Արաքս, հայկական պրոֆեսիանալ ֆուտբոլային ակումբ Արարատ քաղաքից, որը հիմնադրվել է 2001 թվականին։ Այս ակումբն իր էությամբ «Արաքսի» առաջին թիմի պատմության շարունակությունն է, որը փոխելով հովանավորին` վերանվանվեց և տեղափոխվեց մայրաքաղաք, որտեղ հետագայում միացավ «Բանանցի» հետ՝ դառնալով մեկ ակումբ։

'
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

ՊատմությունԽմբագրել

Թիմը կազմավորվել է 2001 թվականին Արարատում և իր առաջին մրցաշրջանը սկսել է 2002-ին` Առաջին լիգայում, որտեղ ընդամենը երկու միավոր նրանց չբավականացրեց ոսկե մեդալի համար։ Առաջին լիգայի հաղթող «Արմավիրը» ֆինանսական խնդիրների պատճառով դուրս մնաց հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ, իսկ թափուր տեղը բաժին հասավ «Արաքսին»։

Հայաստանի բարձրագույն խմբում ակումբի մրցաշրջանը չհաջողվեց՝ 28 խաղերում վաստակեց ընդամենը 9 միավոր և զբաղեցրեց վերջին հորիզոնականը։ Դրանից հետո վերադարձավ Առաջին լիգա, որտեղ թիմը զբաղեցրեց 6-րդ տեղը։ Իսկ 2005 թվականին, 7-րդ տուրից հետո, ակումբը դուրս եկավ խաղարկությունից, իսկ նրա խաղերի արդյունքները չեղյալ հայտարարվեցին։ Ակումբը դադարեց գոյություն ունենալ։

ՆվաճումներԽմբագրել

Ազգային առաջնություններԽմբագրել

  Առաջին լիգայի արծաթե մեդալակիր (1)
2002 թ

Խաղացողի նվաճումներըԽմբագրել

  • Մրցաշրջանի լավագույն ռմբարկուները.
    • 2004 - Կարեն Ասատրյան (28) (Առաջին լիգա)

Ակումբի գլխավոր մարզիչներԽմբագրել

  •   Աշոտ Աբրահամյան (- 2003 թ. Հունիս)
  •   Գառնիկ Ասատրյան (2003 թ. Հունիս -)

Արտաքին հղումներԽմբագրել