ՖԻՄԱ

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական ակումբ Երևանում

ՖԻՄԱ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական ակումբ Երևանում, զբաղվում է ուսանողների մարզական վարպետության բարձրացման, սպորտային և զանգվածային միջոցառումների կազմակերպման, ներինստիտուտային, հանրապետական մարզական միջոցառումներին ինստիտուտի հավաքական թիմերի նախապատրաստման և մասնակցության, Հայաստանի հավաքական թիմերի համալրման հարցերով[1]։

ՖԻՄԱ
ՖԻՄԱ պատկերանիշ
ՖԻՄԱ պատկերանիշ
Լիգաներ Ա լիգա
Հիմնադրում 1946
Մարզադաշտ {{{մարզադաշտ}}}
Տեղագրություն Երևան, Ալեք Մանուկյան 11
Ակումբի գույներ
Նախագահ Խաչիկ Հարությունյան
Սեփականատեր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
Գլխավոր մարզիչ Դրաստամատ Մուրադյան
Առաջնություններ
Կոնֆերենցիոն տիտղոսներ
Դիվիզիոն տիտղոսներ
Հավերժացված
Կայք
Համազգեստ
Տան դաշտ jersey
Team colours
Տան դաշտ
Մրցակցի դաշտ jersey
Team colours
Մրցակցի դաշտ

Ստեղծման պատմություն խմբագրել

1969 թվականին հանրապետական սպորտային կոլեգիայի որոշմամբ ՖԻՄԱ-ին իրավունք տրվեց հանրապետական մրցումներին մասնակցել մարզական ընկերության կարգավիճակով։ Այդ տարիներին ինստիտուտի աթլետիկայի, մարմնամարզության, ծանրամարտի, ֆուտբոլի, հանդբոլի[2], բասկետբոլի[3][4], վոլեյբոլ[5], ըմբշամարտի, բռնցքամարտի, թիավարության, սուսերամարտի, լողի, ջրագնդակի և այլ թիմեր հանրապետության ուժեղագույն հավաքականներից էին։

1954 թվականին առաջին անգամ անցկացվեց ինստիտուտի սպարտակիադան[6]։

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հիմնադրման օրվանից ուսանող-մարզիկները մասնակցել են Օլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների։ Նրանցից հատկապես նշանակալից են Հրանտ Շահինյանը, Ալբերտ Ազարյանը, Արթուր Հակոբյանը, Էդուարդ Միքայելյանը, Էդուարդ Ազարյանը (մարմնամարզություն), Վլադիմիր Ենգիբարյանը, Ալբերտ Նիկոյանը, Նշան Մունչյանը, Իսրայել Հակոբկոխյանը (բռնցքամարտ), Նորայր Մուշեղյանը, Բենուր Փաշայանը, Գուրգեն Բաղդասարյանը, Պավել Մալյանը, Նազար Ալբարյանը, Արմեն Մկրտչյանը, Արայիկ Գևորգյանը, Գնել Մեջլումյանը (ըմբշամարտ), Յուրի Սարգսյանը, Օգսեն Միրզոյանը, Աշոտ Դանիելյանը, Արսեն Մելիքյանը (ծանրամարտ), Իգոր Նովիկովը (հնգամարտ), Ֆաինա Մելնիկը (աթլետիկա), Երջանիկ Ավետիսյանը (նետաձգություն), Հրաչյա Պետիկյանը (հրաձգություն), Շավարշ Կարապետյանը (ստորջրյա լող), Օլեգ Կլևցովը (հեծանվային սպորտ)։

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական ակումբը տարբեր տարիներին ղեկավարել են Կ. Վարդանյանը (1946-1947), Ա. Մելիքյանը (1947-1949), Շ. Հերթևցյանը (1949-1950), Ա. Կոստանյանը (1951-1952), Հ. Ենգիբարյանը (1952-1954), Գ. Սաֆարյանը (1954-1969), Մ. Վեքիլյանը (1969-1979), Բ. Ամիրյանը (1979-1987), Հ. Մելքոնյանը (1987-1998), Կ. Կարապետյանը (1998-2011), Խ. Հարությունյանը (2012- մինչ հիմա)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
  2. Հանդբոլ. ՖԻՄԱ-ն պաշտպանեց չեմպիոնի կոչումը
  3. Ֆինանսական խնդիրներ ունեցող ՖԻՄԱ-ն ՀՀ առաջնությունում ուզում է մրցանակային տեղ գրավել
  4. «Բասկետբոլի Ա լիգա. ՖԻՄԱ-ն լրացուցիչ ժամանակում հաղթել է Արցախին». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  5. ՖԻՄԱ-ն` Հայաստանի չեմպիոն
  6. Մեկնարկել է ՀՀ ուսումնական հաստատությունների ուսանողների 18-րդ հանրապետական մարզական խաղերի աշնանային փուլը