Միհրան Մինասյան

բանասեր, թարգմանիչ, մատենագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Միհրան Անդրանիկի Մինասյան (փետրվարի 2, 1959(1959-02-02), Հալեպ, Սիրիա), հայ բանասեր, թարգմանիչ, մատենագետ։

Միհրան Մինասյան
Ծնվել էփետրվարի 2, 1959(1959-02-02) (65 տարեկան)
Հալեպ, Սիրիա
Մասնագիտությունբանասեր, թարգմանիչ և մատենագետ
Հաստատություն(ներ)Մատենադարան և Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

Միհրան Մինասյանը ծնվել է 1959 թվականի փետրվարի 2-ին Հալեպում։ 1979 թվականին ավարտել է Հալեպի Քարեն Եփփե ազգային ճեմարանը։ 1993-2003 թվականներին աշխատել է Հալեպի Փոխեների արխիվային, 1999-2012 թվականներին, միաժամանակ՝ Համազգայինի հայագիտական կենտրոններում։

2012 թվականին տեղափոխվել է Հայաստան, որտեղ աշխատանքի է անցել Մատենադարանում և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։

Հայերենից արաբերեն է թարգմանել Պ. Սևակի («Եղիցի լոյս եւ... այլ բանաստեղծութիւններ», 1995), Նահապետ Քուչակի («Նռան հատիկը։ Հայկական 100 սիրային բանաստեղծութիւն», 1999), Հ. Սահյանի, Զահրատի, Զարեհ Խրախունու և ուրիշների ստեղծագործություններից («Դիմակներ եւ հայելիներ», 2010, Սիրիայի մշակույթի նախարարության Սամի Ալտրուպի անվան թարգմանչ. 1-ին մրցանակ, 2010), արաբերենից հայերեն՝ Իբրահիմ ալ Խալիլի «Անապատին կակաչները» (2002)՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված ուսումնասիրությունը։

Միհրան Մինասյանը հրատարակության է պատրաստել Աբրահամ արք. Քյուփելյանի «Օրագրութիւնը» (Պետրոս արք. Մխիթարեանի հետ, 2008)։ Լույս են տեսել Մինասյանի «Հայերէն նորայայտ հնատիպ գիրքեր եւ մատենագիտական լրացումներ» («Հասկ հայագիտական տարեգիրք», 1995–96), «Հայ պարբերական մամուլի 33 նորայայտ անուններ» («Հայկազեան հայագիտական հանդէս», 2001) և այլ հոդվածներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։