր՝ 2007, 2008, 2010
- Ամենավստահելի դարպասապահ՝ 2009
- Հայաստանի չեմպիոն՝ 2011
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Նշված են 2007 թվականի տվյալները, 2005 և 2006 թվականների մրցաշրջանների մասին տեղեկությունները բացակայում են։
- ↑ «Эдвард Оганесян: «Мечтаю достойно заменить Березовского»» (ռուսերեն)։ Armfootball.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին։ Վերցված է 23.04.2011
- ↑ «Степан Казарян - самый надежный вратарь» (ռուսերեն)։ Armsport.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-31-ին։ Վերցված է 18.12.2010
- ↑ ««Пюник» выставил Эдварда Оганесяна на трансфер» (ռուսերեն)։ Armsport.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին։ Վերցված է 19.1.2011